Լրահոս
2024-11-19
-
ՔաղաքականԱրա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնիցԱրա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Նա այս պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունիսին։ Ավելի վաղ Մկրտչյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։Ավելին13:4119.11.24 -
ՄիջազգայինՀրաժարական տվեց Աբխազիայի նախագահը. իշխանություն-ընդդիմություն համաձայնագիրԱբխազիայի նախագահը հրաժարական է տվել կառավարության ու ընդդիմության հետ բանակցություններից հետո: Ասլան Բժանիան հայտարարել է, որ երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար է նման որոշում կայացրել: Ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրով այսօր կառավարական շենքերի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները պետք է ցրվեն, իսկ այդ կետը չկատարելու դեպքում՝ նախագահ Բժանիան հետ կկանչի իր հրաժարականը։Ավելին13:3419.11.24 -
ԻրավականՀամագյուղացու տնից գողություն կատարած տղամարդը ձերբակալվել էՆոյեմբերի 18-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային օպերատիվ կենտրոն հաղորդում է ստացվել, որ որ նոյեմբերի 17-ի ժամը 17.30-ից նոյեմբերի 18-ի ժամը 7.20-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Սալվարդ բնակավայրի տներից մեկը և ննջասենյակից գողացել զարդեր՝ տուժողին պատճառելով 300 հազար դրամի վնաս: ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Սալվարդի բնակիչ 37-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է:Ավելին13:3019.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են 77 համարի ավտոբուսը և մարդատարը․ Oragir.NewsԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Շերամի փողոցում, բախվել են 77 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը և մարդատարը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ականատեսներից մեկը։ «Բանգլադեշում՝ լողավազանի մոտ, ավտոբուսն ու մարդատար մեքենան իրար բախվեցին, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Խնդիրն այն էր, որ առավոտ շուտ աշխատանքի շտապող ուղևորները ստիպված եղան իջնել ավտոբուսից, քանի որ վարորդն ասաց, որ պետք է պարեկներ գան, արձանագրեն»,- ասաց մեր զրուցակիցը և լուսանկարներ տրամադրեց։Ավելին13:1519.11.24 -
ՏարածաշրջանԹբիլիսիում ուժ են կիրառել ցուցարարների դեմ, քանդել վրանային ճամբարը. նախագահը մտնում է դատարանԹբիլիսիում իրավիճակը կրկին լարվել է լուսադեմին, երբ ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել ընդդիմադիր ցուցարարների վրանային ճամբարն ու բարիկադները, որոնցով նրանք փակել էին Թբիլիսիի փողոցները: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:Ավելին13:0919.11.24 -
ՀասարակականԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն՝ ընդհանուր 500,000 դոլար արժողությանԵրվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտնում են «Քոչար» մշակութային հիմնադրամից։ «Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին13:0019.11.24 -
ՀասարակականԵրևանի Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով: Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել: «Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում, սակայն արդեն համապատասխան իրազեկումներից հետո բողոքների թիվը նվազել է: Ծառերի փոխարինումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները»,-նշում են քաղաքապետարանից։Ավելին12:4519.11.24 -
ՀասարակականԿարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներինԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Գիլոյանն ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացումը: Կարեն Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից: Նա նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2018 թվականի համեմատ 2023 թվականին 5 անգամ ավելացել է. նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Կարեն Գիլոյանը փաստել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM) զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները: Նա ընդգծել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն առաջնության անցկացումը ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մարզիկների ընտրությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելուն: Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 140 երկիր, և Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո այն համարվում է խոշորագույն բազմամարզական կազմակերպությունը: ՀՀ-ն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականին, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: CISM-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում է աշխարհի առաջնություններ իր դասակարգմամբ Ա դասի մարզաձևերից, որոնք 25-ն են, յուրաքանչյուր 4 տարին մեկ` Համաշխարհային զինվորական խաղեր և Համաշխարհային զինվորական ձմեռային խաղեր, երկու տարին մեկ` Կադետական խաղեր (Ռազմական համալսարանների կուրսանտների միջև), «Սպորտը խաղաղության համար» կարգախոսով տարբեր մարզական միջոցառումներ՝ մարաթոններ, լեռնագագաթների հաղթահարումներ և այլն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2010 թվականից ՀՀ զինված ուժերը մասնակցել են CISM-ի կազմակերպած տասնյակ աշխարհի առաջնությունների, երեք խաղերի և 2021թ. Կադետական խաղերին, որոնց արդյունքներով նվաճել են բազմաթիվ մեդալներ և նույնիսկ զբաղեցրել են թիմային մրցանակային տեղեր: Կադետական խաղերին Հայաստանի ներկայացուցիչները նաև ռեկորդ են սահմանել: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա իրապես նպաստում է մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը: Առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցը և Զվոնկո Օչիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հույս հայտնել՝ Հայաստանում կազմակերպվելիք առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով, և հաջողության կհասնեն ուժեղագույնները: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Երևանում կայանալիք առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:Ավելին12:3519.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վրաստանում բիրտ ուժով ցրել են ընդդիմության ցույցը,Աբխազիայի նախագահը հրաժարական է տվելՀայլուր 12։30 Վրաստանում բիրտ ուժով ցրել են ընդդիմության ցույցը,Աբխազիայի նախագահը հրաժարական է տվելԱվելին12:3019.11.24 -
ՀասարակականԱրարատի մարզում վարչապետի աշխատակազմին պատկանող «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ford» ավտոքարշակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով «Toyota»-ի մեջ է եղել, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և նրան փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Toyota»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ասատրյանը, իսկ «Toyota»-ն էլ հաշվառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում:Ավելին12:2519.11.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին. ԲորելԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Սպիտակ տունը հանել է Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու սահմանափակումները։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 18-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Նախագահ Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքերի կիրառումը Ռուսաստանի տարածքում՝ մինչև 300 կմ հեռավորության վրա», - ասել է Բորելը։ Խոսքը գնում է ամերիկյան ATACMS հրթիռների մասին, որոնց հեռահարությունը 306 կմ է։ «Դա շատ մեծ հեռավորություն չէ, դա չի գնում երկրի խորքերը, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել հիմա և ոչ թե ընտրություններից առաջ՝ չգիտեմ», - հավելել է նա։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի բացահայտել իր աղբյուրները. ԱՄՆ պաշտոնյաները դեռ չեն հաստատել, որ Ուկրաինային թույլատրվել է ամերիկյան հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը Կիևին, եթե նման բան իրոք եղել է, կնշանավորի լարվածության որակապես նոր շրջափուլ և Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։Ավելին12:1519.11.24 -
ԻրավականԱրձանագրվել է 14 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 18-ից 19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 25, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության` 5, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, հոգեկան ներգործության, դրամանենգության, զենք–զինամթերքի առգրավման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ձերբակալվածների պահման վայրից, քննչական մեկուսարանից, դատարանից փախուստի, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու և հողը փչացնելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:0019.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.11.2024Մամուլի տեսություն 19.11.2024Ավելին11:5319.11.24 -
ՄիջազգայինԲեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածը 5 մարդու կյանք է խլելԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի վայրում հայտնաբերված մարդկային մնացորդները դեռ նույնականացվում են, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ։Ավելին11:4519.11.24 -
ՔաղաքականԾովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում։Ավելին11:4019.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․94 դրամ։Ավելին11:3019.11.24 -
ՔաղաքականՆորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Շողիկյանը։ «Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, թողնում եմ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս, մամուլի քարտուղար կոլեգաներիս, նախարարության ամբողջ թիմին՝ շուրջ 9-ամսյա աշխատանքի համար: Մամուլի քարտուղարի պատասխանատու ու դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալ եմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանին: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ այսօրվանից զբաղեցնելու եմ Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը»,- գրել է Շողիկյանը:Ավելին11:1819.11.24 -
ՍպորտԱզգերի լիգա․ հայտնի են A լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցներըՀայտնի են դարձել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի A լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր 8 մասնակիցները։ A լիգայի խմբային փուլի արդյունքներով Պորտուգալիան և Խորվաթիան (1-ին խմբից), Ֆրանսիան և Իտալիան (2-րդ խմբից), Գերմանիան և Նիդեռլանդները (3-րդ խմբից), Իսպանիան և Դանիան (4-րդ խմբից) դուրս են եկել 1/4 եզրափակիչ: Հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին։ Քառորդ եզրափակիչները կկայանան մարտի 20-ից 25-ը, մյուս խաղերը՝ հունիսի 4-ից 8-ը, փոխանցում է Armsport-ը։Ավելին11:1519.11.24 -
ՀայաստանԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»Հայ - ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիությունը դեռ չի հստակեցնում՝ առաքելության ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակե՞ն մնալ այստեղ, թե՞ ոչ։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է՝ դեռ վերջնական որոշում չկա։ Չի հստակեցրել նաև՝ պաշտոնական Երևանն արդյոք դիմել է առաքելության ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ «Առաքելության երկարացման մասին որոշումը դեռ վերջնականացված չէ, բայց մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Այն Հայաստանի իշխանությունների հետ քննարկման փուլում է», - ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:Ավելին11:0519.11.24 -
ՄիջազգայինԱբխազիայի նախագահը հրաժարական է տվել. տեղի կունենան արտահերթ ընտրություններԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը։ Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը նույնպես հրաժարական է տալիս։ Ըստ Արձինբայի՝ նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ վարչապետի պաշտոնակատար՝ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վալերի Բգանբան։ Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ընդդիմության և իշխանությունների միջև ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո Սուխումի կառավարական շենքերի համալիրում նոյեմբերի 15-ից գտնվող ցուցարարները սկսել են հեռանալ։ Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտարարել է, որ երկրում տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրություններ։ Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր ՌԴ իրավաբանական անձանց կողմից երկրում ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նիստը չեղարկվել է այն պատճառով, որ պատգամավորները չեն կարողացել հաստատել դրա օրակարգը։ Ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի կրկնական գումարում հարցի լիակատար բացառման համար, ինչպես նաև նախագահի հրաժարականը։Ավելին11:0019.11.24