Լրահոս

2024-12-14
  • Img default alt hy
    Սպորտ
    Կօգնի վերակառուցո՞ւմը․ Գվարդիոլան կգնա կտրուկ քայլերի
    «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է կազմի լուրջ վերակառուցմանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում։ The Telegraph-ի տվյալներով՝ ակումբը կարող է իրականացնել 4-6 տրանսֆեր առաջիկա երկու պատուհաններում՝ ուժեղացնելով պաշտպանության, կիսապաշտպանության և հարձակման գծերը։ Հնարավոր ձեռքբերումների թվում նշվում են Մարտին Սուբիմենդին («Ռեալ Սոսյեդադ»), Բրունու Գիմարայեշը («Նյուքասլ») և Ֆլորիան Վիրտցը («Բայեր»)։ Պաշտպանության համար դիտարկվում են Ջարադ Բրանթուեյթը («Էվերթոն»), Մարկ Գյուին («Քրիստալ Փելաս») և Ալֆոնսո Դևիսը («Բավարիա»)։ Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ թիմը ճգնաժամ է ապրում և գտնվում է Պրեմիեր լիգայի 4-րդ հորիզոնականում՝ 8 միավորով հետ մնալով «Լիվերպուլից», փոխանցում է Armsport-ը։
    17:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում քամին 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ
    Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասը կազմում է մի քանի մլն դրամ, իսկ Կ․ Եղիազարյանի հանձնարարականով գիշերվանից արդեն գյուղում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի, Արագածի մասնաճյուղի էլեկտրիկները։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։ Ավերածություններ կան նաև Ծաղկաշենում:
    16:45
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՍԱՏՄ ղեկավարը այցելել է Ջերմուկ
    Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Հայտնում են տեսչական մարմնից: Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է համապատասխանում իրավական ակտերով սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջներին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է տնտեսվարողների հետ, քննարկել առկա խնդիրները, հորդորել պատշաճ կերպով իրականացնել հանրային սննդի կազմակերպումը, պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը: Տեսուչները գույքագրել են բոլոր անհամապատասխանությունները, տրվել է ժամանակ դրանք արագորեն շտկելու համար:
    16:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը
    85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Այս մասին հայտնում է Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում։ «85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին: Շատ դժվար է խոսել Ձեր մասին անցյալ ժամանակով։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։ Հանգչեք խաղաղությամբ, Հայրո Միխայլովիչ»,- գրել է Մուրադյանը։ Նշենք, որ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է ԵՊԲՀ–ն։ 2002-2014 թվականներին ղեկավարել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը: Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, կատարել հազարավոր վիրահատություններ: Գալստյանը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր, բժշկագիտության նվիրյալ, որն անուրանալի ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։
    16:15
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը բարձրացնում է Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերը
    Ամերիկայի Միացյալ Նահանգները 2025 թվականի հունվարի 1-ից բարձրացնելու է Չինաստանից ներմուծվող պոլիկրիստալիկ սիլիցիումի թիթեղների և վոլֆրամի արտադրանքների մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդվում է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի հրապարակած փաստաթղթում։ Ըստ հրապարակման՝ նոր որոշման նպատակն է նվազեցնել Չինաստանից ներմուծման կախվածությունը, որը սպառնում է ԱՄՆ մատակարարման շղթաների կայունությանը։ «Մաքսատուրքերի բարձրացումը խթանելու է ազգային արտադրության ներդրումները և նպաստելու է տեղական արդյունաբերության զարգացմանը»,- նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հրապարակման դաշնային ռեգիստրում։ Նոր տուրքերով վոլֆրամից պատրաստված արտադրանքի, ինչպես նաև՝ չմշակված նյութերի, թիթեղների և թաղանթների համար մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25 տոկոս։ Այս միջոցառումները միտված են ազգային անվտանգության պաշտպանությանը և աջակցելու են ռազմավարական ոլորտներին, ինչպիսիք են պաշտպանական արդյունաբերությունը, ավտոմեքենաշինությունը և էներգետիկան։ Միևնույն ժամանակ, արևային մարտկոցների և միկրոչիպերի բաղադրիչների, այդ թվում՝ պոլիկրիստալիկի և սիլիցիումի թիթեղների մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50 տոկոս։ Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ Առևտրի մասին օրենքի շրջանակներում։
    16:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
    15:45
    14.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ընկած երկրի ցնծությունը. Ասադի տապալումն են տոնում Հալեպից՝ Դամասկոս
    Սիրիայում այսօր հակասական տրամադրություններ են: Ժողովրդի մի մասը տագնապած է Սիրիայի տարբեր շրջաններում սկսված բախումներով, տարբեր պատճառներով ու տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ իրականացվող խոշտանգումներով, մի մասն էլ ցնծում է: Ասադի կառավարության տապալումից հետո Դամասկոսում առաջին ուրբաթօրյա աղոթքը տոնական շքերթով է ուղեկցվել:
    15:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ցմահ ազատազրկում՝ ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետի նկատմամբ
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդին, տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ոստիկանության ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում: Դատախազը 2024 թվականի մարտի 5-ին իր ճառով միջնորդել էր Դանիել Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, այլ հանցանքը թաքցնելու և դրա կատարումը հեշտացնելու նպատակով ծառայողական գործունեության կատարման մեջ գտնվող երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար և մեղադրյալի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը: Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ցմահ ազատազրկումը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:18
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Գլոբալ ֆորումի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գլոբալ ֆորումի մասնակիցներն հատկապես հետաքրքրված էին 1919-1921 թթ. Ստամբուլյան դատավարություններով և Հայոց ցեղասպանության՝ միջազգային իրավունքի վրա ունեցած դերով: Ֆորումի մասնակիցները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
    15:07
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին
    224 ընտրական ձայնով՝ Վրաստանի նախագահ է ընտրվել Միխեիլ Ղավելաշվիլին։ Այս մասին հայտնում  է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
    14:54
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը
    Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։
    14:45
    14.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
    Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար», - ասել է Հակոբյանը:
    14:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հանրապետությունում մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք
    Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք, սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։ Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։ Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը 12:00-16:00): Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ: Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
    14:15
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում․ վիրավորներից 2-ը Հնդկաստանի քաղաքացիներ են
    Դեկտեմբեր 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գևորգ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նիզամի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա․-ն և ուղևորներ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Վենգատեսա Վիրասամինն ու 27-ամյա Ռիզվանը (ում ամբողջական տվյալները ճշտվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    14:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը վստահ է, որ կրկին կարող է ղեկավարել Կառավարությունը
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ վստահ է իր կարողությունների վրա՝ կրկին զբաղեցնելու Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնը։ «Իրականում, ես յուրաքանչյուր րոպե, ժամ, օր և շաբաթ ավելի եմ ներգրավվում պայքարում և ցանկանում եմ մարդկանց ոգեշնչել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շոլցը Apokalypse & Filterkaffee փոդքաստի ընթացքում՝ պատասխանելով Բունդեսթագում վստահության քվեի քննարկումների վերաբերյալ հարցին։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի վերջին դաշնային ընտրությունների ժամանակ նույնպես համարվել էր, որ շանսեր չունի, բայց, այնուամենայնիվ, կարողացել է ստանձնել կանցլերի պաշտոնը։ «Հենց դրա համար եմ կրկին վստահում ինքս ինձ»,- ընդգծել է Շոլցը։ Միաժամանակ, Շոլցը նշել է, որ ընտրությունները քաղաքացիների որոշումն են։ «Հենց այդ պատճառով էլ ես հիմա ստեղծում եմ արտահերթ դաշնային ընտրությունների հնարավորությունը, որոնք կանցկացվեն ոչ թե հաջորդ տարվա սեպտեմբերին, այլ փետրվարին»,- պարզաբանել է կանցլերը՝ հավելելով, որ այդ ժամանակ Գերմանիայի բնակիչները հնարավորություն կունենան որոշելու երկրի ապագա ուղին։
    13:45
    14.12.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանը նախագահ է ընտրում. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը
    Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջին անգամ նախագահը կընտրվի ոչ թե ժողովրդական, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի քվեարկությամբ: Խորհդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը չի մասնակցում ընտրություններին: Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից առաջադրված նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
    13:30
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթար-վրաերթի վարորդին․ նա եղել է ոչ սթափ
    Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռ․ Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության , եղել է ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։
    13:15
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԶՈւ-ում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը ամենօրյա ուշադրության ներքո են․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին, տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։ Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են: «Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին մենք չենք հետապնդում պետական մարմիններին թիրախավորելու նպատակ: Հակառակը՝ փորձում ենք համագործակցության ձևաչափով, համատեղ ջանքերով ապահովել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը», – ասել է Պաշտպանը: Հատուկ ընդգծվել է, որ զինծառայողների վերաբերյալ ՄԻՊ հաստատությունում ստացված բողոքների զգալի մասը վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկմանը, պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը և սպասարկմանը: «Զինծառայողները վերոնշյալ խնդիրների մասին ինձ տեղեկացնում են նաև զինվորական հաստատություններ այցերի և նրանց հետ առանձնազրույցների ընթացքում»,- ասել է Անահիտ Մանասյանը: Ամփոփելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է Պաշտպանության նախարարության և ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն էլ իր խոսքում անդրադարձել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված զորակոչիկների և զինծառայողների պատշաճ բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների հետ կապված հարցերին, ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմներին։ Հատուկ նշել է, որ զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը։ Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
    13:00
    14.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր»․ «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգևավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին»:
    12:45
    14.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Թուրքերն ու հրեաները կբախվե՞ն Սիրիայում. քրդերն օգնություն են խնդրում Իսրայելից
    Հայլուր 12։30 Թուրքերն ու հրեաները կբախվե՞ն Սիրիայում. քրդերն օգնություն են խնդրում Իսրայելից
    12:30
    14.12.24
    Ավելին