Լրահոս
2024-12-08
-
ՄիջազգայինԴամասկոսն ընկավ. Ասադի իշխանությունը տապալվեցԲաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց. ընդդիմադիր զինված խմբավորումները խոստանում են «նոր դարաշրջան» և կազմակերպում իշխանության փոխանցումը: Սիրիայի նախագահը փախել է երկրից դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած իսլամիստական կոալիցիայի՝ մայրաքաղաք մտնելուց հետո, հայտնում է Մարդու իրավունքների դիտորդական խումբը: Սիրիայի վարչապետը չի լքել Դամասկոսը: Նա կշարունակի պաշտոնավարել` մինչև պետական բոլոր կառույցները անցնեն ընդդիմությանը:Ավելին10:4508.12.24 -
ՄիջազգայինԱհաբեկիչները գրավել են ԴամասկոսըԴեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։Ավելին10:3808.12.24 -
ՄիջազգայինՓաստացի էլ չկա նախկին Սիրիան. Վարուժան ԳեղամյանՓաստացի էլ չկա նախկին Սիրիան: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում:Ավելին10:3108.12.24 -
ՄիջազգայինԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. ՈսկանյանԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:Ավելին10:1808.12.24 -
Հասարակական24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինիս հոսպիտալացվել էԴեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 24-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Անուշ Գ․-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին10:0008.12.24
2024-12-07
-
ՀասարակականԲենզալցակայանի մոտ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրիցԱյսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի կամրջի հարևանությամբ գործող բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ «Jeep» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նարեկ Ավագյանն ու Հարություն Ավետիսյանը, այնուհետև հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ավելին23:5507.12.24 -
ՀասարակականԱվտոմեքենան ընկել է ձորը. կա տուժածԴեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «UAZ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ` Ն. Ա., ծնված 2009 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը։ Փրկարարները վարորդին պատգարակով մոտ 70 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային.տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին23:4007.12.24 -
ՄիջազգայինՌուսների լայնամասշտաբ հարձակումը. Մոսկվան նոր տարածքներ է գրավել, Կիևը նոր կործանիչներ է ստացելՌուս-ուկրաինական ճակատում առավելությունն այս պահին ռուսական բանակինն է: Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դոնեցկի շրջանում Բերետսկի բնակավայրն է ազատագրել: Մարտեր են Կուրախովոյի համար: Կիևը հույս ունի ռազամաճակատում բեկում մտցնել Էֆ-16-երի նոր խմբաքանակով, որ Դանիայից է ստացել:Ավելին23:2707.12.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքՍույն թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․00⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2,4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին23:1207.12.24 -
ՔաղաքականՈղբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ ՀակոբյանԻսկ ՀՀ ԱԺ նախագահի կարգավիճակը վարկաբեկող, թքող մոր թքող լակոտը (ինչպես կասեր ժամանակակից դասականը), թշնամու կողմից Արցախի հայաթափումը, էթնոզտումն ու ցեղասպանությունը շարունակաբար արդարացնում է՝ վկայակոչելով «ՄԱԿ-ի ընդունած 3-4 բանաձևերը»։ Բայց, եթե ասֆալտների տենդերներով զբաղվելու ընդմիջումներին ժամանակ գտներ և ծանոթանար ՄԱԿ-ի բանաձևերի չիրականացման պատճառներին, ինչքան էլ քաղաքականապես տգետ է, կհասկանար, որ բանաձևերի չիրականացման հարցում նույնիսկ Մինսկի խումբն է ժամանակին մեղադրել ադրբեջանական կողմին։Ավելին23:0007.12.24 -
ՀասարակականՏեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունըԴեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 1999 թվականից: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Շիրակի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի ու հասարակական գործիչներ և եկեղեցու օծման առիթով Շիրակի մարզի ու Հայաստանի տարբեր վայրերից Գյումրի ժամանած բազում ուխտավորներ: Վեհափառ Հայրապետը եկեղեցականների հանդիսավոր թափորով նախ առաջնորդվեց դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կանգնեցված երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան, որտեղ ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթք բարձրացրեց առ Աստված անմեղ զոհերի հոգիների խաղաղության և հանգստության համար։ Ապա «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց վերանորոգված եկեղեցի, ուր սկսվեց վերաօծման սրբազան արարողությունը: Հընթացս արարողության` շարականների ու սաղմոսերգության ներքո, ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը: Այնուհետև աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը: Մինչ այդ՝ դեկտեմբերի 5-ին, կատարվել էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքի արարողությունը։ Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման առիթով իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ հայց վերառաքելով Երկնավոր Տիրոջը վերանորոգված պատմական աղոթավայրի հավետ պայծառության, այլև հայրենի երկրի խաղաղության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապահովության ու բարօրության համար։ «Հարյուր հիսունամյա այս տաճարը, որ խոնարհվել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից երեսունվեց տարի անց վերստին իր դռներն է բացում Քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր Մեր զավակների և ուխտավորների առջև։ Հիշում ենք երկրաշարժն իր սարսափելի հետևանքներով, որ հազարավոր կյանքեր խլեց, շատերին անօթևան դարձրեց, մեր հայրենիքը և ժողովրդին կանգնեցրեց բազում դժվարությունների առջև։ Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերաօծման արարողությունը։ Մեր հոգիները, որ կրում են ողբալի իրադարձության տարիների վիշտն ու վերքերը, եկեղեցու վերականգման առիթով քաջալեր զգացումներով են պարուրվում՝ որպես առհավատչյա նաև այսօրվա մեր կյանքի նեղությունների ու խնդիրների հաղթահարման և մեր ազգի խաղաղ ու բարօր հարատևության։ Տասնամյակների ընթացքում աղետահար Մեր ժողովուրդը իր աշխատանքով, բարեկամ երկրների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ ապրեց։ Նույնպես և Գյումրիի սրտում խոնարհված այս եկեղեցին ավերակներից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ հայորդյաց աստվածսիրության և զորեղ հավատքի վեմի վրա։ Հիրավի, հավատքի վեմի վրա է Աստված հիմնում եկեղեցին, ինչպես շեշտվում է մեր հայրերի աղոթքում. «Հիմնեցուցեր զեկեղեցի Քո ի վերայ վիմի հաւատոյ»»,-ասաց Վեհափառ Հայրապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Տիրոջ ողորմությամբ այսուհետ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարկի ներքո վերսկսվելու են աստվածպաշտական արարողությունները, և երկնավոր շնորհներն ու օրհնություններն են բաշխվելու հավատավոր հայորդիներին։ Իր խոսքում Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հայորդիների եկեղեցանվիրումի ու առ Աստված մշտավառ հավատքի շնորհիվ կառուցվող և վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի ու զորության աղբյուր՝ հայրենիքի հանդեպ սիրով, բարությամբ և ազնվությամբ զորացնելով Քրիստոսին հավատացող ազգի զավակների ոգին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև փաստեց, որ հայ ժողովրդի հոգևոր կյանքը Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ծաղկում, Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ սրբազան արժեքներով ապրելու և դիմակայելու ապազգային ընթացքներին, պայքարելու վասն արդարության ու ճշմարտության և ազգային իրավունքների պաշտպանության: «Շիրակցիների հավատավոր, աննկուն ոգու յուրօրինակ խորհրդանիշ է այս եկեղեցին։ Սիրելիներ, որքան անսասան պահենք ու ամուր դարձնենք մեր հավատքը, այնքան զորություն պիտի ունենանք միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու, հեռու վանելու քինախնդրությունը, վախն ու խարդավանքը և մեզ պատած վշտերի ու կորուստների խավարի մեջ արշալույս բացելու։ Վերականգնված Սուրբ Ամենափրկիչ տաճարը այս իրողության հոյակերտ վկան ու ապացույցն է»,-ասաց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ամենքին լինել ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնել ամուր հիմը միասնության, առ հայրենին աննվազ սիրո, դարձնել պատվար փորձությունների հաղթահարման և ազգային ինքնության անխաթար պահպանման։ Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հավատացյալներին միշտ շեն ու պայծառ պահել Սուրբ Ամենափրկիչ գեղեցկակերտ եկեղեցին, բանուկ պահել ճանապարհը դեպի նվիրական տաճարը՝ հաստատելով, որ Մայր Եկեղեցուն հավատարիմ մնալով, մեր վերելքը խարսխելով աստվածահաճո գործերի և ազգանվիրումի վրա՝ կամրագրենք երաշխիքը բարեհույս կյանքի և հզոր, զարգացող հայրենիքի։ Այնուհետև Նորին Սրբությունն իր Հայրապետական բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, թեմի հոգևոր սպասավորներին, թեմական և ծխական խորհրդի անդամներին, ինչպես և եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը ներդրած բոլոր անձանց՝ ի գլուխ տիար Վարդան Ղուկասյանի։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի հայ ժողովրդին, հոյաշեն Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և խաղաղություն շնորհի հայրենի մեր երկրին, բարօրություն, ապահով ու անվտանգ կյանք համայն մեր ժողովրդին։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման հիշարժան իրադարձության կապակցությամբ Հայոց Հովվապետը եկեղեցուն ընծայեց Քրիստոսի խաչելության սրբապատկերը՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր բազմամյա վաստակի և նախանձախնդիր ծառայության գնահատանքով շնորհեց եպիսկոպոսական պանակե։ Ընդառաջ թեմակալ առաջնորդի միջնորդության` Վեհափառ Հայրապետը նաև տիար Վարդան Ղուկասյանին փոխանցեց նրան շնորհված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանը։ Այնուհետև ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը Հավարտ Սուրբ Պատարագի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։Ավելին22:4007.12.24 -
ՄիջազգայինՍիրիայի զավթումից հետո Թուրքիան Հարավային Կովկաս է գալու՝«Զանգեզուրի միջանցքով».չարագուշակ ակնարկներՍիրիայում թուրքամետ զինյալների հաջողություններին զուգահեռ՝ Թուրքիայում ակտիվացել են զրույցները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։Ավելին22:3007.12.24 -
ՍպորտՎեսթ Հեմի հարձակվող Անտոնիոն սարսափելի ավտովթարի է ենթարկվել«Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն սարսափելի ավտովթարի է ենթարկվել։ Լոնդոնյան ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել․ Մեջբերում. «Վեսթ Հեմը կարող է հաստատել, որ հարձակվող Մայքլ Անտոնիոն այսօր ավտովթարի է ենթարկվել: Ակումբում բոլորի մտքերն ու աղոթքները Մայքլի, նրա ընտանիքի և ընկերների հետ են: Ակումբը կհրապարակի թարմացված տեղեկատվություն»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ: Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մայքլ Անտոնիոն ավտովթարի է ենթարկվել Լոնդոնի մերձակայքում գտնվող Էսեքսում և ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց։ Մանրամասները սպասվում են ավելի ուշ։Ավելին22:2007.12.24 -
ԱռողջապահականԱպառիկ և անտոկոս վիրահատություններ. «Աջափնյակ» ԲԿ-ի ամանորյա առաջարկը«Աջափնյակ» բժշկական կենտրոնը Ամանորի նախաշեմին բուժառուներին առաջարկում է տոնական փաթեթներ՝ ապառիկ ու անտոկոս վիրահատություններ՝ 6-ից 12 ամսվա մարման ժամկետով:Ավելին22:1507.12.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարներըԴեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը։ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ հասարակության շրջանում այս առնչությամբ ընթացող ակտիվ քննարկումները։ Հայաստանի և Էստոնիայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համար առկա մարտահրավերների շուրջ։Ավելին22:1207.12.24 -
Արտաքին քաղաքականությունԹուրքական դիվանագիտության գայլի «հայկական» անցյալը. Սինիրլիօղլուն՝ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը:Ավելին22:0007.12.24 -
ՄիջազգայինՍեուլում մոտ 150 հազար մարդ է մասնակցում Կորեայի նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաքինԳրեթե 150 հազար մարդ է մասնակցում Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) նախագահի հրաժարականի պահանջով ցույցին Սեուլում՝ Յոիդո շրջանում, որտեղ երկրի ազգային ժողովն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Գործակալության ոստիկանական աղբյուրների համաձայն՝ խորհրդարանի դիմաց հավաքվել է 149 հազար մարդ։ Կազմակերպիչները՝ ներառյալ Կորեայի արհմիությունների կոնֆեդերացիան, մասնակիցների թիվը գնահատում են 1 միլիոն: Մայրաքաղաքի կենտրոնի Գվանգվամուն հրապարակի մոտ տեղի է ունենում պահպանողական խմբերի զուգահեռ հանրահավաք՝ ի պաշտպանություն նախագահի։ Yonhap-ի աղբյուրների համաձայն՝ մասնակիցների թիվը հասնում է 20 հազար մարդու։ Միաժամանակ կազմակերպիչները պնդում են, որ 1 միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ աջակցելու պետության ղեկավարին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցությունը որոշում է կայացրել դեմ քվեարկել երկրի նախագահին իմփիչմենթ հայտարարելու նախագծին, որը ներկայացրել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Նախագահին իմփիչմենք հայտարարելու համար ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է իշխող կուսակցության 8 պատգամավորի ձայն։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։ Դրանից հետո երկրի ոստիկանությունը հետաքննություն էր սկսել նախագահի նկատմամբ, իսկ երկրի պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել։Ավելին21:4007.12.24 -
ՔաղաքականՍգո էջը Գյումրիում փակվում է. հարություն առած քաղաքի դանդաղ վերակառուցումըԱյսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է: Ամեն տարի այս օրը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցած ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել: Պաշտոնական տեղեկություններով՝ երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:Ավելին21:2007.12.24 -
ՔաղաքականԳյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ այցելել է 1988թ․ երկրաշարժից տուժած Վանաձոր, Սպիտակ, ապա՝ Գյումրի։ Ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Ուշագրավ է, որ Նիկոլը Գյումրիում չի մասնակցել հենց այսօր տեղի ունեցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը: Ծաղկեպսակը դնելուց ու խոնարհվելուց անմիջապես հետո հեռացել է Գյումրուց ու թռել Փարիզ՝ Աստվածամոր տաճարի վերաբացմանը մասնակցելու։ Դուրս է գալիս՝ մեր Հայ առաքելական եկեղեցու, Գյումրու գլխավոր տաճարի վերաօծմանը չի մասնակցում, բայց գնում է Մակրոնի հետ պաչիկ-պուչիկ անելու ու Թրամփի հետևից վազելու։ Ի դեպ, իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը Գյումրու համար, աղետի գոտին վերականգնելու համար։ Այստեղ հիշենք, որ Աղետի գոտին վերականգնելու աշխատանքները սկսել են երկրաշարժից ուղիղ 10 տարի անց՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո միայն։ Այդ ընթացքում Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով: Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը, որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, դպրոցներ, մշակութային հաստատություններ կառուցվեցին, ենթակառուցվածքներ ստեղծվեցին ու զարգացան։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո շարունակվեց կիսատ մնացածի վերականգնումը։ Երբ Նիկոլը եկավ իշխանության, մնացել էր լուծելու 5396-ից ընդամենը 453 ընտանիքի տանիքի ապահովման հարցը։ Փոխանակ խնդիրը լուծելու, Նիկոլը սկսեց ամբաղ-զամբաղ հայտարարություններ անել։ Օրինակ՝ • 2018թ․ դեկտեմբերի 7․ «Չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի»։ • 2019թ․ սեպտեմբերի 16․ «Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»։ • 2019թ․ դեկտեմբերի 6․ «Տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նակտմամբ չէ, որ պետությունն ունի պարտավորություն․․․»: • 2019թ․ դեկտեմբերի 7․ «Մարդ կա ստացել ա փողը, տունն առել ա ու վաճառելա ինչ-ինչ պատճառներով ու հիմա չունի: Էդ մարդու նկատմամբ պետությունը պարտավորություն չունի»։ Էդ ամենը քաջ իմանալով, 2021թ․ գյումրեցիները գնացին ու գյուռ-գյուռ ընտրեցին Փաշինյանին։ Եթե չեմ սխավում, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը Գյումրիում հավաքեց բոլոր մարզերի ու խոշոր քաղաքների համեմատ ամենաքիչ ձայնը։ Երևի հենց դա գնահատելով, Փաշինյանն այս օրով նախընտրեց Քվազիմոդոյին, քան սգո էջը փակող ու վերածնվող գյումրեցուն։Ավելին21:0007.12.24 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ Մարդու իրավունքների պաշտպանը հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանն Ադրբեջանի կողմից, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, վերջիններիս նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին, սեռով պայմանավորված` կանանց թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության պատճառներին և ոլորտին առնչվող այլ հարցերի:Ավելին20:4507.12.24