Լրահոս
2024-12-15
-
ՀասարակականՍերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ականավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանի մահվան կապակցությամբ, hայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն վայելող բժիշկ-գիտնականի մարդկային և մասնագիտական որակները, նրա զգալի ավանդը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես՝ ուռուցքաբանության զարգացման ասպարեզում, ոլորտը երիտասարդ բժիշկ-մասնագետներով համալրելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու գործում: Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Հայրապետ Գալստյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:Ավելին16:3015.12.24 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ ԲորդյուժաՀիշեցնենք, որ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին և չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին ու զորավարժություններին։Ավելին16:1015.12.24 -
ՀասարակականԵրևանում փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունըԴեկտեմբերի 8-ին բնակարանային գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 48-ամյա Ռաֆաել Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, անհայտ անձինք պարիսպը անցնելու միջոցով մուտք են գործել տան տարածք, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են, հայտնում է Shamshyan.com-ը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռաֆաել Մ․-ն «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենն է։Ավելին16:0015.12.24 -
ՍպորտՊորտուգալացի գործակալը հաստատել է, որ Թիկնիզյանը հետաքրքում է եվրոպական սկաուտներինՊորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան Матч ТВ-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ եվրոպական ակումբների կողմից իրոք հետաքրքրություն կա։ Տյուկավինը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանը մասնակցել է 16 խաղի՝ աչքի ընկնելով խփած 2 և կատարած 1 գոլային փոխանցմամբ։ — Ասել եք, որ Բատրակովին դիտարկում են եվրոպական սկաուտները։ Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց հանդեպ կա հետաքրքրություն։ — Դիտարկում են բոլոր այն երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք ներկայումս լավ մակարդակով հանդես են գալիս «Կրասնոդարում», «Զենիթում», ԲԿՄԱ-ում, «Դինամոյում»։ Եթե ֆուտբոլիստը տաղանդավոր է, նրան հետևում են։ Իրական հետաքրքրություն կա շատ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնց մասին գրում է մամուլը։ — Շատ հաճախ գրում են Տյուկավինի և Թիկնիզյանի մասին։ Այսինքն՝ նրանց և լավ մարզավիճակում գտնվող մյուս խաղացողների նկատմամբ հետաքրքրություն կա՞։ — Այո՛, իհարկե, — Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Բարբոզան Матч ТВ-ին։Ավելին15:3015.12.24 -
ՀասարակականԱրշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկում բռնկված հրդեհը մարվել էԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Փրկարար ծառայությունից հայտնում են՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):Ավելին15:0015.12.24 -
Իրավական«Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5-ը հրաժարվել են փաստաբանից. News.amԱվելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:Ավելին14:3015.12.24 -
ԱշխարհՍառել են հրեշները, աստվածներն ու այլմոլորակայինները. պատերազմող աշխարհի խաղաղ անկյունըՁմեռը շատ են սիրում Նիդերլանդներում: Տարվա հենց այս եղանակին են այստեղ «ժամադրվում» մեր մոլորակի գրեթե բոլոր մշակույթները: Մեր ռեպորտաժը Անիմանալի աշխարհից է՝ աներևակայելի սառցե քանդակների կայսրությունից:Ավելին14:0015.12.24 -
ՀասարակականԴեկտեմբերի 25-ին կբացվեն Ազգային ժողովի այգու դռներըԴեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: «Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,- ասված է գրառման մեջ:Ավելին13:3015.12.24 -
ՄիջազգայինՈւկրաինան և Ռուսաստանը հայտնում են միմյանց նկատմամբ ԱԹՍ-ներով գրոհների մասինՈւկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են 56 անօդաչու թռչող սարք, որոնցով Ռուսաստանը դեկտեմբերի լույս 15-ի գիշերը գրոհել է Ուկրաինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին հայտնում են Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը: Նիկոլաևում Shahed տիպի ՌԴ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, վիրավորվել է երկու աշխատակից: Interfax-ը հայտնում է, որ ռուս զինվորականները կիրակի գիշերը ոչնչացրել և որսացել են 15 ուկրաինական ԱԹՍ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ 13 ԱԹՍ չեզոքացվել է Սև ծովի ջրային տարածքում, մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի տարածաշրջաններում:Ավելին13:0015.12.24 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ՝ Արշակունյաց պողոտայումԴեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):Ավելին12:3015.12.24 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0015.12.24 -
ՀասարակականԱբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԴեկտեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Սարգսյանի և Հարություն Մկրտչյանի գլխավորությամբ օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տաք հետքերով հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը (վենդետան)։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացիներ դանակահարվել են։ Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց՝ ժամը 18։00-ին ոստիկանության Կոտայք բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ 2 հոգի դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կոտայք բաժնի ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Գասպարյանը և 21-ամյա Իգոր Մուսայելյանը։ Տեղում ոստիկանները պարզում են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ռոսիայի փողոցում, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վայրում Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա․ Մանուկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս և պատճառել մարմնական վնասվածքներ, որի ժամանակ ընկել է և իր ձեռքում գտնվող դանակով պատահաբար հարվածել է ինքն իրեն և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։ Նա նույնպես տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Կոտայքի համայնքային ոստիկաններին հաջողվում է նաև տաք հետքերով հայտնաբերել Ա․ Մ․-երին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ոմն Գոռի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին11:4015.12.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3015.12.24 -
ԻրավականՄեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել էՎթարվթարԴեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:0015.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին10:4015.12.24 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարը դիմել է ուսուցիչներինՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին տեղեկացրել է այս ուսումնական տարվանից կատարվող մի փոփոխության մասին։ Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար։ Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։ Հուսամ՝ ակտիվորեն կխրախուսեք ձեր սովորողներին՝ մասնակցել այս օլիմպիադային, որ ևս մեկ միջոց է՝ ընթերցանությունը և երեխաների վերլուծական միտքը խրախուսելու»,- գրել է նա։Ավելին10:2015.12.24 -
ՀասարակականՆուբարաշենի խճուղում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԴեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում սդեռև անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes», «Nissan» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է, իսկ «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել «Nissan»-ի վրա։Ավելին10:0015.12.24
2024-12-14
-
ԺամանցԿինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառովՄեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ բավականաչափ արյուն չի հասնում: Նա հաճախ ունեցել է թուլության նոպաներ, որոնք տարիքի հետ սրվել են։ Ժամանակի ընթացքում կնոջ մոտ առաջացել են նաև վերջույթների ու հոդերի մշտական ցավեր։ Բրաունը այցելել է մի քանի բժիշկների, բայց նրանք նրա գանգատները վերագրել են Ռեյնոյի հիվանդությանը կամ կաթնաշաքարի անհանդուրժողականությանը։ Հինգ տարի անց, երբ նա առաջին անգամ դիմել է բժշկի, նրա մոտ ախտորոշվել է սկլերոդերմա: Բրաունը ուշադիր ուսումնասիրել է իր հիվանդության մասին գիտական հոդվածները և հայտնաբերել է, որ ցողունային բջիջների փոխպատվաստումը կօգնի իրեն: Վերջինս դիմել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներ, սակայն մերժվել է, քանի որ հիվանդությունը գտնվել է խորացված փուլում: Բրաունին դեռ հաջողվել է ցողունային բջիջների փոխպատվաստում կատարել, որից հետո հիվանդությունը թուլացել է։ Սակայն ձեռքի արյունատար անոթների վնասման պատճառով ստիպված են եղել անդամահատել մատները։ Բրիտանուհին հավելել է, որ, չնայած իր անցած բոլոր դժվարություններին, ուրախ է, որ ողջ է և կարող է աշխատել։ Նա նաև խրախուսել է լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց լինել համառ և պաշտպանել իրենց:Ավելին23:4014.12.24 -
ՄիջազգայինԱվելի կատաղի են դարձել ռուսների գրոհները. խուճապ է տարածում Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարըՉի թուլանում լարվածությունը ռուս-ուկրաինական ռազմակաճակատում: Ծանր է դրությունը Դոնեցկի մարզում, որտեղ ռուսական զորքերը մի քանի օր է՝ փորձում են առաջ շարժվել Կուրախովոյի և Տրուդովոյեի ուղղությամբ։ Ուկրաինական բանակը դիմադրում է, հակահարձակման մի քանի փորձերը չեն հաջողվել: Առայժմ ռուսական մարտավարությունն է շահում: Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախում են հայտնվել Բելգորոդի և Օրյոլի շրջանները, իսկ դա նշանակում է, որ ընդլայնվում է ռազմական գործողությունների գոտին:Ավելին23:2014.12.24 -
Իրավական29-ամյա կինը «Տելեգրամ»-ով թմրամիջոց է ձեռք բերել և 17-ամյա պատանու հետ իրացրել այնՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել 29-ամյա կնոջն ու 17-ամյա մի պատանու: Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված 20 փաթեթ՝ ընդհանուր 35,3 գրամ քաշով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օրեր առաջ տելեգրամյան կայքէջերից մեկի միջոցով իրացնելու նպատակով ձեռք է բերել 40 փաթեթ թմրամիջոց. 10 փաթեթն արդեն տեղադրել է Գյումրի քաղաքի տարբեր հասցեներում, 10-ը Շահումյան փողոցում գտնվող իր վարձակալած վարսավիրանոցում է, իսկ 20-ը հայտնաբերվել են իր մոտ։ Գյումրեցի 29-ամյա կինը, 17-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:0014.12.24