Լրահոս

2024-11-17
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում
    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ նպատակով` բարելավել հայաստանյան օրենսդրությունը: «Խորհրդարանական անվտանգության ոլորտի հաշվետվողականությունը, հետախուզության կառավարում եւ վերահսկողություն, մենք չունենք տվյալ կառույցի հաշվետվողականության հետ կապված օրենսդրություն, որովհետեւ ունենք արտաքի հետախուզության մասին օրենքմ, բայց պառլամենտի առջեւ ոնց պետք է հաշվետվողական լինի, դա չկա»,- ասել է նա: Մանրամասները՝ ԱԺ հրապարակած տեսանյութում։
    20:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան հայտնել է նորագույն թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին
    Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նորագույն թևավոր հրթիռի փորձարկման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Միացյալ թագավորության ՊՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ, տուրբոռեակտիվ շարժիչով թևավոր հրթիռի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել. այն արձակվել է Շվեդիայի Vidsel փորձարկման հարթակից BAE Systems-ի կողմից շահագործվող «Թայֆուն» ինքնաթիռից: Նշվում է, որ SPEAR հրթիռը, որն ունի 100 կմ-ից ավելի հեռավորության վրա գտնվող թիրախները խոցելու ունակություն, այդ թվում՝ նախատեսվում է հակաօդային պաշտպանության, նավերի, տանկերի, պաշտպանված կառույցների և արագ շարժվող մեքենաների դեմ օգտագործելու համար: Շահագործման հանձնելուց հետո այն կտեղադրվի բրիտանական F-35B կործանիչների վրա և թույլ կտա զինվորականներին թիրախներ խոցել ինչպես ցամաքից, այնպես էլ Queen Elizabeth դասի ավիակիրներից: Պաշտպանական գերատեսչության գնահատմամբ՝ նորարարական SPEAR հրթիռի հաջող փորձարկումը նշանակալի թռիչք է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հնարավորությունների զարգացման գործընթացում, որով ապահովվում է թագավորական նավատորմի և օդուժի սպառազինումը երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներով:
    19:30
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ամենաբարձր աշխատավարձն ԱՊԼ-ում․ հայտնի է Հոլանդին առաջարկվող պայմանագրի որոշ մանրամասներ
    «Մանչեսթեր Սիթին» աշխատում է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը երկարաձգելու վրա: Ինչպես հայտնի է դարձել Mirror-ին, Անգլիայի չեմպիոնները պատրաստ են Հոլանդին դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Հոլանդին կառաջարկեն շաբաթական 500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Այժմ անգլիական ակումբներում ամենաբարձր աշխատավարձն ունի Կևին դե Բրույնեն՝ շաբաթական 400 հազար ֆունտ։ Հոլանդի հետ բանակցություններում խնդիրը հանգում է կլաուսուլայի (տրանսֆերի փոխհատուցման գումար) կետին: Ֆուտբոլիստի ներկայացուցիչները ցանկանում են պահպանել այս կետում նշված 150 միլիոն ֆունտ ստերլինգը։ «Մանչեսթեր Սիթին» կնախընտրեր հանել այդ կետը. հնարավոր լուծում կարող է լինել այն հասցնել 200 միլիոնի, փոխանցում է Armsport-ը։
    19:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀՀ Սահմանադրության մեջ պետք է վերջ դրվեն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները․ Ալիև
    Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն», որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը: «Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը:
    18:30
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը
    Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Աբխազիայի Ինքնիշխանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլաան հայտնել է, թե թողնելու են կառավարական համալիրը շրջապատող ցանկապատի միայն մի հատված՝ հետագա կառավարությանն ուղղված համապատասխան ցուցանակով առ այն, որ պետք է լինել ժողովրդի կողքին և չմեկուսանալ նրանից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ ցուցարարները հայտարարել են, թե մտադիր են ապամոնտաժված պարիսպը տեղափոխել Վրաստանի հետ սահման ու հանձնել սահմանապահ ծառայությանը։ Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև Աբխազիայում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգել է։ Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը, և պահանջել նախագահի հրաժարականը։
    18:10
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսյան խճուղում բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 24-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Chevrolet» մակնիշի, 40-ամյա Արտյոմ Բաբայանի վարած «Kia Forte» մակնիշի և 23-ամյա Նժդեհ Ռազմիկ Մկրտիչի վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
    18:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին
    Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին: Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով նախազգուշական գրոհ է իրականացրել Բեյրութի հարավային արվարձաններում։ Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը:
    17:30
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    17:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի»․ փորձարկվել է հեռահար հիպերձայնային հրթիռ
    Հնդկաստանն առաջին անգամ փորձարկել է հեռահար հիպերձայնային հրթիռ: Ինչպես հայտնել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը «Ֆեյսբուք»-ի իր էջում, արձակումը հաջողությամբ իրականացվել է Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից։ «Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- գրել է նախարարը՝ պատմական պահ համարելով հիպերձայնային հրթիռի փորձարկումը, քանի որ, ըստ նրա, այդ նշանակալի ձեռքբերումը Հնդկաստանին դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ: Սինգհը շնորհավորել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։
    16:40
    17.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Երեխայիս երիկամը հետ տվեք. գյումրեցի Հովհաննեսի տանջանքները
    Գյումրիում ապրող 11-ամյա Հովհաննեսը առանց մեկ երիկամի հիվանդանոցային քաշքշուկների մեջ է հայտնվել: Բժշկական հանձնաժողովը զրկել է երեխային հաշմանդամության կարգից: 11-ամյա տղան մանկուց հաշմանդամության կարգավիճակ է ունեցել ու չնայած ծնողները պայքարում են, որ կարգը վերականգնվի՝ ամեն ինչ դեռ ապարդյուն է:
    16:30
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին օգնել են խցանումից դուրս բերել 103 տրանսպորտային միջոց
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 ժամից ավելի է՝ Աղվանի - Տաթև ավտոճանապարհին առկա մերկասառույցի պատճառով առաջացել է մոտ 3 կմ-անոց խցանում, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Փրկարարներն ու պարեկները բահերով հող են լցնում մերկասառույց ճանապարհին, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել, իսկ մինչև այժմ Գորիսի ճանշինը չի բարեհաճել ժամանել նշված վայր և կատարել ճանապարհը մերկասառույցից մշակելու, աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։ Մերկասառույցի պատճառով 1 բեռնատար մասամբ կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարներն ու պարեկները օգնություն են ցուցաբերել արգելափակման մեջ եղած 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաների։ Փրկարարների և պարեկների շնորհիվ ժամը 14:50-ի սահմաններում երթևեկությունը նշված հատվածում միակողմանի վերականգնվել է։
    16:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով
    Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի.գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ն վստահելի գործընկերոջ ու կանխատեսելի դաշնակցի համարում ուներ։ Հայ-ռուսական հարաբերություններն իրական դաշնակցային բնույթ ունեին ու սպասարկում էին ՀՀ շահերը։ 1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով ՝մինչեւ 2044թ. երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/: 2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։ 3. Երեւանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին ՀԱՊԿ ռազմավարության ծրագիրը։ 4. ՌԴ եւ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ընդունեցին հատուկ հայտարարություն,որը ճանաչում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը/2016 աշուն/: 5. 2009-2013թթ. ՌԴ նախագահներ Դ.Մեդվեդեւն ու Վ.Պուտինը պաշտոնապես ամրագրել են Արցախի ժողովրրի ինքնորոշման իրավունքը։ 6. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2015-ի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինն այցելեց Հայաստան ու մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը։ 7. Հայաստանը ՌԴ-ից ձեռք բերեց 50 հազար տոննա անվճար զենք եւ սպառազինություն։ 8. Հայաստանն առաջինն էր աշխարհում,որ դաշնակից Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր»։ 9. ՀՀ Աժ -ն վավերացրեց ՌԴ-ից գործարանային գներով զենքի եւ սպառազինության ձեռք բերման պայմանագիրը/300 մլն դոլարի չափով/: 10. Կազմավորվեցին հայ-ռուսական միացյալ արձագանքման օպերատիվ ուժերը։ Սերժ Սարգսյանի բերած զենքը Նիկոլի ռեժիմը որպես «տրոֆեյ» թողեց Ալիեւին, որն էլ այն ցուցադրեց Բաքվի շքերթի ժամանակ։ Սերժ Սարգսյանը նախընտրում էր հատուկ գաղտնի նամակով շփվել իր ռուս դաշնակից-գործընկերոջ հետ, այլ ոչ թե Նիկոլի նման ՌԴ-ի թիկունքում «խաղեր տալ» Արեւմուտքի կամ Թուրքիայի հետ։ Թե բա ՝ ՌԴ-ն ձեր օրոք զենք է վաճառել Ադդբեջանին։ Ինչու՞ դա նորություն էր։ Բայց նախորդ իշխանությանը հաջողվել է անկեղծ այդ հարցը քննարկել ՌԴ-ի հետ ու հանգել արդյունավետ լուծման՝ ստանալով «Իսկանդերներ» ու 50 հազար անվճար զենք։ Դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ։ 1. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի վրա «գործ եք կարել»։ 2. Լավրովին կոչ արեցիք «ադապտացվել»։ 3. Պուտինին չդիմավորեցիք ոչ օդանավակայանում եւ ոչ էլ նստավայրում։ 4. Ձեռք բերեցիք ինքնաթիռներ առանց հրթիռների։ 5. 2020-ի հոկտեմբերի 19-20-ին հրաժարվեցիք Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից, որի արդյունքում կորցրեցինք Շուշին ու Հադրութը։ 6. ՌԴ-ին մեղադրեցիք բոլոր մեղքերի մեջ՝ միջանցք ուզելուց մինչեւ Միութենական պետության մեջ անդամակցելու պահանջ։ 7. Ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեցիք,որ «փող ունեք,բայց զենք վաճառող չկա»։ 8. Պարբերաբար դառնում եք ՌԴ ԱԳՆ խոսնակի ասուլիսների «զվարճանքի օբյեկտ»։ 9. Նիկոլի օրոք ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր դաշնակցության մասին։ 10. Նիկոլի շուրթերով ռուսական ռազմական ներկայությունը հայտարարվեց ՀՀ սպառնալիք։ 11. Նիկոլի հեռացավ ռուսական հարթակից ու արեւմտյան հարթակում՝ Մակրոնի ու Միշելի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ու այսքանից հետո դեռ համարձակվում եք խոսել։ Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, իսկ Նիկոլը՝ Հայաստանի վիլայեթացման սիմվոլը։
    16:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան
    Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։
    15:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:45-ի սահմաններում Երևան Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, բախվել են «BMW»-ն, «Mercedes Sprinter»-ը, «Opel»-ը, «Mercedes»-ը և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ու քննիչները պարզում են։
    15:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են մի շարք հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
    15:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք․ Սարգսյան
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից ԱՄՆ-ն գերագրեսիվ գործողություններ (ցանկացած տեսակի) իրականացնի Իրանի դեմ և մյուս կողմից չկարողանա կանգնեցնել Ուկրաինական պատերազմը: Այ այս պարագայում մենք դատապարտված կլինենք, քանի որ Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը, որ ուրվագծվել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոնտեքստում»:
    14:40
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ. ԵՊՀ ռեկտորի ուղերձը
    Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՜ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը կյանքի այն շրջանն է, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այլև մեծ նպատակներն ու երազանքները։ Թող ձեր ուսանողական կյանքը դառնա նոր հնարավորությունների, բացահայտումների ու մեծ նվաճումների սկիզբ։ Յուրաքանչյուր օր թող նոր քայլ դառնա ձեր երազանքներին ու նպատակներին հասնելու ճանապարհին։ Եղե՛ք նպատակասլաց, վստահ ու համարձակ՝ այդ ճանապարհին հաղթահարելով բոլոր մարտահրավերները։ Մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում»։
    14:20
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են սեփական պետության իրավատեր քաղաքացիները, որոնք էլ հանրային զարգացման հիմք են դնում։ Եվ պետության համար առաջնային է՝ ստեղծել պատշաճ պայմաններ պատասխանատու, իրավատեր, օրինապահ քաղաքացու կայացման նպատակով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը։ Ոլորտում նախանշվող օրենսդրական բարեփոխումներով, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով, առանձնահատուկ շեշտադրվում է ուսանողական ինքնավարության, ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացման, ուսանողների իրավունքների և պարտականությունների սահմանման առաջնահերթությունը՝ կարևորելով ուսանողների՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության ապահովումը։ Կառավարության առաջնահերթություններից են նաև լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, ստացած գիտելիքն ու հմտությունները լավագույնս իրացնելու հնարավորությունների ստեղծումը։ Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով, և բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է ընդլայնվի բոլոր սոցիալական խմբերի համար՝ որպես սեփական բարեկեցության ապահովման և հետագա արժանապատիվ աշխատանքի կարևորագույն գործոն։ Մենք առանձնակի կարևորում ենք նաև հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը։ Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության անխափան զարգացմանը։ Սիրելի՛ ուսանողներ, ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը։ Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը։ Ժամանակն է այսօր մեր ամենաթանկ ռեսուրսներից մեկը, որը պետք է ճիշտ գործածել։ Եղեք հարցասեր, ունեցեք կասկածներ, մի՛ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ գուցե դրանք շատ կարևոր խնդիրների լուծման ճանապարհ են հարթում։ Մաղթում եմ ձեզ միշտ փնտրելու հետևողականություն, մասնագիտական առաջընթաց ունենալու և ձեր ոլորտում կայանալու կամք»,- ասված է ուղերձում։
    14:00
    17.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննիսյանը, Պետրոսյանը և Հակոբյանը մեկ միավոր են զիջում շախմատի ԵԱ-ի առաջատարին
    Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: 8-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 7 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը, ովքեր ունեն 6 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 5.5 միավոր։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 5 միավոր:
    13:40
    17.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական փայլ՝ Բրուքլինի ցուցահանդեսում. Զադիկ Զադիկյանի ոսկե ճանապարհը
    Բրուքլինի թանգարանում այսօր բացվել է «Պինդ ոսկի» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի 200-ամյակին է նվիրված ցուցադրությունը, որտեղ ներկայացված է նաև հայկական վարպետությունը: Զադիկ Զադիկյանի «Ուղին դեպի 9» անունով ոսկեզօծ քանդակով են հիանալու Բրուքլինի թանգարանի այցելունը:
    13:30
    17.11.24
    Ավելին