Լրահոս

2024-11-26
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
    Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի թմրամիջոցներ։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։ Պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, որտեղ պարեկներ Գոռ Սիմոնյանը, Խորեն Գեղամյանն ու Լիլիթ Գրիգորյանը նկատում են վարորդին և անձը ճշտելու համար պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։ Այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորում, ինչից հետո պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը ոչ տանում, ոչ բերում է, ասում է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։ Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով պարեկները ձերբակալում են նրան և տեղա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժին։ Վարորդը ենթարկվում է անձնական խուզարկության, որի ժամանակ տաբատի աջ գրպանում հայտնաբերվում է թղթե փաթեթ, որի մեջ առկա է լինում դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգված։ Արդեն տեղում վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնում է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։ Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք։
    23:30
    26.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Խելագարեցնող գներ. սննդի թանկացմանը էլ չեն դիմանում մարդիկ
    ՀՀ հպարտ քաղաքացին ինչպե՞ս առաջնորդվի վարչապետի՝ «Այստեղ հաց, այստեղ կաց» սկզբունքով, եթե Հայաստանում հաց վաստակելը խնդիր է դարձել: Ավելին, հենց ցամաք հացի գինն է բարձրացել: Վիճակագրական կոմիտեի ցուցանիշներով՝ անցած հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին ալյուրը թանկացել է 2.9%-ով,իսկ հացը՝ 1.3%-ով: Գնաճը չի շրջանցել նաև մյուս ապրանքատեսակները, որոնք սպառողական նվազագույն զամբյուղում են: Անցած հոկտեմբերի համեմատությամբ՝ թանկացել է անգամ սուրճը:
    23:15
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից հետո մերժում է Սարուխանյանի թեկնածությունը
    ՔՊ-ն փոխում է Գյումրիի համայնքապետի իր թեկնածուին: Դեռ նոյեմբերի 4-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու: Կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում եւս այս հարցը քննարկվել էր: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից հետո, սակայն, ՔՊ-ն նրա թեկնածությունը մերժել է, ու Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել է փոխել թեկնածուին: Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Գյումրիում նախնական ընտրություններ կազմակերպել քաղաքապետի ժ/պ ընտրելու համար։ Նա տեղեկացրել է, որ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։
    23:08
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը
    Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
    23:00
    26.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր կոռուպցիոնե՞ր. սկանդալը թափ է հավաքում ֆինանսների նախարարի շուրջ
    Կոռուպցիոն սկանդալ է հասունանում ՊԵԿ նորաթուխ նախագահի նախկին ղեկավարի շուրջ: Փաստաբանների ակումբի անդամները կոռուպցիոն ռիսկեր են տեսել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վարքագծում՝ նրան մեկ շաբաթ ժամանակ են տվել, որ հրաժարական տա:
    22:45
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նեյմարի հայրը մեկնաբանել է որդու մասին շշուկները
    Նեյմարի հայրը մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները կապված բրազիլացի աստղի ապագայի հետ։ «Նեյմարի շուրջ բազմաթիվ ենթադրություններ են պտտվում։ Գիտեմ, որ ամբողջ ֆուտբոլային շուկան սպասում է նրա վերադարձին։ Նա կվերադառնա ավելի լավը, քան երբևէ»,- բրազիլացու հոր խոսքն է մեջբերում RoundCast-ը։ Տեղեկություններ էին տարածվել, թե Նեյմարը մոտ է հայրենիք վերադառնալուն։ Ըստ շշուկների՝ բրազիլացին պայմանագիր է կնքելու «Սանթոսի» հետ։ Նեյմարը, ըստ լուրերի, արդեն բանակցություններ է վարում «Ալ-Հիլալի» հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Սպասվում է, որ «Սանթոսը» Նեյմարի վերադարձի մասին կհայտարարի բրազիլական Լիգա Բ-ի մրցաշրջանի ավարտից հետո։ Այս պահին բրազիլացին ապաքինվում է ծնկահոդի ջլի պատռվածքից, փոխանցում է Armsport-ը։
    22:30
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգի բնակավայրերին
    Իսրայելական օդուժը երկու հարված է հասցրել Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգի բնակավայրերին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է արաբական երկրի պետական ​​հեռուստատեսությունը։ «Նախնական տվյալներով՝ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Հոմս նահանգի երկու գյուղերին», - հաղորդել է հեռուստաալիքը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել նահանգի հյուսիսային և արևմտյան հատվածներում գտնվող Ալ-Ամինիա և Ում Հարաթեյն գյուղերը։
    22:20
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյանը մանրամասներ է հայտնել
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ: «Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Քննարկել եմ ՔՊ վարչության հետ եկել եմ այն եզրակացության, որ առաջիկայում Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ»:
    22:10
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են
    Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կատարվում են ճանապարհի մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մանրամասները՝ տեսանյութում։
    22:00
    26.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Աննա Հակոբյանի իշխանական ամբիցիաները. սիմվոլներ, կասկածներ, փաստեր
    Տեղեկություններ կան, որ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու՝ Փաշինյանի խնդրանքը Աննա Հակոբյանի պատվերով է, որովհետև Աղազարյանը հարցազրույցներից մեկում վիրավորել է վարչապետի կնոջ թիմակից, ադրբեջանական «Տելեգրամ» ալիքների աստղ Ռոման Բաղդասարյանին, որը համացանցում հայտնի է իր սկանդալային տեսանյութերով ու լուսանկարներով: Ինչո՞ւ է կրկին ակտիվացել Աննա Հակոբյանը:
    21:50
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սկանդալ Ա Սերիայում․ Միլանը ներկայացնող ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
    Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Rai 3 հեռուստաալիքի եթերում հաղորդավար Մասիմո Ջիլետին հայտնել է ցնցող տեղեկություն։ «Շատ հայտնի ֆուտբոլիստ, ով խաղում է Միլանի ակումբներից մեկում, ծեծել է մի աղջկա։ Մեր ձեռքում կա տեսանյութ»։ Հստակ տեղեկություն այն մասին, թե ում մասին է խոսքը, դեռ չկա, սակայն իտալական դեղին մամուլը հաղորդում է, որ խոսքը «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպանի՝ Թեո Էրնանդեսի մասին է։ Հիշեցնենք՝ այս ամսվա սկզբին «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսսամ Բեն Յեդերը դատական գործի շրջանակներում պատիժ ստացավ բռնաբարության մեղադրանքով, փոխանցում է Armsport-ը։
    21:45
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը
    Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի առաջնորդությամբ: Հայր Հարությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։ Նարեկ Սրբազանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հայոց Հովվապետին քահանայական ձեռնադրություն կատարելու պատվին արժանացնելու համար։ Այնուհետև քահանայական ձեռնադրության առիթով հոգևորականներին շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները: Վեհափառ Հայրապետը հորդորել է նորաօծ քահանա հայրերին լինել արժանավոր եկեղեցականներ, իրենց նվիրյալ ծառայությամբ բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը, զորացնել հայորդիների սրտերում աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը։ Հայոց Հովվապետը ձեռնադրյալներին պատգամել է հոգեխնամ ու կրթադաստիարակչական գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին՝ մաղթելով արդյունաշատ հոգևոր առաքելություն:
    21:36
    26.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հունաստանը զե՞նք է տալիս. ռուսական հինը՝ Հայաստանին, իսրայելական նորագույնը՝ իրենց
    Մեր պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում համացանցում տարածված լուրը, թե Հունաստանը հնարավոր է՝ ՀՕՊ համակարգեր փոխանցի Հայաստանին: Ռուսական ՏԱՍՍ-ը, հունական Enikos լրատվականին հղում անելով, հայտնում է, որ Աթենքը պատրաստվում է Երևանին փոխանցել Էս-300, ՏՈՌ, ՕՍԱ- ԱԿԱ համակարգեր՝ փոխարինելով դրանք իսրայելական արտադրության սպառազինությամբ: Արդյոք հայկական զինանոցը ռուսական հին զենքի կարիք ունի:
    21:30
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջադրվել է Արմավիրի մարզպետի թեկնածու
    ՔՊ վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ է հրապարակել։ «Վարչությունը նաև որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»,- գրել է նա։
    21:27
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստանում
    Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
    21:20
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ որոշումների կատարման կարևորության մասին
    Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան խոսել է Միջազգային քրեական դատարանի որոշումների կատարման կարևորության մասին, որոնք վերաբերում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ ՄՔԴ-ն անցյալ շաբաթ ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, որոնց միջոցով իսրայելական կողմը փորձում էր վիճարկել դատարանի իրավասությունը՝ իր քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ: Իսրայելը նաև վիճարկել է ՄՔԴ-ի իրավասությունը՝ ընդհանուր առմամբ Պաղեստինում տիրող իրավիճակի հետ կապված գործերը քննելու համար: Ցահկնան նաև նշել է, որ այն երկրները, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը, որի հիման վրա ստեղծվել է ՄՔԴ-ն, չեն կարող ընտրողաբար կատարել դատարանի որոշումները։
    21:15
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
    Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխելիս է եղել զովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։
    21:00
    26.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական կատաղի մարտեր՝ օդում և ցամաքում. էսկալացիան անկանխատեսելի է դառնում
    Ռազմաճակատում նոր հաջողություններ են գրանցում ռուսները, Արևմուտքից նոր հրթիռներ են ստանում ուկրաինացիները: Երկու օրում հեռահար հրթիռներով երկու հարված են հասցրել Ռուսաստանին: Վաշինգտոնում չեն թաքցնում՝ օգնել են ու կօգնեն Կիևին: Ռուս-ուկրաինական էսկալացիան նոր թափ է հավաքում:
    20:50
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ)
    ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոժեղացված ծառայության արդյունքում մի քանի ժամում մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրվել է հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում։ Պարեկները նաև կայանված մեքենան մայթից հեռացնելու ուղղությամբ սեփականատիրոջ հետ իրականացրել են բացատրական աշխատանք։ Որոշ դեպքերում պարեկային ծառայողները վարչարարություն կիրառելու փոխարեն բանավոր նախազգուշացրել են քաղաքացիներին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները շրջել են նաև բակերում, դպրոցների հարակից տարածքներում։ Ամփոփելով ուժեղացված ծառայության արդյունքները՝ նշենք, որ տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ։ Պարեկային ծառայության պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա։ Ի դեպ, նոր տարածքը կահավորված է ժամանակակից լուսավորության համակարգով, վահանակներով և տեսահսկման սարքերով։ Մանրամասները՝ տեսանյությում:
    20:45
    26.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականացնում Բեյրութում
    Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և հետախուզական անօդաչու թռչող սարքերը ինտենսիվ արշավանքներ են իրականացնում Բեյրութի երկնքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Առնվազն երեք իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր շարունակաբար գտնվում են Լիբանանի մայրաքաղաքի երկնքում, որոնք թռչում են Բեյրութի տարբեր շրջանների վրայով՝ ցածր և միջին բարձրությունների վրա։ Իսրայելական բազմաֆունկցիոնալ կործանիչները, հարավային արվարձանների վերջին ռմբակոծությունների շարքից հետո, մի քանի ցածր բարձրության թռիչքներ են իրականացրել՝ նմանակելով հզոր պայթյունների ձայները։ Այսօր առավոտից իսրայելական մարտական ​​ինքնաթիռները 26 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանների տարբեր շրջաններին և մեկ հարված՝ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին։ Միաժամանակ, իսրայելական ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքի և երկրի արևելքում գտնվող մի շարք բնակավայրերի վրա, որոնք գտնվում են լիբանանա-իսրայելական սահմանի մոտ։
    20:34
    26.11.24
    Ավելին