Լրահոս
2024-11-20
-
ՍպորտԱշոտ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին23:4220.11.24 -
ՍպորտԳասպար Տերտերյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին23:3520.11.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն Ուկրաինային ռшզմական օգնության նոր փաթեթ կհատկացնիԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:Ավելին23:3120.11.24 -
ՔաղաքականԳյումրիում Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն. Oragir.newsՕրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական։Ավելին23:2020.11.24 -
ՀասարակականԼիահույս ենք, որ արցախցիները կկարողանան վերադառնալ իրենց տները. Խաժակ ՍրբազանՍուրբ Աթոռում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում խոսել է քրիստոնեկան սիմվոլների ոչնչացման մասին։ «Այն, ինչ կատարվում է Արցախի քրիստոնեկան ժառանգության հետ, սարսափափելի է։ Խոսքը գնում է եկեղեցիների, վանքերի, սրբավայրերի մասին։ Գումարած այն փաստը, որ 120 հազար մարդ ստիպված է եղել փախչել պատերազմի պատճառով, և այժմ հույս ունենք, որ նրանք կկարողանան վերադառնալ իրենց նախնիների հողերը։ Այս ուղղությամբ աշխատում է դիվանագիտությունը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, ես անձամբ լիահույս եմ, որ դա տեղի կունենա»,-իտալական ilmessaggero.it պարբերականի փոխանցմամբ, նշել է Սրբազանը։Ավելին23:0820.11.24 -
ՔաղաքականԱրևմուտքը դիտարկում է Փաշինյանին Աննա Հակոբյանով փոխարինելու տարբերակ․ Politik.amPolitik.am-ը գրում է. Շաբաթներ առաջ մենք տեղեկություններ ստացանք, որ ԱՄՆ պատվերով Հայաստանում իրականացվել է հարցում՝ Աննա Հակոբյանի հավանական վարչապետության վերաբերյալ հանրային տրամադրությունները հասկանալու համար։ Թե ի՞նչ արդյունք են ստացել՝ հայտնի չէ, բայց պարզ է, որ Արևմուտքի համար Փաշինյանին փոխարինողների ցուցակում կա նաև Աննա Հակոբյանը։Ավելին22:5920.11.24 -
ԻրավականԴատախազությունը բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող»-ի արդարացման վճռի դեմԴատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի արդարացման վճռի դեմ:Ավելին22:5320.11.24 -
ՏնտեսականԹշվառացած երկրի լույսերը. ի՞նչ արժե Երևանի ամանորյա զարդարանքըԵրևանը պատրաստվում է 2025-ը դիմավորել նախորդ տարիների զարդարանքներով: Տոնածառն էլ այս տարի չեն փոխել քաղաքային իշխանությունները: Բայց անվտանգային խնդիրներով մտահոգ դեմքերը քաղաքում ավելի շատ են, քան ամանորյա զարդարանքից գոհ մարդիկ:Ավելին22:4820.11.24 -
ՍպորտՀրաչյա Պողոսյանը նվաճեց բրոնզե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին22:4120.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը պահանջել է մինչև 2025 թ-ի գարունն ազատել Բրյուսովի շենքը. 24NewsՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։Ավելին22:3020.11.24 -
ՄիջազգայինՈւկրաինան նոր հարված է հասցրել ռուսներին՝ անհայտ զենքով. Պուտինի ատամներն են հաշվում ԿիևումՌուս-ուկրաինական հակամարտությունը ավելի է սրվում: Այսօր Ուկրաինայում հուժկու օդային հարձակում է կանխատեսել Վաշինգտոնը: Բայդենի վարչակազմն էլ թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ փոխանցել:Ավելին22:2120.11.24 -
ՍպորտԸմբիշ Էլեն Բաբաջանյանը նվաճեց արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց Մոնղոլիայի մրցակցին և նվաճեց արծաթե մեդալը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին22:1520.11.24 -
ՔաղաքականՇատերը նույնիսկ սիրում են Հովիկ Աղազարյանին և չեն ներում Նարեկ Զեյնալյանին. խաղի կանոնները՝ ՔՊ-ում6 պաշտոնյաների հրաժարականից հետո մանդատաթողության շքերթ էին կանխատեսել վերլուծաբանները: Երեքշաբթի արդեն հայտնի էր, որ առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը: Բայց «կանխատեսված շղթան» կտրուկ ընդհատել է Հովիկ Աղազարյանը: Նա հավաստիացրել է, որ մանդատը վայր դնելու օրակարգ չունի: Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղազարյանի դիմադրությունը իսկական շոկ է եղել փաշինյանական թիմի համար:Ավելին22:0620.11.24 -
ՍպորտՍուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոնՊաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ 60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը դարձել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության չեմպիոն։Ավելին21:5720.11.24 -
ՔաղաքականԿնոջ նոր բույր՝ Փաշինյանի կաբինետում. անմահ խծբ-ի հաղթարշավը«Կադրային կոտորածից» հետո առաջին նշանակումներն է արել Փաշինյանը: Նա ֆեյսբուքում է հայտնել , որ Դավիթ Խուդաթյանին նշանակում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Խուդաթյանը Փաշինյանի սանիկն է: Նա այս տարվա հունվարին նշանակվել էր Արմավիրի մարզպետ Ներքին գործերի նախարարի պաշտոնը Փաշինյանը վստահում է փոխնախարար Արփինե Սարգսյանին: Նրան նախարար նշանակելու հրամանագիրը այսօր ստորագրել է նախագահը:Ավելին21:4220.11.24 -
ԻրավականԵրեխաների իրավունքների պաշտպանության ոլորտն իմ առաջնահերթություններից է. ՄԻՊՆոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով նորընտիր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:Ավելին21:3920.11.24 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցքի» երթուղին կորոշեն Ադրբեջանում. թուրք նախարարԱդրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը Զանգեզուրի միջանցքն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է APA գործակալությունը։Ավելին21:3020.11.24 -
ՀասարակականՈ՞ւր է անհետացել Քոչարի «գլուխը». ընտանեկան սկանդալ՝ թանգարանում«Երվանդ Քոչար» թանգարանից այսօր «Հայլուր»-ին ասել են, թե սուտ են Ռուբեն Քոչարի մեղադրանքները, թե Երվանդ Քոչարի վրձնի 7 կտավ անհետացել է թանգարանից: ԽՍՀՄ ժողովրդական նկարչի որդին պնդում է՝ ավելի քան կես միլիոն դոլար գնահատվող գործերը ինքը թողել է թանգարանում, բայց այն տնօրինող եղբոր կինը լավ չի պահել դրանքԱվելին21:2020.11.24 -
ՀասարակականՀաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու դի է հայտնաբերվելShamshyan.com-ը հայտնում է, որ Երևանի Հաղթանակ կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել։Ավելին21:0720.11.24 -
ՀասարակականԲախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:5820.11.24