Լրահոս

2024-11-23
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում
    Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի տարածքում (հյուսիսային լայնության 39․79⁰ և արևելյան երկայնության 46.63⁰ աշխարհագրական կոորդինատներով) գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
    12:50
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ:
    12:45
    23.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Շո՞կ, թե՞ արհամարհանք. սկանդալային նոր հայտարարություններ է արել Փաշինյանը
    Հայլուր 12։30 Շո՞կ, թե՞ արհամարհանք. սկանդալային նոր հայտարարություններ է արել Փաշինյանը
    12:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին:
    12:15
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով
    Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո, փոխանցում է Shantnews-ը։ Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման ժամանակահատվածը: Վիրահատությունից գրեթե մեկ ամիս անց Մեհրքարը հիվանդանոցից դուրս է գրվել։
    12:00
    23.11.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 23.11.2024
    Մամուլի տեսություն 23.11.2024
    11:50
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
    Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի էլ մարմնական վնասվաքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «BMW X6»-ի վարորդ Ն. Դավթյանը եղել է ոչ սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
    11:45
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
    ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների մասին, տգիտություն և ստորություն է որակում։ «1.5 միլիոն հայեր ցեղասպանվել են ու շատերն էլ աքսորվել իրենց տներից, քաղաքներից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ, ներառյալ մշակութային ժառանգությունը: Այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկրներ, դատապարտելով Օսմանյան Կայսրության արածն ու որակել դա ցեղասպանություն: Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է»,- գրել է նա: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
    11:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է լքել Մանչեսթեր Սիթին
    «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է անգլիական թիմից իր վաղաժամ հեռանալու պայմանը։ «Ես կցանկանայի ևս երկու մրցաշրջան անցկացնել այստեղ: Բայց ես գիտեմ, որ եթե արդյունքները լավը չեն, ապա երկու տարի էլ չի լինի։ Նույնը վերաբերում է ֆուտբոլիստներին: Անկախ նրանից, թե որքան լեգենդար եք դուք, դուք պետք է մշտապես հանդես գաք ձեր մակարդակով: Եթե ​​ոչ, սեփականատերը, նախագահը և երկրպագուները կասեն. «Ի՞նչ է կատարվում: Մեզ փոփոխություն է պետք»։ Բոլորը ճնշման տակ են՝ առաջին հերթին ես»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
    11:15
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով․ «Ժողովուրդ»
    Պատգամավոր Աղազարյանը, օգտագործելով իր պատգամավորական լծակները, առաջին անգամ դիմել է գործը վարող քննիչին, երկրորդ անգամ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ համոզելով նրանց, որ իր որդու արգելանքի տակ գտնվող մեքենաները հանեն կալանքից:
    11:02
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին են զանգահարել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում վառարանի խողովակին ձեռք տալու ժամանակ այրվածք ստանալու հետևանքով «կոնտակտային ջերմային այրվածք զույգ դաստակների շրջանում, 2-րդ, 3-րդ աստիճան 2 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ երեխան Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Գ․ Հ․-ն է։ Պարզվել է նաև, որ նոյեմբերի 11-ին ժամը 14։30-ի սահմաններում մայրիկի անուշադրության հետևանքով Գ. Հ․-ն ձեռքերով հպվել է տանը տեղադրված գազի վառարանին, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
    10:54
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ» թատրոնը նոր արշավ է սկսել. ArmLur
    «Գոյ» թատրոնի նստացույցը շարունակվում է։ Արդեն 16 օր է, ինչ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը նստացույց է իրականացնում թատրոնի դիմաց և պահանջում է վերականգնել արդարությունը, այինքն՝ իրենց ազատ ստեղծագործական աշխատանքը հենց «Գոյ» թատրոնում, այլ ոչ թե Սունդուկյանի անվան թատրոնում։
    10:50
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել: «Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ:
    10:40
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս որակյալ և թափանցիկ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
    10:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աշխատանքի է գնացել հեծանիվով։ Այդ մասին նա հայտնել է սոցցանցի իր էջերում, գրառմանը կից նա տեսանյութ է հրապարակել։ «Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին՝ հեծանիվով»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
    10:15
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում. «Հրապարակ»
    Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։
    09:54
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
    Ի մասնավորի, Փաշինյանի «համբերության բաժակը լցվել» էր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի որակի (դա այս իշխանության պարագայում էական չէ) կամ իսկապես այդ համակարգերում վատ վիճակի (դա նույնիսկ չի էլ քննարկվում) պատճառով, այլ նրա, որ բոլոր ազատված պաշտոնյաների հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք կարող էին վնասել նույն Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ շրիշակին հավասար վարկանիշին: Մասնավորաբար, կառավարության «կուլիսներում» խոսում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման հարցը դեռ ամիսներ առաջ է օրակարգում եղել: 
    09:50
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
    09:45
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել․ «Հրապարակ»
    Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, և շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։
    09:40
    23.11.24
    Ավելին