Լրահոս
2024-11-20
-
Մամուլի տեսությունՈվ կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ:Ավելին10:0020.11.24 -
Մամուլի տեսություն56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիսԱվելին09:5520.11.24 -
ՀասարակականՀերթական խաբեությունն է տարածվում․ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում էՈւ հասկացա, որ անգրագիտությանը նայելը նույն ձև ա աչքերս ցավացնում, ոնց որ սվառկին նայեմ,- գրել է նա։Ավելին09:4520.11.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։Ավելին09:4320.11.24 -
ՏարածաշրջանԹուրքիայում բելառուս ալպինիստների անհետացումից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվումԲելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու բելառուս ալպինիստների անհետացման մասին տեղեկությունների հետ կապված Թուրքիայում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, և բելառուս դիվանագետները կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Բելառուս դիվանագետները մշտական կապի մեջ են Թուրքիայի իրավասու մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են, օգտագործվում են բոլոր առկա ռեսուրսները»,- ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելառուսից երկու քույրեր նոյեմբերի 16-ին արշավի են գնացել և անհետացել Ալադաղլարի լեռներում։Ավելին09:3020.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ:Ավելին09:2520.11.24 -
ՔաղաքականԱրփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար. Նիկոլ ՓաշինյանՆերքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»,- նշել է նա:Ավելին08:5020.11.24
2024-11-19
-
ՍպորտՀայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը Մխիթարյանը չէ․ Ֆրանսիայի ընտրանու նախկին պաշտպանՖրանսիայի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» նախկին պաշտպան Վենսան Կանդելան РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ընտրանու նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև նշել, թե ով է Հայաստանի ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։ «Մխիթարյանը շատ խելացի և ինտելիգենտ ֆուտբոլիստ է։ Ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է նա խաղում «Ռոմայի» կազմում։ Հիմա նա շատ կարևոր դեր է կատարում «Ինտերում»։ Եվ երբ մենք նրա հետ շփվում էինք Հայաստանում՝ իմ ընկերոջ և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղընկեր Յուրի Ջորկաեֆի ծննդյան օրը, ով նույնպես ազգությամբ հայ է, ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ խելացի և ինտելիգենտ մարդ է Հենրիխը։ Յուրին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (ծիծաղում է)։ Անկասկած, Հենրիխը շատ կարևոր ֆուտբոլիստ է Հայաստանի համար։ Բայց իմ կարծիքով, ոչ թե Մխիթարյանը, այլ Ջորկաեֆն է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը»,- Armsport-ի փոխանցմամբ՝ նշել է Կանդելան։Ավելին23:5819.11.24 -
Արտաքին քաղաքականությունՄիջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում. Ամիրբեկով«Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»,- նշել է Ամիրբեկովը:Ավելին23:4519.11.24 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները«Տիկի՛ն Նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ Երևանում: Միշտ ուրախ եմ Ձեզ տեսնել՝ քննարկելու համաշխարհային օրակարգին և մեր տարածաշրջանին առնչվող հարցերը, ինչպես նաև մեր հարաբերությունները Գերմանիայի հետ, Հայաստան-ԵՄ գործընկերությունը և մեր հարաբերությունների խորացումը: Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ և փաստաթղթեր, որոնք քննարկվում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է:»Ավելին23:4319.11.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասին․ News.amԱվելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել պատգամավորի մանդատը:Ավելին23:3019.11.24 -
ՔաղաքականՔաղաքական սխոդկա՝ սափրվելու և ֆեյսբուքյան ետնանկարը փոխելու արանքում. Ագնեսա ԽամոյանՍափրված մորուքի ու ֆեյսբուքյան էջի փոխված ետնանկարի ստվերում մնացին ԲԴԽ, ՊԵԿ, Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեների նախագահները, ՆԳ ու Տարածքային կառավարման նախարարները․ մարդիկ, որոնց ոչ նշանակման մասին հանրությանը բացատրություն տրվեց, ոչ էլ պաշտոնանկությունների։Ավելին23:2419.11.24 -
Հասարակական«Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողովՆոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմակերպած «Սառը միաձուլման 50-ամյակը» միջազգային գիտաժողովը, հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Գիտաժողովը կնախագահեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը։ Զեկուցմամբ հանդես կգա հայազգի մեծանուն գիտնական, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։ 1974 թվականին Դուբնայում Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայտնաբերվեց ռեակցիաների նոր դաս՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման ռեակցիաներ։ Կես դար այս ռեակցիաները համաշխարհային պրակտիկայում օգտագործվում են տրանսակտինիդային տարրերի սինթեզի և հատկությունների ուսումնասիրության համար։ Այս մեթոդը թույլ տվեց Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար լաբորատորիաներին առաջին անգամ սինթեզել 107-ից մինչև 113 ատոմային թվերով տարրեր։ Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան քիմիական տարրերի սինթեզի և հատկությունների նկարագրության բնագավառի ճանաչված գիտնականներ Բուլղարիայից, Գերմանիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։ Գիտաժողովը կընդգրկի մի շարք սեկցիաներ՝ նվիրված գերծանր տարրերի սառը միջուկային միաձուլմանը, ծանր իոններով միջուկային ռեակցիաներին, ֆիզիկական և քիմիական հատկություններին։ Կքննարկվեն սառը միաձուլման ռեակցիայի մեխանիզմները, ժամանակակից աշխարհի առաջատար կենտրոններում գերծանր մետաղների սինթեզի և ուսումնասիրման ժամանակակից վիճակը, այն ռեակցիաների քվանտային-դինամիկ մոդելի ստեղծումը, որոնցում ձևավորվում են գերծանր տարրեր և այլն։ Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է։Ավելին23:1519.11.24 -
ՄիջազգայինՄենք պատերազմող կողմ չենք․ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին․ ԲորելԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում նախատեսված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք պատերազմող կողմ չենք, մենք պատերազմի մաս չենք, Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, ռազմի դաշտում բախում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև չի սպասվում», - ասել է Բորելը՝ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։ Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին։Ավելին23:0919.11.24 -
ՍպորտՍպորտը քաղաքականությունից դուրս է․ Թիկնիզյանը՝ Պետրակովի մասինՀայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընտրանու նախկին գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռացմանը, փոխանցում է Armsport-ը։ – Ալեքսանդր Պետրակովի վերաբերյալ միայն շնորհակալության խոսքեր ունեմ. մենք միասին սկսեցինք մեր ճանապարհը հավաքականում։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Վասիլևիչին և շարունակեցինք մեր աշխատանքը: Առավել ևս, վերջին երկու ամիսները շատ կարևոր էին, որ կարողանայինք զբաղեցնել երկրորդ տեղը և խաղալ անցումային խաղերում: – Վերջին խաղերում զգացվո՞ւմ էր, որ Պետրակովը կարող է հեռանալ։ – Իհարկե, երբ անհաջողությունների շարան է լինում և արդյունքներ չկան, մարզչի հեռացումը բնական է։ Ավելի հեշտ է հեռացնել մեկ մարդու, քան փոխել թիմի կեսը։ Դա սպասելի էր, և ամեն ինչ դեպի դա էր գնում։ – Պետրակովի հետ խնդիրներ եղե՞լ են։ Նա ուկրաինացի մարզիչ է, իսկ դուք խաղում եք ՌՊԼ-ում։ – Ընդհանրապես ոչ մի խնդիր չի եղել։ Սպորտը քաղաքականությունից դուրս է։ Պետրակովը գլխավորել էր Հայաստանի հավաքականը 2023 թվականի հունվարին։ Թիկնիզյանը և Պետրակովը հավաքականում իրենց նորամուտը նշել էին 2023 թվականի մարտին՝ Թուրքիայից կրած 1:2 հաշվով պարտությամբ։ Հայաստանի հավաքականում ուկրաինացի մարզիչը անցկացրել է 18 հանդիպում, որոնցից 4-ում թիմը հաղթել է, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 10-ում՝ պարտվել։ Հոկտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայից սեփական դաշտում կրած 0:2 հաշվով պարտությունից հետո, մարզիչը հեռացել էր հավաքականից։Ավելին23:0019.11.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ՔՊ նիստից տեսանյութ է հրապարակելՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «ՔՊ վարչության հերթական նիստը տեղի է ունեցել կուսակցության Էրեբունիի գրասենյակում»։Ավելին22:5519.11.24 -
ՔաղաքականՈվքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները․ 24NewsԱրգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը:Ավելին22:4519.11.24 -
ՄիջազգայինՌուսաստանում պայթել են ամերիկյան առաջին հրթիռները. Պուտինը միջուկային նոր դոկտրին ստորագրեցԲայդենը թույլատրել է Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի՝ այս լուրը հաստատող հայտարարությունից ժամեր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինացիները ամերիկյան արտադրության 6 հեռահար հրթիռ են արձակել Բրյանսկի ուղղությամբ: Ռուսական ՀՕՊ-ը լրիվությամբ չեզոքացրել է 5 հրթիռ, մեկը՝ վնասել:Ավելին22:3019.11.24 -
ՀայաստանԱրամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարք Ն.Ս. իգնատիոս Աֆրամ Բ.-ի հետ։ «Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 19 Նոյեմբեր 2024-ին, Աթշանէի ասորւոց վանքին մէջ հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ: Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան: Իսկ Աֆրամ Բ. Պատրիարքին կողքին ներկայ էին Պէյրութի, Զահլէի եւ Լեռնալիբանանի առաջնորդները: Վեհափառ Հայրապետը նախ իր ցաւակցութիւնը յայտնեց Պատրիարքին՝ Մալապարի ասորի եկեղեցւոյ Պատրիարքին վախճանման առիթով: Ան նաեւ հակիրճ կերպով անդրադարձաւ հայ-ասորի-ղպտի եկեղեցիներու միջեւ միջ-եկեղեցական գործակցութեան ներկայ պատկերին: Աֆրամ Պատրիարք անդրադառնալէ ետք Մալապարի եկեղեցւոյ դիմագրաւած դժուարութիւններուն եւ զանոնք դարմանելու կարելիութիւններուն, իր կարգին շեշտեց միջ-եկեղեցական գործակցութեան հրամայականը՝ յատկապէս Միջին Արեւելքը դիմագրաւող ներկայ մարտահրաւէրներու լոյսին տակ: Հանդիպման ընթացքին խօսուեցաւ նաեւ Նիկիոյ Տիեզերական առաջին սուրբ ժողովին 1700 ամեակը նշելու գծով տեղի ունեցող աշխատանքներուն մասին»,-ասվում է տարածված տեղեկության մեջ:Ավելին22:1519.11.24 -
ՔաղաքականՆոր հրաժարական՝ Փաշինյանի պահանջով և անորոշություն՝ 6-յակի պաշտոնանկությունից հետոՀայաստանի նախագահը ստորագրել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու հրամանագրերը: Վահագն Խաչատուրյանի հրամանագրում նշվում է, որ պաշտոնյաները վարչապետի առաջարկությամբ են ազատվել: Քննչական, Հակակոռուպցիոն և Պետական եկամուտների կոմիտեների ղեկավարները պաշտոնանկ են արվել կառավարության որոշմամբ: Մանդատը վայր է դրել նաև առողջապահության խորհրդարանական հանձաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:Ավելին22:0019.11.24