Լրահոս
2024-11-26
-
ՀայլուրՀայլուր 20։30 Շոկային թանկացումներ՝ քաղաքական ցնցող տեսարանների պահին. թալանված են զգում մարդիկՀայլուր 20։30 Շոկային թանկացումներ՝ քաղաքական ցնցող տեսարանների պահին. թալանված են զգում մարդիկԱվելին20:3026.11.24 -
ՀասարակականԱվտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն․ հնչել է կրակոցՈստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի իրական հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:Ավելին20:1526.11.24 -
ՍպորտՀեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին նոր բիզնես է սկսում«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստվում է թողարկել իր սեփական հեծանիվը, որը ստեղծվել է համաշխարհային կարգի հեծանվորդների հետ համագործակցությամբ, հայտնում է Relevo-ն։ Սա կլինի ամբողջովին անհատականացված հեծանիվ, որի ճշգրիտ արժեքը դեռևս հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի 10-ից 15 հազար եվրո: Պրոֆեսիոնալ հեծանվորդները կմասնակցեն Մեսսիի հեծանիվի ստեղծմանը, իսկ հեծանիվն ինքնին կարող է կատարելապես հարմարեցնել ձեր նախասիրություններին անհատական կարգավորումների շնորհիվ: Հայտնի է, որ աստղային ֆուտբոլիստը վաղուց ուներ մեկ այլ սպորտային կիրք՝ արգենտինացին հեծանվավազքի մեծ սիրահար է։ 2015 թվականին Մեսսիին նույնիսկ տրվեց Team Sky Pinarello Dogma F8 հեծանիվ և թիմի մարզաշապիկ, որի վրա պատկերված էին նրա անունը, համարը և Արգենտինայի դրոշը, փոխանցում է Armsport-ը։Ավելին20:0026.11.24 -
ՔաղաքականԽռովահույզ Աղազարյանի վերջին փամփուշտը. ո՞վ կխաղաղեցնի նրա փոթորկուն ներաշխարհըԱնհանգիստ են ՔՊ-ում: Մանդատը համառորեն վայր չի դնում Հովիկ Աղազարյանը: Բոլորը լսել և ընդունել են վարչապետի հորդոր-խնդրանքները, անգամ՝ Բարձր դատարանի նախագահը, բայց Աղազարյանը չի հանձնվում: Ալեն Սիմոնյանի հետ ծանր զրույցից հետո հիմա էլ Մոսկվայից մանկության ընկերոջն է սպասում: Միայն նրա հետ խորհրդակցելուց հետո որոշում կընդունի: Ազգային ժողովում այսօր պատգամավորը իրարամերժ հարցազրույցներ է տվել՝ մերթ զվարճացրել է, մերթ՝ տխրեցրել:Ավելին19:4526.11.24 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածի տարածաշրջանում, Ապարան, Հրազդան, Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Տավուշի մարզում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին19:4026.11.24 -
ՔաղաքականՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերըԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է տարբեր լրատվականների կողմից շրջանառվող՝ ՔՊ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լուրերը: «Սիրելի՛ Գյումրեցիներ, Իրենց լրատվական համարող կայքերը շարունակում են ապատեղեկատվություն, սուտ լուրեր տարածել։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում որևէ մեկի մասնակցությամբ որևէ միջադեպ չի եղել»,- գրել է Սարուխանյանը։Ավելին19:3326.11.24 -
ՀասարակականԻ պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվելԻ պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել: Պաշտոնական ճաշի ընթացքում նախագահները հանդես են եկել բաժակաճառերով: Քննարկվել են երկու երկրների պատմական, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում առնչակցությունների, ինչպես նաև փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ թեմաները:Ավելին19:3026.11.24 -
ՀասարակականՍիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերումՍևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։ Հիշեցում. Սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։Ավելին19:1526.11.24 -
ԻրավականՀատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից ահազանգում են հատուկ պահպանվող տարածքում որսագողության փորձի մասին: Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. մի խումբ անձինք՝ զինված ակոսափող հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք՝ ակնհայտորեն նպատակ ունենալով որս իրականացնել: CWR ռենջերները Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին կեսգիշերին մոտ՝ 23:30-ից սկսած, նկատել են ավտոմեքենայի, այնուհետև՝ ձեռքի լապտերների լույսեր: «Իրականացրինք հետախուզում՝ նախազգուշացնելով Խոսրովի անտառ պետական արգելոցի էկոպարեկային ծառայության աշխատակիցներին: Համատեղ ուժերով փակեցինք ճանապարհները՝ կանխելով նրանց փախուստը: Արդյունքում՝ խումբը բռնվեց».,- մանրամասնել է CWR գլխավոր ռենջեր Գևորգ Կարապետյանը: Էկոպարեկային ծառայությունը կազմել է պաշտոնական արձանագրություն: Առգրավվել է 2 միավոր հրազեն, որոնց փաստաթղթերը բացակայում էին: Ավելին՝ նշված անձինք կրակել են հիմնադրամի պահպանության տեսախցիկի ուղղությամբ՝ փորձելով վնասել FPWC գույքը, որին կից գտնվում է նաև ՎԻՎԱ-ի կապի կայանը։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նշված տարածքները գտնվում են հատուկ պահպանության ներքո՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և պետական կառույցների կողմից: Որսի իրականացումը խստիվ արգելված է: Նշվում է, որ բարեբախտաբար, FPWC ռենջերները՝ Էկոպարեկային ծառայության պարեկների հետ համատեղ, ցուցաբերել են բարձր մասնագիտական զգոնություն՝ կանխելով հնարավոր որսագողության դեպքը: Հաշվի առնելով, որ դեպքը եզակի չէ և վերջերս հիմնադրամի կողմից արձանագրվել է նմանատիպ միջադեպ Վայոց ձորի մարզում, կարելի է եզրակացնել, որ որսի և որսորդական տնտեսության վարման ոլորտի կարգավորմանն ուղղված գործողություններն, ամեն դեպքում, անբավարար են։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում բոլորին՝ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել բնության նկատմամբ: «Շնորհակալ լինելով Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին արագ արձագանքի համար՝ լիահույս ենք, որ դեպքը կգտնվի պատասխանատու մարմինների ուշադրության կենտրոնում»,- եզրափակվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունը:Ավելին19:0026.11.24 -
ՀասարակականԿոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։ Սահմանվել է վերջնաժամկետ խախտումների վերացման համար։Ավելին18:4526.11.24 -
ԻրավականՆոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալվել է․ մանրամասներՆոյեմբերի 24-ին՝ գիշերվա ժամը 3.19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր: Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, նաև` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է: Պարզվում են նաև որոշ հանգամանքներ: Ըստ տեղեկությունների` նույն փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ նախապես բենզալցակայանից գնել է բենզին և հրկիզել ավտոտնակը: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, 28-ամյա երիտասարդը իրենց փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին18:3526.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Արևմտյան հրթիռներով նոր հարվածներ՝ Ռուսաստանին. ահագնանում է էսկալացիանՀայլուր 18։30 Արևմտյան հրթիռներով նոր հարվածներ՝ Ռուսաստանին. ահագնանում է էսկալացիանԱվելին18:3026.11.24 -
ՔաղաքականՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լեհական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի: ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Հայաստան կատարած այցի համար ու նշել, որ ուրախ է հյուրընկալել վերջինիս ՀՀ Ազգային ժողովում: Լեհաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ տպավորված է Հայաստան կատարած այցից ու ձեռքբերված պայմանավորվածություններից: «Վստահեցնում եմ, որ հայ-լեհական համագործակցությունը գնալով սերտանալու է՝ Հայաստանն էլ ավելի մոտեցնելով ԵՄ-ին»,- ասել է Լեհաստանի նախագահը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին, երկկողմ հետաքրքրության տնտեսական թեմաներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու Հայաստան-ԵՄ հարաբերություններին:Ավելին18:1526.11.24 -
ԻրավականՔաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ները հրկիզել է Նոր Արեշի հայտնի գարեջրատան սեփականատիրոջ որդինԵրեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ իրականացնելով հսկայածավալ օպերատիիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները հրկիզողի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստիկանները պարզել են, որ այն հրկիզել է Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Գաբրիելյանը, ով նշված փողոցի բնակիչ է և Նոր Արեշում հայտնի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյի» տղան է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կան կայանված ավտոմեքենաներ։ Պարզվել էր, որ այրվել են Անահիտ Գ․-ի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։ «Lexus»-ներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել էր ոչ շահագործելի։ Այրվել էին նաև կենցաղային իրեր, պատուհաններ և ջերմահարվել էին ավտոտնակի պատերը։ Բնակիչների ու հրշեջների աշխատանքի շնորհիվ հարևան տներ կրակի տարածումը կանխվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոտնակը, որում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ էր բռնկվել, պատկանում է Նոր Արեշում հայտնի «Սամիկոյին», ով Նոր Արեշում հայտնի գարեջրատներից մեկի սեփականատերն է, իսկ նրա տղան՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, այս տարի հուլիսի 9-ին Երևանում Էրեբունի փողոցում «Քաղաքացիացական պայմանագիր» կուսակցության մոտ կրակել և հրազենային վնասվածք էր պատճառել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ին, իսկ ավտոմեքենաները Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վարորդինն են և այդ ավտոմեքենաները Միացյալ նահանգներից էին ներմուծվել Հայաստան։Ավելին18:0026.11.24 -
ՀասարակականՏիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում:Ավելին17:4526.11.24 -
ՔաղաքականՓաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է: Իհարկե, տարբեր հարթակներում մենք հանդիպելու, խոսելու առիթներ ունեցել ենք և ուրախ եմ այս առիթի համար, որ մեր խոսակցությունը շարունակելու հնարավորություն կունենանք: Կրկին ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»: Իր խոսքում Լեհաստանի նախագահը նշել է. «Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց իրագործելու իմ պաշտոնական այցը Հայաստան: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, ինչպես նաև Հայաստանի նախագահին նման վերաբերմունքի, մեր ժողովուրդների և պետությունների միջև այդքան բարյացակամ և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Ինչո՞ւ եմ ես դա հատուկ ընդգծում, քանի որ ես 9,5 տարի է, ինչ Լեհաստանի նախագահն եմ և պետք է նշեմ, որ դրանից առաջ այդպես չեն եղել մեր հարաբերությունները: Դա չափազանց կարևոր է ինձ համար»: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:Ավելին17:4126.11.24 -
ԻրավականՔիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLurՄանրամասները՝ քիչ անց։Ավելին17:3526.11.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:Ավելին17:3026.11.24 -
ՔաղաքականՓաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե կստեղծվի. կազմը հայտնի էՎարչապետը որոշում է ստորագրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով կոմիտե ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել կոմիտե և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։ 2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վարչապետին ներկայացնել առաջարկություններ կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ։ Կազմը՝ այստեղ: Հիշեցնենք՝ 2026 թ․ Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը:Ավելին17:1526.11.24 -
ԻրավականՏղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղափոխվել բուժհաստատություն (տեսանյութ)ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.«2024 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 20.00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող որդին, նռնակով սպառնալով, հրաժարվում է տեղափոխել համապատասխան բուժհաստատություն: Ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները մեկնել են քաղաքացու կողմից մատնանշած հասցե և պարզել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչը հրաժարվում է բուժհաստատություն տեղափոխվել և ձեռքին պահելով նռնակ՝ հրաժարվում ենթարկվել շտապօգնության բուժանձնակազմին: Բացատրական աշխատանքների արդյունքում տղամարդը նռնակը ցած է դրել, որից հետո ապօրինի զենք և զինամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կոտայքի բաժին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-րդ մասի և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է նռնակ և նռնակի նմանվող առարկա, ինչպես նաև՝ թղթի և ծխամորճի մեջ կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված և «Բելամորկանալ» տեսակի ծխախոտի կիսադատարկ գլանակներում կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նշված անձին ձերբակալելու մասին: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական, իսկ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով՝ դատանյութագիտական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:0526.11.24