Լրահոս
2024-12-06
-
ԻրավականԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռըԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն վճիռների կատարման վերահսկման շրջանակներում Մակուչյանը և Մինասյանը Ադրբեջանի դեմ գործով հրապարակել է հերթական որոշումը, որը վերաբերում է 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԽ Նախարարների կոմիտեի լրատվական ծառայությունը։2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանորեն սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին և փորձեց սպանել ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանին։Ավելին20:2406.12.24 -
ՀասարակականԼարսում խայտառակ խցանման ու ձյան գերության մեջ են հայկական բեռնատարները. փչանում է ապրանքըՀայաստանի տնտեսության զարկերակը բուք ու բորանի մեջ է: Լարսում արդեն տասն օր է՝ արգելափակված է գյուղմթերքով բեռնված հայկական 1200 բեռնատար: Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կարծիքով՝ անտերության են մատնված մեր վարորդները մի խցանման մեջ, որում նաև թուրքեր ու ադրբեջանցիներ կան: Ի դեպ, վերջիններս կարողանում են իրենց հարցերը լուծել ու ինչ-որ հնարքով ճեղքել խցանման սառցակալած պատը, հայ վարորդները՝ ոչ:Ավելին20:1806.12.24 -
ՀասարակականՎրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդը մահացել էՈստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 06։15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա Վոլոդյա Հ.-ին, որը մահացել է:Ավելին20:0706.12.24 -
ՀասարակականԱրդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակումԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:Ավելին19:5806.12.24 -
Կրթություն և գիտությունԻ գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդներիԳնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:Ավելին19:4306.12.24 -
ԱշխարհՄոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառություններըՄոսկվայում ամանորյա տոնակատարությունների ժամանակ հրավառություն չի նախատեսվում. այս մասին ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։Ավելին19:3006.12.24 -
ՄիջազգայինՀայերը՝ թուրքամետ զինյալների տիրապետության տակ. ի՞նչ վիճակ է Հալեպում և Համայում«Հայլուր»-ը կարողացել է կապ հաստատել Հալեպում ապրող մեր հայրենակիցների հետ, պարզել, թե ինչ իրավիճակ է հիմա զինյալների հսկողության տակ գտնվող քաղաքում: Հալեպում զինյալները հայտարարություններ են տարածում՝ կոչ անելով քաղաքացիներին զինվորական համազգեստով չշրջել, իսկ պաշտոնյաներին վերադառնալ իրենց աշխատանքին: Իսկ ահա Հոմսի մեր հայրենակիցներից դեռ տեղեկություններ չկան: Միակ հուսադրող լուրը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ջոլանիի հայտարարությունն է՝ էթնիկ փոքրամասնություններին ձեռք չեն տա:Ավելին19:2606.12.24 -
Զինված ուժերՊՆ-ն հերքում է զինվորի մահվան մասին լուրը«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:Ավելին19:1506.12.24 -
ՀասարակականԴիմակավորված անձինք փորձել են ներխուժել Սարգիս Ադամյանի տունArmsport.am-ը, հղում անելով գերմանական Bild-ին, հայտնում է, որ դիմակավորված անձինք փորձել են ներխուժել «Քյոլնի», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։Ավելին19:0006.12.24 -
ՀասարակականՔաղաքապետարանը տրանսպորտից օգտվողներին վճարման 3 տարբերակ է առաջարկումԵրևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին18:4506.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թուրքիայի հրեշավոր պլանը՝ Սիրիայում. կայծակնային արագությամբ գրավում են Ասադի երկիրըՀայլուր 18։30 Թուրքիայի հրեշավոր պլանը՝ Սիրիայում. կայծակնային արագությամբ գրավում են Ասադի երկիրըԱվելին18:3006.12.24 -
ՀասարակականԱվինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. ԷլիբեգովաՎարորդները մի ամիս առաջ բունտ են անում, որ զուգարան չունեն, պերերիվ անելու պայման չունեն, ավտոբուսները իրանք են սմենից հետո լվանում մինչև առավոտվա 4, իրանք են սաղ օր վալիդատորների չաշխատելու մունաթ-զունաթը քաշում, իրանց ֆորման իրանց գրպանից են առնում, արտաժամյա աշխատում, հարկադրված պարապուրդն էլ չվճարվող։Ավելին18:2106.12.24 -
ՔաղաքականԻ՞նչ են թաքցնում բանակցային կուլիսներում. չարագուշակ լռություն ու խորացող կասկածներ90 տոկոսով համաձայնեցված խաղաղության համաձայնագրում արդյո՞ք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադաձի հարց կա: Ընդդիմադիրների ուղիղ հարցը ՔՊ-ականները ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են: Բանակցվող փաստաթղթերին ծանոթանալու իրենց իրավունքից ընդդիմադիր պատգամավորները զրկվել են 8 ամիս առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի հատուկ գրությամբ: Նրանք ստիպված են ինֆորմացիոն հոսքից եզրակացություններ անել, իսկ դրանք միայն տագնապ են հարուցում:Ավելին18:1606.12.24 -
ՀասարակականԳյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքըԴեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։Ավելին18:0906.12.24 -
ՔաղաքականՄիրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջԴեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին17:5606.12.24 -
ՀասարակականԻնչ պետք է իմանան ֆիզիկական անձինք Հայաստանից մեկնելիսՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին, որոնց անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս։Ավելին17:4606.12.24 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում. 1 հոգի հոսպիտալացվել է, 2 հրշեջ էլ՝ հոսանքահարվելԵրեկ՝ դեկտեմբերի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում:Ավելին17:3206.12.24 -
ՄիջազգայինՄեծ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱյն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:Ավելին17:1806.12.24 -
ԻրավականԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարներինԱյս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։Ավելին17:0206.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 397 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 404 դրամ:Ավելին16:5006.12.24