Լրահոս
2024-11-28
-
ՔաղաքականԽունտայի ձեռքը կրակն է ընկել Գյումրին. ո՞վ թուրթուրբա կեղնիՆիկոլ Փաշինյանն այսօր վերջապես բացատրել է Գյումրիում փրայմերիզ անցկացնելու կարգը: Նա լայվ է մտել ու հայտարարել, որ Գյումրիում հաշվառված՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու դառնալ ցանկացողները կարող են ինքնաառաջադրվել օն-լայն գրանցմամբ ու էլկտրոնային փոստի հասցե է նշել: Թեկնածուները նաև մոտիվացիոն նամակ պետք է ներկայացնեն, թե ինչու է ինքը ՔՊ անդամ կամ համակիր: Գյումրեցիների նախընտրական տրամադրությունները այսօր փորձել են շոշափել «Հայլուրի» թղթակիցները, հասկանալ, թե ինչպես են նրանք ընդունել քաղաքում փրայմերիզ անցկացնելու՝ վարչապետի առաջարկը:Ավելին22:2428.11.24 -
ՄիջազգայինՄոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճանաչել Մայա ՍանդուինՄոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ճանաչել ընտրված նախագահ Մայա Սանդուի մանդատը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլենի հայտարարությունը։ «Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է՝ հաստատել 2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, ճանաչել Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում։ Որոշումը վերջնական է, այն չի կարող բողոքարկվել և ուժի մեջ է մտնում ընդունման օրը», - ասել է Դոմնիկա Մանոլեն։ Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 3-ին, հանրապետության ղեկավարն ընտրվել է չորս տարի ժամկետով։ Երկրորդ փուլում նախագահական ընտրություններում պայքարել են երկրի նախագահ Մայա Սանդուն և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Ընտրությունների արդյունքում Մայա Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը, Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։Ավելին22:1528.11.24 -
Իրավական«Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHubMediaHub-ը գրել էր, որ 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն», հոկտեմբերի 1-ին փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման: Շուրջ երկու շաբաթ նա գտնվում էր «Արթմեդ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր առողջական խնդիրներով, որտեղից էլ փախուստի է դիմել: Մեզ ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել: Իսկ ինչո՞ւ է «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը դատապարտվել ազատազրկման: Վերջինս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով է ազատազրկված։ MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս փախուստի դեպքը, քանի որ նրան դեռ չեն հայտնաբերել: Ի՞նչ էր տեղի ունեցել Կոնստանտինի և Աշոտի միջև, արդյո՞ք Կոնստանտինը փորձել է կապ հաստատել Աշոտի ծնողի հետ, ինչպե՞ս է հաջողվել հանցագործին փախուստի դիմել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց սպանված Աշոտ Պետրոսյանի մոր՝ Ռիմա Խաչատրյանի հետ։ «Նախ, ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում որպես քրեական հեղինակություն։ Չի կարող ադեկվատ մարդը նման գործողություն կատարի՝ բնակելի թաղամասում 20 հոգով մինչև կոկորդները զինված, բոլորի մեքենաներում զենք, ընդամենը 40 վարկյանի ընթացքում մտել են բակ, տղայիս ընկերոջ գլխին զենք են պահել, իսկ տղաս, զգալով վտանգը, մտել է տուն, երեխաներին ու կնոջը զգուշացրել, որ դուրս չգան… ու այսօր իրենք խոսում են, թե ինքնապաշտպանվե՞լ են»,– ասաց տիկին Խաչատրյանը։ Հիշելով սպանության օրվա մանրամասները, Աշոտի մայրն ասաց, որ փախուստից հետո կրկին վերապրում է այն ամենը, ինչ եղել է չորս տարի առաջ։ Այդ օրը, ըստ տիկին Խաչատրյանի, Կոնստանտինը կանգնեց և ասաց՝ «բոլորդ կրակե՛ք», և բնակիչների ականջներում ու հիշողությունում այդ ամենը դեռ մնում է․․․ «Յուրաքանչյուր մարդ գործողություն անելուց հետո պետք է պատասխան տա: Եթե ինքը որպես քրեական հեղինակություն մտնում է կալանավայր, նա պետք է ասի, թե ինչո՞ւ է տվյալ անձին սպանել, ինչի՞ համար է Աշոտին սպանել, նվաստացրե՞լ է ընտանիքիդ՝ ո՛չ, ֆինանսական քեզ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, ընտանիքիդ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, իսկ ինչի՞ համար ես սպանել: Ինձ համար պարզ է, որ եղել է հատուկ պատվեր՝ 8 կրակոց մի մարդու վրա, 24 պատրոն, դա միայն թուրքերը կարող են անել»,– վրդովված հիշում է տիկին Խաչատրյանը։ Անդրադառնալով «Կոկոյի» փախուստին, այն հանգամանքին, որ դատապարտյալին հիվանդանոցում իրավապահներ են հսկել, տիկին Խաչատրյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ միջնորդություն է եղել: Էդ ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել, որ 21 օր «Արթմեդ» ԲԿ են ուղարկել, այն վայր, որտեղից հեշտությամբ կլինի փախչել: Եթե հիվանդն ունի ողնաշարի խնդիր, ինքը երկրորդ հարկից չի նետվի, էդ ինչպե՞ս է ցատկել։ Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորված և կազմակերպված է եղել, այն մարդը, ում պատվերով է եղել, իմ կարծիքով, խոսք է տվել «Կոկո»–ին, որ իրեն կհանեն ու իր խոստումը կատարել է, հանել է Կոնստանտին Հունանյանին, սա պատահականություն չէ»,- շեշտեց սպանվածի մայրը։ Հարցին՝ արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտեց՝ ոչ. «Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:0728.11.24 -
ՔաղաքականՄի՛ պզզցրեք, ստեով վարչապետն ա անցնում. զայրացրել են նորից ՓաշինյանինՀայաստանի վարչապետը մի վտանգավոր պզզոցից է փրկվել: Այդ փորձանքը Փաշինյանին պատահել է անցած շաբաթ՝ մարզային այցերից մեկի ժամանակ: Ու քանի որ այս փորձությունն էլ է հաղթահարել, պայքարի մի նոր էջ է բացում: Մայթերը զավթած «Լվա ինքդ» ծառայությունն է վարչապետի թիրախում ու նաև այն մարզպետները, որոնք փորձում են վարչապետի ուղեղը, այսպես ասած, լվալ:Ավելին22:0028.11.24 -
ՔաղաքականՄազով, մեզով ու արյամբ է պատրաստ ապացուցել՝ թմրամոլ չէՄազով, մեզով ու արյամբ են ՔՊ-ականները Փաշինյանին ապացուցում իրենց թմրամոլ չլինելը: Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանն այսօր խորհրդարանական թղթակիցներին նորից փորձել է համոզել, թե իր հանձնած նարկոթեստը մաքուր է եկել, բայց պատրաստ է նորից մազի, մեզի ու արյան անալիզ տալ, անգամ առաջարկել է լրագրողներին նմուշ տալ՝ սեփական հետազոտություն անցկացնելու:Ավելին21:4828.11.24 -
ՏարածաշրջանՎրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններիցՎրաստանի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը։ Վրաստանի վարչապետն այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարության և քաղխորհրդի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության առաջնորդների հանդիպումից հետո։ «Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չդնել մինչև 2028 թվականի վերջը: Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային դրամաշնորհներից մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Կոբախիձեն: Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես Վրաստանին շանտաժի ենթարկելու գործիք, ինչպես դա եղավ այդ երկրին ԵՄ-ին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ Միաժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ կտրականապես անընդունելի է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը որպես ողորմություն համարելը։ «2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը, տնտեսական տեսակետից, պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թվականին Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ այդ որոշումը չի նշանակում, որ Թբիլիսին վերջ է դնում եվրաինտեգրմանը։ Նա հայտարարել է, որ Վրաստանը չի դադարում և շարունակում ենք կատարել ասոցացման համաձայնագրի օրակարգով նախատեսված պարտավորությունները և, ինչպես նշվում է, այսօր հաստատված կառավարության ծրագրում, մինչև 2028 թվականը Թբիլիսին կկատարի այդ պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը։Ավելին21:4528.11.24 -
ԻրավականՈստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիսՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն: Ոստիկանությունը զգուշացնում է, որ տարատեսակ վկայականները` տրված պետական, թե այլ կառույցի կողմից, վարորդին չեն տալիս որևէ արտոնություն: Իսկ եթե պարզվի, որ վկայականը կեղծ է, ապա դրա համար արդեն քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված»:Ավելին21:3028.11.24 -
Արտաքին քաղաքականությունՀԱՊԿ գագաթնաժողով՝ առանց Հայաստանի. ՀՀ արտգործնախարարը ՆԱՏՕ-ի նոր անդամ Ֆինլանդիայում էԱստանայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստերն այսօր անցել են առանց Հայաստանի ներկայացուցիչների: Առավոտյան ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, պաշտպանության ու անվտանգության խորհուրդների ներկայացուցիչներն են նիստ արել: Մի քանի ժամ անց ղեկավարների մակարդակով նեղ ու ընդլայնված ակզմերով նիստ է եղել:Ավելին21:2028.11.24 -
ՀասարակականՆախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտումՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը: Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։ Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա:Ավելին21:1528.11.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՆոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդգծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ ընդլայնվող կապերը։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը և ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։Ավելին21:0028.11.24 -
ՄիջազգայինԹիկունքից են խփում. իսրայելական կրակահերթերը չեն լռում ԼիբանանումԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրեր: Երկրի գլխավոր ճանապարհներին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանումներ են: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ իսրայելցիները դեռ վերահսկում են ճանապարհները:Ավելին20:5028.11.24 -
ՔաղաքականՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները։ Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին20:4528.11.24 -
ՔաղաքականՊետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ: «Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրում փողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն պետք է տեղի ունենա, այդ թվում՝ փողի հետ հարաբերությունների: Վարչապետն արձանագրել է, որ փողը ոչ ավել, ոչ պակաս կառավարման գործիք է և պետք չէ փողի նկատմամբ ոչ նեգատիվ վերաբերմունք ձևավորել և ոչ էլ հակառակը՝ պաշտամունք ձևավորել: «Բայց մյուս կողմից՝ պետք է մի բան արձանագրել. ի՞նչ է նշանակում՝ պետությունը զարգացած է, թե ոչ: Ամենատեսանելի ցուցիչն այն է, թե երկրում որքան փող է գեներացվում: Ինչո՞վ է Կառավարությունը տարբերվում այլ խումբ մարդկանցից, ընդամենը մի բանով. պարզ է՝ օրենսդրության և այլ հանգամանքների բերումով երկրում ամենամեծ դրամական միջոցները կառավարելու հնարավորությունն է, եթե օրինակ՝ երկրում լինի ավելի մեծ դրամական միջոցներ կառավարելու հնարավորություն ունեցող խումբ՝ Կառավարությունը և պետությունը՝ որպես այդպիսին, անխուսափելիորեն կգնա դեպի անկման: Սրանք, իհարկե, հայեցակարգային ձևակերպումներ են, բայց կարծում եմ՝ այս նրբությունները շատ կարևոր են մեր ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է երկրի ղեկավարը: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին անցած տարիների ընթացքում ՊԵԿ առաջնորդությունն իրեն վստահելու համար և նշել, որ համակարգը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել՝ հարկային, մաքսային ծառայությունների թվայնացման, դրանք հարկ վճարողներին ավելի հասանելի դարձնելու, մաքսային համակարգում երկար տևող բյուրոկրատական պրոցեսները կրճատելու առումով, ինչը նաև ազդեցություն է ունեցել կոռուպցիոն դրսևորումների կանխարգելման տեսանկյունից: «ՊԵԿ-ում ներդրվել է բարեվարքության համակարգ, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, որ կուզեի շեշտել, այն է, որ ՊԵԿ-ը, ինչպես հարիր է հարկային և մաքսային մարմիններին, սկսել է միջազգային ստանդարտներին համահունչ ընթանալ»,- ասել է Բադասյանը և Էդուարդ Հակոբյանին մաղթել հաջողություններ: Իր հերթին Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, ինչպես նաև ՊԵԿ գործընկերներին՝ վերջին տարիների ձեռքբերումների համար: «Մենք պետք է մեծ տեմպ հաղորդենք բարեփոխումների ընթացքին: Պատրաստ եմ իմ ողջ ներուժը ներդնել՝ դրանք առաջնորդելու, հասարակություն-ՊԵԿ կապն ամրապնդելու գործում, հարկ վճարելու մշակույթը մոտեցնելու պետականամետության կարևոր արժեքներին»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:Ավելին20:3528.11.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պզզոց, փրայմերիզ, մեզի անալիզ. զայրացած Փաշինյանը գնում է ընտրություններիՀայլուր 20։30 Պզզոց, փրայմերիզ, մեզի անալիզ. զայրացած Փաշինյանը գնում է ընտրություններիԱվելին20:3028.11.24 -
ՔաղաքականՓաշինյանն արդարադատության նախարարին գործուղում է ԱՄՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 7-12-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Ֆլորիդա նահանգի Տամպա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներ և մայրաքաղաք Վաշինգտոն)՝ Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին (ՄԱԱԾ) մասնակցելու նպատակով։ Այս մասին նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։ Նշվում է, որ Սրբուհի Գալյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: Ըստ որոշման՝ նախարար Սրբուհի Գալյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:Ավելին20:1928.11.24 -
ՀասարակականԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինՆոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտի» տարածած հաղորդագրության մեջ։Ավելին20:0828.11.24 -
ԻրավականԻնչի՞ համար են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, ո՞վ է դատում նրան. SMS-ային արդարադատությունՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից երեք տարի անց վերսկսված դատավարությունը, երկրորդ նախագահի խոսքով, շարունակվում է օրենքի խախտումներով: Դատախազը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել: Ռոբերտ Քոչարյանը կասկած է հայտնել, որ իրականացվում է SMS-ային դատավարություն:Ավելին20:0028.11.24 -
Հասարակական«BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հայտնվել բնակչի բակում. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց ու ճանապարհը սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել աղ ու ավազով այն մշակելու համար:Ավելին19:4528.11.24 -
ՀասարակականԴատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է. իրավապաշտպանն ահազանգում էԱրմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա խոսքով, բազմաթիվ հիվանդություններով տառապող(ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաարային դիաբետ) 50 ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։ Մյուս դատապարտյալի՝ 56-ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն է։ «Նրանք երկուսն էլ առաղջական խնդիրներով պայմանավորված պահանջում են իրենց տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բծիշկների վերահսկողության տակ։ Բողոքում են բացարձակ անուշադրությունից, ինչպես նաև վատ պայմաններից։ Անահիտ Մանասյանի ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես որ նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Հրավիրում եմ նաև Արդարադատության նախարարության ուշադրությունը։ Դուք պատասխանատու եք նրանց առողջության համար»,-նշում է Ալեքսանյանը։Ավելին19:3028.11.24 -
Իրավական«Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլն. զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք հանձնելու դեպք։ Արդյունավետ էր նաև Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների բացատրական աշխատանքը. Արծվանիստ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1528.11.24