Լրահոս
2024-11-29
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է Արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:Ավելին10:1729.11.24 -
Մամուլի տեսությունԴիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։Ավելին10:1029.11.24 -
Մամուլի տեսությունՊաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։Ավելին10:0429.11.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին10:0029.11.24 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարարը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը ազատ մնացած պաշտոնների համար ռեսուրս չունի եւ ստիպված մարդկանց է մի կառույցից մյուսը տեղափոխում։ Օրինակ՝ Դատախազությունից տեղափոխում է քննչական կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պետեկամուտների կոմիտե եւ միգրացիոն ծառայությունից՝ ներքին գործերի նախարարություն։Ավելին09:5029.11.24 -
ՀասարակականՀայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՇարունակվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գործընթացը: Այդ մասին հայտնել են Միասնական սոցիալական ծառայությունից: Փոխհատուցման 2024 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով՝Ավելին09:4529.11.24 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3029.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:Ավելին09:2529.11.24
2024-11-28
-
ՔաղաքականԽաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ ԴանիելյանԻրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս արագ մոռացության տալ իրենց նոր ոճրագործությունները, այլև առիթից օգտվելով, աննախադեպ զիջումներ կորզել, ինչն սկզբից գուցե անհավանական էր թվում, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ շանտաժի մեթոդով շրջանառության մեջ դրեցին իբր թե վնասների փոխհատուցման և նույնաբնույթ անհեթեթ պահանջներ, որոնք անպատասխան էին թողնվում: Խոսում էին իբր 50 մլրդ վնասի հատուցման կամ դրա դիմաց տարածքային զիջումների, ընդհուպ՝ արևմտյան ադրբեջանի թեզի մասին և այլն: Իրենց նկրտումները արդարացի փաթեթով հրամցնելու նենգ նպատակով ընդհուպ դիմեցին մեծաքանակ ռազմագերիներին իբրև միջազգային հանցագործների դատապարտելու և նույն տրամաբանությամբ Արցախի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ դատավարություն իրականացնելու կեղտոտ քայլին: Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով»: Թուրք-ադրբեջանական զառանցանքի՝ դե յուրե սնանկության մասին փաստարկված բազմիցս է խոսվել, խնդիրը բնավ դա չէ, խնդիրը, ըստ էության, ներդաշնակ իրացվող քաղտեխնոլոգիայի միջոցով վերջնական արդյունքների հասնելն է: Այս ամենի համատեքստում, ցավոք, շատերի մոտ տրամաբանական է գնահատվում, օրինակ՝ Հայաստանի կողմից միջազգային դատական ատյաններին դիմելուց ձեռնպահ մնալը, արդեն իսկ քննության ընդունված դիմումները հետ վերցնելը, անվերապահ զիջումները իբրև փոխզիջում ընկալելը և այլն: Հ.Գ. «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիենայի կոնվենիցիայի առնվազն 2-րդ բաժնի նորմերի համաձայն՝ նշված իրավիճակում, այդ թվում՝ խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է ...»։Ավելին23:5828.11.24 -
ԻրավականՄարտի 1, նապաստակի պես փախածներ, մի փունջ խախտումներ. Քոչարյանը պատասխանում է լրագրողներինԻրեն առաջադրված նոր մեղադրանքը հեքիաթ, իրավաբանության խոշտանգում է որակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու լրագրողներին պատմել, թե ինչու էր դատախազի միջնորդության պահին ականջակալներ դրել:Ավելին23:4528.11.24 -
ՄիջազգայինՊուտինի հրթիռային մենյուն. նոր զենքեր, նոր սպառնալիքներԱստանայում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին Վլադիմիր Պուտինը ուկրաինական ճակատում իրադրությունն է ներկայացրել գործընկերներին. քանի հրթիռ են արձակել մեկ գիշերում, քանի թիրախի են հարվածել: Վլադիմիր Պուտինը նաև «Օրեշնիկ»-ի դեռ չփորձարկված ու խիստ վտանգավոր հնարավորությունների մասին է խոսել: Նա սպառնացել է, որ մահաբեր զենքի թիրախ կարող են դառնալ Կիևում որոշումների կայացման կենտրոնները:Ավելին23:4028.11.24 -
ՔաղաքականՊատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժական չէ. Սերգեյ ՄելքոնյանՊատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիբանանում զինադադարի կնքումը․ Կիսվում եմ հիմնական նկատառումներով․ 1. «Հեզբոլլահը» կանգուն մնաց։ Իսրայելը չկարողացավ ոչնչացնել կազմակերպությունը կամ անդառնալիորեն խարխլել նրա ներուժը։ Արդարության համար պետք է նշել, որ պաշտոնապես նման նպատակ չէր դրվել։ Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահը» զգալիորեն թուլացել է։ Զինադադարի պայմանները հնարավորություն են տալիս վերականգնման․ համաձայնագիրը չի ներառում կազմակերպության զինաթափումը։ «Հեզբոլլահի» մասնակցությունը հումանիտար հարցերին՝ կապված Լիբանանի հարավային բնակիչների վերադարձի հետ, թույլ է տալիս նրան ներկայություն ունենալ այն տարածաշրջաններում, որտեղ, ըստ համաձայնագրի, այն չպետք է լինի։ 2. Իսրայելը պահպանել է մանևրելու ազատությունը։ Ըստ համաձայնագրի՝ նա կարող է դիմել ակտիվ գործողությունների հարավում՝ սպառնալիքների դեպքում։ Սա Իսրայելի համար կարևոր նվաճում է ընդհանուր հաջողության բացակայության պայմաններում, քանի որ «Հեզբոլլահի» ոչնչացում կամ զինաթափում տեղի չունեցավ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի ղեկավարությունը կարող է կատարել իր խոստումը բնակչությանը․ ստեղծվել են պայմաններ հյուսիսային շրջանների բնակիչների իրենց տներ վերադառնալու համար։ 3. Նոր համաձայնագիրը մեծ մարտահրավեր է Լիբանանին՝ որպես պետություն։ Հիմնական պատասխանատվությունը առանցքային հարցերի վերաբերյալ դրվում է նրանց վրա․ թույլ չտալ «Հեզբոլլահի» ամրապնդումը երկրի հարավում, կանխել զենքի տեղափոխումը և այլն։ Լիբանանի բանակը որքանո՞վ կկարողանա վերահսկել իրավիճակը՝ մեծ հարց է։ Ճնշում կլինի թե՛ «Հեզբոլլահի», թե՛ Իսրայելի կողմից, որը կդիմի լիբանանյան ուժերին՝ պահանջելով ապահովել «Հեզբոլլահի» խախտած պայմանավորվածությունների պահպանումը։ 4. Իրանը պետք է ջանքեր գործադրի «Հեզբոլլահի» վերականգնման համար՝ որպես կազմակերպություն և նրա ռազմական ներուժի համար։ Այս պահին քաղաքական կամք և բավարար հնարավորություններ կան։ Հնարավոր է, որ հենց Իրանը դառնա Իսրայելի հիմնական թիրախը «Հեզբոլլահի» և «ՀԱՄԱՍ»-ի թուլացումից հետո։ Պատերազմը չի ավարտվել։ Խաղաղությունը հավերժական չէ։ Սահմանները ֆորմալ են»։Ավելին23:3028.11.24 -
ԻրավականԹմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբերվել են․ 20-ամյա երիտասարդն էլ խոստովանել է, որ մեքենաներ է թալանելՕրեր առաջ էլ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները դարձյալ հերթական օպերատիվ տեղեկություններով Հ․ Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Կ․-ին։Ավելին23:1528.11.24 -
ՔաղաքականԺողովուրդը՝ տխուր-տրտում, օրհներգ ա փոխում, որ «միշտ պանծա՞ Հայաստան»Կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը վերադասավորել: Վերջին քառատողը կբարձրանա վերև՝ նախավերջին քառատողով, «Թող միշտ պանծա Հայաստան» տողով կավարտվի օրհներգը: Դրա համար պետք է փոփոխվի «ՀՀ օրհներգի մասին» օրենքը:Ավելին23:0028.11.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Շնորհավորում ենք Ալբանիայի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հիմնվելով մեր դրական քննարկումների և դինամիկայի վրա՝ մենք ակնկալում ենք խթանել և զարգացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - ասված է գերատեսչության գրառման մեջ:Ավելին22:5028.11.24 -
ՏարածաշրջանՎրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապետի վերջին հայտարարությունն էԹբիլիսիի Գորգասլիի փողոցում գտնվող «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակից ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա, որտեղ կմիանան խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: Ցույցի մասնակիցներն ասում են՝ իրենք մինչև վերջ պայքարելու են Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Բողոքի երթում հնչում են վանկարկումներ՝ «դո՛ւրս եկեք»` կոչ անելով քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային։ Մինչ այդ հանրահավաքի մասնակիցներն ի նշան բողոքի փակել էին Գորգասլիի փողոցը։ Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ևս բողոքի ցույց է, ցուցարարները հարվածում են խորհրդարանը շրջափակած երկաթե պատնեշին: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցներն այսկերպ իրենց բողոքն են արտահայտում: Ռուսթավելիի պողոտան փակ է: Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:Ավելին22:4028.11.24 -
ՀասարակականՎանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վիրավոր կաԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 69-ամյա Սահակ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:3028.11.24 -
ՔաղաքականԽունտայի ձեռքը կրակն է ընկել Գյումրին. ո՞վ թուրթուրբա կեղնիՆիկոլ Փաշինյանն այսօր վերջապես բացատրել է Գյումրիում փրայմերիզ անցկացնելու կարգը: Նա լայվ է մտել ու հայտարարել, որ Գյումրիում հաշվառված՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու դառնալ ցանկացողները կարող են ինքնաառաջադրվել օն-լայն գրանցմամբ ու էլկտրոնային փոստի հասցե է նշել: Թեկնածուները նաև մոտիվացիոն նամակ պետք է ներկայացնեն, թե ինչու է ինքը ՔՊ անդամ կամ համակիր: Գյումրեցիների նախընտրական տրամադրությունները այսօր փորձել են շոշափել «Հայլուրի» թղթակիցները, հասկանալ, թե ինչպես են նրանք ընդունել քաղաքում փրայմերիզ անցկացնելու՝ վարչապետի առաջարկը:Ավելին22:2428.11.24 -
ՄիջազգայինՄոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճանաչել Մայա ՍանդուինՄոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները և ճանաչել ընտրված նախագահ Մայա Սանդուի մանդատը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլենի հայտարարությունը։ «Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշել է՝ հաստատել 2024 թվականի նոյեմբերի 3-ին Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները, ճանաչել Մայա Սանդուի ընտրությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում։ Որոշումը վերջնական է, այն չի կարող բողոքարկվել և ուժի մեջ է մտնում ընդունման օրը», - ասել է Դոմնիկա Մանոլեն։ Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացել է նոյեմբերի 3-ին, հանրապետության ղեկավարն ընտրվել է չորս տարի ժամկետով։ Երկրորդ փուլում նախագահական ընտրություններում պայքարել են երկրի նախագահ Մայա Սանդուն և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Ընտրությունների արդյունքում Մայա Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը, Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։Ավելին22:1528.11.24 -
Իրավական«Բոլորդ կրակե՛ք»․ ի՞նչ է տեղի ունեցել «Կոկո»-ի և «Կյաժ Աշոտ»-ի միջև. բացառիկ հարցազրույց սպանվածի մոր հետ․ MediaHubMediaHub-ը գրել էր, որ 34-ամյա քրեական հեղինակություն Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկոն», հոկտեմբերի 1-ին փախուստի էր դիմել բժշկական կենտրոնից, ուր նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկից բուժման: Շուրջ երկու շաբաթ նա գտնվում էր «Արթմեդ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր առողջական խնդիրներով, որտեղից էլ փախուստի է դիմել: Մեզ ասացին՝ նրան հսկող անձնակազմը եղել է կողքի սենյակում, երբ հանցագործին հաջողվել է երկրորդ հարկի պատուհանից ճողոպրել և ազատության մեջ հայտնվել: Իսկ ինչո՞ւ է «Կոկո» մականունը կրող Կոնստանտինը դատապարտվել ազատազրկման: Վերջինս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում «Կյաժ Աշոտ» մականվամբ 28-ամյա Աշոտ Պետրոսյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեղադրանքով է ազատազրկված։ MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այս փախուստի դեպքը, քանի որ նրան դեռ չեն հայտնաբերել: Ի՞նչ էր տեղի ունեցել Կոնստանտինի և Աշոտի միջև, արդյո՞ք Կոնստանտինը փորձել է կապ հաստատել Աշոտի ծնողի հետ, ինչպե՞ս է հաջողվել հանցագործին փախուստի դիմել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց սպանված Աշոտ Պետրոսյանի մոր՝ Ռիմա Խաչատրյանի հետ։ «Նախ, ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում որպես քրեական հեղինակություն։ Չի կարող ադեկվատ մարդը նման գործողություն կատարի՝ բնակելի թաղամասում 20 հոգով մինչև կոկորդները զինված, բոլորի մեքենաներում զենք, ընդամենը 40 վարկյանի ընթացքում մտել են բակ, տղայիս ընկերոջ գլխին զենք են պահել, իսկ տղաս, զգալով վտանգը, մտել է տուն, երեխաներին ու կնոջը զգուշացրել, որ դուրս չգան… ու այսօր իրենք խոսում են, թե ինքնապաշտպանվե՞լ են»,– ասաց տիկին Խաչատրյանը։ Հիշելով սպանության օրվա մանրամասները, Աշոտի մայրն ասաց, որ փախուստից հետո կրկին վերապրում է այն ամենը, ինչ եղել է չորս տարի առաջ։ Այդ օրը, ըստ տիկին Խաչատրյանի, Կոնստանտինը կանգնեց և ասաց՝ «բոլորդ կրակե՛ք», և բնակիչների ականջներում ու հիշողությունում այդ ամենը դեռ մնում է․․․ «Յուրաքանչյուր մարդ գործողություն անելուց հետո պետք է պատասխան տա: Եթե ինքը որպես քրեական հեղինակություն մտնում է կալանավայր, նա պետք է ասի, թե ինչո՞ւ է տվյալ անձին սպանել, ինչի՞ համար է Աշոտին սպանել, նվաստացրե՞լ է ընտանիքիդ՝ ո՛չ, ֆինանսական քեզ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, ընտանիքիդ վնաս հասցրե՞լ է՝ ո՛չ, իսկ ինչի՞ համար ես սպանել: Ինձ համար պարզ է, որ եղել է հատուկ պատվեր՝ 8 կրակոց մի մարդու վրա, 24 պատրոն, դա միայն թուրքերը կարող են անել»,– վրդովված հիշում է տիկին Խաչատրյանը։ Անդրադառնալով «Կոկոյի» փախուստին, այն հանգամանքին, որ դատապարտյալին հիվանդանոցում իրավապահներ են հսկել, տիկին Խաչատրյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ միջնորդություն է եղել: Էդ ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել, որ 21 օր «Արթմեդ» ԲԿ են ուղարկել, այն վայր, որտեղից հեշտությամբ կլինի փախչել: Եթե հիվանդն ունի ողնաշարի խնդիր, ինքը երկրորդ հարկից չի նետվի, էդ ինչպե՞ս է ցատկել։ Ես կարծում եմ, որ այս ամենը պլանավորված և կազմակերպված է եղել, այն մարդը, ում պատվերով է եղել, իմ կարծիքով, խոսք է տվել «Կոկո»–ին, որ իրեն կհանեն ու իր խոստումը կատարել է, հանել է Կոնստանտին Հունանյանին, սա պատահականություն չէ»,- շեշտեց սպանվածի մայրը։ Հարցին՝ արդյո՞ք Կոնստանտինը որևէ կերպ կապ հաստատել է իր հետ, տիկին Խաչատրյանը կտրուկ շեշտեց՝ ոչ. «Ինքը մեզ հետ կապ չի կարող հաստատել, իմ երեխայի արյունը չի վաճառվում, բայց մի քանի տարբերակներով, որքան տեղյակ եմ, խոշոր գումարներ է առաջարկել տարբեր մարդկանց։ Իմ կարծիքով՝ «Կոկոն» Հայաստանում է, միջազգային հետախուզում է նրա նկատմամբ հայտարարված»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին22:0728.11.24