Լրահոս
2024-11-21
-
ՍփյուռքՍտամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս ԲեքչյանըՍտամբուլի Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցում նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս մասին հայտնում են Պոլսո հայոց պատրիարքությունից, նշելով, որ Ն.Ա.Տ. Սահակ Բ. սրբազան պատրիարքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին արդեն տեղեկացրել է արքեպիսկոպոսի մահվան մասին: «Սրբազան Հօր մարմինը, ձեռամբ Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Աւ. Քհնյ. Ուզունեանի, փոխադրուած է Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի։ Օծման եւ յուղարկաւորութեան արարողութեանց թուականի մասին կը հաղորդուի յետագային»,- նշված է Պոլսի հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ: Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը ծնվել է 1942 թվականին Ստամբուլում, ավազանի անունն է Տիգրան։ 1992-2018 թվականներին եղել է Գերմանիայի հայոց նորաստեղծ թեմի առաջին առաջնորդը: 2017-2019 թվականներին եղել է Պոլսո հայոց պատրիարքության տեղապահը:Ավելին12:3521.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռուսների հրթիռային գրոհը Ուկրաինայի վրա՝ բրիտանական հրթիռներով հարված ստանալուց հետոՀայլուր 12։30 Ռուսների հրթիռային գրոհը Ուկրաինայի վրա՝ բրիտանական հրթիռներով հարված ստանալուց հետոԱվելին12:3021.11.24 -
ՔաղաքականԱնցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ. Փաշինյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք ըստ էության, այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում: Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում և նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում»,- նշել է վարչապետը: Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ծավալած համատեղ գործունեությանը՝ վարչապետը նաև նշել է, որ Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկը լինելով, ունի կազմակերպչական մեծ կարողություններ և հույս հայտնել, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ Գնել Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի: Ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում: «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել է վարչապետը և հավելել, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել: Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՏԿԵ նախարարի պաշտոնն իրեն վստահելու, համատեղ աշխատանքի համար: «Ոչ միայն նախարարության ընթացիկ աշխատանքներն ու ոլորտներն են շատ, և այդ ոլորտներում փորձել ենք բազմաթիվ աշխատանքներ անել, այլ նաև մի շարք չպլանավորված բարդագույն իրավիճակներ են եղել և փորձել ենք գործընկեր գերատեսչությունների, նախարարության ոլորտային գործընկերների, մարզպետների, համայնքապետերի հետ այդ աշխատանքները կազմակերպել»,- ասել է Գնել Սանոսյանը և կարևորել այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարը տարածքային կառավարման ոլորտից է, ինչն արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության աշխատակազմին իրականացված աշխատանքի համար: «Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կան ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կան, որոնք համոզված եմ, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով»,- ասել է Գնել Սանոսյանը և պատրաստակամություն հայտնել ոչ միայն կիսվել անհրաժեշտ ինֆորմացիայով, այլև փորձել աջակից լինել ծրագրերի առաջընթացին: Դավիթ Խուդաթյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ և գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Նաև շնորհակալ եմ պարոն Սանոսյանին համատեղ երկար, արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է նորանշանակ նախարարը:Ավելին12:2521.11.24 -
ՀասարակականԲախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի. կա 1 զոհԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել է գնացքի գծերի վրա: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը:Ավելին12:1521.11.24 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մարդ է զոհվելԳազայի հատվածի հյուսիսում իսրայելական երկու հարձակումներն առնվազն 88 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ պարբերականի՝ հարվածները հասցվել են Գազա քաղաքի Բեյթ Լահիյայի և Շեյք Ռադվանի շրջաններին։ Բեյթ Լահիյայում գտնվող հիվանդանոցից Al Jazeera-ին հայտնել են, որ գնդակոծվել է բնակելի թաղամասը։ Զոհերի և վիրավորների մեծ մասը երեխաներ և կանայք են, որոնցից շատերը հարվածի պահին քնած են եղել։ Հիվանդանոցի անձնակազմը տեղում է և փորձում է դուրս բերել փլատակներում մնացած մարդկանց։ Բեթ Լահիայում զոհվել է 66 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Իսկ Շեյխ Ռադվանում 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա։ Բացի այդ, նշվում է, որ Իսրայելը հարված է հասցրել նաև ալ Մավասիի հատվածին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։Ավելին12:0021.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.11.2024Մամուլի տեսություն 21.11.2024Ավելին11:5021.11.24 -
ԻրավականՎարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցելՆԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։ «Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով նույն օգտատիրոջ տրամադրած կրիպտոարժույթի հաշվեհամարին, որպես կաշառք, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար փոխանցել է 285 հազար և 45 հազար դրամ։ «Նա ինձ զանգահարեց և ասաց, որ պետք է մոտենամ Սարյան 9 հասցե, որտեղ տեղակայված է բիթքոյնի տերմինալ: Ուղարկեցի 285 հազար դրամ: Չեկը նկարեցի և ուղարկեցի իրեն: Մի քանի րոպե հետո զանգահարեց և ասաց, որ իմ անունով ակտ կա, և 2-րդ անգամ փոխանցեցի 45 հազար դրամ: Հետո նա ինձ զանգահարեց և ասաց, որ մոտենամ Գաջի գործարան՝ ՄՌՈւ: Մտա վարորդական վկայական ստանալու սենյակ, և ինձ ասացին, որ իմ անունով վարորդական չկա»,- իր խոսքում նշել է 23-ամյա երիտասարդը: Մինչ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացվելը՝ 23-ամյա երիտասարդը տելեգրամյան օգտատիրոջից ստացել է վերջին հաղորդագրությունը․«Դուք կորցրեցիք ձեր գումարը: Ես անհայտ խարդախ եմ և գտնվում եմ Վրաստանում, եթե դիմեք ոստիկանություն, դուք կունենաք լուրջ խնդիրներ օրենքի հետ կապված և ինձ չեք կարող բացահայտել: Եթե փորձեք ինձ վիրավորական ինչ-որ բառ գրել, ես ունեմ ձեր տվյալները: Նաև տեղեկացնեմ, որ ձեր գումարը արդեն Վրաստանում է»: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տելեգրամյան օգտատիրոջ տվյալները պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին11:4521.11.24 -
ԻրավականԵրևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20 հազար դոլար, զարդերՆոյեմբերի 15-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի տներից մեկի պատուհանի ճաղավանդակները կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և կատարել խոշոր չափի գողություն, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին11:3021.11.24 -
Մամուլի տեսությունՀաջորդ ովքե՞ր են SMS ստանալու․ «Հրապարակ»Մկրտչյանի մասով, ի դեպ, դեռ անցած տարի էին կառավարական շրջանակներում խոսում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ արցախցիների բռնի տեղահանումը և դրանով պայմանավորված սոցիալական բլոկի ծանրաբեռնվածությունը, նաև այդ բլոկը նոր փորձությունների չենթարկելու անհրաժեշտությունը «փրկել» է Մկրտչյանին` հետաձգելով նրա պաշտոնանկությունը։ Փաշինյանը դժգոհ է նրանից, քանի որ փարաքարցի Նարեկ Մկրտչյանն իր հարազատ գյուղում չի կարողանում ազդեցություն ունենալ և իրավիճակը կառավարելի դարձնել:Ավելին11:2021.11.24 -
ՏարածաշրջանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:Ավելին11:1521.11.24 -
Մամուլի տեսությունՈ՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. «Ժողովուրդ»Իսկ նրա որդին, օգտվելով օրենքի բացից, (որը օրենսդիր հայրը չի նախաձեռնել կարգավորել), մեծաքանակ ավտոմեքենաներ է ներկրել ՀՀ, արտահանել, ապա պետությունից ստացել է ԱԱՀ-ի վերադարձ: ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ դա անօրինականություն է, դրա համար էլ Աղազարյանի որդու ավտոմեքենաները գտնվում են արգելանքի տակ:Ավելին11:1021.11.24 -
ՀասարակականԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներՀաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին: Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում չառաջանան տրանսպորտային կուտակումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին11:0621.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է ԼոնդոնՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն:Ավելին11:0021.11.24 -
ՔաղաքականՇնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին․ ՓաշինյանՏԿԵՆ-ում շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին։ Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին10:5721.11.24 -
ՔաղաքականՏիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:Ավելին10:5021.11.24 -
ՔաղաքականՇնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին. վարչապետՆԳՆ-ում շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին։ Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարար:Ավելին10:4521.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։Ավելին10:3021.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը երկուսն են՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ պետության ուժերի բացառում և միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում։Ավելին10:2021.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են կանչով հրդեհի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան ու Lexus-ըՆոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Սերժիկ Գ.-ի վարած՝ Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության և 19-ամյա Համբարձում Թ.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հրդեհի վայր։Ավելին10:1521.11.24 -
ՍպորտՄեսսին կարող էր 13 Ոսկե գնդակ նվաճել, նա չորս գլուխ բարձր է Ռոնալդուից․ ՄասիպԷնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի մասին։ «Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»: Այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ բարձր է Կրիշտիանու Ռոնալդուից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Մեսսին 8 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի» մրցանակին, որը ռեկորդային է համարվում։ Անհատական ամենահեղինակավոր մրցանակների թվով երկրորդը Կրիշտիանու Ռոնալդուն է. նա իր պահարանում ունի 5 «Ոսկե գնդակ»: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» վերջին արարողության ժամանակ հաղթող ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, թեև երկար ժամանակ ֆավորիտ էր համարվում Վինիսիուս Ժունիորը։Ավելին10:0021.11.24