Լրահոս

2024-11-24
2024-11-23
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
    Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի համաստեղությունում՝ Ստեֆանի հնգյակ կոչվող գալակտիկաների խմբում: Աստղագետների տեղեկություններով՝ NGC 7318b գալակտիկան ժամում 3.2 միլիոն կիլոմետր արագությամբ բախվել է չորս այլ գալակտիկաների՝ առաջացնելով չափազանց հզոր հարվածային ճակատ, որը նման է ռեակտիվ կործանիչի ձայնային հարվածի: «Ըստ էության, դա միջգալակտիկական աղբի հսկայական բեկորային դաշտ է: Նոր «սահմանախախտ» NGC 7318b-ն բախվել է աղբի դաշտին՝ խտացնելով դրանում գտնվող պլազման և գազը: Ընդ որում՝ այն կրկին ակտիվացրել է պլազման՝ ստիպելով, որ այն վառ փայլի ռադիոհաճախականություններում, և, հավանաբար, խթանել է աստղերի ձևավորման գործընթացը»,- Live Science-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիրի համալսարանի աստղաֆիզիկոս Մարինա Արնաուդովան: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը հազվադեպ հնարավորություն է տեսնելու բախված գալակտիկաների բարդ համակցությունը, որն իր հերթին արժեքավոր տեղեկություններ կտա այն գալակտիկաների ձևավորման մասին, որոնք տեսնում ենք այսօր և կարող ենք դիտարկել ապագայում:
    23:58
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումներ են եղել, Բրիտանիայում ճանապարհներ են փակվել
    «Բերտ» փոթորկի պատճառով Իռլանդիայում տասնյակ հազարավոր տներ, ֆերմաներ, բիզնեսներ հոսանքազրկվել են, Բրիտանիայում փակվել են որոշ երկաթուղային գծեր և ճանապարհներ, հայտնում է Reuters–ը: Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տվել, որ ձյունը Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում ծածկել է ճանապարհները:
    23:40
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
    Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր Տաճարում կարժանանան քահանայական օծման ու ձեռնադրության»,-ասված է հաղորդագրության մեջ:
    23:20
    23.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թրաշվելու առեղծվածը գաղտնազերծված է, կադրային ջարդի պատճառը՝ նույնպես
    Վերջապես բացահայտվել է աղմկոտ պաշտոնանկությունների պատճառը: Փաշինյանը թիմակիցներին գրավոր է դիմել, որ տարընթերցումներ չլինեն:
    23:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
    Նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 14:41-ին: Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:Աշխատանքներում ներգրավվել է մեկ տրակտոր:
    22:40
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի
    Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Կիլիան Մբապեն շուտով կսկսի աչքի ընկնել արդյունավետությամբ։ «Բոլոր հարձակվողների հետ անհաջող շրջաններ պատահում են: Ես տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզվելիս: Վաղ թե ուշ այս շարքը կավարտվի. Դա ժամանակի հարց է։ Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում։ Ընդահակառակը՝ նա կարող է ինձ սովորեցնել դա: Արդյո՞ք Կիլիանը պետք է աշխատի պաշտպանությունում: Չեմ կարծում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է մասնագետին Marca-ն։
    22:20
    23.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ողբերգական արագությամբ Թեհրանի հետ բախման է գնում ԱՄՆ-ն. Թրամփի քաղաքագիտական ախտորոշումը
    Գլոբալ անվտանգության և աշխարհաքաղաքականության հարցեր են այսօր քննարկվել Երևանում: Հայ փորձագետները միջազգային գործընկերների հետ նաև Հայաստանին սպառնացող վտանգներից ու անվտանգության հնարավոր բարձիկներից են խոսել:
    22:10
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը հանձնելուց, սահմանները կրճատելուց ժողովրդին չի հարցրել, արագաչա՞փն է հարցնում․ փաստաբան. Oragir. News
    «Դա նորություն է ինձ համար, որովհետև չեմ հետևել ինչ է ասել։ Ակնհայտ է, որ հիմար հարց է դնում, դա այն հարցն է, որ կարելի է լուծել հասարակ եղանակով։
    22:00
    23.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Սուտ ասելով ման ա գալիս. արագաչափերը հանելու խոստումը դրժած Փաշինյանի նախընտրական գայթակղությունը
    2018-ին արագաչափերը անձամբ փակող Փաշինյանը մտադիր է երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցը հանրաքվեի դնել՝ ընտրություններին ընդառաջ: Մինչ այդ, նա ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնք մտածում էին, թե ինքը դա պիտի աներ և չի արել ու «այն մարդկանցից, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չէ անել և այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել»:
    21:49
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ տան տանիքում
    Նոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 180 քմ)։
    21:40
    23.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափելի կոտորածից արթնացավ Բեյրութը. մահացու հարված՝ մայրաքաղաքի սրտին
    Մերձավոր Արևելքում լարվածության օջախները միայն ավելանում են: Վերջին 24 ժամում առնվազն 11 մարդ է զոհվել, 63-ը՝ վիրավորվել Բեյրութի կենտրոնական Բաստա շրջանում՝ Իսրայելի ավիահարվածներից: 8 հարկանի բնակելի շենք է փլուզվել: Ըստ իսրայելական բանակի՝ թիրախավորվել են «Հըզբոլլահ»-ի շտաբներն ու զինանոցները:
    21:20
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ» թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել «Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով։ Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի, կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ «Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն: Մինչդեռ տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է: Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը նշանակում է, որ հասարակությունում նրանց իրավունքների հետ կապված առկա են խնդիրներ: Կարևոր չէ, մեծ են այդ խնդիրները թե փոքր: Փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»,- ասել է Պաշտպանը: Պաշտպանն անդրադարձել է նաև ընտանեկան բռնության դեպքերին: «Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, տնտեսական և բռնության այլ տեսակների մասին է: Դա ուղղված է, ի թիվս այլնի, կանանց դերակատարությունը հասարակական կյանքում նվազեցնելուն»,- նշել է Անահիտ Մանասյանը: Պաշտպանն անդրադարձել է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա անհանդուրժողականությանը: «Անհանդուրժողականությունը հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում: Ավելին, կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի: Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը: Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդրի մասին՝ իրավունքների բաժանմանը «կարևորի» և «անկարևորի»։ «Երբ խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին ուշադրություն է կենտրոնացվում, շատերի կողմից դա ներկայացվում է որպես իրավունքի «անկարևոր» տեսակ և երկրորդային գործունեություն: Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը: Հանդիպման վերջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
    21:00
    23.11.24
    Ավելին