Լրահոս

2024-11-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին օգնել են խցանումից դուրս բերել 103 տրանսպորտային միջոց
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 3 կմ-անոց խցանում, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Փրկարարներն ու պարեկները բահերով հող են լցնում մերկասառույց ճանապարհին, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել, իսկ մինչև այժմ Գորիսի ճանշինը չի բարեհաճել ժամանել նշված վայր և կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու, աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։ Մերկասառույցի պատճառով 1 բեռնատար մասամբ կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել արգելափակման մեջ եղած 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաների։ Փրկարարների և պարեկների շնորհիվ ժամը 14:50-ի սահմաններում երթևեկությունը նշված հատվածում միակողմանի վերականգնվել է։
    16:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով
    Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի.գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ն վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։ Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։ 1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչեւ 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/: 2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։ 3. Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։ 4. ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն,որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/: 5. 2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդեւն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։ 6. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։ 7. Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք եւ սպառազինություն։ 8. Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։ 9. ՀՀ Աժ -ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի եւ սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն դոլարի չափով/: 10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։ Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիեւին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։ Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արեւմուտքի կամ Թուրքիայի հետ։ Թե բա ՝ ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։ Ինչու՞ դա նորություն էր։ Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար անվճար զենք։ Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։ 1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։ 2. Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։ 3. Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում եւ ոչ էլ նստավայրում։ 4. Ձեռք բերեցիք ինքնաթիռներ առանց հրթիռների։ 5. 2020-ի հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։ 6. ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչեւ Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։ 7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք,որ «փող ունեք,բայց զենք վաճառող չկա»։ 8. Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։ 9. Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։ 10. Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։ 11. Նիկոլի հեռացավ ռուսական հարթակից ու արեւմտյան հարթակում՝ Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։ Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։
    16:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան
    Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։
    15:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմաններում Երևան Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են «BMW»-ն, «Mercedes Sprinter»-ը, «Opel»-ը, «Mercedes»-ը և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։
    15:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
    15:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք․ Սարգսյան
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից ԱՄՆ-ն գերագրեսիվ գործողություններ (ցանկացած տեսակի) իրականացնի Իրանի դեմ և մյուս կողմից չկարողանա կանգնեցնել Ուկրաինական պատերազմը: Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում»:
    14:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձը
    Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին ու նպատակներին հասնելու ճանապարհին։ Եղե՛ք նպատակասլաց, վստահ ու համարձակ՝ այդ ճանապարհին հաղթահարելով բոլոր մարտահրավերները։ Մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում»։
    14:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են սեփական պետության իրավատեր քաղաքացիները, որոնք էլ հանրային զարգացման հիմք են դնում։ Եվ պետության համար առաջնային է՝ ստեղծել պատշաճ պայմաններ պատասխանատու, իրավատեր, օրինապահ քաղաքացու կայացման նպատակով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը։ Ոլորտում նախանշվող օրենսդրական բարեփոխումներով, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով, առանձնահատուկ շեշտադրվում է ուսանողական ինքնավարության, ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացման, ուսանողների իրավունքների և պարտականությունների սահմանման առաջնահերթությունը՝ կարևորելով ուսանողների՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության ապահովումը։ Կառավարության առաջնահերթություններից են նաև լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, ստացած գիտելիքն ու հմտությունները լավագույնս իրացնելու հնարավորությունների ստեղծումը։ Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով, և բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է ընդլայնվի բոլոր սոցիալական խմբերի համար՝ որպես սեփական բարեկեցության ապահովման և հետագա արժանապատիվ աշխատանքի կարևորագույն գործոն։ Մենք առանձնակի կարևորում ենք նաև հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը։ Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության անխափան զարգացմանը։ Սիրելի՛ ուսանողներ, ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը։ Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը։ Ժամանակն է այսօր մեր ամենաթանկ ռեսուրսներից մեկը, որը պետք է ճիշտ գործածել։ Եղեք հարցասեր, ունեցեք կասկածներ, մի՛ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ գուցե դրանք շատ կարևոր խնդիրների լուծման ճանապարհ են հարթում։ Մաղթում եմ ձեզ միշտ փնտրելու հետևողականություն, մասնագիտական առաջընթաց ունենալու և ձեր ոլորտում կայանալու կամք»,- ասված է ուղերձում։
    14:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննիսյանը, Պետրոսյանը և Հակոբյանը մեկ միավոր են զիջում շախմատի ԵԱ-ի առաջատարին
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: 8-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 7 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 5.5 միավոր։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 5 միավոր:
    13:40
    17.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական փայլ՝ Բրուքլինի ցուցահանդեսում. Զադիկ Զադիկյանի ոսկե ճանապարհը
    Բրուքլինի թանգարանում այսօր բացվել է «Պինդ ոսկի» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի 200-ամյակին է նվիրված ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև հայկական վարպետությունը: Զադիկ Զադիկյանի «Ուղին դեպի 9» անունով ոսկեզօծ քանդակով են հիանալու Բրուքլինի թանգարանի այցելունը:
    13:30
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
    Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    13:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում տնակ է այրվել
    Նոյեմբերի 17-ին, ժամը 01:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է ոչ բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։22-ին, մարվել՝ 02։28-ին։ Այրվել է փայտե ոչ բնակելի շինությունը (մոտ 40 քմ)։
    13:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրանջատումներ՝ 2 մարզերում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես էինք մատաղ անում Իջեւանի Խաչում. Փաշինյանը կրկին տեսանյութ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզից: Նա հայրենի Իջևանում է, որտեղ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Խաչ՝ տեղի հայտնի եկեղեցին և ներկայացրել՝ ինչպես էին այնտեղ մատաղ անում։ Ավելի վաղ նա հեծանվային արշավ էր իրականացրել Իջևանից Ենոքավան։ Մանրամասները՝ տեսանյութում։
    12:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Հայկ Կոստանյան
    Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»,- գրել է Կոստանյանը:
    12:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ավելի քան 100 զանգ. ինչ է տեղի ունեցել Ռեալում Միլիատոյի վնասվածքից հետո
    Մադրիդի «Ռեալը» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի ծանր վնասվածքից հետո ավելի քան 100 հեռախոսազանգ է ստացել ֆուտբոլային գործակալներից, ընդ որում դրանք մինչ օրս էլ ստացվում են ակումբի գրասենյակում։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Marca հրատարակությունը։ Աղբյուրի համաձայն՝ գործակալները մադրիդյան թիմին են առաջարկել իրենց հաճախորդներին, որոնք, նրանց կարծիքով, կարող են օգնել թիմին պաշտպանությունում կադրային դժվարությունների ֆոնին։ Սակայն, ինչպես նշվում է, ակումբն ունի այս խնդրի իր լուծումը։ Այս պահին ԶԼՄ-ների տեղեկություններով Միլիտաոյին փոխարինելու ֆավորիտը Եվրոպայի չեմպիոն, իսպանացի Էմերիկ Լապորտն է «Ալ-Նասրից»։ Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 9-ին «Օսասունայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0): Ֆուտբոլիստը երկրորդ անգամ նման վնասվածք ստացավ իր կարիերայում. 2023 թվականի օգոստոսին նա ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շուրջ 7 ամիս էր բաց թողել:
    11:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է
    Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
    11:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որ ասեմ՝ հեշտ հասանք Ենոքավան, սուտ կլինի․ Փաշինյանի հերթական հեծանվային արշավը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում հեծանվային հերթական արշավից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ պատրաստվում է դեպի Բագրատաշեն հեծանվային արշավին։ «Քանի օր է՝ փորձում եմ պատրաստվել Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավին: Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված: Բարձրանում ենք Ենոքավան: Որ ասեմ՝ հեշտ հասանք, սուտ կլինի»,- տեսանյութում նշել է վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ
    Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:
    10:40
    17.11.24
    Ավելին
  • Առողջապահական
    Տանջող քարի վերջը. եզակի կենտրոն է բացվել «Իզմիրլյանում»
    «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացվել է «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը: Սա առաջին այսպիսի կենտրոնն է տարածաշրջանում: Մայր աթոռի հովանավորությամբ ձեռք բերված գերժամանակակից նոր սարքերով է կատարվում բուժումը «Իզմիրլյան»-ում:
    10:30
    17.11.24
    Ավելին