Լրահոս

2024-11-19
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։ Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
    19:48
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի․ ArmLur
    Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնանկ արված Գնել Սանոսյանին փոխարինող է գտել:
    19:38
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Իտալիա հարաբերությունների կայուն զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային համատեքստում: Փոխվարչապետը շեշտել է վերջին տարիներին համագործակցության լուրջ դինամիկա գրանցած կրթության ոլորտը, ինչը երկու երկրների ջերմ հարաբերություններն ապագա սերունդներին փոխանցելու կարևոր գրավական է։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությանը:
    19:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․ «Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը։ 1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։ Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն՝ ընդդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։ Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը ըստ արժանվույն գնահատված չէ։ Ցավոք, համոզեցին … ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։ Միշտ էլ եղել են թե՛ վերապատրաստումներ, թե՛ ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, «սև ու սպիտակների», «վերևների ու ներքևների» չի բաժանվել։ Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ, ըստ այս իշխանությունների ներկայացման, ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս, տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և, ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։ Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։ Ի վերջո, չենք ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։ Հ.Գ. - Հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։ Շարունակելի…»։
    19:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ավտոճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,-ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Հայտնաբերվածն ու 31-ամյա տղամարդը ներկայացվեցին Մասիսի քննչական բբաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում: 31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ: 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ տարատեսակ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրեց առանձին փաթեթներով` ընդհանուր 275 գրամ քաշով մեթամֆետամին և 774 գրամ քաշով մարիխուանա, զիպ փականներով բազմաթիվ տոպրակներ, կշեռքներ և գազային մեկ ատրճանակ: Ըստ 39-ամյա տղամարդու հայտարարության՝ ինքը թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց: 31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում ամեն տարի ՃՏՊ-ներից զոհվում է շուրջ 350 մարդ․ ՆԳՆ-ն հորդորում է ամրագոտի կապել
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է՝ ճանապարհատրասպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Ոստիկանության վիճակագրությունն ասում է՝ Հայաստանում այդ թիվը տատանվում է 350-ի շուրջ։ Վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է ամրագոտին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև հայտնում է, որ ամրակապված վարորդի և ուղևորի ողջ մնալու հավանականությունը մեծանում է ավելի քան 50 տոկոսով։ Ամրակապվելը միակ ճիշտ որոշումն է, այլընտրանք չկա։ Անմեղ թվացող ցանկացած խախտում կարող է կյանք արժենալ: Իսկ ամրագոտին կյանք է փրկում։
    18:45
    19.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը. ծայրահեղ վտանգավոր որոշումներ, նոր բախումներ
    Հայլուր 18։30 Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրը. ծայրահեղ վտանգավոր որոշումներ, նոր բախումներ
    18:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի ԱԺ նախագահի հետ
    Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին այցելել է Վիետնամի Ազգային ժողով և հանդիպել Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի հետ:
    18:25
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞վ է եղել այն խելացին, ով որոշել է դիմել ՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը․ ի՞նչ անձնական շահ է ունեցել
    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն. Նախաբան Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ,մշակույթ,արվեստ...), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելու՞ են: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ընտանիքով հանադերձ վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու և ավարտին հասցնելու համար: Բուն թեմա Հանրությունը զարմացել է, թե ինչու թույլ չի տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքանը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին: Նախ նշեմ,որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիային(UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է: Պետք է պարզել, թե ո՞վ է եղել այն խելացին, ով որոշել է դիմել ՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ո՞վ է շահել մրցումների անցկացման տենդերը և ի՞նչքան գումար է դուրս գրվել պետ. բյուջեից (ունեցածս տվյալներով նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները քպ վերնախավի հետ... Մրցումներն արդեն սկսվում են, և ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին,որոնց անձամբ համակրում է, և ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը: հ.գ.1 Մի քանի օրից տաս լավագույն մարզիկների և այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք՝ քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք: հ.գ.2 չգիտես ինչու, թիրախավորվել են ՊՆ-ն և Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան: Ըստ ձեզ, մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում (թեկուզ և կոլաբորացիոնիստների), ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու»:
    18:15
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում 1-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
    Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 1 տարեկան աղջնակ է։  
    18:00
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Պապոյանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է համագործակցության առաջնահերթ ուղղությունները
    Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։ Հանդիպման հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը։ Քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ ձեռնարկատիրության ռազմավարության ու ՓՄՁ-ների զարգացման խթանումը, նորարարությունների արդյունավետ կիրառումը, տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, զարգացման հիմնական ուղղություններն ու կառավարության քայլերը՝ ուղղված մասնավոր հատվածի ընդլայնմանը և արտահանման ռազմավարության մշակմանը։ Երկուստեք բարձր է գնահատվել ձևավորված համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը տարբեր ուղղություններով։
    17:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հունվարի 1-ից Երևանում տրանսպորտային սակագների արտոնությունների առաջարկն ընդունվեց
    Երևանի ավագանին ընդունեց պատերազմում զոհվածների ընտանիքների՝ տրանսպորտից արտոնություններով օգտվելու առաջարկը:
    17:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ 2 անձ կալանավորվել է (տեսանյութ)
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ ճանապարհով փոխանցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի 52 և 32–ամյա բնակիչները, «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով մեկնելով Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջան, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի-Ագարակ հատվածից վերցրել են մաքսանենգ ճանապարհով՝ ԻԻՀ-ից ՀՀ ուղարկված, առանձնապես խոշոր չափերի թմրանյութի փաթեթներ և տեղավորել նշված ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև՝ ժամը 07:30-ի սահմաններում, դեպի Երևան ուղևորվելու ճանապարհին, Կապան-Երևան միջպետական նշանակության ավտոմայրուղու վրա, ավտոմեքենան կանգնեցվել է ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով նշված վայրում գտնվող ԱԱԾ աշխատակիցների կողմից և պարզվել է, որ ավտոմեքենայում առկա է բազմաթիվ փաթեթներից բաղկացած և միմյանց հետ կպչուն ժապավենով միացված 2 կապոց: Քննիչի կողմից կայացվել է հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթ իրականացնող մարմնին ներկայացված տվյալ անձանց ձերբակալելու որոշում։ Կատարված քննչական գործողության, մասնավորապես՝ ավտոմեքենայի խուզարկությամբ վերոնշյալ կապոցներում հայտնաբերվել է 10կգ 294գ ընդհանուր քաշով զանգված, որը, ըստ նշանակված փորձաքննության եզրակացության՝ հանդիսացել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ԻԻՀ քաղաքացու ինքնությունը, ով վերը նշված անձանց համար հայ-իրանական սահմանի վրայով հայկական տարածք էր փոխանցել նշված թմրամիջոցները։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի նշված բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Հիշյալ տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:20
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ ArmLur
    Դատախազության ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։
    17:10
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
    ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս։ Ինչպես մինչ այսօր, այսուհետև ևս, գիտելիքներս և փորձս շարունակելու եմ ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Հակիրճ ներկայացնեմ իմ կատարած աշխատանքը այս տարիների ընթացքում. 2019թ-ից մինչ օրս, հանդիսանալով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իմ կողմից մշակվել և ամբողջությամբ ընդունվել է թվով 49 օրենսդրական նախաձեռնություն, ունեցել եմ ավելի քան 50 ելույթ, կազմակերպել եմ բազմաթիվ քննարկումներ տարբեր թեմաներով, ընտրվել եմ Global TB Caucus-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համանախագահ, Եվրոպական Պառլամենտական ֆորումի վերականգնողական իրավունքի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Միջազգային տարբեր հարթակներում մասնակցել եմ առողջապահական համակարգի հետ կապված բազմաթիվ քննարկումների։ Իմ քաղաքական թիմի հետ միասին հաղթահարել ենք բավականին ծանր փորձություններ և վստահ եմ, որ իմ գործընկերները կշարունակեն պահպանել մեր հռչակած արժեքները, կշարունակեն պատվով հաղթահարել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած բոլոր մարտահրավերները և իրականություն կդարձնեն մեր երազանքները»,- ասված է գրառման մեջ։
    17:00
    19.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ա՛յ համբալ, քնձռոտ. բորբոքված կրքեր կամ տրանսպորտի հարցը՝ Երևանի ավագանու նիստում
    Բուռն քննարկումներով է այսօր Երևանի ավագանին ընդունել հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգի մասին որոշումը: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը՝ հիմնավորելով, որ նոր որոշմամբ տրանսպորտը պարզապես թանկանում է:
    16:50
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենաներ են բախվել
    Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121» և «Toyota» մակնիշի ավտոմեքնաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, «Toyota»-ն էլ բախման հետևանքով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
    16:45
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երվանդ Քոչարի թանգարանից հերքում են 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 գործերի անհետանալու վերաբերյալ լուրը
    «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ը հերքման պահանջ է ներկայացրել՝ նշելով, որ «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել է նկարչի 7 ստեղծագործություն` մոտ 500,000 դոլար արժողության» լուրն իրականությանը չի համապատասխանում: «Սույնով հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ուստի խնդրում ենք, առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով, հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
    16:30
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին
    Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից, ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
    16:25
    19.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև մեր երկրի վարկանշի վրա. Վազգեն Թևանյան
    Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև բանակի, սպորտի և ընդհանուր առմամբ մեր երկրի վարկանշի վրա: Այս մասին հայտնել է Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը: «Մենք խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ռազմիկներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլ նաև միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը ներկայացնելու միջոց։ Նոյեմբերի 20-24-ը Երևանում կանցկացվի բանակայինների աշխարհի առաջնությունը։ Ցավոք, մեր թիմն իր ուժեղագույն կազմով չի մասնակցի այս միջոցառմանը։ Մեզ համար անհասկանալի են նաև այս որոշման պատճառները, քանի որ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել։ Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև բանակի, սպորտի և ընդհանուր առմամբ մեր երկրի վարկանշի վրա։ Ավելին, նրանք կասկածի տակ են դնում հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում պահպանելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը»,-հայտնում է Թևանյանը:
    16:20
    19.11.24
    Ավելին