Լրահոս
2024-11-23
-
ՔաղաքականԱղմկոտ պաշտոնանկությունների պատճառը վերջապես բացահայտվեց. սուր հայացք, ծակող SMSՀայաստանի վարչապետը նորից խոսել է ժողովրդի հետ մեկուկես ժամ՝ Հանրային Հեռուստաընկերության լրագրողի առաջ, խոսել է, որովհետև, իր բառերով, կարգավիճակն է ստիպում խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Հայաստանի սահմաններից մինչև արագաչափեր և ոչ մի բառ Արցախի ու բռնի տեղահանված հազարավոր քույրերի ու եղբայրների ճակատագրի մասին:Ավելին13:1023.11.24 -
Մամուլի տեսությունՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»․ «Փաստ»Հանրությունը դժգոհ է ինչպես սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որի պատասխանատուն Փաշինյանն է, այնպես էլ արտաքին քաղաքականությունից։ Փաշինյանը կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական օրակարգ՝ Արցախը հանձնված է, բանակը կրճատվում ու թուլացվում է, Բաքվի պահանջները հերթով կատարվում են, հաջորդն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջումն է Բաքվին և Անկարային»,-անդրադառնալով այդ թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ, դրան զուգահեռ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից ՌԴ-ի նկատմամբ. «Հեծանիվի սիրահար վարչապետը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Արևմուտքի պատվերն իրականացնելով»։Ավելին13:0623.11.24 -
ՔաղաքականՀայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթՀՀ կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին հայտարարություն է տարածել. 1.Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ: 2. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված եղանակով: 3. Հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում գործունեության փորձառություն: 4. Հասարակական կազմակերպությունները հայտում նշում են կազմակերպությունը Խորհրդում ներկայացնող անձի (ներկայացուցչի) վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն): 5. Հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն. 1) հայտ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (կցվում է). 2) հասարակական կազմակերպության անունից հայտ ներկայացրած անձի (հայտը ստորագրողի)՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ. 3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը, ծրագրերի բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները): 6. Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ: 7. Հայտերն ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն են՝ 010 515 754, [email protected]:Ավելին13:0023.11.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև ՀայաստանումՆոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։Ավելին12:5023.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:Ավելին12:4523.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Շո՞կ, թե՞ արհամարհանք. սկանդալային նոր հայտարարություններ է արել ՓաշինյանըՀայլուր 12։30 Շո՞կ, թե՞ արհամարհանք. սկանդալային նոր հայտարարություններ է արել ՓաշինյանըԱվելին12:3023.11.24 -
ՔաղաքականԱԺ պատգամավորները կգործուղվեն ՄոսկվաԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին:Ավելին12:1523.11.24 -
ԱռողջապահականԱշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցովՄանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո, փոխանցում է Shantnews-ը։ Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման ժամանակահատվածը: Վիրահատությունից գրեթե մեկ ամիս անց Մեհրքարը հիվանդանոցից դուրս է գրվել։Ավելին12:0023.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 23.11.2024Մամուլի տեսություն 23.11.2024Ավելին11:5023.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավորԵրեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի էլ մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «BMW X6»-ի վարորդ Ն. Դավթյանը եղել է ոչ սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին11:4523.11.24 -
ՔաղաքականՍա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների մասին, տգիտություն և ստորություն է որակում։ «1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ներառյալ մշակութային ժառանգությունը: Այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկրներ, դատապարտելով Օսմանյան Կայսրության արածն ու որակել դա ցեղասպանություն: Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է»,- գրել է նա: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։Ավելին11:3023.11.24 -
ՍպորտԳվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է լքել Մանչեսթեր Սիթին«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է անգլիական թիմից իր վաղաժամ հեռանալու պայմանը։ «Ես կցանկանայի ևս երկու մրցաշրջան անցկացնել այստեղ: Բայց ես գիտեմ, որ եթե արդյունքները լավը չեն, ապա երկու տարի էլ չի լինի։ Նույնը վերաբերում է ֆուտբոլիստներին: Անկախ նրանից, թե որքան լեգենդար եք դուք, դուք պետք է մշտապես հանդես գաք ձեր մակարդակով: Եթե ոչ, սեփականատերը, նախագահը և երկրպագուները կասեն. «Ի՞նչ է կատարվում: Մեզ փոփոխություն է պետք»։ Բոլորը ճնշման տակ են՝ առաջին հերթին ես»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:Ավելին11:1523.11.24 -
Մամուլի տեսությունՔյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ»Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, առաջին անգամ դիմել է գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:Ավելին11:0223.11.24 -
ՀասարակականԱրարատի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին են զանգահարել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում վառարանի խողովակին ձեռք տալու ժամանակ այրվածք ստանալու հետևանքով «կոնտակտային ջերմային այրվածք զույգ դաստակների շրջանում, 2-րդ, 3-րդ աստիճան 2 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ երեխան Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Գ․ Հ․-ն է։ Պարզվել է նաև, որ նոյեմբերի 11-ին ժամը 14։30-ի սահմաններում մայրիկի անուշադրության հետևանքով Գ. Հ․-ն ձեռքերով հպվել է տանը տեղադրված գազի վառարանին, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:Ավելին10:5423.11.24 -
Հասարակական«Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ» թատրոնը նոր արշավ է սկսել. ArmLur«Գոյ» թատրոնի նստացույցը շարունակվում է։ Արդեն 16 օր է, ինչ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը նստացույց է իրականացնում թատրոնի դիմաց և պահանջում է վերականգնել արդարությունը, այինքն՝ իրենց ազատ ստեղծագործական աշխատանքը հենց «Գոյ» թատրոնում, այլ ոչ թե Սունդուկյանի անվան թատրոնում։Ավելին10:5023.11.24 -
ՔաղաքականՈրոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել: «Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ:Ավելին10:4023.11.24 -
ՔաղաքականԱվինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս որակյալ և թափանցիկ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։Ավելին10:3023.11.24 -
ՀասարակականԱյսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աշխատանքի է գնացել հեծանիվով։ Այդ մասին նա հայտնել է սոցցանցի իր էջերում, գրառմանը կից նա տեսանյութ է հրապարակել։ «Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին՝ հեծանիվով»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին10:1523.11.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0023.11.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ»Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։Ավելին09:5423.11.24