Լրահոս

2024-12-17
  • Img default alt hy
    Իրավական
    Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հազար տուփ ծխախոտ․ ՊԵԿ
    Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախատային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում, օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման ժամանակ կասկածներ են առաջացել, որ բեռնատարով տեղափոխվում է մաքսայան հսկողությունից թաքցված ապրանք։ Մաքսային զննության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է ընդհանուր 25 հազար տուփ ծխախոտ։ Հիմք ընդունելով, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում հարուցված վարչական վարույթի շրջանակում ի հայտ են եկել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներ` Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Հարկ է նշել, որ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը վերջին 6 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ներմուծված ավելի քան 180 հազար տուփ ծխախոտ, որը փորձ է արվել ներկրել Հայաստան ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանում գործող անմաքս առևտրի խանութներից։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև ՌԴ-ից ԵԱՏՄ բեռների մեջ սխալ ծածկագրով կամ ոչ իր անվամբ հայտարարագրված ավելի քան 7 հազար տուփ էլեկտրոնային ծխախոտների գլանակներ։
    17:15
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին տնօրենի նկատմամբ պատիժ է նշանակվել 10 տարվա ազատազրկում և շուրջ 326 մլն դրամի բռնագանձում
    Դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրենի (այսուհետ՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն) նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ։ «Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը: Հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է: Դատախազը 2019 թվականի հունվարի 24-ին Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)): 2019 թվականի ապրիլի 30-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել էր իրավասու դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
    17:00
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականության խոհանոցն է, որի մաս են կազմում Իրանն ու Թուրքիան. Դավիթ Շահնազարյան
    «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մերձավոր Արևելքը համաշխարհային քաղաքականության խոհանոցն է,որի մաս են կազմում նաև Առաջավոր Ասիական այնպիսի պետություններ ինչպիսին են Իրանն ու Թուրքիան։ Եվ նրանց շահերը բախվում են հատկապես Սիրիայում։ Լոգիստիկ կապերի առումով Սիրիան անփոխարինելի է Իրանի համար։ Սիրիայում տեղի ունեցող պրոցեսները կապում ենք գունավոր հեղափոխությունների հետ,բայց մոռանում ենք նշել,թե ինչը պարարտ հող ստեղծեց դրա համար։Ժամանակին ալավիտները իշխանության եկան առաջադեմ գաղափարներով և հատկապես շեշտադրում արվեց չքավոր գյուղացիների վրա ու զարգացման բարձր մակարդակի հասցվեց գյուղատնտեսությունը։2011թ․ Թուրքիան կառուցեց ջրային կասկադ Եփրատ գետի վրա, սահմանափակելով ջրային հոսքերը դեպի Սիրիա,ինչի պատճառով գյուղատնտեսությունը թուլացավ և մեծացավ ուրբանիզացիայի մակարդակը Սիրիայում ու որպես հետևանք շուկան գրավվեց թուրքական գյուղատնտեսական ապրանքներով։Տնտեսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված սոցիալական ընդվզումները վերածվեցին քաղաքականի,որից օգտվեցին նաև զանազան կրոնական շարժումներ։Բոլոր պատերազմները ռեսուրսների համար են և բոլոր պատերազմներում որոշիչ դերը ռեսուրսներինն է, չմոռանանք նաև,որ Սիրիան աշխարհում ֆոսֆատների արտադրության առաջատարն է։ Մեր տարածաշրջանում ռեսուրսների հանգամանքը փորձեց շահարկել Ռուսաստանը Աբխազիայում,սակայն անհաջող։ Ընդվզման արդյունքում Աբխազիայում գործող իշխանությունը հրաժարական տվեց,իսկ ընդիմությունը շրջադարձային հայտարարություն արեց Վրաստանի հետ կոնֆեդերացիայի ստեղծման առաջարկով,նպատակ ունենալով Աջարիայի միջոցով Թուրքիայից աջակցություն ստանալ,ինչը բուռն արձագանք ստացավ Թուրքիայից։Թուրքիայում ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու հիմնական միջոցը արտաքին հաջողություններով քողարկվելն է։ Լիրան գահավիժում է և հետևաբար նոր արտաքին ճակատներ են անհրաժեշտ։ Իսկ Հայաստանում ուրբանիզացիայի մակարդակը արհեստականորեն շատ է բարձրացվել,Հայաստանին գյուղատնտեսության նախարարություն պետք չէ,էլ չեմ խոսում սահմանների բացման մասին․․․»։
    16:50
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22-ը՝ վիրավորվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`42, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթուղթ կեղծելու` 2-ական, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, ինքնիրավչության, կանխամտածված սնանկության ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, օգտագործելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, ֆիզիկական ներգործության և կողոպուտի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 7–ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 1 մարդ զոհվել է․ 22-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    16:45
    17.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Աշխարհն ավելի լավը դարձնողները. Ամանորի խաղալիքներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող մարդիկ
    Աշխարհում նույնպես նախատոնական տրամադրություններ են: Այս պատմությունը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից է: Սանկտ Պետերբուրգում հաշմանդամություն ունեցող մարդիկ ամանորյա հուշանվերներ, խաղալիքներ են պատրաստում բոլորի համար:
    16:40
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ
    Ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, գալարափող, շեփոր, տենոր, բարիտոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11։00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, բ) 2025 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և թիվ 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ, գ) 2025 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին՝ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։ 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2025 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։ Հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։
    16:35
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խայտառակ հերթեր՝ անձնագրայիններում. Oragir.News
    «Համակարգը շատ լավ աշխատում է, կարող եք ինքներդ էլ փորձեք։ Իսկ թե ինչո՞ւ են հերթեր, արդեն ասացի։ Գուցե իրենց այդպես ավելի հարմար է, բայց ռիսկերը քաղաքացիներինն է, իրենք այդ մասին իրազեկված են, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր կայքում»։
    16:30
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք
    Քամին արևմտյան 4-9մ/վ, դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ արագությամբ։
    16:15
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. ՌԴ վարչապետ
    ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում պարենային անվտանգությանը, սննդի պակասի կանխմանն ուղղված մեխանիզմներին և հայտնել է հավաքական պարենային անվտանգության պայմանագրի շուրջ քննարկումների մասին։ Միշուստինը նշել է, որ ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակը կազմում է 93%: «Միության գոյության 10 տարիների ընթացքում մեր երկրներում զգալիորեն աճել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը։ Հիմնական պարենային ապրանքներով ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Լիովին բավարարում ենք հացահատիկի, բուսական յուղի, խոզի միս, թռչնամսի, շաքարավազի, կաթի և ձվի ներքին պահանջարկը», - ասել է Միշուստինը։ ՌԴ վարչապետը նշել է, որ նման արդյունքների հնարավոր է եղել հասնել միության երկրների միջև փոխլրացման և «բոլոր մակարդակներում համակարգված գործողությունների» շնորհիվ։ Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն նախատեսում է մշակել մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել անդամ երկրներում սննդի պակասը։ «Երեք տարի առաջ մենք հասկացանք հացահատիկի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի, արևածաղկի ձեթի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների համաձայնեցման նպատակահարմարությունը, ինչը թույլ է տալիս խուսափել քաղաքացիների համար դրանց պակասից, համակարգել դիրքորոշումները միության սահմաններից դուրս արտահանման առումով։ Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, որ ամենակարևորն է, օպերատիվ կերպով հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունը», - ասել է Միխայիլ Միշուստինը։ Միևնույն ժամանակ ՌԴ վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ երկրները քննարկում են հավաքական պարենային անվտանգության պայմանագրի կնքումը։ «Քննարկվում է հավաքական պարենային անվտանգության մասին առանձին միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը։ Այն պետք է ընդգրկի ոչ միայն վերջնական արտադրանքի մատակարարումը, այլև թույլ կտա մեզ համատեղ զարգացնել մեր երկրների բուծման և սերմերի պաշարը», - ասել է Միշուստինը։ Նա մատնանշել է, որ այս նախաձեռնությունն անհրաժեշտ է միության ագրոարդյունաբերական համալիրն էլ ավելի ամրապնդելու և քաղաքացիներին որակյալ սննդամթերք ապահովելու համար։ ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
    16:06
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
    Օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով: Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: Նշվում է, որ նրանք մեղադրվում են 2548 դրվագով՝ իբր ծանր հանցագործություններ կատարելու մեջ։
    16:00
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին
    Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով: Այս մասին իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
    15:45
    17.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Ուկրաինայի արյունոտ վրեժը.ռուս գեներալին սպանել են ուկրաինական հատուկ ծառայությունները
    Հայլուր 15։30 Ուկրաինայի արյունոտ վրեժը.ռուս գեներալին սպանել են ուկրաինական հատուկ ծառայությունները
    15:30
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածք պատճառած 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
    15:15
    17.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափ պատմության ավարտը կամ կառավարության «անփառունակ վախճանը».Գերմանիան չի վստահում կանցլեր Շոլցին
    Գերմանիայում՝ Ֆրանսիայի օրինակով, կառավարությանը անվստահություն է հայտնել խորհդարանը: Բունդեսթագը երկուշաբթի երեկոյան է անվստահություն հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Շոլցն էլ Գերմանիայի նախագահին առաջարկել է ցրել խորհրդարանը: Եթե նախագահը այդպիսի որոշում ընդունի, դրանից հետո ամենաուշը երկու ամիս անց արտահերթ ընտրություններ կանցկացվեն Գերմանիայում:
    15:00
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի: Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն: Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության»:
    14:45
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը
    Դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:30
    17.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Այնտեղ եղբայրը սպանել է եղբորը. ո՞ւմ ձեռքում է Սիրիայի բանալին
    Մինչ Թուրքիան փորձում է բացառել կապը Սիրիայում վերսկված պատերազմի հետ, Միացյալ Նահանգների ընտրված Նախագահը Էրդողանի կառավարությանն է մեղադրում Բաշար ալ Ասադին տապալած զինված ապստամբներին աջակցելու համար: Թրամփը Ֆլորիդայում է հարցազրույց տվել, «խելացի և կոշտ» անվանել Էրդողանին:
    14:15
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել». Հակոբ Ասլանյանը որոշել է մեկ ամիս չխոսել
    Խնդրում եմ ինձ հանգիստ թողնել: Ես հայտարարել եմ, որ առաջիկա առնվազն մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողներևի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի, եթե Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազը մտնի խորհրդարան՝ հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ կա, փոխանցում է News.am-ը։
    14:10
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդու իրավունքները կյանքի մասին են. դրանք ստեղծվել են, որպեսզի մարդը կարողանա իրեն արժանապատիվ զգալ. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 16-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և դասախոսությամբ հանդես եկել ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սաների համար: Իր խոսքում Պաշտպանը նախ կարևորել է դպրոցականների հետ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ մարդու իրավունքների կրթությունը կատարելագործելու տեսանկյունից, ապա՝ ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել ոլորտում տեղական և միջազգային լավագույն փորձը։ «Որպես Մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Մարդու իրավունքները կյանքի մասին են։ Դրանք ստեղծվել են, որպեսզի մարդը կարողանա իրեն արժանապատիվ և պաշտպանված զգալ: Պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա»,- ասել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իր գործունեության ուղղություններին, լիազորությունների շրջանակին՝ նշելով, որ երբեմն մարդիկ սխալ են ընկալում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը․ «Ես փորձում եմ հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, քանի որ կա թյուր կարծիք, թե Պաշտպանի մանդատին վերաբերելի է ամեն ինչ»։ Հարց ու պատասխանի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանը խոսել է նաև իրավահավասարության, խտրականության բացառման սկզբունքի, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց մասնագիտական էթիկայի խախտումների հաճախ հանդիպող դեպքերի ու դրանց անթույլատրելիության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը: Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը, սեփական միջավայրում որևէ դրական փոփոխության իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:
    14:00
    17.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաքում հութիների համակարգման կենտրոնին
    Միացյալ Նահանգները կետային ավիահարված է հասցրել Սանայում Եմենի հութի խռովարարների կառավարման և վերահսկման գլխավոր կենտրոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում: «Թիրախավորված օբյեկտը հութիների գործողությունների համակարգման կենտրոնն էր, ինչպիսիք օրինակ՝ հարձակումներն են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի վրա Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում», - ասվում է հայտարարության մեջ: ԱՄՆ զինվորականները նշել են, որ այդ հարվածը ցույց է տալիս CENTCOM-ի հանձնառությունը՝ «պաշտպանելու ԱՄՆ-ի և կոալիցիայի անձնակազմին, տարածաշրջանային գործընկերներին և միջազգային նավագնացությունը»: Եմենում լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի թղթակիցն իր հերթին հայտնել է, որ «հզոր պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Սանայում»։
    13:45
    17.12.24
    Ավելին