Լրահոս

2024-11-23
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
    Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 13-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Վերոնա»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ինտեր»-ին հաջողվեց առաջին կեսում 5 գնդակ ուղարկել «Վերոնա»-ի դարպասը․ միլանյան ակումբի դարպասը գրավեցին Կոռեան, Տյուրամը (դուբլ), Ստեֆան դե Վրեյը, Բիսեկը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ խաղին: «Վերոնա»- «Ինտեր»` 0:5: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է 28 միավորով: Երկրորդ տեղում «Նապոլի»-ն է, որն ունի 26 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
    20:45
    23.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Կատաղի հարձակում՝ ռուս-ուկրաինական ճակատում. վտանգավոր փուլում է ՌԴ-Արևմուտք առճակատումը
    Հայլուր 20։30 Կատաղի հարձակում՝ ռուս-ուկրաինական ճակատում. վտանգավոր փուլում է ՌԴ-Արևմուտք առճակատումը
    20:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ կլինի իրեն սպանելու դեպքում
    Ֆիլիպինների փոխնախագահ Սառա Դուտերտեն հայտարարել է, որ իր վարձած մարդասպանը կյանքից կզրկի երկրի գործող նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերին և նրա կնոջը, եթե վերջիններս մինչ այդ սպանեն իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է տեղական GMA հեռուստաալիքը: Դուտերտեն այդպես է արձագանքել պետբյուջեի միջոցները վատնելու մեղադրանքով իր աշխատակազմի ղեկավար Զուլեյկա Լոպեսի ձեռբակալությանը: Դուտերտեի խոսքով՝ ինքն արդեն վարձել և հրահանգել է մարդասպանին, ով համաձայնել է կատարել առաջադրանքը, եթե քաղաքական գործչին սպանեն։ Երկրի փոխնախագահը հայտնել է, որ արդեն վարձել է մարդասպանի ու համապատասխան ցուցումներ տվել նրան: Ֆիլիպինների նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժինը ի պատասխան տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ երկրի ղեկավարի կյանքին ցանկացած սպառնալիք պետք է լուրջ ընդունվի: Նախագահի անվտանգության ծառայությունից արդեն հայտնել են, որ սերտորեն համակագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ երկրի ղեկավարի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք հայտնաբերելու և կանխելու համար: Ֆիլիպիններում քաղաքականությունը պայմանավորված է պետական ​​պաշտոնյաների ընտանեկան կլանների և նրանց միջև փոխհարաբերությունների գործոնով: Փոխնախագահ Սառա Դուտերտեն պետության նախկին ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրն է: 2016-22 թվականներին երկիրը ղեկավարած Ռոդրիգո Դուտերտեին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերին առնչվող քրեական գործի շրջանակներում: Ֆիլիպինների ներկայիս նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերն էլ երկրի նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոս ​​ավագի որդին է։
    20:15
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
    Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Man» մակնիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկների փնթի ու ոչ գրագետ աշխատանքի արդյունքում երթևեկությունը նշված վայրում մի քանի ժամ վերածվել էր «աջափսանդալի»: 2 պարեկ չէին տիրապետում՝ ինչպես երթևեկությունը կարգավորեին, ինչի համար էլ որոշ վարորդներ իրար չզիջելով փորձում էին հատել ճանապարհը, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը մի քանի կմ հեռու է ճանապարհի երթևեկությունը կարգավորելու գործերից, ինչի համար էլ վարորդները քաղցր խոսքեր էին ուղղում պարեկային ծառայության հասցեին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Man» ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին՝ Հարավարևմտյան թաղամասից մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված:
    20:00
    23.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի սուպեր հովանավորը՝ ավելի մեծ բռունցքով. վիճելի նոր հայտարարություններ է արել ՀՀ վարչապետը
    Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ խոսենք Արևմտյան Հայաստանի մասին, որովհետև դա ինչ-որ մարդկանց գրգռում է ճիշտ այնպես, ինչպես մեզ՝ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը: Ըստ էության, Հայաստանի վարչապետը հավասարության նշան է դնում Արևմտյան Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական մտացածին արտահայտության միջև:
    19:50
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը․ ՆԳ նախարար
    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել «Ընդլայնելով Հայաստան-ԵՄ գործընկերությունը» միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին, հայտնում են ՆԳՆ-ից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Նախարար Սարգսյանը ողջունելով մասնակիցներին՝ շնորհավորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակի կապակցությամբ և ներկայացրել Համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքները և առանցքային ձեռքբերումները: Արփինե Սարգսյանի խոսքով՝ ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման տեսանկյունից մեծ քայլ է եղել Ներքին գործերի նախարարության ձևավորումը, քանի որ ՆԳՆ ենթակա երեք կառույցների նկատմամբ իրականացվում է խորհրդարանական վերահսկողություն, ինչը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի առջև հաշվետվողականություն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ԵՄ օժանդակությամբ ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում արձանագրված ձեռքբերումներին, այդ թվում՝ ոստիկանության 4 հենասյունային ուղղությունների ձևավորմանը․ պարեկային ծառայության ներդրմանը, նոր ձևավորված քրեական և համայնքային ոստիկանությունների և ոստիկանության գվարդիայի հայեցակարգային լուծումների մշակման շրջանակում աջակցությանը։ Ոլորտային քաղաքականությունների մշակման տրամաբանության համատեքստում վերջերս հաստատվել է «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թթ․ գործողությունների ծրագիրը» և «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը», ընթացքում է նաև միգրացիոն քաղաքականության կառավարման ուղղությամբ ռազմավարությունը։ Խոսելով ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման ու թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել հանրային վստահությունը, նպաստել հանրային անվտանգ միջավայրի երաշխավորմանը, կայացնել պետական ինստիտուտները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի մասին, ինչը նոր շունչ կհաղորդի, նոր հորիզոններ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։
    19:40
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու
    «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան Ջարեդ Գենսերի հետ։ News.am-ի փոխանցմամբ՝ չնայած լրագրողի կառավարամետ հարցադրումներին՝ փաստաբանը մի շարք կարևոր ուղերձներ է հնչեցրել հարցազրույցի ընթացքում: Լրագրողի այն հարցին, թե ինչ փաստերի ու ապացույցների հիման վրա էր Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին, երբ Ադրբեջանի կառավարությունը հերքում է խոշտանգումների մասին պնդումները, Ջարեդ Գենսերը պատասխանել է, որ ՄԱԿ-ի զեկուցողին ուղղված 20 էջանոց նամակը հասանելի է հանրությանը և իրենք ևս կարող են ծանոթանալ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կառավարության պնդումներին, փաստաբանը նշել է, որ նրանք ստում են: «Ադրբեջանի կառավարությունում ոչ միայն իրենց, այլև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անունից են հայտարարում, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ կոնֆիդենցիալ չի հայտնում արդյոք անձը ենթարկվել է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ եղանակն է, որ երաշխավորում է նրանց մուտքը տվյալ երկիր: Մասնագիտական գործունեությանս ընթացքում ավելի քան 50 քաղբանտարկյալի գործեր եմ ունեցել և ԿԽՄԿ-ի նման հայտարարության երբեք չեմ հանդիպել: Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն հրապարակում նամակը, որն իբր ստացել են ԿԽՄԿ-ից: Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի: Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից»,- ընդգծել է փաստաբանը: Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի: «Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։ Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»: Լրագրողը հարցրել է, թե ով է մերժել նրա մուտքը Բաքու: «Մենք դիմել ենք դատախազություն և թույտվություն խնդրել: Այն մերժվել է»,-նշել է Ջարեդ Գենսերը:
    19:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ
    Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան հավատարիմ են տարածաշրջանում խաղաղության և կայուն կայունության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն՝ Թախտ-Ռավանչին այս մասին ասել է Ալ-Շարք ալ-Աուսատ թերթի հետ զրույցում: Նա նշել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան ուղիներ են փնտրում տարածաշրջանում խաղաղության և կայուն կայունության հասնելու համար, ինչը պահանջում է երկկողմ տարածաշրջանային համագործակցություն, համագործակցության ամրապնդում և առկա սպառնալիքների նվազեցում: Սաուդյան Արաբիա կատարած այցի և պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի գործողությունները երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության հաջողված օրինակ են: Նա նաև նշել է երկու երկրների միջև քաղաքական, անվտանգության, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման կարևորությունը:
    19:20
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով
    Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության մեջ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին։
    19:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան
    Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է եւ դատավարության ժամանակ խնդրում է իրեն մեղմ դատեն, որովհետեւ որբ տղա է։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը. «Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել»։
    18:45
    23.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Կատաղի հակահարձակման է անցնում Ռուսաստանը ուկրաինական ճակատում
    Հայլուր 18։30 Կատաղի հակահարձակման է անցնում Ռուսաստանը ուկրաինական ճակատում
    18:30
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Բոլորիդ նույն ճակատագիրն է սպասվում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
    «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հրապարակել է տեսաուղերձ, որում նա նաև անդրադարձել է վերջին օրերին պաշտոնյաների հրաժարականներին։ «Տեղի ունեցան հրաժարականներ կամ հրաժարեցումներ՝ ավելի ճիշտ և մենք դրանց մասին անընդհատ զգուշացնում էինք։ Հիշեցնեմ սուրբգրային խոսքը՝ ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել։ Դուք ասում էիք, որ ծառայում եք պետությանը, հայրենիքին, մյուս կողմից ծառայում էիք ձեր փողին»,-նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:15
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր
    Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը հերթական անգամ համեմատել է այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, հրեշի հետ։ «Ինձ նախորդողն Ավելանժում ասաց 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ ՖԻՖԱ-ն առաջին անգամ իրական գումար վաստակեց, որ ես հրեշ եմ ստեղծել: Նա ճիշտ էր։ Ես ստեղծել եմ հրեշ։ ՖԻՖԱ-ն աղքատ կազմակերպություն էր, երբ ես եկա որպես զարգացման ծրագրերի տնօրեն 1975 թվականին: Սկզբից հովանավորները ոչ մի գումար չեն վճարել, պարզապես գնդակներ ու շապիկներ են տրամադրել: Առաջին հովանավորչական գործարքը, որն իրականում գումար է վաստակել, եղել է 1976 թվականին: Հետո ֆուտբոլը հեռուստատեսության համար դարձավ գերարտադրանք, սուպեր շոու, որը կարելի էր մեծ գումարով վաճառել։ Առաջին Աշխարհի առաջնությունը, որն իրականում գումար վաստակեց, 2010 թվականին Հարավային Աֆրիկայում անցկացված Աշխարհի առաջնությունն էր: Երբ 2016-ին Ինֆանտինոն դարձավ նախագահ, նա հարմարավետ նստեց, իսկ փողի մեքենան աշխատում է։ Այժմ նա ավելի ու ավելի է արագացնում այն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Բլատերին է մեջբերում Watson-ը։ Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականներին։
    18:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել
    Պերմում առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով է Պերմի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Պերմի երկրամասի Գրեմյաչինսկ քաղաքում բնակելի տանը: Հրդեհի մակերեսը կազմել է 72 քմ.։ Հրդեհի հետևանքով հայտնաբերվել է երկու դի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհը սկսվել է էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների խափանման պատճառով։
    17:40
    23.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Վախով, երազանքով և ոտքով՝ դեպի ԱՄՆ. 1500 «մաքուր» միգրանտ շտապում է, քանի դեռ Թրամփը չի փակել դռները
    Չի դադարում միգրանտների հոսքը դեպի Ամերիկա: Ներգաղթյալների հերթական քարավանը Կենտրոնական և Հարավային Ամերիկայից է: Նրանք շտապում են Մեքսիկա հասնել մինչև ԱՄՆ ընտրված նախագահի՝ Սպիտակ տուն մտնելը, չնայած գիտեն, որ Թրամփը նաև միգրանտների զանգվածային արտաքսում է պլանավորում:
    17:20
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են ընթացքի մեջ: Մասնավորապես ջրամեկուսացման և ներքին շերտի տեղադրման շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Շուտով կսկսվի ասֆալտբետոնի վերին շերտի տեղադրումը: Նախարար Խուդաթյանը հստակ հանձնարարականներ է տվել շինարարներին: Մասնավորապես կազմել աշխատանքների կատարման արագացված գրաֆիկ և շարժվել ըստ դրա: Մինչև կամրջով երթևեկության վերականգնումն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
    17:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակում ռուսական նոր հրթիռը կարող է հասնել Եվրոպա
    «Օրեշնիկ» կոչվող ռուսական բալիստիկ նոր հրթիռը եվրոպական ցանկացած քաղաք կարող է հասնել մինչև 20 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել բրիտանական Daily Mail թերթը: Լրատվամիջոցը նշում է, որ նոր հրթիռի ի հայտ գալուց հետո Եվրոպային ընդամենը մի քանի րոպե է բաժանում արմագեդոնից, քանի որ ռուսական փորձարարական գերձայնային հրթիռը 20 րոպեից էլ պակաս ժամանակում կարող է հարվածել աշխարհամասի ցանկացած քաղաքի: Հաշվարկվել է, որ Ռուսաստանի Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» հրթիռային տեղամասից արձակված «Օրեշնիկ» հրթիռը Բեռլին կհասնի 11-12, Հռոմ՝ 13-14, Բրյուսել՝ 14-15, Փարիզ՝ 15-16, իսկ Լոնդոն՝ 16-17 րոպեում: Նոյեմբերի 21-ին Ռուսաստանը միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռներով խոցել էր Ուկրաինայի Դնիպրո (նախկին Դնեպրոպետրովսկ) քաղաքի ամենամեծ արդյունաբերական համալիրներից մեկը:
    16:40
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճակ է այս պահին․ ArmLur
    Դեռ մարտ ամսից մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում կտրվել են հաստաբուն, հնաբնակ ծառեր, որոնք երևանցիներին, քաղաքի հյուրերին պաշտպանում էին ամռան տապից։ Այսօր էլ ArmLur.am-ը ստացավ ահազանգ այն մասին, որ կատարվում է ծառերի հերթական «սպանդը» Ալեք Մանուկյան փողոցում։ ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ ծառերը գերնորմալ իրավիճակում են, առողջ են և հատվելու կարիք ընդհանրապես չունեն։ Նշենք, որ ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ հատված ծառերը ֆիզկուլտ ինստիտուտի հարակից տարածքում են։ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ են հատվում ծառերը, սակայն վերջիններս մեր բազմաթիվ զանգերը թողեցին անպատասխան։ Հիշեցնենք, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ArmLur.am-ին փոխանցել էր, որ նոր ծառահատումներ են սպասվում, այդ թվում՝ Ալեք Մանուկյան փողոցում։
    16:20
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանցին ասել էր բառացի նույն միտքը, պարզապես օրինակը Արցախով էր բերում․ Հայկ Մամիջանյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման էի հրավիրված, որի ժամանակ ադրբեջանցին ասել է ԲԱՌԱՑԻ նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. պարզապես ադրբեջանցին օրինակը Արցախով էր բերում: Ու ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից: Կրկնում եմ՝ Փաշինյանը քիչ առաջ ասաց ԲԱՌԱՑԻ նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»:
    16:00
    23.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել են
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Reuters–ը՝ հղում անելով ՆԱՏՕ–ի մամուլի խոսնակ Ֆարահ Դախլալլահին: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», - ասել է նա:
    15:45
    23.11.24
    Ավելին