Լրահոս
2024-11-26
-
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքովՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին17:0026.11.24 -
ՔաղաքականԼեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում է։ Ինչպես տեղեկացրել էինք, այսօր նա հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն այդ մասին տեղեկացրել է սոցցանցի իր էջերում։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստանում է»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։Ավելին16:5026.11.24 -
ՀասարակականՑավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին․ MediaHub«Մինչ այս տարի մենք խնդիր ու փորձ չենք ունեցել կվադրոբերներով հետաքրքրված երեխաների հետ աշխատելու։ Ցավով եմ նշում, որ այս տարի ավելացել է այցելուների թիվը։ Ծնողներն են անհանգիստ։ Ու հիմնական խնդիրը գալիս է Tik-Tok-ից, այնտեղ է դա ավելի շատ քարոզվում, ներկայացվում որպես հումոր կամ ծիծաղ առաջացնող տեսանյութ։ Բայց ինչպե՞ս կարելի է ծիծաղել, երբ երեխան շան կերպարանքով վազում է փողոցներում, քսվում մարդկանց ոտքերին, իսկ երբ նրան նախատում են՝ կծում է ու փախչում, կամ ուտում է շների համար նախատեսված կեր», - զարմանում է հոգեբանը։Ավելին16:4526.11.24 -
Զինված ուժերՊապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինՆոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։Ավելին16:3026.11.24 -
ՄիջազգայինԲորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադարի հաստատմանը Լիբանանի հետ սահմանինԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել հավանություն տալ լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնագրի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ այս մասին Բորելն ասել է Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպման մեկնարկից առաջ: «Հուսանք, որ (Իսրայելի վարչապետ) Նեթանյահուն կընդունի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից առաջարկված հրադադարի համաձայնագիրը: Այլևս ոչ մի արդարացում: Ոչ մի լրացուցիչ պահանջ», - ասել է Բորելը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Բորելի խոսքով՝ առաջարկվող համաձայնագրի նախագծում «հաշվի են առնվել Իսրայելի անվտանգությանը վերաբերող բոլոր պահանջները»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ հրադադարն անհրաժեշտ է, հակառակ դեպքում «Լիբանանը կկործանվի»։ Բորելը նաև ասել է, որ համաձայնագրի վիճելի հարցերից մեկը հրադադարի պահպանման հանձնաժողովում Ֆրանսիայի ներգրավվածության հարցն է։ Ըստ Բորելի՝ լիբանանյան կողմը խնդրել է, որ Ֆրանսիան ընդգրկված լինի, սակայն Իսրայելը վերապահումներ ունի այդ հարցում։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրին: Բորելը նաև Արևմտյան երկակի ստանդարտ է անվանել Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախկին նախարարի և ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ձերբակալման որոշմանն արձագանքները։ «Չի կարելի ծափահարել, երբ դատարանը դեմ է դուրս գալիս (ՌԴ նախագահ) Պուտինին և լուռ մնալ, երբ դատարանը դեմ է դուրս գալիս Նեթանյահուին», - ասել է նա՝ ԵՄ անդամ երկրներին կոչ անելով աջակցել ՄՔԴ-ին։Ավելին16:2226.11.24 -
Իրավական15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվանդանոցում ասել էր՝ որդին նկուղում ընկել է շամփուրի վրաՆոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի շենքերից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ պատանուն դանակով հարվածել է ոմն Հայկը: Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ 15-ամյա պատանուն դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Ջրվեժի բնակիչ 22-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն, որտեղ խոստովանել է կատարած հանցագործությունը: 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոր Նորքի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին16:1526.11.24 -
ՔաղաքականՓաշինյանի հենարանը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ Ալիևը. արդեն պաշտոնապես. Alpha News«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը, որի հիմնական հասցեատերը ոչ թե հայ ժողովուրդն էր, և նույնիսկ ոչ թե այդ ժողովրդի առանձին խումբը՝ Փաշինյանի ընտրողները, այլ նրա իրական հենարանն իշխանության մեջ, այսինքն՝ Ադրբեջանը:Ավելին16:0926.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chevrolet»-ն. վիրավոր կաԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շերամի փողոցում բախվել են «BMW», «Audi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին16:0026.11.24 -
ԻրավականԱրձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության՝ 7, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և զենք–զինամթերքի առգրավման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրանյութի իրացման՝ 3-ական, խուլիգանության՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, շինությունների ինքնակամ կառուցման, ալիմենտ վճարելուց խուսափելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին15:4526.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գլխին չի սարքել, ճնշել է ընկերական. շտապ պարզաբանում արեց Հովիկ ԱղազարյանըՀայլուր 15։30 Գլխին չի սարքել, ճնշել է ընկերական. շտապ պարզաբանում արեց Հովիկ ԱղազարյանըԱվելին15:3026.11.24 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռների մատակարարումներն Ուկրաինային. BloombergԲրիտանական կառավարությունը վերջերս Ուկրաինային մատակարարել է Storm Shadow թևավոր հրթիռների լրացուցիչ խմբաքանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների: «Այդ հարցին ծանոթ մարդկանց խոսքով՝ Միացյալ Թագավորության կառավարությունը վերջերս Ուկրաինային մատակարարել է ևս տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ», - ասվում է հրապարակման մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։ Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ այդ մատակարարումներն առաջին անգամ են իրականացվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի օրոք, որը խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում։ Հրթիռներն ուղարկվել են դեռ մինչև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ուկրաինային թույլատրվում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին: Ըստ աղբյուրների՝ նոր մատակարարումների պատճառն այն էր, որ «Կիևում սպառվել էին գործողության մեծ շառավղով հրթիռները»։ Bloomberg-ը հիշեցնում է, որ Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովում Սթարմերը հայտարարել էր, որ իր կառավարությունը «կրկնապատկում է» Ուկրաինային աջակցությունը, սակայն հրաժարվել էր մանրամասներ հայտնել։ Հրապարակման մեջ նշվում է, որ Լոնդոնը չի հայտնել, թե հակամարտության ժամանակ քանի Storm Shadow հրթիռ է ուղարկել Կիևին։ Անցյալ շաբաթ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար Ջերեմի Քորբինն իր սոցիալական հարթակներում Սթարմերից պահանջել է խորհրդարանին հաշվետվություն ներկայացնել, թե արդյոք բրիտանական հրթիռներով հարվածներ են հասցվել Ռուսաստանին, և «բրիտանական հանրությանը հայտնել, թե արդյոք դա նշանակում է, որ մենք այժմ պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում միջուկային տերության հետ»:Ավելին15:1526.11.24 -
ՀասարակականՏեղումներ են սպասվում. եղանակը ՀայաստանումԱռաջիկա երեք օրերին տեղումներ են սպասվում հանրապետության ամբողջ տարածքում: Բացի Արմավիրից՝ մնացած բոլոր մարզերում ձյուն են կանխատեսում օդերևութաբանները: Եղանակը 6-ից 8 աստիճանով ցրտելու է:Ավելին15:1026.11.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վրա. Հովիկ Աղազարյանը շտկում է իր խոսքերը. 24NewsԵս վիրավորված չեմ Ալեն Սիմոնյանից, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար, կոնտեքստից կտրում են իմ խոսքերը։ Այս մասին 24News-ին պարզաբանեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։Ավելին15:0726.11.24 -
ԻրավականԱշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութ (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում նոյեմբերի 20-ին ստացված տեղեկությունը Աշտարակի 75-ամյա մի բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ նա ապօրինի պահում էր զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը 75-ամյա աշտարակցին տեղափոխվել է բաժին, և բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել, որ տանն ունի զենք-զինամթերք, որոնք պատկանել է հանգուցյալ եղբորը։ 75-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ։ Տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն և տարբեր տրամաչափի 52 փամփուշտ, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին15:0026.11.24 -
ՀասարակականԱնհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՄԻՊ-ը՝ Մարտունու համայնքապետինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ: Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և հաճախ ստանում են արագ լուծումներ: «Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն՝ առաջարկելով դրանց համար լուծումներ:Ավելին14:4526.11.24 -
ՀասարակականՈստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՀյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։Ավելին14:3026.11.24 -
ՄիջազգայինՌուսական զինուժը ավիահարվածներ է հասցրել Կուրսկի սահմանամերձ շրջաններին. էսկալացիան թեժանում է«Բլումբերգ»-ը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, անուղղակիորեն հաստատում է, որ Մեծ Բրիտանիան մի քանի տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ է փոխանցել Ուկրաինային: Լոնդոնը նաև Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին հարվածելու թույլտվություն է տվել:Ավելին14:2026.11.24 -
ՀասարակականԱրմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում «Lada» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարութ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին14:1526.11.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով․ ԱղազարյանԵս կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, թե Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է իրեն։ Լրագրողների այն հարցին, թե վիրավորել է ԱԺ նախագահն իրեն, Աղազարյանը պատասխանեց․ «Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»,- ասաց Աղազարյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հանդիպել էին։ Երևում է՝ հանդիպումը հարթ չի անցել։Ավելին14:0526.11.24 -
ՔաղաքականԵրևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. ԱվինյանԵրևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարմարավետ ու ժամանակակից քաղաքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր երևանցի կունենա ավելի որակյալ և հասանելի ծառայություններ»,- գրել է Ավինյանը։Ավելին14:0026.11.24