Լրահոս

2024-11-19
  • Img default alt hy
    Հասարակական
    24-ամյա երիտասարդն աչքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
    Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժին:
    16:05
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
    Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Տ-Թ.-ն, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված օգտատիրոջ, Մ.Ա.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով, ապահովել է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժույթային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի իրացում: Թմրամիջոցների իրացումից ստացվել է 6 մլն 574 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք ստացվել են կրիպտոարժույթային հաշիվներով, տարբեր էլեկտրոնային դրամապանակներով, ապա փոխանցվել տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի վերոնշյալ անձանց կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են: Դատախազը Հ.Տ-Թ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (փողերի լվացումը):
    16:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բարբոքը
    Այսօր՝ նոյեմբերի 19-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա առանձնազրույց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
    15:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր․ նախարար Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես՝ կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին: Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի դերն ու փուլային շարունակականությունը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը:
    15:35
    19.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Պուտինը վտանգավոր հրամանագիր ստորագրեց, Բայդենի պայթյունավտանգ որոշումը հաստատվեց
    Հայլուր 15։30 Պուտինը վտանգավոր հրամանագիր ստորագրեց, Բայդենի պայթյունավտանգ որոշումը հաստատվեց
    15:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի նախագահը հաստատել է թարմացված միջուկային դոկտրինը
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է թարմացված միջուկային դոկտրինը՝ Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։ Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ն կարող է միջուկային զսպում կիրառել՝ կանխելու զանգվածային ոչնչացման զենք ունեցող թշնամի պետությունների կամ ռազմական դաշինքների կողմից հարձակումը ՌԴ-ի վրա։ Մասնավորապես, ընդլայնվել է միջուկային զսպման ենթակա պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան։ Լրացվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար անհրաժեշտ են նման գործողություններ։ Ըստ նոր դոկտրինի՝ ռազմական կոալիցիայի կազմում գտնվող ցանկացած պետության ագրեսիան Ռուսաստանի և (կամ) նրա դաշնակիցների դեմ համարվում է ընդհանուր կոալիցիայի ագրեսիա: Բացի այդ, «Ռուսաստանի Դաշնության և (կամ) նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես նրանց համատեղ հարձակում»։ Փաստաթղթում նշվում է, որ իրենց ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի տարածքին մոտեցնող ռազմական կոալիցիաների ստեղծումը կամ գոյություն ունեցողների ընդլայնումը կարող է սպառնալիք դառնալ, որի դեմ կիրառվում է միջուկային զսպումը: Ռուսաստանը նաև կարող է միջուկային զենք օգտագործել, եթե ստանա հավաստի տեղեկատվություն ռազմատիեզերական հարձակման զինատեսակների, ներառյալ ԱԹՍ-ների զանգվածային թռիչքի և ՌԴ սահմանը հատելու մասին: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջուկային զենք կիրառել, եթե տեղեկություն ստացվի Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների տարածքի վրա բալիստիկ հրթիռների արձակման մասին։ Ռուսաստանը նաև իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան սովորական զենքով իրականացված ագրեսիայի, որը սպառնում է իր կամ Բելառուսի ինքնիշխանությանը։ «ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային և (կամ) զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և (կամ) Բելառուսի Հանրապետության՝ որպես Միութենական պետության անդամների դեմ ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ, որոնք կրիտիկական վտանգ են ստեղծում նրանց ինքնիշխանության և (կամ) տարածքային ամբողջականության համար», - ասվում է փաստաթղթում։ Ռուսաստանի միջուկային դոկտրինի նախորդ տարբերակը հաստատվել էր 2020 թվականի հունիսին։ Այն փոխարինել էր համանման փաստաթղթին, որն ընդունվել էր դրանից 10 տարի առաջ:
    15:20
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը: Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակներում ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանցքային են` կանխորոշելու այն ուղղությունները, որոնք պետք են մարդու իրավունքների պաշտպանության համակարգը զարգացնելու համար, քանի որ դրանք հիմնված են կոնկրետ միջազգային չափանիշների վրա»,- ասել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ ՄԱԿ-ի գործընկերների և Պաշտպանի հաստատության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում բազմաթիվ խնդիրների համար մշակվում են լուծումներ։ «Հատկապես կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Այս տարի մեր հատուկ ուշադրությանն է արժանացել խոշտանգումների կանխարգելման ոլորտը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրները բազմաթիվ են, հատկապես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերին առչվող գործերի քննության համատեքստում, որոնց անընդհատ անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության և իրավասու պետական մարմինների գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար` կարևորելով պետության կողմից իրավունքներին առնչվող հարցերով ներկայացվող խնդիրների պատշաճ հասցեավորումն ու շուտափույթ լուծումների կանխորոշումը։
    15:10
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խարդախության կասկածանքով ոստիկանություն ներկայացված կանայք նաև հետախուզման մեջ էին
    Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ: Օպերատիվ տվյալը խարդախությունների վերաբերյալ էր: Նոյեմբերի 14-ին, ժամը 16-ին, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվեցին և Աշտարակի բաժին ներկայացվեցին Երևանում բնակվող 47-ամյա և 77-ամյա երկու կանայք: 47-ամյա կինը բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց, որ 2023-2024 թվականներին, քաղաքացիների վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ հափշտակել է տարբեր չափի գումարներ: Նա հիշեց նման 9 դեպք Աշտարակ համայնքի տարածքում, 4-ը` Թալինում, 3-ը` Ապարանում, որոնց կապակցությամբ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կան նախաձեռնված քրեական վարույթներ: Խարդախության զոհ էին ընտրվում բեռնափոխադրում կամ տաքսի ծառայություն մատուցող վարորդներ, իսկ մեխանիզմը հետևյալն էր: Կինը նախապես կապ էր հաստատում բեռնափոխադրողի կամ տաքսիստի հետ, պատվիրում մեկնել ինչ-որ հասցե` իբր մթերք կամ ծաղիկներ տեղափոխելու և դրանից հետո վճարելու պայմանով: Սակայն մինչ վարորդը կհասներ նշված վայրը` կինը կրկին կապ էր հաստատում նրա հետ, խնդրում իր տված հաշվեհամարին գումար փոխանցել, պայմանով, որ փոխանցված գումարը ուղեվարձի հետ կվերադարձնի: Գումարը փոխանցելուց հետո, սակայն, կինն այլևս կապի դուրս չէր գալիս: Պարզվել է, որ 47-ամյա կինը խարդախության մեղադրանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից այս տարվա հունիսի 6-ից գտնվում էր հետախուզման մեջ. խափանման միջոցը՝ կալանք: Նույն մեղադրանքով հետախուզման մեջ էր նաև 77-ամյա կինը, բայց ոստիկանության Գավառի բաժնի կողմից: Այս դեպքում խափանման միջոցը բացակայելու արգելքն էր: Հանգամանքները պարզվում են:
    15:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի Գործարանային ու Սասունցի Դավիթ կայարաններում
    Նոր շարժասանդուղքներ են տեղադրվում Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նշվում է, որ պետության ընդհանուր ներդրումը 308 միլիոն դրամ է: «Վերջին 2 տարվա ընթացքում Մետրոպոլիտենում ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Մանրամասները՝ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:
    15:00
    19.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Մահացու հարված՝ Իսրայելի սրտին. Թել Ավիվում ավերածություններ կան
    «Հզբոլլահ»-ի հրթիռները հասել են Թել Ավիվի արվարձաններ: Գիշերային հրթիռակոծությունից կան մեկ զոհ ու տասնյակ վիրավորներ: ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ իրենց ՀՕՊ-ը որսացել է հրթիռները, ավերածությունները խոցված հրթիռների բեկորների ընկնելու պատճառով են:
    14:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից․ Արսեն Հարությունյան
    Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնության»-ը։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել: Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք: Սիրելի լրագրողներ, մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»։
    14:39
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորը 10 հազար ԱՄՆ դոլար է առաջարկել դատավոր Բեկթաշյանին․ որն է եղել նպատակը․ ArmLur
    Արեն Ծերունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԿԴ/0155/01/15 քրեական գործով ամբաստանյալ, պատժից խուսափելու կամ ազատազրկման ձևի հետ չկապված այլ պատժամիջոցով դատապարտվելու նպատակով, 2016 թվականի փետրվար ամսին առաջարկել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի աշխատակիցներ Գագիկ Մաթևոսյանին և Կարո Հովհաննիսյանին 8.000-10.000 ԱՄՆ դոլարի դիմաց միջնորդել թիվ ԵԿԴ/0155/01/15 քրեական գործը քննող դատավոր Ա.Բեկթաշյանին` բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար:
    14:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պենտագոնը չի հաստատել ՌԴ-ի տարածքում մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորների մասնակցության մասին տվյալները
    ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չունի տվյալներ, որոնք վկայում են Ռուսաստանի տարածքում մարտական գործողություններին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մեր գնահատումը դեռ այն է, որ, հավանաբար, մոտավորապես 11 000 հյուսիսկորեացի տեղափոխվում է Կուրսկ։ Անցյալ շաբաթ այդ թիվը 10-ից 11 հազար էր։ Մենք մի փոքր ավելի վստահ ենք, որ թիվը դրանից բարձր է... Մենք դա անկախ աղբյուրներից չենք հաստատել, բայց դրանով հանդերձ՝ նրանք հենց այնպես չեն Կուրսկ տեղափոխվում։ Մենք ակնկալում ենք, որ նրանք կմասնակցեն մարտական գործողություններին, բայց ես չեմ կարող այս պահին դա հաստատել», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ամերիկյան կողմի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կորեայից զինվորականներ են գտնվում։ Նա նշել է, որ նման հայտարարություններ անողներն իրենք են ընդգծում, որ չունեն համապատասխան հաստատումներ։ Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ Սպիտակ տունը Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնի այս քայլը ձեռնարկվում է՝ հիմնականում ի պատասխան Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի զինվորների տեղակայման։
    14:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության վարչության պետի գործը դատարանում է. կին է անցնում գործով․ ArmLur
    Հրայր Ռուդոլֆի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի վարչության պետ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք է ստացել:
    14:05
    19.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նախագահի հրամանագրերով՝ Գնել Սանոսյանն ու Վահե Ղազարյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
    ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վահե Ղազարյանն ազատվել է ՆԳ նախարարի պաշտոնից։
    14:00
    19.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Կատաղի բախումներ կլինեն ուկրաինական ճակատում. Բայդենի առեղծվածային որոշումը ողջունում են, քննադատում
    Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը ուղիղ չեն ասում՝ ի վերջո կա՞ Ռուսաստանին ամերիկյան հեռահար զենքերով հարվածելու թույլտվություն: Երկուշաբթի Բրյուսելում, ամփոփելով Եվրամիության արտգործնախարարների հանդիպումը, ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիության երկրներն այս հարցում միասնական որոշում չունեն և անկախ քաղաքականություն են վարելու։
    13:54
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
    13:50
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից
    Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։
    13:41
    19.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Հրաժարական տվեց Աբխազիայի նախագահը. իշխանություն-ընդդիմություն համաձայնագիր
    Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել կառավարության ու ընդդիմության հետ բանակցություններից հետո: Ասլան Բժանիան հայտարարել է, որ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար է նման որոշում կայացրել: Ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրով այսօր կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները պետք է ցրվեն, իսկ այդ կետը չկատարելու դեպքում՝ նախագահ Բժանիան հետ կկանչի իր հրաժարականը։
    13:34
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համագյուղացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է
    Նոյեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային օպերատիվ կենտրոն հաղորդում է ստացվել, որ որ նոյեմբերի 17-ի ժամը 17.30-ից նոյեմբերի 18-ի ժամը 7.20-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Սալվարդ բնակավայրի տներից մեկը և ննջասենյակից գողացել զարդեր՝ տուժողին պատճառելով 300 հազար դրամի վնաս: ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Սալվարդի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է:
    13:30
    19.11.24
    Ավելին