Լրահոս
2024-12-07
-
ՀայլուրՀայլուր 20:30 Սիրիայից հետո՝ «Զանգեզուրի միջա՞նցք». թուրքական մահաբեր ամբիցիաներՀայլուր 20:30 Սիրիայից հետո՝ «Զանգեզուրի միջա՞նցք». թուրքական մահաբեր ամբիցիաներԱվելին20:3007.12.24 -
ՔաղաքականՉի բացառվում, որ 2025թ․ ամեն պահի արտահերթ ընտրություններ լինեն․ Վարդան Օսկանյան«Վեց տարի է՝ ՀՀ-ն խորհրդարանական պետություն է, վեց տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց դա խոսում է ոչ թե Հայաստանի կայունթության վկայություն է, այլ՝ ժողովրադավարության ի սպառ բացակայության մասին՝ հաշվի առնելով Փաշինյանի արձանագրած արդյունքները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Մի հատ նայեք իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է կատարվում։ Ֆրանսիայում ընդամենը երկու օր առաջ խորհրդարանն անհամաձայնություն հայտնեց վարչապետին, որովհետև անհամաձայնություն կար բյուջեի հարցում։ Մեծ Բրիտանիան վերջին տարիներին 4 վարչապետ է փոխել, նույն կուսակցությունը, իր մեջից։ Որովհետև Բրիտանիան իսկապես խորհրդարանական պետություն է։ Եթե Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, ուրեմն սա նշանակում է՝ Հայաստանում խորհրդարան, ժողովրդավարություն չկա։ Եթե Հայաստանում նույնիսկ պսևդոժողովրդավարական խորհրդարանական պետություն լիներ, մենք հիմա մի քանի վարչապետ պետք է փոխած լինեինք։ Մի ամբողջ հայրենիք՝ Արցախ ենք տվել Ադրբեջանին՝ մեծ զոհերի գնով, դատարկել տվել ենք, Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, մեր առաջ պահանջներ կան, չենք կարողանում դիմագրավել։ Անորոշ վիճակում ենք»,- ասաց Օսկանյանը: Նախկին արտգործնախարարը նաև խոսեց տնտեսական վատ վիճակի, չարաշահումների, արտաքին պարտքի մասին՝ ասելով, այս ընթացքում ոչ մի խոշոր արտաքին ներդրում չի եղել, ժողովուրդը կքած է տուգանքների, պարտքերի հարկերի տակ, և ժողովրդի մոտ իսկապես շատ մեծ դժգոհություն և պահանջ կա՝ իշխանափոխության։ 2026թ․ հերթական ընտրություններ են, բայց չի բացառվում, որ 2025թ․ ամեն պահի արտահերթ ընտրություններ լինեն, ընտրությունները սարերի հետևում չէ, բայց ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների։ Իսկ այսօր ակնկալել, որ ընտրություններով Փաշինյանը կգնա, ըստ նրա, միամտություն է։ Նախկին արտգործնախարարի խոսքով, պետք է կազմակերպվել։ «Նրանք, որոնք տեսանելի են ընդդիմությունից, նրանք, որոնք տեսանելի չեն, բայց իշխանափոխության նպատակ ունեն՝ պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտահայտում է ժողովրդի մտահոգությունները: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից և ներկայացվի ժողովրդին և պետք է ընտրվի մի անձ, որի շուրջ պետք է լինի համախմբումը: Եվ վերջապես, պետք է այդ տակտիկան մշակել և դրանով առաջնորդվել»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ փողոը ևս տաք պահելու խնդիր կա։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին20:1507.12.24 -
ՔաղաքականԱհաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ զարգացումներին։ «Կատարում ավարտվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որը նվիրված էր Սիրիային: Սիրիայի օրինական իշխանությունը չստացավ իրանա-ռուսական աջակցություն: Հակառակը` կա կոչ բանակցել «օրինական ընդդիմության» հետ: Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը»,- գրել է թյուրքագետը:Ավելին20:0007.12.24 -
ՄիջազգայինՎտանգավոր հեռավարություն Ասադից. զինյալների հետ երկխոսության կոչ են անում դաշնակիցներըՍիրիայից եկող լուրերը հակակառավարական ուժերի առաջխաղացման մասին են: Կառավարական մեծաթիվ ուժեր են երկրի կենտրոն տեղափոխվում՝ պաշտպանելու Հոմս քաղաքը: Զինյալները երկրի երրորդ ամենամեծ քաղաքի մատույցներ են հասել ուրբաթ:Ավելին19:4507.12.24 -
ՀասարակականՍյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գորիս-Սյունիք բնակավայր ավտոճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Արթուր Ս․-ի վարած «Կամազ» մանկնիշի բեռնատարը, 75-ամյա Արտաշես Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 45-ամյա Սևակ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Արտաշես Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3007.12.24 -
ԻրավականՀայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողըԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գոծերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա, որը կրել է «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը անցնելով բարոյականության բոլոր սահմանները սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։ Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում են եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխելիս է եղել իր գտնվելու վայրը։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվում է օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվում զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։Ավելին19:1507.12.24 -
ՔաղաքականՆիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ․ Աշոտյան«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունները՝ կապված ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հետ» հարցին ի պատասխան, Աշոտյանն ասել է․ «Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը։ Գործում է նաև բումերանգի կանոնը. Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ։ Այդ իմաստով Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությունների բովանդակությանը, ապա աբսուրդ է, երբ Հայաստանի ռեժիմը չի բարձրացնում արցախայության վերադարձի հարցը իր Հայրենիք, ինչով բարենպաստ հող է ստեղծում Ալիևի կոնտրքայլերի համար։ Մենք կարող ենք և պետք է բարձրաձայնենք թե՛ արցախահայության, թե՛ Ադրբեջանից բռնագաղթված մոտ 400, 000 մեր հայրենակիցների հարցը։ Սխեմատիկ ասած՝ այս հարցով ևս մենք ունենք հակառակորդի դարպասը գրավելու շատ ավելի մեծ շանսեր, քան Ալիևը։ Մանավանդ Նիկոլն էլ վերջերս ԱԺ ամբիոնից պնդում էր, որ Հայաստանը պիտի միջազգային իրավակարգերին հավատարիմ մնա, իսկ այդ դաշտն ամբողջությամբ մեր օգտին է։ Բայց քանի որ Նիկոլը «բիրիքով» ծախել է այս խաղը, ուստի չզարմանաք, եթե ոչ թե մենք, այլ նրանք վերջիվերջո գոլ խփեն»։Ավելին19:0007.12.24 -
ՀասարակականԱվետիսյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխանԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։ Ինչպես հայտնել է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույս աշխարհ է եկել 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։ Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։ Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության:Ավելին18:4507.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սիրիայի վե՞րջը. ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Ասադին կոչ են անում բանակցել ընդդիմության հետՀայլուր 18։30 Սիրիայի վե՞րջը. ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Ասադին կոչ են անում բանակցել ընդդիմության հետԱվելին18:3007.12.24 -
ՀասարակականՄեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե ՍարգսյանԴեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։ Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։ Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ներուժից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից: Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ: Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ: Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:Ավելին18:1507.12.24 -
ՀասարակականՎերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։ Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, գոհունակությամբ առ Բարձրյալ Աստված կատարեցինք Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերօծման արարողությունը: Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները՝ 150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև: Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում՝ որպես առհավատչյան նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ: Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք նվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր: Անժխտելի ճշմարտություն է, որ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախմբվելով է ծաղկում: Շիրակցիների հավատավոր ոգու յուրահատուկ խորհրդանիշ է այս սուրբ եկեղեցին: Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքն, այնքան զորություն պետք է ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական Տաճար»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվեց Սուրբ պատարագ:Ավելին18:0007.12.24 -
ՄիջազգայինԳազայում առնվազն 20 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքովԳազայում իսրայելական հարվածների հետևանքով դեկտեմբերի 7-ին զոհվել է առնվազն 20 պաղեստինցի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի առողջապահության ոլորտի պաշտոնյաներին: Ըստ բնակիչների և բժիշկների՝ զոհերից առնվազն 8-ը խաղաղ բնակիչներ են: Իսրայելի զինվորականները հարվածների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն արել:Ավելին17:4507.12.24 -
Քաղաքական«Ցավում եմ, որ շատերը հիշողության կորուստ ունեցան, բայց ես լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց»․ ՇարմազանովՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ։ Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ։ Ակնհայտ է, որ նույնիսկ ամենաորակյալ ժավելն էլ չի կարող մաքրել Նիկոլի «ձեռքերի արյունը»։ Նիկոլը բերել է աղետ ու պատերազմ։ Միշտ հիշեցնելու եմ, որ Նիկոլն է հրաժարվել 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնել։ Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է, զոհվել է ուղիղ Նիկոլի պատերազմը չդադարեցնելու մեղքով։ Ցավում եմ, որ շատերը հիշողության կորուստ ունեցան, բայց ես լավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց. 1. Պատերազմը փաստացի պարտված է արդեն (ուշադիր եղեք, դա ասվել է 2020 -ի հոկտեմբերի 19-ին, իսկ պատերազմը դադադեցվեց միայն նոյեմբերի 9-ին): 2. Ունենք շատ մեծ կորուստներ: 3. Պուտինից առաջարկ կա «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է։ 4. Խնդրել եմ Պուտինից՝ Մեղրիից մինչև Տեղ ու Վարդենիս ռուսական դրոշներ տեղադրեն, որ Սյունիքի վրա ագրեսիա չլինի։ 5. Եթե այս պայմաններով չկանգնեցվի պատերազմը, չեմ բացառում ավելի շատ տարածքային ու մարդկային կորուստներ՝ ավելի վատ պայմաններով։ Այս մտքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր։ Ու չնայած այս ամենին ,նա գերադասեց հազարավոր նոր նահատակներ ունենանք, որպեսզի «իրեն դավաճան չասեն»։ Արդյունքում տվեցինք հազարավոր նոր նահատակներ, կորցրեցինք Արցախը, օկուպացված է Հայաստանի տարածքի առնվազն 240 քառ.կմ, իսկ հայ ժողովրդի պատմության մեջ էլ Նիկոլն ու իր խմբակը մնալու են դավաճանի ու աղետաբերի պիտակով։ Ինչքան էլ լայվ ու սելֆիներ անեք, փաստ է՝ Նիկոլը հայրենազրկման, դագաղների ու պատերազմի սիմվոլ է դարձել։ Սա է իրականությունը, և վերջ»։Ավելին17:3007.12.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհիցԴեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 13:42-ին։ Այրվել է բնակարանի (մոտ 65 քմ) գույքը:Ավելին17:1507.12.24 -
ՏնտեսականԴրամն արժեզրկվում է. առաջին հերթին կթանկանան լայն սպառման ապրանքները․ 168․amՎերջին օրերին արժութային շուկան անհանգստության նշաններ է ցույց տալիս։ Բացառությամբ ռուսական ռուբլու, մյուս բոլոր հիմնական արժույթների փոխարժեքները բարձրացրել են։ Գուցե ոչ շատ մեծ չափով, բայց դրամի նկատմամբ թանկացել է՝ ինչպես դոլարը, այնպես էլ՝ եվրոն։ Եթե մեկ շաբաթ առաջ դոլարի վաճառքի գինը 388 դրամ էր, հիմա անցնում է 400-ից։Ավելին17:0007.12.24 -
ՀասարակականԿապանում բախվել են «Toyota»-ն ու «Shacman»-ը․ կա տուժածԴեկտեմբերի 7-ին, ժամը 13:18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտամեքենայի ուղևոր-ներ Է. Գ.-ն (ծնված 1985 թ.) և Ժ. Պ.-ն (ծնված 1942 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:Ավելին16:4507.12.24 -
ՀասարակականԵրևանի մետրոն գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը կաշխատի մինչև ժամը 01:00-նԱյս մասին հայտնում են մետրոպոլիտենից:Ավելին16:3007.12.24 -
ՀասարակականԿոտայքում բախվել են անչափահասի վարած «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենդեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արզական գյուղի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին16:1507.12.24 -
ՔաղաքականԳագիկ Ծառուկյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինԳագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր։ Նա այսօր վաղ առավոտյան հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, որից հետո մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը, շփվել Շիրակի մարզի բնակիչների հետ»,- գրել է Իվետա Տոնոյանը։Ավելին16:0007.12.24 -
ՏարածաշրջանՎրացական ցասման կրակը թեժանում է. փողոցային ընդհարումներ՝ ԹբիլիսիումՎրաստանում թվում էր՝ մարում է բողոքի ալիքը, բայց՝ ոչ: Ուրբաթ երեկոյան ընդդիմադիր ցուցարարները նորից փակել են Ռուսթավելի պողոտան, խարույկներ վառել: Հատուկ ջոկատայինները ստիպված են եղել ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ ցուցարարների կողմից դյուրավառ միջոցների կիրառումից հետո: Բախումներից հնարավոր չի եղել խուսափել: Բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել:Ավելին15:4507.12.24