Լրահոս
2024-11-26
-
Մամուլի տեսությունԿգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ»Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչև տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու»:Ավելին11:4026.11.24 -
ՀասարակականՊանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումից հետո կասեցվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում գործող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Հիմնական խախտումները վերաբերել են յուղի ճարպաթթուների կազմի անհամապատասխանություններին: Արտադրանքի իրացումն արգելվել է, տրվել է շուկայից ապրանքի հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, սահմանվել է խախտումների շտկման վերջնաժամկետ: Հանձնարարականների չկատարումը կառաջացնի վարչական պատասխանատվություն։Ավելին11:3026.11.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային թեմայով բանակցություններինՄիացյալ Նահանգները չի մասնակցի իրանական միջուկային առաջընթացին նվիրված բանակցություններին, որոնք Ժնևում կայանալու են Իրանի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ոչ, մենք չենք միանա այդ բանակցություններին։ Մենք սերտորեն համակարգում ենք մեր ջանքերը «եվրաեռյակի» մեր գործընկերների հետ Իրանի կողմից միջուկային անվտանգությանն առնչվող իր պարտավորությունների լիարժեք կատարման և դրանք չկատարելու համար նրան պատասխանատվության ենթարկելու շուրջ», - ասել է նա: Միլլերն ընդգծել է նաև, որ Իրանն, ըստ Վաշինգտոնի, պետք է ապահովի լիակատար համագործակցություն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին Իրանի և «եվրաեռյակի» արտաքին գործերի փոխնախարարները կհանդիպեն՝ քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են իսլամական հանրապետության և որոշ եվրոպական երկրների միջև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրին։ Ավելի ուշ իրանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հանդիպումը տեղի կունենա Ժնևում:Ավելին11:1526.11.24 -
ՔաղաքականԷդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահՍիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:0826.11.24 -
Հասարակական«Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՎարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավարտել է Իտալիա կատարած այցը և վերադառնում է Հայաստան։Ավելին11:0026.11.24 -
ՔաղաքականԼեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Անջեյ Դուդան եղել է նաև Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, տնկել է արծաթափայլ եղևնի:Ավելին10:5426.11.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհիցՆոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկին կից թոնրատանը, ավտոտնակում և անասնագոմում (ընդհանուր մոտ 80 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:14-ին, մարվել՝ 22:40-ին: Այրվել են ավտոտնակը, թոնրատունը՝ ներսում մոտ 1 տ քարածուխ և անասնագոմը՝ մասամբ:Ավելին10:4526.11.24 -
ՀասարակականՄանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնությանԹամարա Գ․-ն 2015 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանալով Երևանի մսուր- մանկապարտեզներից մեկի ավագ խմբի դաստիարակ, իրենից կախվածության մեջ գտնվող սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական և հոգեկան բռնության: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել օգոստոսի 16-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։ Թամարա Գ․-ին մեղադրանք է ներկյացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ կետի հատկանիշներով։ Այն է Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:3026.11.24 -
ՀասարակականՏոտալ դժգոհություն՝ տրանսպորտի թանկացման որոշումից. բունտի է վերածվում ստորագրահավաքըԵրևանում տրանսպորտի թանկացման որոշման հետ համաձայն չէ առնվազն 12 հազար մարդ: Այդքան ստորագրություն այս պահին հավաքել է «Մայր Հայաստան» շարժումը վերջին 12 օրում: Շարժման անդաներն ասում են՝ օր օրի ավելի շատ մարդ է միանում ստորագրահավաքին: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել՝ ինչպես են տրանսպորտին ժամերով սպասող մարդիկ մեկ ավտոբուս էլ բաց թողնում՝ միայն թե հասցնեն ստորագրել «փրկության թղթի տակ»:Ավելին10:2526.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱրմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով. անգամ իրեն հյուր գնացած անձանց շեմից ներս չի թողնում:Ավելին10:2026.11.24 -
ՀայաստանՄամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում ՀայաստանիցՄամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալները: Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը 2024 թվականի վարկանիշում 53,05 միավորով 180 երկրների շարքում 103-րդ տեղում է։ 2023 թվականի համեմատ վարկանիշում նահանջել է 26 կետով. 2023 թվականին Վրաստանը 61,69 միավորով 77-րդ տեղում էր։ RSF-ի փոխանցմամբ՝ հարևան Հայաստանում մամուլի ազատության առումով իրավիճակը բարելավվել է. երկիրը ներկայումս 71,6 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը։ 2023 թվականին Հայաստանը 70,61 միավորով 49-րդ տեղում էր։ 2024 թվականի արդյունքներով` Ադրբեջանը 27,99 միավորով 164-րդ տեղում է, իսկ անցյալ տարի 39,99 միավորով 151-րդ տեղում էր։ Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար երկրներն են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։Ավելին10:1526.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։Ավելին10:0026.11.24 -
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ»․ «Փաստ»«Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… Ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասել էր նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ՝ 70-90 տոկոսը կրճատվելու է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջին «տուժած» գերատեսչություններից մեկը արտաքին գործերի նախարարությունն է:Ավելին09:5026.11.24 -
Մամուլի տեսությունՄանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաև Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա և մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ և հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր և ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:Ավելին09:4626.11.24 -
Մամուլի տեսությունԱրմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով. «Հրապարակ»Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ իրավապահները հարյուրավոր մարդկանց տնային կալանք տվեցին, որովհետև կալանավայրերն արդեն լեփ-լեցուն են, իսկ փաշինյանական դատախազ-քննիչներն ամեն հասարակ բանի համար կալանքի միջնորդություն են տանում դատարան, և լիազորությունները չկորցնելու վախից` դատավորները բավարարում են դրանք: Տնային կալանք կԱվելին09:4326.11.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4026.11.24 -
Մամուլի տեսությունՀանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Երբ ուսումնասիրում ենք ոստիկանության կայքը, պարզվում է՝ նշված օրերից հետո կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը: Տարբեր լրատվամիջոցներում, մասնավորաբար՝ Գագիկ Շամշյանի կայքում, Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում նման հանցագործությունների մասին տեղեկություն առկա է, իսկ police.am-ում «այլ Հայաստան է»՝ մանրմունր մի քանի դեպքեր ու վերջ:Ավելին09:3626.11.24 -
Մամուլի տեսությունՄարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին. «Հրապարակ»«Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել:Ավելին09:3326.11.24 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի մարզումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:3026.11.24
2024-11-25
-
ՔաղաքականԱդրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կարգավիճակում. փորձագետ«Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մի քանի օր տևող զորավարժության ժամանակ խաղարկվում է բացառապես հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, բարդ ռելիեֆային պայմաններում համատեղ գործողություններ, որոտեղ չի խաղարկվում ծանր զինտեխնիկա։Ավելին23:5825.11.24