Լրահոս

2024-11-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր
    Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական բարեփոխումները և այդ հարցում Ֆինլանդիայի կողմից աջակցության ծրագրերը։ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հարաբերությունների զարգացման դինամիկային, այդ ուղղությամբ հասարակության շրջանում ակտիվ քննարկումներին, մշակվող գործընկերության նոր օրակարգի լայն շրջանակին և հնարավոր հեռանկարներին։ ԵՄ կառույցների և անդամ երկրների հետ համագործակցությամբ կիրառվող կարևոր գործիքների շարքում մատնանշվել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցության տրամադրումը, ինչպես նաև ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահության շրջանակներում։ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ տեսլականը։
    19:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճի վրա
    Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025 թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթացել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Շրջայցի ընթացքում ապօրինի լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսության դեպքեր չեն արձանագրվել, ինչը վկայում է միջոցառումների արդյունավետության մասին։
    18:45
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը
    Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
    18:34
    28.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ինտրիգներ, սուր հարցադրումներ՝ դատարանի դահլիճում. ո՞վ է ո՞ւմ դատում
    Հայլուր 18։30 Ինտրիգներ, սուր հարցադրումներ՝ դատարանի դահլիճում. ո՞վ է ո՞ւմ դատում
    18:30
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։ Գյումրիում՝ օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նոյեմբերի 18-ին, 20-ին, 21-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 17-ին։
    18:15
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hyundai»-ը. մեքենաներից 2-ը եղել են կայանված
    Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 «BMW», «Nissan», և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև և հիմա Պարեկային ծառայությունը պարզում է կայանված և բախված ավտոմեքենաները, ինչպես նաև վարորդների ինքնությունը: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
    18:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քաղաքներից բնակիչներին տարհանել են
    Ավստրալիայի արևմտյան ափին գտնվող մի քանի քաղաքների բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տներն անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արևմտյան Ավստրալիայի նահանգի ​​փրկարար ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ անվերահսկելի անտառային հրդեհն ընդհուպ մոտեցել է Սերվանտես քաղաքին, որը գտնվում է մայրցամաքի արևմտյան ափին։ «Հրդեհը մոլեգնում է քաղաքի սահմաններից 10 կմ-ից պակաս հեռավորության վրա…. Իրավիճակը բարդանում է տարածաշրջանում չոր, շոգ և քամոտ եղանակային պայմանների պատճառով», - ասել է Արևմտյան Ավստրալիայի Հրշեջ պահպանության և արտակարգ իրավիճակների ծառայության վարչության աշխատակից Դարեն Քլեմը: Հաղորդվում է նաև, որ Սերվանտեսի մոտ, որտեղ բնակվում է մոտ 500 մարդ, գտնվում է Ավստրալիայի ռազմածովային ուժերի ուսումնավարժական զորավարժարանը։ «Այնտեղ կան չպայթած զինամթերք և վառելիքի պաշարներ, այնպես որ հրշեջներն ստիպված են շարժվել միայն զինվորականների հետ համաձայնեցված երթուղիներով, և դա խիստ սահմանափակում է հրդեհը տեղայնացնելու մեր հնարավորությունները», - հավելել է Քլեմը: Այժմ Սերվանտեսի և մերձակա ավանների բնակիչները տարհանվել են, տարերային աղետի գոտում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները, դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Հրդեհն ընդգրկում է 42 000 հեկտար անտառ, իսկ հրդեհի ընդհանուր ընդգրկումը հյուսիսից դեպի հարավ կազմում է մոտավորապես 48 կմ։ Հրշեջները չեն կարողանում տեղայնացնել կրակը, և առայժմ նրանց ջանքերի մեծ մասն ուղղված է բնակավայրերի շուրջը պաշտպանիչ կառույցների ամրապնդմանը։ Հրդեհի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել է ավելի քան 200 հրշեջ, տեղում աշխատում են 4 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, օրվա վերջում դրանց օգնության պետք է հասնեն մի քանի հրշեջ խմբեր հարևան նահանգներից:
    17:45
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ
    Հանրային միջոցառումներ՝ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում: Միջոցառումների ընթացքում այցելուները կարող են անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
    17:35
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյումրիում որպես թեկնածու առաջադրվելու համար (տեսանյութ)
    Գյումրիի ավագանու ընտրություններին եւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով: Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ նշել է. «Ինքնառաջադրման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 2-ի ժամը 12.00-ն է: Վարչությունը գրանցված թեկնածուների ցանկը կհրապարակի դեկտեմբերի 3-ի երեկոյան: Հասկանալիորեն Վարչության որոշմամբ թեկնածուները կարող են եւ՛ գրանցվել, եւ՛ չգրանցվել, այդ թվում քաղաքական հայեցողությամբ»:
    17:23
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գագաթաժողովները․ Լուկաշենկոն դժգոհել է Հայաստանից
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Անվտանգության հավաքական խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է հայկական կողմի բացակայությունը միջոցառմանը։
    17:10
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից. ՄԻՊ-ը՝ Մարյա Վախենարին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի նախկին պատգամավոր, Նիդերլանդների աշխատավորական կուսակցության «Ազգային սկաուտական հանձնաժողովի» նախագահ, առաջնորդության և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Իր հերթին Մարյա Վախենարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության և անձամբ Պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության և խթանման գործում:
    17:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը (տեսանյութ)
    Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի դեպքում: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ընթացիկ աշխատանքները, մատնանշել արձանագրված խնդիրները։ Քննարկվել են նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին և նոր ձևավորված Քրեական ոստիկանության կառուցվածքին և գործառույթներին վերաբերող հարցեր։ Օրակարգի հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ արվել են կոնկրետ առաջարկություններ: Ամփոփելով նիստը՝ Վարդան Վարդանյանն արդյունավետ քննարկման համար շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի կազմում ներգրավված էին ՆԳ նախարարության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Պաշտպանության, Առողջապահության, Արդարադատության նախարարությունների, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
    16:45
    28.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ամբարտավան թշնամու դեմ հաղթանակ են համարում հրադադարը Լիբանանում
    Հրադադարի երկրորդ օրն է Լիբանանում: Լիբանանի իշխանությունները ենթակառուցվածքների վերականգնումը մայրուղիներից ու կենտրոնական ճանապարհներից են սկսել, որ հեշտացնեն մարդկանց վերադարձը իրենց գյուղեր ու քաղաքներ:
    16:37
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝ 28 մարդ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է թմրանյութի հայտնաբերման՝ 20, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 5, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4, հոգեկան ներգործության, խուլիգանության, թմրանյութի իրացման ու փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, դատական ակտը չկատարելու, ինքնիրավչության, դատարանի որոշման պահանջները խախտելու, սառը զենքի հայտնաբերման ու 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար․ 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    16:30
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռարձակման ցանցում
    Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունից:
    16:15
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ «2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկային ծառայողների կողմից ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և ուղևորը։ Վերջիններս իրավապահներին հայտնել են իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում ևս թմրանյութերի առկայության մասին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է ոստիկանության բաժին տեղափոխված հիշյալ անձանց ինքնությունը։ Վերջիններս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են և հարցաքննվել: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է գետնին նետված ընդհանուր թվով 12 փաթեթ, իսկ Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր 25 մանր փաթեթ։ Հայտնաբերված զանգվածների քաշը և բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փաթեթներից վերցված նմուշը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց։ Ձերբակալվածների անձնական խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսում կատարվել է թվային խուզարկություն, որի արդյունքում պարզվել է, որ Արին-Բերդ փողոցի տարբեր հատվածներում բջջային հեռախոսով կատարվել է 11 տեղանքի լուսանկարում, որոնց վրա գրված են եղել կոորդինատներ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրանց մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    16:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին: Հաջորդ կանգառը եղել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը, որի տարածքում աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման և միջնաբերդի աշտարակների փլուզված հատվածների մաքրման աշխատանքներին, դրանց արդյունքում ի հայտ եկած նոր հանգամանքներին:
    15:45
    28.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքական երկխոսության խորացման վերաբերյալ
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը սկսվել է Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ հանդիպումով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ԵՄ ու փոխադարձ հետաքրքություն ներկայացնող այլ ձևաչափերով փոխգործակցության հարցում հետաքրքրությունը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, դիմակայության ամրապնդման ու կայուն զարգացման նպատակների վրա։ «Մենք տեսնում ենք լայն հնարավորություններ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ կառուցելու համագործակցության հավակնոտ օրակարգ, որը կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները, ինչպես նաև ԵՄ գործիքները»,- նշել է նախարար Միրզոյանը։
    15:35
    28.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 «Օրեշնիկի» թիրախներ կարող են դառնալ Կիևում որոշումների կայացման կենտրոնները. Պուտին
    Հայլուր 15։30 «Օրեշնիկի» թիրախներ կարող են դառնալ Կիևում որոշումների կայացման կենտրոնները. Պուտին
    15:30
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել
    Մադրիդի «Ռեալը» դարձավ Չեմպիոնների լիգայի գործող առաջին չեմպիոնը, ով տիտղոսը նվաճելուց հետո պարտվեց խմբային փուլի երեք խաղում, հայտնում է OptaJose-ն։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում «Ռեալը» պարտվել է «Լիվերպուլին»։ Նախկինում մադրիդյան ակումբը պարտվել էր «Միլանին» ու «Լիլին»։ Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» վեց միավորով 24-րդ տեղում է։ Մրցաշարի խմբային փուլի մնացած երեք խաղերում թիմը կհանդիպի «Ատալանտայի», «Զալցբուրգի» և «Բրեստի» հետ, փոխանցում է Armsport-ը։
    15:15
    28.11.24
    Ավելին