Լրահոս
2024-12-07
-
ՔաղաքականՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր ՄելքոնյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տոտալիտար և կործանարար բնույթի տասնյակ կրոնական աղանդներ և կազմակերպություններ։ Նման աղանդների գաղափարախոսությունը, շատ դեպքերում, ապազգային է և արմատական, երբեմն վերածվում է ծայրահեղականի։ Աղանդավորական կազմակերպությունների համար համամարդկային արժեքները նույնը չեն, ինչ մերը։ Մեր համամարդկային արժեքները քրիստոնեական հիմքի վրա կառուցված արժեքներ են, իսկ եթե մենք ուղղակիորեն խոսում ենք Հայաստանի մասին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների և մշակույթի հիման վրա։ Եվ այդ արժեքները բնական են, հումանիստական՝ հայկական քաղաքակրթության տեսանկյունից և ընդհանրապես հասկանալի են ու ընդունելի շատ ու շատ ժողովուրդների համար։ Պետականաքանդ աղանդները լուրջ վտանգ են ներկայացնում անհատի, ավանդական ընտանիքի, ազգային արժեքների, հասարակության և պետության համար։ Անհատի համար դրանք վտանգավոր են, քանի որ զրկում են մարդուն ազատությունից, ստրկացնում ու դաժանորեն շահագործում։ Ոչնչանում են մարդկային կյանքեր, ֆիզիկական և հոգեկան առողջությանը հասցվում է ծանր և հաճախ անուղղելի վնաս։ Նրանք վտանգավոր են ընտանիքի համար, քանի որ յուրաքանչյուր տոտալիտար աղանդ մի տեսակ շեղված ընտանիք է, որը հավակնում է փոխարինել ավանդական ընտանիքին։ Հասարակության համար աղանդների վտանգը արտահայտվում է նրանով, որ նրանք գոյություն ունեն բացառապես մակաբուծային եղանակով՝ հասարակությունից գողանալով մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներ։ Եվ, վերջապես, պետականաքանդ աղանդները վտանգավոր են մեր պետության անվտանգության համար։ Նրանց գործունեությունը հակադրվում է ընդհանուր ընդունված արժեքներին: Այս տեսակի կրոնական կազմակերպությունները ձգտում են վերահսկել և ազդել սոցիալական գործընթացների վրա, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր օրենքներով, որոնք հաճախ հակասում են Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերին։ Ըստ էության, Հայաստանում գործող տարբեր աղանդավորական կազմակերպությունների նպատակն է քայքայիչ գործունեություն ծավալել, հավատքի և բարեգործության քողի տակ քանդել մեր պետականության հիմքերը։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է խիստ օրենսդրական միջոցներ ձեռնարկի նման քայքայիչ և պետականաքանդ կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար։ Աղանդների և այլ պաշտամունքների դեմ պայքարի կարևոր մեթոդներից են նաև բնակչության հետ տարվող աշխատանքը, կրոնական գրագիտության բարձրացումը, օրենսդրության խստացումը, եկեղեցի ու քաղաքացի ամուր կապի հաստատումը և վերականգնողական օգնությունը: Ցանկալի է վերը նշված բոլոր առաջարկները միավորել մի համակարգի մեջ, որը կարելի է անվանել պետության և ազգի կրոնական անվտանգություն»:Ավելին15:3007.12.24 -
ՔաղաքականՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ ՍարգսյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը ժողովրդից կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար ՀՀ դրամ։ Կարմիր կետագծերի համար 2024 թ-ին մինչև օգոստոսի 31-ը Ա և Բ գոտիներում հավաքագրվել է 1մլրդ 549մլն 255 դրամ , իսկ մինչև հոկտեմբերի 1-ը կարմիր կետագծերով կայացվել է 127.237 տուգանքի որոշում,որի արդյունքում քաղաքային բյուջե մուտքագրվել է 454 մլն 716 հազար 826 ՀՀ դրամ»։Ավելին15:1507.12.24 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքովՔամին հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։Ավելին15:0007.12.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկումԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը: Հրշեջներին հաջողվել մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի և էլեկտրականության հետ կապ չունի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ:Ավելին14:4907.12.24 -
ՍպորտՀոգնել եմ լռելուց․ Միլանի գլխավոր մարզիչը սկանդալային հայտարարություն է արել«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան քննադատել է մրցավարությունն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղում: «Ես միշտ լռում եմ մրցավարության վերաբերյալ, մինչդեռ ուրիշները խոսում են։ Բայց այսօր ես հոգնել եմ լռելուց։ Առաջին գոլը խփվեց ակնհայտ կանոնների խախտմամբ, և այստեղ կասկած չկա։ Մրցավարությունն այս խաղում ուղղված էր «Միլանի» դեմ։ Այս ամենը մեկ օրվա բան չէ։ Հասկանում եմ, որ մրցավարությունը հեշտ գործ չէ, բայց ես հոգնել եմ տեսնելուց, թե ինչպես են նույն որոշումները կայացվում նույն ակումբների նկատմամբ։ Այլ ակումբների դեպքում նրանք կասկածներ չունեն, բայց «Միլանի» նկատմամբ միշտ այսպես են վարվում: «Միլանի» նկատմամբ հարգանք չկա։ Չեմ վախենում ճշմարտությունն ասելուց։ Միշտ հարգանքով եմ վերաբերվել մրցավարների աշխատանքին, բայց ամեն շաբաթ նույնն է։ Մենք սկսեցինք պարտվել այն գոլի պատճառով, որը պետք է չեղարկվեր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում Football Italia-ն։Ավելին14:4507.12.24 -
ՀայաստանՎերին Լարսի անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,200 հայկական բեռնատարՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,200 հայկական բեռնատար։ Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4,486 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 1,246-ը հայկական են։ Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն վատ եղանակի պատճառով բեռնատարների կուտակումները պահպանվում են:Ավելին14:4507.12.24 -
ՔաղաքականԹուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը. ԱբրահամյանՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն: Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով: Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից: Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում»:Ավելին14:3007.12.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ ՍիրիայիցՍիրիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից, «քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն», տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ «Իրավիճակը անվտանգության ոլորտում անկայուն է և անկանխատեսելի, ամբողջ երկրում ակտիվ բախումներ են տեղի ունենում զինված խմբավորումների միջև։ Դեպարտամենտը խոհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Սիրիայից, քանի դեռ կա կոմերցիոն հնարավորություն»,- նշված է սոցցանցերում հրապարակված նախազգուշացման մեջ։Ավելին14:1507.12.24 -
ՀասարակականՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից նախագահական պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սլովենիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 6-ին մասնակցել է Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի անունից նախագահական պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ Սլովենիայի օմբուդսմանական հաստատության 30-ամյակի կապակցությամբ:Ավելին14:0007.12.24 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի իշխող կուսակցությունը դեմ է նախագահի իմփիչմենթի օրինագծինՀարավային Կորեայի իշխող կուսակցության՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին որոշել են դեմ արտահայտվել նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի նախագծին, հայտնում է Reuters-ը՝ հղում անել կորեական լրատվամիջոցներին: Հարավային Կորեայի քաղաքական կուսակցությունները դեկտեմբերի 6-ին արտակարգ հանդիպումներ էին անցկացրել։ Նրանք մտադիր էին դեկտեմբերի 7-ին քվեարկություն անցկացնել Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու համար։ Դրա համար հարկավոր էր, որ 300-տեղանոց խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը քվեարկի այդ նախաձեռնության օգտին։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները, սակայն, դեմ են քվեարկել իմփիչմենթի նախագծին։Ավելին13:4507.12.24 -
ՄիջազգայինԹուրքամետ զինյալները մոտենում են Դամասկոսին. Իրանը զինվորական անձնակազմը դո՞ւրս է բերում ՍիրիայիցՌուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Իրանն ու Իրաքը կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Սիրիան, քանի դեռ հնարավորություն կա: Սիրիայի հարցն էր այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի թեման: Ըստ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է Սիրիայում խաղաղ բնակչության, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունն ու հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը:Ավելին13:3007.12.24 -
ՀասարակականՍպիտակի երկրաշարժը միայն աղետ չէր. այն հուժկու ազդակ էր փոփոխությունների և վերափոխման․ ՆԳՆ ՓԾ1988 թվականի դեկտեմբերի 7-ը պատմության մեջ արձանագրված ողբերգություններից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի ձևով։ Այն չորս տասնամյակ անց էլ անհիշելի ցավի, հույսի և ողբերգության խորհրդանիշ է դարձել Հայաստանի բնակչության համար։ Երկրաշարժն ուրվագծեց ոչ միայն մարդկային կորուստներ ու նյութական ավերածություններ, այլև հասկացրեց, որ յուրաքանչյուր աղետ կրում է բացասական և անսպասելի հետևանքներ՝ տեղային, ազգային և միջազգային մակարդակներում։ Այս մասին ասվում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունում: «Ավերիչ աղետը բացահայտեց այն բարդություններն ու համակարգային թերությունները, որոնք ի հայտ եկան կառուցվածքային, կառավարման և սոցիալական համակարգերում։ Սպիտակի երկրաշարժի հետևանքների վրա անդրադառնալու և քաղված դասերի տեսանկյունից կարևորվում է ոչ միայն պատմական հիշողությունը, այլև այն, թե ինչպես ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստվում ապագայի հնարավոր ռիսկերին։ Այսօր, 36 տարի անց, հետադարձ հայացք նետելով, մենք գիտակցում ենք, որ այն միայն աղետ չէր. այն հուժկու ազդակ էր փոփոխությունների և վերափոխման։ Սպիտակի երկրաշարժը բացահայտեց մեր ժողովրդի միասնականությունը, դիմադրության ոգին և համախմբվածությունը՝ դժվարության մեջ։ Այս պատմությունը այն արժեքավոր դասն է, որը մեզ հիշեցնում է, թե որքան ուժեղ ու դիմացկուն կարող է լինել մեր ժողովուրդը։ 36 տարի անց մենք կանգնած ենք հիշատակի ու շնորհակալության առջև՝ բոլոր նրանց, ովքեր իրենց սխրանքներով նպաստեցին երկրի վերակառուցմանը։ Աղետալի օրը բացահայտեց մեր պետության, հասարակության ու ենթակառուցվածքների խոցելիությունը, ինչը ստիպեց վերստին գնահատել աղետների ռիսկի կառավարման կարևորությունը։ Սպիտակի երկրաշարժը ազդակ հանդիսացավ փոխելու մեր մոտեցումները, բարեփոխելու կառավարման համակարգերը ու ստեղծելու կայունության ու դիմադրողականության նոր հիմքեր։ Այն իր ազդեցությունը թողեց Հայաստանի Հանրապետության փրկարարական համակարգի ձևավորման վրա՝ խթանելով մասնագիտացված ուժերի ստեղծումը, հանրային իրազեկումը և միջազգային համագործակցությունը։ Խոցելիության և սխալների ծանր դասերը վերածվեցին զարգացման ուղղությունների, որոնք, չնայած ամբողջական վերականգնման տարիների պահանջին, դարձան մեր գործողությունների ուղղություններ՝ ինչպես խոցելիության նվազեցման, այնպես էլ աղետների ռիսկի կառավարման ու բնակչության իրազեկման բնագավառներում։ Այսօր մենք գիտակցում ենք, որ երկրաշարժերը կանխել հնարավոր չէ, բայց դրանք իսկապես հնարավոր է կանխատեսել ու նվազեցնել դրանց հետևանքները՝ ապահով շինարարությամբ, սեյսմիկ անվտանգության պահպանմամբ ու արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համակարգերի ձևավորմամբ։ Սպիտակի երկրաշարժը նաև հստակ ցույց տվեց, որ միայն պետական ու մասնագիտական համակարգերի պատրաստվածությունը բավարար չէ։ Աղետների ժամանակ, ոչ պակաս կարևոր են քաղաքացիների գիտելիքն ու իրազեկվածությունը։ Երկրաշարժի պահին յուրաքանչյուր վայրկյան վճռորոշ է։ Սեյսմիկ վտանգի պայմաններում ճիշտ վարքագիծը, ինչպես նաև աղետների վերաբերյալ իրազեկվածությունն ու նախապատրաստվածությունը, կարող են էական տարբերություն ստեղծել։ Ուստի պարտավոր ենք ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իմանա՝ ինչպես դրսևորել իրեն արտակարգ իրավիճակներում, ինչպես պաշտպանել սեփական կյանքը և աջակցել շրջապատողներին։ Այսօր, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով, մենք նաև հարգանքով ենք հիշում նրանց, ովքեր իրենց ուժերով ու զոհաբերություններով փրկեցին բազմաթիվ կյանքեր՝ փրկարարներից մինչև բժիշկներ, կամավորներ և քաղաքացիներ։ Նրանց նվիրումը պետք է ծառայի որպես ոգեշնչման աղբյուր՝ մեր ապագա քայլերի համար։ Սպիտակի երկրաշարժը մեզ հիշեցրեց, որ միայն միասնական ջանքերով ու համախմբվածությամբ հնարավոր է դիմակայել ամեն դժվարության։ Մեր զոհերի հիշատակը լավագույնս կպահպանվի միայն այն դեպքում, եթե մենք շարունակենք ձգտել ավելի ապահով ու անվտանգ Հայաստանի կերտմանը, որտեղ աղետները չեն դառնա ողբերգություններ, այլ կվերածվեն դիմակայունության փորձաքարի»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին13:1507.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքն այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․9 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․05 դրամ։Ավելին13:0007.12.24 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են մեքենաներ․ 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 21012» մակնիշի, «ՎԱԶ 21021» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Mazda» մակնիշի ավտոմեքենաները և Շալանդ բեռնատարը։Ավելին12:4507.12.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ավերիչ երկրաշարժից 36 տարի անց. Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակինՀայլուր 12։30 Ավերիչ երկրաշարժից 36 տարի անց. Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակինԱվելին12:3007.12.24 -
Մամուլի տեսությունՈ՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվելու Լևոն Բալյանը, որը նույն օրն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:Ավելին12:1507.12.24 -
Մամուլի տեսությունՏխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն. «Հրապարակ»Բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն, շատերը՝ ֆինանսական խնդիրներ և գիտեն, որ ամանորյա սեղանի ծախսերը լուրջ բեռ են դառնալու իրենց ընտանեկան բյուջեի վրա։ Էլ չասած, որ ամանորից հետո նոր թանկացումների և նոր դժվարությունների սպասումներ ունեն գրեթե բոլորը։Ավելին12:0007.12.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 07.12.2024Մամուլի տեսություն 07.12.2024Ավելին11:5407.12.24 -
ՀասարակականԻնչ պետք է իմանան ֆիզիկական անձինք Հայաստանից մեկնելիսՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին, որոնց անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս։ «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման՝ անկախ արժեքից, քաշից և (կամ) քանակից: Սակայն, կան անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Հայաստանից մեկնելիս ուղեկցող ուղեբեռով տեղափոխելու դեպքում պարտադիր ենթակա են հայտարարագրման։ Միևնույն ժամանակ, մեկնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում գործում են արգելքներ կամ սահմանափակումներ։ Եթե ֆիզիկական անձը Հայաստանից ապրանքներն արտահանում է ժամանակավոր, ապա կարող է դիմել մաքսային մարմին՝ ժամանակավոր արտահանվող անձնական օգտագործման ապրանքների նույնականացում իրականացնելու համար, քանի որ այդ նույնականացումը կարող է նպաստել առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք դրանց հետադարձ ներմուծմանը: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը պատրաստվում է Հայաստանից ցամաքային ճանապարհով, ուղեկցող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով, ապա կարող է դրանք Հայաստանի տարածքից արտահանել ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ նույնականացում իրականացնելու միջոցով։ Այդ ապրանքները պահպանում են Միության ապրանքի կարգավիճակը։ Կարևոր է նաև իմանալ, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մի շարք ապրանքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակուﬓերը խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու ﬕջոցով համարվում է մաքսանենգություն, որը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։ ՀՀ սահմանը հատող ֆիզիկական անձանց համար․ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց համար ուղեցույցն՝ այստեղ։ Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։Ավելին11:4507.12.24 -
ՀասարակականՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարիԱվերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:Ավելին11:3507.12.24