Լրահոս
2024-12-17
-
ՀայլուրՀայլուր 20։30 Խայտառակություն՝ Հայաստանի իշխանական միջանցքներում, լկտիություն՝ հայատյաց ԲաքվումՀայլուր 20։30 Խայտառակություն՝ Հայաստանի իշխանական միջանցքներում, լկտիություն՝ հայատյաց ԲաքվումԱվելին20:3017.12.24 -
ՔաղաքականԱրցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից. Լևոն ՔոչարյանՀիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից»:Ավելին20:2617.12.24 -
ՄիջազգայինԹրամփն արտաքսման առաջին փուլում երկրից կվտարի 1 միլիոն մարդու. BloombergԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է երկրից 1 միլիոն մարդու վտարել միգրանտների արտաքսման քաղաքականության իրականացման առաջին փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թրամփի խորհրդականներին։ Նրանց տեղեկատվությամբ՝ առաջնահերթ խմբում ընդգրկված են այն միգրանտները, որոնք հանցագործություններ են կատարել կամ երկրից արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում են ստացել՝ ապաստան չստանալով։ Թրամփը միգրանտների խնդիրն արդեն քննարկել է Մեքսիկայի և Սալվադորի ղեկավարների հետ։ Ինչպես գործակալությանը հայտնել են աղբյուրները, այժմ ընտրված նախագահի անցումային թիմը ոչ պաշտոնական կապուղիներով աշխատում է Մեքսիկայի և Սալվադորի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս ջանքերն ուղղված են այն բանին, որ նոր վարչակազմը կարողանա հնարավորինս արագ ձեռնամուխ լինել քաղաքական գործչի հիմնական նախընտրական խոստումներից մեկի իրագործմանը: Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնին անհրաժեշտ է ապահովել երրորդ երկրների համաձայնությունը միգրանտներին ընդունելու համար, որովհետև նրանց զգալի մասն ունի այն երկրների քաղաքացիություն, որոնց հետ ԱՄՆ-ն վատ հարաբերություններ ունի. դրանք են Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան։ Մեխիկոյում արդեն հայտարարել են, որ պատրաստ են միայն սեփական քաղաքացիներին ընդունել ԱՄՆ-ից արտաքսման դեպքում։ Ավելի վաղ Թրամփը հրապարակային ելույթներում քանիցս ասել է, որ իր երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ-ի նախընտրական պայքարի առանցքային հարցերից մեկը։ ԱՄՆ գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը պետության ղեկավարի լիազորությունները Թրամփին կփոխանցի 2025 թվականի հունվարի 20-ին։Ավելին20:1517.12.24 -
ՔաղաքականԻշխաններդ՝ երկիր ավերող, աղտեղասեր, ողբում եմ քեզ, հայո՛ց աշխարհ. կրթվելը նորաձև չէ՞«Կրթվելը նորաձև է» լոզունգի հեղինակ Աննա Հակոբյանի ամուսինն էլ կարծես նոր լոզունգ է հորինել՝ «կորչի կետադրությունը»: Փաշինյանը կնոջ հետ ֆեյսբուքյան լայվի վերնագրում կետադրական սխալ է արել: Սա ևս մեկ առիթ է, ըստ շատերի, որ Աննա Հակոբյանը մեջբերում անի սիրելի «Ողբից»:Ավելին20:0917.12.24 -
Քաղաքական«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում Միրզոյանը հանդես կգա բացման խոսքովԴեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:Ավելին20:0317.12.24 -
Իրավական«Գումի» շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ News.amՆա հայտնեց, որ կիրառվել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք խափանման միջոցը, հարուցվել է քրեական վարույթ՝ 297 հոդվածի 2րդ մասով(խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 452 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):Ավելին19:5417.12.24 -
ՀասարակականՔննարկվել են Հայաստանի և Իրանի մշակութային կապերն ամրապնդելու հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը մշակույթի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում: «Մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերություններում։ Մենք արդեն իսկ համատեղ աշխատում ենք տարբեր ուղղություններով, և երկու երկրների միջև ստորագրված համագործակցային մի շարք փաստաթղթեր զարկ են տալու նոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ընդհանուր արժեքները պահպանելու հանձնառություն ունեն: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների մշակութային կառույցների համատեղ աշխատանքների խրախուսումը, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացումը: ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ մշակութային հարաբերությունների ամրապնդումը կնպաստի այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: «Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, և մենք ուրախ ենք տարբեր ուղղություններով մշտապես համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին: Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի համագործակցության օրակարգում նախարարները մասնավորապես քննարկել են Երևանում և Թեհրանում մշակութային ժառանգության օրերի անցկացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր: Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:Ավելին19:4517.12.24 -
ՀասարակականՄսով լավ ճաշ անես, ամեն օր էլ Նոր տարի ա. օձերից մինչև տոլմայի միս կամ Ամանորի երազանքներԱռավոտյան մեծ խցանում է եղել Երևանի Տիգրան Մեծի պողոտայում: Վարորդները պատմել են, որ մեծ դժվարությամբ են հաղթահարել պողոտայի որոշ խաչմերուկներ, դրանցից մեկը՝ Փեթակ-Սուրմալու տանողը: Զայրացած չեն հայ վարորդները, հասկանում են՝ մարդիկ ամանորյա գնումների եռուզեռի մեջ են: Մարդկանց մեծ հոսքը դեպի տոնավաճառներ նախորդ շաբաթավերջից են սկսել:Ավելին19:3017.12.24 -
ՀասարակականԼոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Տարածքը սահմանազատել են պարեկները: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:Ավելին19:1517.12.24 -
ՔաղաքականԿենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մնալ, բայց ոչ մի մեքենա չի «պլստա»․ Մանուկ ՍուքիասյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո’չ մի անվճար կայանատեղի՝ կենտրոնում։ Քանի որ քաղաքային իշխանությունները բեռնաթափման անվան տակ սեպտեմբերի դրությամբ արդեն իսկ 1 միլիարդ դրամ են լցրել քաղաքային բյուջե ու իրենք իրենց հենց այդ չափով պարգևատրումներ բաժանել՝ ախորժակները բացվել է և պատրաստվում են թվով 8 կարճ փողոցներ ևս ներկել կարմիր գծերով։ Կենտրոնը, բնականաբար, կշարունակի գերբեռնված մնալ, բայց ոչ մի մեքենա չի «պլստա», իրենց պարգևավճարի բյուջեն էլ կավելանա։ Իրենց՝ ամանորյա նվեր, երևանցիներին՝ «նվեր»։ Յո՞ երթաս, Երևա’ն»։Ավելին19:0017.12.24 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ-ը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Պաշտպանն անդրադարձել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին և այդ օրերին անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքներին: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Զրույցի շրջանակում Պաշտպանն անդրադարձել է մարզային այցերին, դրա շրջանակներում մարդու իրավունքների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Իր հերթին Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։Ավելին18:4517.12.24 -
ՔաղաքականՀակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն․ ArmLurԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց հենց Ասլանյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի։ Խմբակցությունից հեռացնելուց հետո՝ իշխանականները Հակոբ Ասլանյանին կհեռացնեն նաև կուսակցությունից։ Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։ Հայտարարությունից ընդամենը ժամեր հետո Հակոբ Ասլանյանն իր մեղայականը հրապարակեց, թե փոշմանել է, իսկ հայտարարությունն արել է տաք գլխով, ընդ որում, ինչպես Ասլանյանի հրապարակած screnshoot-ն էր մատնել, փոշմանելու տեքստը ուղարկել էր նրա հոգեզավակը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին մի լավ նեղը գցելուց հետո՝ նրան հեռացրեց խմբակցությունից։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:Ավելին18:3517.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուսաստանը դաժան վրեժ է խոստանում. ի՞նչ է հայտնի ռուս գեներալի սպանության մասինՀայլուր 18։30 Ռուսաստանը դաժան վրեժ է խոստանում. ի՞նչ է հայտնի ռուս գեներալի սպանության մասինԱվելին18:3017.12.24 -
Իրավական55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժինՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն դեկտեմբերի 16-ի ժամը 18.50-ին հաղորդում է ստացվել, որ մոտ երկու ամիս առաջ Արշակունյաց պողոտայի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի պահվող որսորդական հրացանով սպառնացել է կնոջը: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին 49-ամյա կինը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, և ներկայացրել է կարճեցված փողով «ԻԺ 27» երկփողանի ողորկափող որսորդական հրացանն ու 16 մմ տրամաչափի 10 փամփուշտ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում 55-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ նշված զենքը 2022 թվականից Շենգավիթի բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ: 55-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:Ավելին18:1517.12.24 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը և Անվար Գարգաշը քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև գործընկերային հարաբերություններըԴեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար: Հանդիպմանը կողմերը նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ և կարևորել նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:Ավելին18:0517.12.24 -
ՄիջազգայինՌուս գեներալի սպանությունը կազմակերպել է Կիևը. մանրամասներ՝ Ռուսաստանը ցնցած ողբերգությունիցՈւկրաինան պաշտոնապես ստանձնել է ռուս գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատասխանատվությունը: Ուկրաինական հատուկ ծառայություններն են կազմակերպել ռուսական զինուժի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի սպանությունը: Այսօր առավոտյան Մոսկվայում է եղել, ուկրաինացիների ձևակերպմամբ, «հատուկ գործողությունը»: Ռուսները կատարվածն անվանում են ահաբեկչություն:Ավելին18:0017.12.24 -
ԻրավականՎերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը. պաշտպաններ2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվելու է 2024թ․ դեկտեմբերի 19-ին (դատավոր՝ Արթուր Նահապետյան)։ Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարեն Հակոբյանը մեղադրվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված արարքն իբրև կատարելու համար: Մեղադրանքի հիմքում դրված է բացառապես այն հանգամանքը, որ գործարար Կարեն Հակոբյանը ձեռք է բերել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ ընկերության 12․5 տոկոս բաժնետեր հանդիսացող ընկերության 20 տոկոս բաժնեմասերը։ Ըստ մեղադրանքի մինչև Կարեն Հակոբյանի կողմից այդ բաժնեմասերը ձեռք բերվելը դրանք իբրև թե ունեցել են հանցավոր ծագում և Կարեն Հակոբյանն իբրև թե իմացել է դրա մասին։ Այսինքն մեղադրանքը հիմնված է վարկածի, այլ ոչ օբյեկտիվ տվյալների հիման վրա: Գործարար, նախկինում երբևէ չարատավորված՝ Կարեն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ մինչև այդ բաժնեմասերը ձեռք բերելը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չի ունեցել այդ բաժնեմասերի ծագման կամ դրա հիմքում ընկած իրադարձությունների հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ բաժնեմասերի «ծագումնաբանության» մասին։ Խնդրո առարկա բաժնեմասերի ձեռք բերումը եղել է բացառապես ձեռնարկատիրական տրամաբանության շրջանակներում։ Ցավոք, ստացվում է, որ նման իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ։ Հատկանշական է, որ նշված հանգամանքները փաստացի քննության առարկա են դարձել դեռևս 2019թ․, սակայն Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին առանց գեթ մեկ ուղղակի կամ նույնիսկ անուղղակի ապացույցի՝ կալանավորվել է։ Այսինքն, սա բացառապես ենթադրությունների և վերացական դատողությունների վրա հարուցված հերթական գործն է, որով անձի նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատիժ և ճնշման գործիք, իսկ նման գհատականը բխում է ՄԻԵԴ նախադեպային իրավունքից։ Վերացական և անհիմն է ոչ միայն Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, այլ նաև դրա հետևանքով կիրառված կալանքը։ Այսպես, կալանքի երկարաձգման հիմքում դրվել է «վարույթին խոչընդոտելու հավանականության» վերացական պնդումը, որը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա։ Չնայած չկա այդպիսի հավանականության մասին վկայող գեթ մեկ փաստական տվյալ, սակայն դատարանն անտեսել է նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների (գրավ, տնային կալանք, բացակայելու արգելք) համակցությամբ այդ ենթադրական «մտահոգությունները» փարատելու և գործուն զսպելու հնարավորությունը։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացվել համակցությամբ այլընտրանքային խափանման միջոցների թույլատրելիության վերաբերյալ, որով նշված «մտահոգությունները» առհասարակ են վերացվում: Ակնկալում ենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Նահապետյանի, խորամուխ կլինի վերաքննիչ բողոքի բոլոր մանրամասներին և կվերացնի անձի ազատության իրավունքի այս ապօրինի, կոպտագույն և տևական խախտումը»:Ավելին17:5017.12.24 -
ՔաղաքականՓաշինյանի անբարոյական տրամաբանությունը, որ կառավարության ծախսը բարեգործություն է, խաբեություն է. ԶուրաբյանՓաշինյանի աղավաղված և անբարոյական տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միեւնույն է իր ասածը մեծ, տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: ««Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից»: Այս միտքը շատ հանդիսավոր կերպով՝ հատուկ ֆեյսբուքյան ստատուսով, ասել է ոչ թե ՀՀՇ֊ի Գեւորիկը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ, երկրի գլխավոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար, այն հենց այնպես շրջանցելը հնարավոր բան չի։ Միայն այս գրառումը բավարար է, որ հասկանանք, թե ի դեմս մեր «առաջնորդի» ի՜նչ տիեզերական աստիճանի տգիտության եւ ստորության հետ գործ ունենք մենք։ Հասկանալի է, չէ՞, ինչ է ուզում ասել. իր փայլուն ղեկավարած կառավարությունը ավելի շատ բան է անում մեր ընտանիքների համար, քան մենք ինքներս, հետեւաբար, պիտի հավերժ երախտագիտության զգացում տածենք այսքան առատաձեռն «մեծարգոյի» հանդեպ։ Մի կողմ դնենք այն պարզագույն ճշմարտությունը, որ պետական բյուջեն ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության ընտանիքների/քաղաքացիների վաստակած գումարներից, այսինքն՝ ինչ էլ կառավարությունը ծախսում է մեր ընտանիքների կարիքների համար, այն ստացել է այդ գումարները հենց մեր այդ ընտանիքներից։ Մի պահ ընդունենք նաեւ, որ պետական բյուջեից ցանկացած ծախս՝ լինի դա պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումը կամ նրանց «պադավատների» սպասարկումը, նույնպես արվում է մեր ընտանիքների կարիքների համար։ Միեւնույն է, մակրոտնտեսական տարրական գիտելիքներ ստացած ցանկացած մարդ գիտի հետեյալ ամենահիմնարար բանաձեւը՝ ՀՆԱ = Կառավարության /Պետական Բյուջեի/ Ծախս + Սպառում + Համախառն կուտակում/ներդրում + Արտահանման եւ Ներմուծման սալդո։ Քանի որ 2023 թվականի տվյալներով ՀՆԱ֊ն հավասար է 9.5 տրիլիոն դրամ, համախառն կուտակումը հավասար է 2 տրիլիոն դրամ, իսկ արտահանման եւ ներմուծման սալդոն հավասար է -0.06 տրիլիոն դրամ, ապա ստանում ենք, որ մեր բոլորի ընդհանուր ծախսը մեր եւ մեր ընտանիքների կարիքների համար կազմում է մոտավորապես 7 տրիլիոն դրամ, ինչը 2.8 անգամ գերազանցում է պետական բյուջեի 2.5 տրիլիոն ամբողջական ծախսը։ Այսինքն, անգամ եթե մի պահ ընդունենք Փաշինյանի աղավաղված եւ անբարոյական տրամաբանությունը, ըստ որի կառավարության ծախսը բարեգործություն է մեր ընտանիքների կարիքների բավարարման նպատակով, միեւնույն է իր ասածը մեծ, տնտեսագիտությունից մղոններով հեռու խաբեություն է։ Այ սենք դուզը խոսացող, տնտեսությունից հասկացող եւ մեր լավը ցանկացող ղեկավար ունենք»,-գրել է նա։Ավելին17:4017.12.24 -
ՄիջազգայինԲոլիվիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել․ պատճառը հայտնի էԳուտիերեսը հայտնել է, որ դատախազությունը նաև խնդրել է սահմանապահ իշխանություններին տեղեկացնել Մորալեսի փախուստի վտանգի մասին: Առաջիկա օրերին դատարանը պետք է նշանակի նախկին նախագահին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ դատախազության պահանջի քննարկման օրը։Ավելին17:3017.12.24 -
ՏարածաշրջանԱմոթալի ֆարս, արյունահեղության վտանգ՝ չհեռացող նախագահից. Վրաստանում կրքերը չեն հանդարտվումՎրաստանի հեռացող նախագահը նոր խորհրդարանական ընտրություններ է պահանջում: Զուրաբիշվիլին իր պահանջը X-ի գրառմամբ է հնչեցրել, որի տողերում թաքնված վտանգներ են տեսնում վրացի իշխանականները: Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլին արյունահեղությամբ սպառնում է երկրի ժողովրդին:Ավելին17:2117.12.24