Լրահոս
2024-11-23
-
Քաղաքական«Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հրապարակել է տեսաուղերձ, որում նա նաև անդրադարձել է վերջին օրերին պաշտոնյաների հրաժարականներին։ «Տեղի ունեցան հրաժարականներ կամ հրաժարեցումներ՝ ավելի ճիշտ և մենք դրանց մասին անընդհատ զգուշացնում էինք։ Հիշեցնեմ սուրբգրային խոսքը՝ ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել։ Դուք ասում էիք, որ ծառայում եք պետությանը, հայրենիքին, մյուս կողմից ծառայում էիք ձեր փողին»,-նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:1523.11.24 -
ՍպորտԵս հրեշ եմ ստեղծել․ ԲլատերՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը հերթական անգամ համեմատել է այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, հրեշի հետ։ «Ինձ նախորդողն Ավելանժում ասաց 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ ՖԻՖԱ-ն առաջին անգամ իրական գումար վաստակեց, որ ես հրեշ եմ ստեղծել: Նա ճիշտ էր։ Ես ստեղծել եմ հրեշ։ ՖԻՖԱ-ն աղքատ կազմակերպություն էր, երբ ես եկա որպես զարգացման ծրագրերի տնօրեն 1975 թվականին: Սկզբից հովանավորները ոչ մի գումար չեն վճարել, պարզապես գնդակներ ու շապիկներ են տրամադրել: Առաջին հովանավորչական գործարքը, որն իրականում գումար է վաստակել, եղել է 1976 թվականին: Հետո ֆուտբոլը հեռուստատեսության համար դարձավ գերարտադրանք, սուպեր շոու, որը կարելի էր մեծ գումարով վաճառել։ Առաջին Աշխարհի առաջնությունը, որն իրականում գումար վաստակեց, 2010 թվականին Հարավային Աֆրիկայում անցկացված Աշխարհի առաջնությունն էր: Երբ 2016-ին Ինֆանտինոն դարձավ նախագահ, նա հարմարավետ նստեց, իսկ փողի մեքենան աշխատում է։ Այժմ նա ավելի ու ավելի է արագացնում այն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բլատերին է մեջբերում Watson-ը։ Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականներին։Ավելին18:0023.11.24 -
ԱշխարհՀրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացելՊերմում առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով է Պերմի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Պերմի երկրամասի Գրեմյաչինսկ քաղաքում բնակելի տանը: Հրդեհի մակերեսը կազմել է 72 քմ.։ Հրդեհի հետևանքով հայտնաբերվել է երկու դի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհը սկսվել է էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների խափանման պատճառով։Ավելին17:4023.11.24 -
ՄիջազգայինՎախով, երազանքով և ոտքով՝ դեպի ԱՄՆ. 1500 «մաքուր» միգրանտ շտապում է, քանի դեռ Թրամփը չի փակել դռներըՉի դադարում միգրանտների հոսքը դեպի Ամերիկա: Ներգաղթյալների հերթական քարավանը Կենտրոնական և Հարավային Ամերիկայից է: Նրանք շտապում են Մեքսիկա հասնել մինչև ԱՄՆ ընտրված նախագահի՝ Սպիտակ տուն մտնելը, չնայած գիտեն, որ Թրամփը նաև միգրանտների զանգվածային արտաքսում է պլանավորում:Ավելին17:2023.11.24 -
ՔաղաքականՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը: Նախարար Խուդաթյանը հստակ հանձնարարականներ է տվել շինարարներին: Մասնավորապես կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ և շարժվել ըստ դրա: Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։Ավելին17:0023.11.24 -
ԱշխարհԲրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակում ռուսական նոր հրթիռը կարող է հասնել Եվրոպա«Օրեշնիկ» կոչվող ռուսական բալիստիկ նոր հրթիռը եվրոպական ցանկացած քաղաք կարող է հասնել մինչև 20 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել բրիտանական Daily Mail թերթը: Լրատվամիջոցը նշում է, որ նոր հրթիռի ի հայտ գալուց հետո Եվրոպային ընդամենը մի քանի րոպե է բաժանում արմագեդոնից, քանի որ ռուսական փորձարարական գերձայնային հրթիռը 20 րոպեից էլ պակաս ժամանակում կարող է հարվածել աշխարհամասի ցանկացած քաղաքի: Հաշվարկվել է, որ Ռուսաստանի Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» հրթիռային տեղամասից արձակված «Օրեշնիկ» հրթիռը Բեռլին կհասնի 11-12, Հռոմ՝ 13-14, Բրյուսել՝ 14-15, Փարիզ՝ 15-16, իսկ Լոնդոն՝ 16-17 րոպեում: Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռներով խոցել էր Ուկրաինայի Դնիպրո (նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքի ամենամեծ արդյունաբերական համալիրներից մեկը:Ավելին16:4023.11.24 -
ՀասարակականԾառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճակ է այս պահին․ ArmLurԴեռ մարտ ամսից մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում կտրվել են հաստաբուն, հնաբնակ ծառեր, որոնք երևանցիներին, քաղաքի հյուրերին պաշտպանում էին ամռան տապից։ Այսօր էլ ArmLur.am-ը ստացավ ահազանգ այն մասին, որ կատարվում է ծառերի հերթական «սպանդը» Ալեք Մանուկյան փողոցում։ ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ ծառերը գերնորմալ իրավիճակում են, առողջ են և հատվելու կարիք ընդհանրապես չունեն։ Նշենք, որ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հատված ծառերը ֆիզկուլտ ինստիտուտի հարակից տարածքում են։ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ են հատվում ծառերը, սակայն վերջիններս մեր բազմաթիվ զանգերը թողեցին անպատասխան։ Հիշեցնենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ArmLur.am-ին փոխանցել էր, որ նոր ծառահատումներ են սպասվում, այդ թվում՝ Ալեք Մանուկյան փողոցում։Ավելին16:2023.11.24 -
ՔաղաքականԱդրբեջանցին ասել էր բառացի նույն միտքը, պարզապես օրինակը Արցախով էր բերում․ Հայկ ՄամիջանյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում: Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից: Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»:Ավելին16:0023.11.24 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ենՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters–ը՝ հղում անելով ՆԱՏՕ–ի մամուլի խոսնակ Ֆարահ Դախլալլահին: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», - ասել է նա:Ավելին15:4523.11.24 -
ՄիջազգայինՌազմական հիստերիա՝ ուկրաինական ճակատում, տագնապ՝ Լոնդոնի փողոցներումՌուսական «Օրեշնիկ»-ի՝ երկինքն ու երկիրը պատռելուց հետո տագնապ է Եվրոպայում: Միջազգային մամուլի գլխագրերի գլխավոր թեման Պուտինն է ու նրա վերջին զգուշացումները: Լոնդոնի փողոցներում մարդիկ շատ ավելի անհանգիստ են. բրիտանական Storm Shadow-երի հարվածից հետո ռուսները արսենալից հանեցին նոր հրթիռները:Ավելին15:3023.11.24 -
Սպորտ«Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբիցՄադրիդի «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։ Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է, որը, ըստ տարբեր ինսայդների, դժվար թե կողմերը երկարաձգեն։ Մադրիդցիները ամռանը կփորձեն տրանսֆեր ձևակերպել՝ նրան փոխարինող գտնելու համար, հայտնում է El Gol Digital-ը։ Ըստ աղբյուրի՝ ամենահավանական թեկնածուն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան է։ «Ինտերը» ցանկանում է Բարելայի տրանսֆերի համար ստանալ 80 միլիոն եվրո, սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզված է, որ միլանցիներին կարելի է համոզել 60 միլիոն եվրոյով համաձայնել տրանսֆերին։ Այս մրցաշրջանում Բարելան «Ինտերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 80 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։Ավելին15:1523.11.24 -
ՀասարակականՀրդեհ՝ տներից մեկի բակումԱյսօր՝ նոյմբերի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններոմ ՀՀ նեքրին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի բնակավայրի տներից մեկի բակում անասնակեր է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ամասիայի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կուտակված անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ամասիայի ոստիկանությունում պարզում են դեպքի հանգամանքները:Ավելին15:0023.11.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։Ավելին14:4523.11.24 -
Կրթություն և գիտությունԵրեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխաների շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները գնահատելու համար։ Ընտրվում են միջին բարդության տեքստեր։ 2022-ի և 2023-ի արդյունքների համադրումը ցույց է տալիս, որ երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորը աճել է շուրջ 10 տոկոսով, եթե 2022-ին այն եղել է 53.5%, ապա 2023-ին՝ 63,8%, ինչը նշանակում է, որ երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են։ Ընդ որում, երեխաների կեսից ավելին գրանցել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել իրենց կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։ Շատ կարևոր է, որ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022-ի 47 տոկոսի համեմատ 2023-ին իջել է շուրջ 20 տոկոսով՝ դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, ընտրանքում նաև Տավուշի դպրոցներն են, որտեղ 2023-ին չորրորդ դասարանցիներն արդեն իսկ անցնում էին նոր չափորոշիչներով և որտեղ ցուցանիշները մյուս դպրոցներից ավելի դրական են։ Շատ կարևոր եմ համարում, որ 4-րդ դասարանցիների համար գիտահանրամատչելի տեքստերը գեղարվեստական տեքստերի համեմատ դժվար հասանելի չեն: Կարևոր է նաև, որ երեխաները չեն դժվարանում սեփական միտքը ձևակերպել, որովհետև համադրելի արդյունքներ են գրանցել թե կարճ պատասխաններ ենթադրող հարցերի համար, թե ընտրովի պատասխաններով հարցերի դեպքում։ Հաշվետվությունը հասանելի է Կրթության տեսչական մարմնի կայքում՝ եռամսյակային հաշվետվության շրջանակներում, ամբողջությամբ կհրապարակվի 2024-ի տարեկան հաշվետվության հետ»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:Ավելին14:3023.11.24 -
ՀասարակականՄեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներԵրեկ՝ նոյեմբերի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 66–ամյա Նորիկ Պ.-ն իր վարած «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18–ամյա Լիլիթ Հ.-ն և 16–ամյա Կարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վթարի փաստով Ն. Փարսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին14:1523.11.24 -
ՏնտեսականՈրքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակըՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48,896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Ավելին14:0023.11.24 -
ՍպորտԱյժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մասինՎինիսիուս Ժունիորը համարվում էր «Ոսկե գնդակի» ֆավորիտը, սակայն Ռոդրին արժանացավ այս մրցանակին։ Վերջերս «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը մի շարք հարցազրույցներ է տվել։ Վերջիններից մեկում Ռոդրին խոսել է Վինիսիուսի մասին. «Կարծում եմ՝ Վինիսիուս Ժունիորը խելացի տղա է, և ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ որքան մեծ ուշադրություն դարձնի խաղադաշտին, այնքան լավ։ Ինչպես բոլորը, նա էլ շատ բան ունի բարելավելու խաղադաշտում և դրանից դուրս: Նա երիտասարդ է, և ես վստահ եմ, որ մարդիկ նրան ճիշտ խորհուրդ կտան, հատկապես «Ռեալում», — ասել է Ռոդրին: Նեյմարը սոցիալական ցանցերում արձագանքել է Ռոդրիի խոսքերին. «Այժմ նա դարձել է շատախոս»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Նեյմարը՝ պաշտպանելով Վինիսիուսին։Ավելին13:4523.11.24 -
ՔաղաքականԱրդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի․ ՎարդապետյանԳլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Դեսպանության հետ շարունակական ու արդյունքահեն փոխգործակցությունը: «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի: Դատախազների՝ հանրային հաղորդակցության ու կոնֆլիկտների կառավարման հմտությունների զարգացման համար նախատեսված դասընթացը ևս ուղղված է այս նպատակի իրականացմանը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ, ի թիվս այլ նպատակների, մեկնարկած ծրագրով աջակցում են Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը: Ծրագիրը, որի տևողությունը 13 շաբաթ է, իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ընտրված SPRING PR ընկերության կողմից: Դասընթացավարներն են՝ SPRING PR ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, դասընթացավար Նվարդ Մելքոնյանը և Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դասընթացավար Հակոբ Մակդիսը: Դասընթացի ձևաչափը՝ ինտերակտիվ քննարկումներ, գործնական օրինակների վերլուծություններ, դատախաղեր, դասախոսություններ:Ավելին13:3023.11.24 -
ՄիջազգայինԻսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնըԻսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությունը: Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով ավերվել է 8–հարկանի շենք, կան զոհեր և վիրավորներ: Reuters–ի ականատեսներն ասել են, որ պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: Անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնել են, որ առնվազն չորս ռումբ է արձակվել:Ավելին13:2023.11.24 -
Մամուլի տեսությունՆորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»Ասել են, թե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սկսեն գործարկել բեռնափոխադրումները՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծով։ Եվ որ առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկել երկաթգծի վերանորոգման ուղղությամբ:Ավելին13:1523.11.24