Լրահոս
2024-12-02
-
ՔաղաքականՆա վերջնականապես մերժեց Փաշինյանին. Հովիկ Աղազարյանի կյանքի ծանրագույն որոշումըՀովիկ Աղազարյանը վերջապես կայացրել է, իր ձևակերպամամբ, «կյանքի ծանրագույն որոշումը»: Նա վայր չի դնում պատգամավորական մանդատը: Խորհրդարանական վերջին ինտրիգների գլխավոր հերոսը «24News»-ի եթերում ասել է, թե «խորը ափսոսանքով ստիպված է մերժել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը»: ՔՊ-ական Աղազարյանը աղմկոտ պատմության մեջ ընկավ, երբ հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած հայտնի լեզվակռվում Քննչական կոմիտեի՝ այն ժամանակվա պետ Արգիշտի Քյարամյանը պատգամավորին մեղադրեց իր որդուն առնչվող քրեական գործին միջամտելու համար:Ավելին19:2202.12.24 -
ՔաղաքականԱվինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ. Factor.amԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Factor.am-ը պետգնումների պետական համակարգից տեղեկանում է, որ քաղաքապետարանը նոյեմբերի 22-ին «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի հետ կնքել է ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որի արժեքը կազմում է 12 միլիոն 465 հազար դրամ։Ավելին19:1302.12.24 -
ՔաղաքականԱղազարյանը մանդատը վայր չի դնում, քանի որ վախեր ունի՝ հենց մանդատը վայր դնի, իրեն կկալանավորեն. Armlur.amAmlur.am-ը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց, որ իր կյանքի ծանրագույն որոշումն է կայացրել՝ մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնում մանդատը։Ավելին19:0002.12.24 -
ՔաղաքականՆախագահը և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը խոսել են տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խթանման վերաբերյալՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Ավելին18:4502.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հայաստանը ցնցած առեղծվածային ողբերգություն. մանրամասներ՝ 4-ամյա աղջնակի մահվան դեպքիցՀայլուր 18։30 Հայաստանը ցնցած առեղծվածային ողբերգություն. մանրամասներ՝ 4-ամյա աղջնակի մահվան դեպքիցԱվելին18:3002.12.24 -
ՔաղաքականՄիրզոյանը ՄՔԴ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ փոխգործակցության հարցերԴեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։Ավելին18:2402.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԵվրոյի փոխարժեքը կազմել է 418.65 դրամ (աճել է 1.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.55 դրամ (աճել է 4.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.08 դրամով):Ավելին18:1302.12.24 -
ՔաղաքականԱկնկալում եմ մեր սերտ համագործակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման համար. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կոշտային՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:Ավելին17:5802.12.24 -
ՄիջազգայինՆախագահ հայրը ներեց թմրամոլ որդուն. ամերիկյան ամբողջ ճշմարտությունըՆերքաղաքական հերթական սկանդալն է հասունանում Միացյալ Նահանգներում: Հեռացող նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել հարկեր չվճարելու և զենքի ապօրինի առք ու վաճառքի համար մեղադրվող Հանթեր Բայդենին՝ իր որդուն: «Պաշտոնեական դիրքի չարաշահում է» անվանել Միացյալ նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենի քայլը:Ավելին17:5002.12.24 -
ՀասարակականԳորիսի, Մեղրիի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։Ավելին17:4202.12.24 -
ԻրավականԱնահիտ Մանասյանն ու Ռաուլ Վալլենբերգը ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումներըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին:Ավելին17:2802.12.24 -
ԻրավականԳլխավոր դատախազությունը պահանջում է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 270 մլն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին17:1202.12.24 -
ՔաղաքականԵթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավորԵթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը), եթե 1000 հայ վերադառնա «ազատագրված տարածքներ» (նկատի ունի օկուպացված Արցախը), ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:Ավելին16:5902.12.24 -
ԻրավականԴիլիջանի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում նոյեմբերի 28-ին հաղորդում տված կինը հայտնել էր, որ Աթարբեկյան փողոցի իր տնից գողություն է կատարվել:Ավելին16:4202.12.24 -
ՔաղաքականԹուրքական արյունոտ ակտիվության պատճառները՝ Սիրիայում. հարմար առիթ Էրդողանի համար«Սիրիայում պատերազմական նոր շրջափուլի ետևում կանգնած է Թուրքիան, որը նաև այս գործընթացի ու դրա արդյունքի գլխավոր շահառուն է»,- համոզված է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Նա դեռ 2 ամիս առաջ էր նկատել, որ Սիրիայում էսկալացիայի մեծ վտանգ կա:Ավելին16:2502.12.24 -
ՔաղաքականՎրաստանում ԱՄՆ հանրապետականների ու դեմոկրատականների պայքարի շարունակությունն է. Ստեփան Դանիելյան«Վրաստանում ԱՄՆ Հանրապետական ու Դեմոկրատական էլիտաների պայքարի շարունակությունն է ընթանում:Ավելին16:1602.12.24 -
ԻրավականՈստիկանության ծառայողը հափշտակել է իրեն վստահված մոտ 18-21 հազար լիտր բենզինը. ՆԳՆՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի պատասխանատու ծառայողը 2020 թ. սկզբից մինչև 2024 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել է հիշյալ ստորաբաժանման կարիքների համար հատկացված և իրեն վստահված մոտ 18 հազարից 21 հազար լիտր բենզինը, որի մի մասը կտրոնների տեսքով վաճառել է, մի մասով լիցքավորել անձնական մեքենան:Ավելին15:5802.12.24 -
ԻրավականՎանաձորում ավտոգազալցակայանում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ «Վանաձորի բժշկական կենտրոն», այնուհետև՝ Երևան քաղաքի «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն-ծանր:Ավելին15:4502.12.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հանկարծամահություն՝ մանկապարտեզում. 4-ամյա աղջնակի մահվան լուրը հաստատում է ՔԿ-նՀայլուր 15։30 Հանկարծամահություն՝ մանկապարտեզում. 4-ամյա աղջնակի մահվան լուրը հաստատում է ՔԿ-նԱվելին15:3002.12.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին, ով նոր է ստանձնում դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Ավելին15:2402.12.24