Լրահոս
2024-11-26
-
Մամուլի տեսությունՈ՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ»Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից և ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։Ավելին13:4826.11.24 -
ԻրավականՎրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել էՆոյեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Նոյեմբերի 26-ի առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:4526.11.24 -
ՔաղաքականԱմալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Ամալյա Գեղամի Կարապետյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետի պաշտոնից»։Ավելին13:4026.11.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին13:3026.11.24 -
ՔաղաքականԵրևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների հանդիպումըՀայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Լեհաստանի նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Մինչ ՀՀ նախագահի հետ հանդիպումը, Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։Ավելին13:2826.11.24 -
ԻրավականԴատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումինՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» ֆիլմի առնչությամբ ներկայացրած դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել դրան: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից: ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունը մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն: Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ «Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և դեռահասների սոցիալական ընդօրինակման մեխանիզմներով վարքային դրսևորումների պայմանավորվածությունը՝ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ Բացի դրանից՝ ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից: ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման՝ քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հայտարարության մեջ:Ավելին13:1526.11.24 -
Միջազգային30 զոհ, 35 վիրավոր Բեյրութում. Իսրայելը շարունակում է ավիահարվածները, խոսում հնարավոր հրադադարի մասինԱռնվազն 30 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել Բաալբեկ-Հերմելի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով: Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ հարված հասցվել է Բեյրութի օդանավակայանի հարևանությամբ գտնվող տարածքին:Ավելին13:1026.11.24 -
ՔաղաքականՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպական քաղաքականությանը նպաստում է հայ-լեհական հարաբերությունների խորացմանը․ Դուդա«Լեհաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է զարգացման մեծ ներուժ։ Հանդիպման ընթացքում զրուցեցինք նաև կլիմայական պաշտպանության, կանաչ էներգետիկայի վերաբերյալ, քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ և երկուստեք համագործակցություն»,-ասաց Անջեյ Դուդան։Ավելին13:0626.11.24 -
ՏնտեսականՎաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտրոններ, խուսափել է խոշոր հարկերից (տեսանյութ)ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ «Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում առկա է 260 միլիոն 240 հազար ՀՀ դրամի ստվերային շրջանառություն։ Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։ Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260 միլիոն 240 հազար ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43 միլիոն 382 հազար 008 ՀՀ դրամ և շահութահարկ` 21 միլիոն 534 հազար 639 ՀՀ դրամի չափով։ Միջոցառման արդյունքում ընկերության մոտ, ընդհանուր առմամբ, առաջացել է 64միլիոն 916հազար 647 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է: Նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ»,-ասված է ՊԵԿ հանրային բաժնի հաղորդագրության մեջ:Ավելին13:0026.11.24 -
ՀասարակականQR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օրԱյսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի, կսահմանվի 7 օր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով՝ այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանվելով 7 օր։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին։Ավելին12:5426.11.24 -
ՀասարակականԵրևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրաԵրեկ՝ նոյեմբերի 25-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 6-րդ շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ փակելով շենքի մուտքի ճանապարհը, հայտնում է Shamshyan.com-ը: Ծառի տապալման պատճառով վնասվել է շենքի մուտքի մոտ կայանված «Range Rover» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի մասին տեղեկացրել են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, ում հանձարարականով Կանաչապատման աշխատակիցները պետք է ժամանեն ու ծառը էլեկտրական սղոցներով մասնատեն: Մինչ այդ փրկարարները սահմանազատել են տարածքը: Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ մնացել է օդում կախված: Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզում են վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:Ավելին12:4526.11.24 -
ԻրավականԱվշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գույք վերադարձվել են համայնքինԴատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին: Դրանք են՝ Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը. Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականին սեպտեմբերի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, վատնման և փողերի լվացման փաստերով քննվող քննվող քրեական վարույթի շրջանակում, միջնորդագիր էր հասցեագրել Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանուն՝ Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 3 անշարժ գույքերն օտարելու վերաբերյալ 2001 թվականի փետրվարի 25-ին, 2005 թվականի օգոստոսի 23-ին, 2007 թվականի փետրվարի 5-ին և 2007 թվականի դեկտեմբերի 27-ին կայացված որոշումներն առոչինչ ճանաչելու վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:Ավելին12:3526.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր նշանակում՝ Փաշինյանի կաբինետում. ինչո՞վ է հայտնի ՊԵԿ նոր նախագահըՀայլուր 12։30 Նոր նշանակում՝ Փաշինյանի կաբինետում. ինչո՞վ է հայտնի ՊԵԿ նոր նախագահըԱվելին12:3026.11.24 -
Մամուլի տեսությունԻնչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր և ԲԴԽ անդամ։Ավելին12:2726.11.24 -
ԻրավականԱդրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետՓաշինյանի` Հանրայինի եթերում արված հայտարարությունը, թե Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, նորություն չէ և հանրային տիրույթում խոսվել է դրա մասին. հայկական քաղաքական իշխանությունն ունի որդեգրված մոտեցում՝ հրաժարվելու բոլոր պահանջներից միջազգային իրավական հարթակներում ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը: Նրա խոսքով՝ նույնիսկ իշխանության հետ համագործակցող, իշխանամետ մի շարք գործիչներ հանդես եկան դեմ դիրքորոշմամբ. «Սա անընդունելի մոտեցում է, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ մի շարք հանցագործություններ է իրականացրել և շարունակում է իրականացնել։ Այս պահի դրությամբ, ՀՀ տարածքային ամբողջականությունն է չորս մարզում խախտված և Ադրբեջանը զինված ներկայություն ունի ՀՀ-ում և խոսքն արդեն բնավ Արցախի Հանրապետության մասին չէ»,- ասաց Մելոյանը: Նա նշեց, որ Փաշինյանի օգտագործած «կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի» եզրույթն է անկյունաքարայինը․ «Ինչո՞ւ, որովհետև մենք ադրբեջանական կողմից նման հայտարարության, մոտեցման մասին որևէ ձևաչափով չենք լսել: Ավելին, Ադրբեջանը նույն COP29-ի շրջանակում, դրանից առաջ և հետո, ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկավ: Ադրբեջանը հայտարարություններով հանդես եկավ առ այն, որ ՀՀ-ն բնապահպանական ահռելի թվով հանցագործություններ է իրեն թույլ տվել: Նրանք այդ մասին տարբեր հարթություններով, տարբեր պաշտոնական անձանց մակարդակներով անընդհատ խոսում են»,- ասաց նա: Մելոյանը նշեց՝ իսկ մեզ մոտ այնպիսի իրականություն են ձևավորել, որ այն դեպքում, երբ թշնամի պետությունն, ի դեմս պաշտոնատար անձանց, նորանոր իրավական պահանջների հիմքեր են ձևավորում, մեր իշխանությունները խոսում են բոլոր հնարավոր պահանջներից հրաժարվելու մասին․ «Պետք է առաջնորդվել փաստերով: Փաստն այն է, որ ադրբեջանական կողմից նման կարծիքի կամ քաղաքականության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն արված չէ, ուստի, ես կարող եմ ունենալ պնդում, կարծիք, որ դա հայկական կողմի հերթական միակողմանի նահանջող քաղաքականությունն է»,- նշեց նա: Ըստ մասնագետի՝ պետք է նաև այն համատեքստում մոտենալ հարցին, որ Ադրբեջանը մեր՝ միջազգային հարթակներում ներկայացված պահանջներից այնքան էլ չի խորշում․ «Ունենք մի շարք որոշումներ՝ թե ՄԻԵԴ-ում կիրառված միջանկյալ միջոցների տեսքով, թե այլ մարմիններում հօգուտ մեզ կայացրած որոշումներ, որոնց Ադրբեջանը չի էլ հետևել»,- ասաց նա: Մելոյանը օրինակ բերեց, որ Արցախի շրջափակման ժամանակ հումանիտար միջանցքի ապահովման պարտավորություն եղավ Արդարադատության միջազգային դատարանի կողմից՝ հօգուտ հայկական կողմի, բայց Ադրբեջանը որևէ կերպ չխորշեց՝ բոլոր այդ որոշումներն անկատար թողնելու և դրան որևէ հետևանք վրա չհասավ․ «Պետք է նաև այս իրականությունը արձանագրենք, սա էլ ի վնաս հենց այդ միջազգային կառույցների հեղինակության է: Պետք է ունենան մի մարմին, որ ակտերի չկատարման դեպքում սանկցիաներ կիրառի: Մենք Ադրբեջանի դեմ որևէ կտրուկ գործողություն կամ գնահատականի միջազգային կառույցների կողմից՝ մարդկության դեմ ակնհայտ հանցագործությունների համատեքստում, կոնվենցիոնալ հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման համատեքստում այդպես էլ ականատես չեղանք»,- ասաց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:1526.11.24 -
Մամուլի տեսությունԱյս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։Ավելին12:1026.11.24 -
Իրավական1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհինՆոյեմբերի 25-ին, ժամը 8-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Կիա» մեքենայի վարորդը, 4 ուղևորները և «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Նոյեմբերի 26-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» ուղևոր 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:0026.11.24 -
ՔաղաքականՈւզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել․ «Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը եւ արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության պահին արդեն իսկ ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, Հեղափոխությունից հետո իրենց պոտենցիալն իրացնելու ավելի մեծ հնարավորություն են ստացել, արդյունավետորեն իրացրել են այդ հնարավորությունը, կառավարող մեծամասնության գաղափարաբանության նկատմամբ անհրաժեշտ համախոհություն են ցուցաբերել եւ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության ու անկախության արժեհամակարգերի վրա հիմնված կառավարող թիմի մասն են դարձել: Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձեւեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,-գրել է նա։Ավելին11:5726.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.11.2024Մամուլի տեսություն 26.11.2024Ավելին11:5026.11.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:Ավելին11:4526.11.24