Լրահոս

2024-12-14
  • Հասարակական
    Պետք ա դիմանալ, ուրիշ տարբերակ չունենք. մրսող Երևանը ջերմություն է փնտրում
    Հայաստանում ցուրտ է: Հանրապետությունում փակ և դժվարանցանելի շատ ճանապարհներ կան: Լեռներում քամի է, մառախուղ, հարթավայրում՝ մերկասառույց: Բայց երևանցիները գտել են տարվա ամենացուրտ եղանակը ջերմացնելու հնարքները: Ձմեռային հեքիաթի հետևից շատ զբոսաշրջիկներ են Հայաստան եկել:
    22:40
    14.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Թեժացումնե՞ր, թե՞ վճռորոշ գոլ. հարձակվող նախագահ ընտրեց Վրաստանը, Զուրաբիշվիլին չի ուզում հեռանալ
    Վրաստանը նոր նախագահ ունի, բայց հինը հրաժարվում է գնալ: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է ընտրել ոչ թե ժողովուրդը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան: 224 ձայնով է Վրաստանի նախագահ ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված Միխեիլ Ղավելաշվիլին, որը նախկին պատգամավոր է ու նախկին ֆուտբոլիստ: Նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը նաև նախագահի ընտրություններին չի մասնակցել: Ընդդիմությունն իր կողմնակիցների հետ նորից Թբիլիսիի փողոցներում է: Ռուսթավելի պողոտայում էր նաև Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի հրաժարվի նախագահի պաշտոնից:
    22:20
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հարավային Կորեան կոչ է անում հետաքննել հեղաշրջման փորձը
    Հարավային Կորեայի ընդդիմությունը, նախագահ Յուն Սոկ Յոլին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ խորհրդարանական հաջող քվեարկությունից հետո, կոչ է արել անհապաղ հատուկ դատախազ նշանակել բռնության փորձը հետաքննելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեմոկրատական ​​կուսակցությունը հայտնել է, որ նախագահի կողմից իր պարտականությունների դադարեցումը միայն առաջին քայլն է, և կուսակցությունը բոլոր ջանքերը կգործադրի հատուկ դատախազ նշանակելու համար՝ հետաքննելու իշխանության բռնազավթումը»,- նշված է հայտարարության մեջ։ Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 12-ին քվեարկել է հատուկ դատախազ նշանակելու օգտին, որը կհետաքննի ռազմական դրության իրավիճակը և չորրորդ անգամ պաշտպանել է նախագահ Կիմ Գուն Հիի կնոջ նկատմամբ հատուկ հետաքննություն անցկացնելու օրինագիծը։ Երկու որոշումներն էլ ընդունվել են 195 կողմ ձայներով։ Ընդդիմությունը հաստատել է նաև արդարադատության նախարար Պակ Սուն Ջեի և ոստիկանապետ Չո Ջի Հոյի իմպիչմենտը, և նրանք ժամանակավորապես դադարեցրել են իրենց պարտականությունները։
    22:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ վիրավոր կա
    Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    21:40
    14.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թուրքական ներդրումները կկործանեն Հայաստանի անկախությունը. Դաշնակցության ժողովը և անելիքը
    Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, բայց ոչ ուրացման և հայկական պետականությունը վտանգելու գնով. սա է եղել այսօր Երևանում ՀՅԴ-ի հրավիրած համաժողովի գլխավոր ուղերձը: Փաշինյանի կառավարության այսօրվա քաղաքականությունը անվանել են էֆթանազիա՝ հայկական ինքնության քնքուշ մահ:
    21:20
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է առվակում․ տուժածներից մեկն անչափահաս է
    Այսօր՝ դոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ոսկետափ գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է առվակի մեջ և 2 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ «Վեդի» բժշկական կենտրոն, ապա Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    21:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից
    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում: Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը: Տեղեկացնենք նաև, որ տղամարդականց 109 կգ քաշայինների B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանն այսօր երկամարտի 360 կգ արդյունքով 11-րդ արդյունքն է ցույց տվել: Պոկում վարժությունում Պետրոսյանը 155 կգ արդյունք է գրանցել, իսկ հրումում՝ 205 կգ:
    20:45
    14.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Թուրքական սպառնալի՞ք, թե՞ շանս. քնքուշ մահվան են տանում պետությունը
    Հայլուր 20։30 Թուրքական սպառնալի՞ք, թե՞ շանս. քնքուշ մահվան են տանում պետությունը
    20:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
    Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
    20:15
    14.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Շատ վախենալու վիճակ էր. անորոշության զգացողությամբ՝ սիրիահայերի առաջին խումբն է Երևան եկել
    Այսօր նախատեսված Դամասկոս-Երևան չվերթը չեղարկվել է: Սիրիահայերի մի խումբ հայրենիք է հասել Բեյրութ-Երևան չվերթով՝ որոշ ընտանիքներ անվերադարձ, շատերը՝ վերադառնալու հույսով: «Հայլուր»-ը մեր հայրենակիցներին «Զվարթնոց»-ում է դիմավորել:
    20:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն ցավալի վնասվածք ստացավ
    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը, hայտնում է Armsport-ը։ Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը: Առջևում հրում վարժությունն է:
    19:40
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ
    Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Ո․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը: Փրկարարներն ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և վարորդ Վ․ Ո․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
    19:20
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.84 դրամ։
    19:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Scania» բեռնատարը․ կա 5 վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Կապան քաղաքի օդանավակայանի մոտ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    18:45
    14.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Սիրիահայերի առաջին խումբը եկավ Հայաստան. ականատեսների վկայություններ
    Հայլուր 18։30 Սիրիահայերի առաջին խումբը եկավ Հայաստան. ականատեսների վկայություններ
    18:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկրի անկումը կանխելու փոխարեն, մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել․ Արմեն Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին: Քաղաքացիներից մեկը հարց է ուղղել․ ««Սերժն է բերել Նիկոլին» թեզը եռանդուն կերպով առաջ են մղում թե՛ նախկին նիկոլականներ, թե՛ որոշ ընդդիմադիր շրջանակներ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց մոտեցումների նմանությունը»: Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. ««Սերժն ա բերել Նիկոլին» ասողների 99%-ը «մերժել է Սերժին» 2018-ին։ Նրանց միավորում է կոլեկտիվ սխալը, անհատական մեղքը, անձնական թույլհոգությունը։ Ուստի զարմանալի կլիներ, եթե ձեր մատնանշած շրջանակներին միավորեր ոչ թե մեր դեմ պայքարը, այլ երկրի ապագայով մտահոգությունը։ Կրկնեմ. նրանց ճակատին դրոշմված է 2018-ին Հայաստանը կործանման տանելու խարանը։ Բարոյականության և խիզախության խնդիր ունեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին շամպայն էին գմփացնում և մաղարիչներ անում Սարգսյանի հրաժարականի առիթով, իսկ հիմա, ապաշխարելու և խոստովանելու փոխարեն, քաղաքական ծամածռությունների նոր պրիստուպի մեջ են։ Բացի բարոյահոգեբանական շարժառիթներից, այդ շրջանակներն ունեն նաև մեկ այլ մոտիվացիա. գալիք ընտրություններին դիրքավորվելու, դեպուտատ դառնալու կամ մնալու խնդիր են լուծում՝ ըստ իրենց։ Կողքից շատ ծիծաղելի և նողկալի են այդ վաղաժամ մրցավազքի պատկերները։ Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն, մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել»։
    18:15
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թե «դուխ» ունե՛ք, մի փրայմերիզ էլ Երևանում անցկացրեք․ Գևորգ Ստեփանյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․ «Տիգրան ջան սիրուն Չի՛ Մոտենում է հերթական ֆարս կոմբինացիան, երևանցիներին պետք է մատուցվի նոր քաղաքական տրագիկոմիդիկ սերիալի վերջին մասը։ Երևան քաղաքի կառավարման ձախողումն ամեն ոլորտում պետք է ջարդվի մեկ մարդու վրա ու հենց էդ մեկ մարդը Դու ես հենց Դու, Տիգրան ջա՜ն։ ՔՊ~ն Երևանում մերժվելուց ու ընդամենը 9% քվե ստանալուց հետո, հասունացել է պահը քավության նոխազին «ժերտվա» տալու պահը։ Քաղաքային տրանսպորտի թանկացումը մինչև 300դր, կարմիր գծերի 13 անգամ թանկացումը, տեղական տուրքերի թանկացումը մի քանի անգամ, գույքահարկի ու անորակ ասֆալտի ու հազարավոր շինթույլտվությունների մեղավորին պետք է կարգել միակ մեղավոր ու միակ պատասխանատուն ու հեռացնել։ Էս պարագայում SMS ու Watss Ap~ը չեն գործում, պետք է աշխատի սեփական թիմի ձեռքերով հեռացնել, մեկ անգամ արդեն ունեն նման փորձ։ Եթե ստացվի իրագործել կարճամետրաժ «ֆիլմի» սցենարը, ապա թե «դուխ» ունե՛ք, մի փրայմերիզ էլ Երևանում անցկացրեք ու կհասկանաք, դուք չկա՛ք էլ, ձեզ սխալ են զեկուցում, դուք չե՛ք տիրապետում Երևանում ստեղծված իրավիճակին։ Քաղաքն ու քաղաքացուն էս օրին հասցրած միակ մեղավորն ու միակ պատասխանատուն ՔՊ~ն է, իր ամբողջ պերճանքով։ Միակ լուծումը՝ արտահերթ ընտրություններ»։
    18:00
    14.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Անտեսանելի «մարդասպան» է շրջում Երևանում. գերվտանգավոր է դարձել օդի աղտոտվածության ցուցանիշը
    Երևանում օդի աղտոտվածության չափն անցել է վտանգավորի սահմանը: Մասնագետներն ահազանգում են՝ մարդիկ նոր առողջական խնդիրներ են կուտակում, իսկ քաղաքապետարանը փորձում է հանգստացնել մարդկանց, թե ամեն ձմեռ էլ Երևանի օդում փոշու պարունակությունն աճում է: Գեղամա լեռներից քամիներ չեն գալիս, որ մաքրեն: Չի ուզում խոստովանել մայրաքաղաքի իշխանությունը, որ Երևանը չի նախապատրաստվել ձմռանը՝ նաև օդի մաքրության տեսանկյունից: Ճիշտ հակառակն են արել՝ համատարած ծառահատումների պատճառով գրեթե անօդ են թողել Երևանը:
    17:45
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ջայլամի քաղաքականություն է վարում. Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Թուրքիան հայտարարում է, որ վերականգնելու է Օսմանյան կայսրությունը: Եվ ոչ միայն հայտարարում է, այլև գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս պայմաններում Հայաստանը ջայլամի քաղաքականություն է վարում՝ գլուխը թաղում է ավազի մեջ, որ ոչինչ չտեսնի, բայց բացում է xxx-ը՝ իրեն զրկելով պաշտպանվելու հնարավորությունից»։
    17:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է։ Արմավիրի մարզում մառախուղ է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
    17:15
    14.12.24
    Ավելին