Լրահոս

2024-11-19
  • Img default alt hy
    Իրավական
    Վահագն Չախալյանն արդարացվեց
    «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ «Ամիսներ շարունակ տևող նախաքննությունն ի վերջո եկավ հավաստելու այն, ինչը որ ի սկզբանե պարզ էր, որ Վահագն Չախալյանը հանցագործություն չի կատարել և քննիչի կողմից մնում էր միակ որոշումը կայացնել արդարացման հիմքով քննությունը դադարեցնելու վերաբերյալ և, ըստ էության, Վահագն Չախալյանն արդարացվեց, և հիմա ունի արդարացվածի դատավիճակ»,–գրել է Վահան Հովհաննիսյանը։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
    21:55
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
    Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
    21:45
    19.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ավելի է թեժանում դրությունը Վրաստանում. Աբխազիայի՝ հրաժարական տված նախագահը կարող է փոշմանել
    Նոր խորհրդարանի հետ ոչ մի կերպ չեն հաշտվում վրացի ընդդիմադիրները: Լուսադեմին ոստիկանական ուժերը բիրտ միջոցների են դիմել Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների վրանային ճամբարը քանդելու համար: Նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Սահմանադրական դատարան է դիմել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Իսկ Վրաստանից անկախություն հռչակած Աբխազիայում չեն ուզում երկիրը ցնցումների տանել:
    21:34
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը (տեսանյութ)
    Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։ «Քննարկումների օրակարգը ներառում է երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,- նշված է գրառման մեջ։
    21:27
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանին ներկայացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Վասկեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իսպանիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի շրջանակին: Երկուստեք կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցերի շուրջ:
    21:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին․ Աննա Հակոբյան
    «Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին։ Շատ հանդիսավոր-հոգեւոր էր սպասումը։ Էլ ավելի հոգեւոր էին հանդիպման վայրկյանները»:
    21:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր տեղադրված վերելակները չեն աշխատում, ոտքով ենք բարձրանում, իջնում․ բնակիչներ․ Oragir.News
    Երևանի շատ հատվածներում բարձրահարկ շենքերի հին վերելակները փոխարինվել են նորերով, սակայն քաղաքացիների պնդմամբ՝ նոր վերելակները շատ վատ են աշխատում, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեն աշխատում։ Oragir.News-ը բողոքներ է ստացել Մամիկոնյանց 6/2 շենքի բնակիչներից, որ իրենց շենքում տեղադրված նոր վերելակը չի աշխատում։ «Մոտ մեկ ամիս է, ինչ մեզ մոտ վերելակը փոխել են, բայց այն շատ խափանումներով է աշխատում, մարդիկ երբեմն մնում են դռների արանքում։ Բացի այդ՝ վերելակը օրվա մեծ մասը չի աշխատում, մնում է ինչ-որ հարկում կանգնած։ Մարդիկ ստիպված 9 հարկ ոտքով են բարձրանում և իջնում։ Դիմում եմ քաղաքային իշխանություններին, որ հարցը հասնի Տիգրան Ավինյանին, հասկանալու համար՝ սրանք փչացա՞ծ վերելակներ են, թե՞ սխալ են տեղադրել, անունն էլ դրել, որ վերելակ են փոխել։ ճիշտ է՝ հին վերելակ էր, բայց նախկինում գոնե կարողանում էինք իջնել, բարձրանալ։ Ես՝ ինքս, տարեց կին եմ, ոտքի խնդիր ունեմ, հաց առնելու համար խանութ եմ իջնում, բարձրանում։ Հիմա ինչպե՞ս այդքան հարկ բարձրանամ, իջնեմ»,- Oragir.News-ին ասաց շենքի բնակիչներից մեկը։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Բադալ Մուրադյան փողոցի առաջին շենքի բնակիչներից մեկը ևս Oragir.News-ի հետ զրույցում արտահայտեց իր բողոքը․ «Ո՞վ է տեսել՝ 16 հարկանի շենքի վերելակը այդքան հաճախ փչանա։ Երիտասարդ լինեի, բարձրանալու խնդիր չէի ունենա, բայց մեծ մարդ եմ, ոտքերս ցավում են այդքան աստիճան բարձրանալ, իջնելուց։ Փոխում են, լավ են անում, բայց գոնե նորմալ աշխատող վերելակ տեղադրեն, ոչ թե էսպես։ Էլ չեմ խոսում, որ փոխելուց մեկ ամիս չանցած վերելակը փչացավ, ու մի քանի շաբաթ շարունակ օգտվում էինք դիմացի հին, փոքր վերելակից»։ Փորձեցինք կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակներից 500-ը այս տարի կփոխարինվեն նորերով:
    21:00
    19.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հարկերը 6 անգամ բարձրացնելու՝ Փաշինյանի կառավարության որոշումը աղմուկ է բարձրացնում
    Հարկային նոր ծրագիր ունի կառավարությունը, որն իրականացնելու է հարկային օրենսգրքում փոփոխություններով: Փաշինյանի կաբինետը հիմա էլ առաջարկում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ: Սա նշանակում է՝ մասնագիտական ծառայություններ մատուցողները կզրկվեն շրջանառության հարկի արտոնությունից:
    20:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ներկայացուցիչներին
    Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը: Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։ ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ): Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին:
    20:35
    19.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Հարված գոտկատեղից ներքև. թուրքական հաղթարշավ կլինի՞ Ծիծեռնակաբերդի մոտ
    Հայլուր 20։30 Հարված գոտկատեղից ներքև. թուրքական հաղթարշավ կլինի՞ Ծիծեռնակաբերդի մոտ
    20:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին «Ford Fusion»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
    20:15
    19.11.24
    Ավելին
  • Սպորտ
    Թուրքերը Հայաստան կգան արդեն հաղթած. թուլացնում են զինվորական ըմբիշների հայկական թիմը
    Սկանդալ է հասունանում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության շուրջ: Հայաստանի հավաքական չեն հրավիրվել վերջերս բանակ զորակոչված Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր ըմբիշները: Շատերը մտավախություն ունեն, որ ուժեղագույն մարզիկներին հատուկ չեն ընդգրկել հայկական զինուժի հավաքականի կազմում՝ հաղթանակի մեծ հնարավորություններ տալով Թուրքիայի զինվորական ըմբիշների հավաքականին:
    20:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։ Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
    19:48
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի․ ArmLur
    Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնանկ արված Գնել Սանոսյանին փոխարինող է գտել:
    19:38
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտել է վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:
    19:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․ «Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը։ 1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։ Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն՝ ընդդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։ Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը ըստ արժանվույն գնահատված չէ։ Ցավոք, համոզեցին … ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։ Միշտ էլ եղել են թե՛ վերապատրաստումներ, թե՛ ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, «սև ու սպիտակների», «վերևների ու ներքևների» չի բաժանվել։ Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ, ըստ այս իշխանությունների ներկայացման, ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս, տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և, ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։ Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։ Ի վերջո, չենք ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։ Հ.Գ. - Հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։ Շարունակելի…»։
    19:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ավտոճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,-ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Հայտնաբերվածն ու 31-ամյա տղամարդը ներկայացվեցին Մասիսի քննչական բբաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում: 31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ: 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ տարատեսակ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրեց առանձին փաթեթներով` ընդհանուր 275 գրամ քաշով մեթամֆետամին և 774 գրամ քաշով մարիխուանա, զիպ փականներով բազմաթիվ տոպրակներ, կշեռքներ և գազային մեկ ատրճանակ: Ըստ 39-ամյա տղամարդու հայտարարության՝ ինքը թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց: 31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ամեն տարի ՃՏՊ-ներից զոհվում է շուրջ 350 մարդ․ ՆԳՆ-ն հորդորում է ամրագոտի կապել
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է՝ ճանապարհատրասպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Ոստիկանության վիճակագրությունն ասում է՝ Հայաստանում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ։ Վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է ամրագոտին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտնում է, որ ամրակապված վարորդի և ուղևորի ողջ մնալու հավանականությունը մեծանում է ավելի քան 50 տոկոսով։ Ամրակապվելը միակ ճիշտ որոշումն է, այլընտրանք չկա։ Անմեղ թվացող ցանկացած խախտում կարող է կյանք արժենալ: Իսկ ամրագոտին կյանք է փրկում։
    18:45
    19.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը. ծայրահեղ վտանգավոր որոշումներ, նոր բախումներ
    Հայլուր 18։30 Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը. ծայրահեղ վտանգավոր որոշումներ, նոր բախումներ
    18:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ
    Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:
    18:25
    19.11.24
    Ավելին