Լրահոս
2024-12-14
-
ՍպորտՎեսթ Հեմի 15-ամյա դարպասապահը մահացել է«Վեսթ Հեմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ուղեղի քաղցկեղից մահացել է ակադեմիայի 15-ամյա ֆուտբոլիստ Օսկար Ֆեյրսը։ Լոնդոնյան ակումբը հայտարարում է, որ Մ15 թիմը ներկայացնող դարպասապահը կյանքից հեռացել է «քաջությամբ պայքարելով քաղցկեղի դեմ»։ 2023 թվականի օգոստոսին տղայի մոտ հայտնաբերվել էր 7 սանտիմետրանոց ուղեղի ուռուցք։ Սկզբում նրան սխալմամբ ախտորոշել էին հոգեկան խնդիրներ և միգրեն, սակայն հետագայում հնարավոր եղավ պարզել առողջական խնդիրների իրական պատճառը։ 2023 թվականի ամռանից սկսած՝ Ֆեյրսը ենթարկվել էր յոթ վիրահատության, անցել էր քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կուրսեր, սակայն դա չի փրկել ֆուտբոլիստի կյանքը, փոխանցում է Armsport-ը։Ավելին12:1514.12.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 14.12.2024Մամուլի տեսություն 14.12.2024Ավելին12:0514.12.24 -
ԻրավականԵրևանում 23-ամյա երիտասարդը եղբայրների հետ վիճաբանել, ապա դանակաhարել է 2 անչափահասի․ կան ձերբակալվածներԴեկտեմբերի 8-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ժամը 21:00-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոմն Տիգրանը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչներ 17-ամյա Արտյոմ Մ․-ին և 17-ամյա Դավիթ Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Տիգրանը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Տիգրան Ս․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր եղբայրներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արայիկ Ս․-ի և 18-ամյա Գևորգ Ս․-ի հետ միասին Նուբարաշեն 6-րդ փողոցի 144 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմ Մ․-ին և Դավիթ Ա․-ին: Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների կողմից Տիգրան և Գևորգ Ս․-երը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արայիկ Ս․-ին և վիճաբանության այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին12:0014.12.24 -
ՀասարակականՎթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. զոհ կաԴեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Porsche մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած BMW (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1977 թ․) և GAZ (վարորդ` Խ. Ս.) մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև մոտակա յուղման կետի տարաներին և վրաերթի ենթարկել քաղաքացի Ա. Գ.-ին (ծնված 1970 թ․), որը տեղում մահացել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։Ավելին11:4514.12.24 -
ՀասարակականՁին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեկտեմբերի 14-ին, ժամը 08։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները պարանների օգնությամբ կենդանուն դուրս են բերել փոսից։Ավելին11:3014.12.24 -
Մամուլի տեսությունՈվքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Ասում են` կոմպրոմատների պատերազմի առաջամարտիկները Անդրանիկ Քոչարյանը և Արսեն Թորոսյանն են, որոնցից խմբակցությունում բոլորը «ստրախ կերած են»։Ավելին11:1514.12.24 -
ՀասարակականՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի դրանից՝ հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։ Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին11:0014.12.24 -
ՀասարակականՀայաստան, Արցախ, Սփյուռք. «Էլբակյան» կրթահամալիրն ու Eco Pen-ը մրցանակաբաշխությանն են մասնակցելԳիտելիքը, զարգացումն ու նորարարությունները «Էլբակյան» կրթահամալիրի առաջնահերթություններն են լինելու նաև նոր՝ 2025 թվականին: Հենց այս սկզբունքներով են «Էլբակյան» կրթահամալիրն ու ECO PEN ընկերությունը մասնակցել «Հայաստան, Արցախ, Սփյուռք» 15-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը:Ավելին10:4514.12.24 -
ԻրավականԴստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը դատախազն ուղարկել է դատարանԳլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Դատախազությունից հայտնում են՝ դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): 2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4214.12.24 -
ՀասարակականԵրկար ժամանակով լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3014.12.24 -
ՀասարակականԿցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանըԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 04:50-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բավրա գյուղում կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ու. Ջ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կցորդիչը երթևեկությունը դարձրել է երկկողմանի փակ: Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգվել է։Ավելին10:1514.12.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»Իրականում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձել է բռնել ՔՊ-ականների վախը: Այդ նիստում ևս նրա գլխավոր մեսիջը եղել է այն, որ չի հանդուրժի անգամ իր ամենամերձավորին, որը կբռնի Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ճանապարհը` «կդավաճանի» թիմին, այսինքն` որևէ ինքնուրույնություն կդրսևորի, մազաչափ դուրս գալով ստրուկի և ուսապարկի կարգավիճակից։Ավելին10:0514.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին10:0014.12.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ երիտթևը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է։Ավելին09:4814.12.24 -
Մամուլի տեսությունԻնչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»Այս օրերին իշխանության և իշխանամերձ շրջանակների «արևմտյան հատվածը» տեղեկություններ է տարածում, թե փետրվարին Փաշինյանը կարող է այցելել Վաշինգտոն:Ավելին09:4614.12.24 -
Մամուլի տեսություն«Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգևավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին»:Ավելին09:4214.12.24 -
Մամուլի տեսությունՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»30-ամյա Ջուլիետա Ազարյանը, քաղաքական կարիերա չունենալով, միանգամից դարձել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Նա 2016 թվականին ավարտել է ՀՀ Երևանի Էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջը։Ավելին09:3814.12.24 -
Մամուլի տեսությունՔՊ երիտթևը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Նախ՝ վերջինս խմբակցության նիստին «կես բերան» փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին ու ասել, թե պետք չէր նրա անձնական նամակագրությունը հանրայնացնել ու կարդալ:Ավելին09:3514.12.24 -
Մամուլի տեսությունԱղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների՝ նախաքննական մարմինը առաջիկայում առարկայական գործողությունների կգնա։Ավելին09:3014.12.24 -
ՀասարակականԳերարագ ինտերնետ՝ Հայաստանի 28 քաղաքներում և Բագրատաշենի անցակետում. Ucom-ն ամփոփում է տարինՀայաստանում 5G ծածկույթ ունեցող քաղաքների թիվը հասել է 28-ի: Հենց նոր սերնդի 5G ցանցի գործարկումն է Ucom-ը համարում 2024 թվականի իր ամենամեծ ձեռքբերումը: Ամփոփելով տարին՝ ընկերությունն իր բաժանորդներին նոր անակնկալներ է խոստանում:Ավելին09:1514.12.24