Լրահոս

2024-11-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոքարշակին. կա տուժած
    ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ բենզալցակայանի մոտակայքում, Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Ford մակնիշի ավտոքարշակին։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ա․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
    10:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու են շչակներ
    Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
    10:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը կնոջ և դստեր հետ զբոսնել է Հռոմում
    Աննա Հակոբյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դստեր հետ զբոսանքից: «Մեկուկես ժամ Հռոմում»,-տեսանյութին կից գրել է Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել էր Սուրբ Աթոռ (Վատիկան):
    10:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    10:00
    19.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Սաղ կդզվի, որ դրանից պրծնենք. ինչո՞ւ է դղրդում Թումանյան փողոցի թարմ ասֆալտը
    Թումանյան փողոցում ճանապարհը հարթեցրել են, հետո լուկերի կողքերը կրկին քանդել են նոր ասֆալտ լցնելու համար, ինչից հետո խորդուբորդ է դառնալու փողոցը՝ լուկերի հատվածը ճանապարհից բարձր է լինելու: Վարորդները ոչ միայն արված աշխատանքից ու ասֆալտի որակից են դժգոհ, այլև անվերրջանալի թվացող վերանորոգումից, որոնց պատճառով անդադար խցանումներ են մայրաքաղաքում:
    09:52
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է Փաշինյանի հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»:
    09:47
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրանէներգիայի անջատումներ՝ նոյեմբերի 19-ին
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարված իրավիճակ է Թբիլիսիի կենտրոնում․ ձերբակալվածներ կան
    Լարված իրավիճակ է Թբիլիսիի կենտրոնում։ Տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին, ձերբակալվածներ կան։ Վրացական լրատվականները հայտնում են, որ ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների աշխատանքին։
    09:42
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ես կապ չունեմ սպանության հետ». Ինչո՞ւ է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական ղեկավարը․ «Հրապարակ»
    Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով:
    09:40
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը սափրվելու իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ․ «Հրապարակ»
    Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը և նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը։
    09:38
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծխախոտի շուկայում արտոնյալներ կան. «Ժողովուրդ»
    2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների:
    09:35
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պաշտոնազրկվածներից ոմանց Փաշինյանն անգործ չի թողնի․ «Հրապարակ»
    Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի և իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են։
    09:32
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում. «Իրավունք»
    «Չնայած նրան, որ երեկ լայնորեն շրջանառվեցին լուրեր, թե աշխատանքից ազատված ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին շուտով նշանակելու են Ներքին գործերի նախարար՝ Վահե Ղազարյանի փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում այլ բանի մասին են փաստում:
    09:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները. «Իրավունք»
    Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, որ պատահական չէր նախորդող երկու օրերին Քոչարյան Անդրանիկի հեգնախառը արտահայտությունները՝ իր պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնող ՔՊ-ականների վերաբերյալ:
    09:25
    19.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Ինչպե՞ս գրել բժշկական դրամաշնորհային ծրագրեր. «Եվրասիայի» տաղավարը՝ Մերիդիան էքսպոյում
    «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվել է Medmeet 2024-ին: «Մերիդիան» էքսպո-կենտրոնում «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը այցելուներին օգնել է բժշկական մրցունակ դրամաշնորհային ծրագրեր գրել: Կազմակերպությունը հարթակ է ստեղծում է Եվրասիայի տարածքում բժիշկների փորձի փոխանակման, համագործակցության համար:
    09:20
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանում ձյուն է տեղում
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լծեն-Տաթև և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սևան քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    08:45
    19.11.24
    Ավելին
2024-11-18