Լրահոս

2024-12-07
  • Img default alt hy
    Հասարակական
    1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել. Սուրենյան
    Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է նա: Հիշեցնենք, որ 36 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը։
    11:30
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
    Ըստ դիվանագիտական մեր աղբյուրների, նա Հայաստանի Հանրապետության ԱԳՆին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
    11:20
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:15
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ»
    Մարուքյանն իշխանությանը մատուցած այդ ծառայության դիմաց Փաշինյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի պաշտոնը ստացավ։ Երկար դատաքննությունից հետո, անցած սեպտեմբերին, դատարանը վերջապես որոշում կայացրեց, բայց ԼՀԿ-ն ոչ մի մանդատ չստացավ։ Այսօր էլ շարունակում են ավագանու նիստերի արգելքը պահպանել՝ հիմա էլ Ակայի ՀԱՍԿ կուսակցությունն է դիմել դատարան, բողոքարկել վճիռը։ Մարուքյանի՝ հայցը հետ կանչելու դիմումը վերաքննիչ վարչական դատարանը պետք է հունվարին քննի։
    11:09
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»
    Ինչո՞վ է հատկապես ուշագրավ նման տեղեկությունը: Բանն այն է, որ Փաշինյանն ու քպական թիմը ԱՄՆ նախագահական ընտրություններում շեշտը դրել էին Դեմոկրատների հաղթանակի վրա և սերտ կապեր ունեին Բայդենի վարչակազմի և դեմոկրատների ներկայացուցիչների հետ։ Սակայն ԱՄՆ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը: Հիմա, փաստացի, Փաշինյանը ջանքեր պիտի գործադրի նրա հետ հանդիպելու, նրա կաբինետի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար՝ առաջին հերթին հասկանալու իր և յուր քպական իշխանության քաղաքական ապագան։ Ըստ նշյալ ալիքի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի նոր «քաղաքական տանիք» գտնել:
    11:00
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
    10:45
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի
    «ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։ Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, ինչպես ամեն տարի, 2024 թ դեկտեմբերի 7-ին ևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի մոտ»։
    10:40
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հայաստանը թափով սկսել է ամանորյա տոների նախապատրաստությունը, բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն։
    10:34
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն
    Դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը Աբովյան - Գետամեջ ավտոճանապարհին՝ Գետամեջ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդ Վիգեն Մ.-ն բախվել է «Ռ. Մելքոնյան և ընկերներ» գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Ահազանգով ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարը վերականգնելու և գազալցակայանի գազամատակարարումը վերականգնելու համար։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    10:30
    07.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թալան ու թանկացում կամ կարմիր գծերի գործը. քաղաքապետարանը մարդ չի ուղարկել դատարան
    Վարչական դատարանում վիճարկվում է կարմիր գծերում կայանելու դրույքաչափը 13 անգամ թանկացնելու՝ ավինյանական որոշման իրավաչափությունը: «Մայր Հայաստան» շարժումն է հայցը տարել դատարան: Մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է հետաձգվել նիստը: Առաջին անգամ դատարանը վարույթից հեռացրել է քաղաքապետարանի իրավաբանին՝ պնդմամբ, որ նա իրավասու չէ պատասխանել դատարանի ու հայցվորի հարցերին: Իսկ այսօր քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել դատարան:
    10:22
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևելյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    10:15
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու դին
    Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացի Ջ․ Թ․-ն (ծնված 1985 թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
    09:55
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
    Բալյանը նախկինում ԴԱՀԿ-ում է աշխատել, Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից է, արդարադատության փոխնախարար նշանակվելով էլ ինքն է մի շարք պաշտոններում նշանակումներ առաջադրել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։
    09:52
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
    «Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:
    09:48
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կինը գտնվել է հոգեճնշող վիճակում. նա դաժանաբար կյանքից զրկել է նորածին երեխային
    Գ․ Հ․-ն 2020 թվականին երեխա է ունեցել։ Նա գտնվել է հոգեճնշող վիճակում, քանի որ ամուսինը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, հենց առաջին օրվանից։ Գ․ Հ․-ն 2020թ. նոյեմբերի 6-ին իր նորածին դստերը ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից: Ամուսնու պատերազմին մասնակցելու հանգամանքով պայմանավորված՝ նրա մոտ տեղի է ունեցել բացասական հույզերի կուտակում։ Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի կենսականորեն կարևոր օրգաններին, հասցրել է գանգուղեղային վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Iravaban.net-ի փոխանցմամբ գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միքայել Գրիգորյանին։ Գ․ Հ․-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:45
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել են ամբարձիչում
    Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 9/2 կիսակառույց շենքի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել են շենքի արտաքին պատին ամրացված ամբարձիչում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները պարանային աշխատանքների միջոցով 8-րդ հարկի մակարդակում արգելափակված Է․ Ղ․-ին (ծնված 1996 թ․) և Գ․ Պ․-ին (ծնված 1961 թ․) տեղափոխել են անվտանգ տարածք։
    09:40
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեքենա, 44 մլն դրամ վարկ և փոխառություն, կանխիկ գումար. ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետը. «Ժողովուրդ»
    Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։
    09:37
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
    Հիմա ողջ իրավապահ համակարգը սպասում Է, թե ում կնշանակեն բանտապետ, որ կարողանա այդ բարդ ոլորտը կառավարել։
    09:33
    07.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
    Դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30 -ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կ. Ա.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
    09:30
    07.12.24
    Ավելին