Լրահոս
2024-12-17
-
ԻրավականԴատախազությունը պահանջում է Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն 371 հազար դրամՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել` 6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ. 97 մլն 371 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:3017.12.24 -
ՔաղաքականԱղազարյանին կզրկեն անձեռնմխելիությունից. 24NewsԳլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի։ Այս մասին 24News-ին ասել է պատգամավորի փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը վստահ է՝ ամբողջ քրգործը կառուցվել է վարչապետի հանձնարարության հիման վրա։Ավելին13:2017.12.24 -
ՀասարակականԵրևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կայքով ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամԴեկտեմբերի 3-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա Շաքե Հ․-ն և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շաքե Հ․-ի ներդրած գումարները փոխանցվել է Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շաքե Հ․-ն աշխատում է «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես դասախոս։Ավելին13:1517.12.24 -
ՄիջազգայինՍպանություն՝ Մոսկվայում. պայթյունից զոհվել ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականն ու նրա օգնականըՎաղ առավոտյան Մսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունից զոհվել է գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Նրա հետ է եղել օգնականը, որը նույնպես զոհվել է: Գեներալ Կիրիլովը Ռուսաստանի զինուժի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետն էր: Նա առավոտյան աշխատանքի գնալիս է եղել, երբ եղել է պայթյունը:Ավելին13:0017.12.24 -
ԻրավականԿրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել էԴեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից: Արմեն Թ.-ն տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:4517.12.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայթյուն, որ ցնցել է Ռուսաստանը. գեներալի մարմինը՝ իր շենքի դիմացՀայլուր 12։30 Պայթյուն, որ ցնցել է Ռուսաստանը. գեներալի մարմինը՝ իր շենքի դիմացԱվելին12:3017.12.24 -
ՀասարակականՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելուՊետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված 2025 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը։ Ինչ հնարավորություններ կապահովի նոր համակարգը Նոր անձնական հաշվի քարտի համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են հարկ վճարողների համար պարզեցնելու և ավելի համակարգված դարձնելու հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը։ Գործելու են հարկային պարտավորությունների առանձնացված հաշվառման կարգավորումներ, որով պայմանավորված՝ գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն գործելու են երկու տարբեր քարտեր։ Հաշվարկներով առաջացած պարտավորությունները հաշվառվելու են հարկատեսակների անձնական հաշվի քարտում, իսկ վարչական ակտի պարտավարությունները` վարչական ակտի անձնական հաշվի քարտում։ 2025 թվականից վարչական ակտով առաջացած պարտավորությունների մարման համար անհրաժեշտ է վճարումը կատարել 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին, իսկ հաշվարկներով առաջացած հարկային պարտավորությունների մարման համար՝ գործող 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։ Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել հարկատեսակների պարտավորությունների մարման առաջնահերթությունը՝ մինչև տվյալ հարկատեսակի վճարման վերջնաժամկետը։ Հարկ վճարողներն այժմ չունեն ընտրության հնարավորություն, քանի որ պարտավորությունները միասնական հաշվից մարվում են միայն ինքնաշխատ եղանակով` պարտավորությունների հաշվառման օրով։ Հարկային պարտավորությունների ճշտումները հարկատեսակների անձնական հաշվի քարտերում կհաշվառվեն դելտայով` ճշտված և նախորդ հաշվարկի տարբերության չափով։ Ներկայում տվյալ հարկատեսակի մասով պարտավորությունների վերահաշվարկն իրականացվում է ամբողջ ճշտված ժամանակահատվածի համար: 2025 թվականից ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե ներմուծման համար փաստաթղթերը հարկային մարմին կներկայացվեն ու ԱԱՀ-ի գումարները կվճարվեն ներմուծման ամսում։ Իսկ ներկայում ներմուծման ամսում հաշվանցումներ կատարվում են, եթե նշված պահանջներն ապահովվում են մինչև ներմուծման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ ՊԵԿ-ը հարկ վճարողներին տեղեկացնում է Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հասանելի չեն լինելու ՊԵԿ հաշվետվությունների ներկայավման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Իսկ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը, ուստի այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումը։ Սակայն հարկ վճարողների համար նշված ժամանակահատվածում մշտապես հասանելի կլինեն Հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման e-invoicing և ՀԴՄ համակարգերը։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար և հույս հայտնում, որ դրանք կլինեն նվազագույնը, քանի որ նշված համակարգերն անհասանելի կլինեն տոնական օրերին։Ավելին12:1517.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.86 դրամ:Ավելին12:0017.12.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.12.2024Մամուլի տեսություն 17.12.2024Ավելին11:5017.12.24 -
ՄիջազգայինՄոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականըՄոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (ՌՔԿՊԶ) պետ Իգոր Կիրիլովը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Զոհվել է նաև մեկ այլ զինծառայող՝ գեներալ-լեյտենանտի օգնականը։ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Պայթյունը տեղի է ունեցել Ռյազանսկի պողոտա 2/1 հասցեում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործի է դրվել պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել տան մոտ կայանած սկուտերում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գ տրոտիլային համարժեքով։ «Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ, օպերատիվ ծառայություններ։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Գեներալ-լեյտենանտ Կիրիլովը 54 տարեկան էր։ 2017 թվականից զբաղեցնում է ՌՔԿՊԶ պետի պաշտոնը։ Իգոր Կիրիլովը մասնակցել է ՏՕՍ-2, «Տոսոչկա» համակարգի ստեղծման և սպառազինության մեջ ընդգրկելու գործընթացին: COVID-19 համավարակի ժամանակ Պաշտպանության նախարարությունը նրա ղեկավարությամբ մշակում էր ռեագենտներ՝ կորոնավիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերման համար։Ավելին11:4517.12.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ․ տուն է այրվելԴեկտեմբերի 16-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ տան երկու սենյակներում՝ մոտ 40 քմ։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։13-ին։ Այրվել է երկու սենյակը՝ գույքով։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, իսկ տան սեփականատեր Ա․ Ա․-ը ծխահարվել է և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։Ավելին11:3017.12.24 -
Մամուլի տեսությունԵրկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. «Ժողովուրդ»Ավանեսյանը, իհարկե, փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել:Ավելին11:1517.12.24 -
ՔաղաքականԱննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Կարապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:Ավելին11:1017.12.24 -
Մամուլի տեսությունԼեհաստանի նախագահի վրա թանկ է նստել Հայաստան այցը․ «Ժողովուրդ»Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա։Ավելին11:0517.12.24 -
Մամուլի տեսությունՈրոշել են վարկով հեծանիվ գնողներին խրախուսել․ «Փաստ»Նախագծի հեղինակները նշում են, որ Հայաստանը բնակչության կանոնավոր ֆիզիկական ակտիվության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 տոկոսը: Կառավարությունը առաջնահերթ է դիտում հանրության շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խթանումը։ Այդ իսկ պատճառով սպորտի ոլորտին արվող պետական հատկացումները 2018 թ.-ի համեմատ 2023 թ.-ին աճել են շուրջ հինգ անգամ, ընդ որում՝ դրա շրջանակներում մասսայական սպորտին ուղղվող հատկացումներն աճել են շուրջ 10 անգամ հենց այս թիրախն ունենալով։ Նախարարությունը նշում է, որ 2021 թ.-ից ներդրվել են մասսայական սպորտի նոր միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթի հինգ մրցաշարերը: Դպրոցական հեծանվավազքի կազմակերպման և դպրոցականների շրջանում հեծանիվ վարելը խթանելու նպատակով 2024 թ.-ին ավելի քան 6500 հեծանիվ է գնվել և տրամադրվել բոլոր դպրոցներին, կազմակերպվում են նաև համապատասխան մասնագետների վերապատրաստումներ՝ հեծանիվների ճիշտ շահագործման և գրագետ կիրառության համար։ Այս քաղաքականության շարունակությունն է ֆիզիկական առողջ ակտիվության խրախուսման շրջանակներում ներառել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին: Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈւ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով, և այն գործածել առօրյայում։Ավելին11:0017.12.24 -
Մամուլի տեսությունԱրագածոտնի մարզպետն արդեն SMS հաղորդագրության է սպասում․ «Իրավունք»Համենայնդեպս, մտերիմ շրջապատում նշել է, որ եթե ոչ այսօր, ապա վաղն իրեն պաշտոնանկ կանեն՝ այն կլինի sms հաղորդագրություն-«խնդրանքի» տեսքով, թե այլ կերպ, պարզ չէ:Ավելին10:5417.12.24 -
ՀասարակականՀրդեհ Մարալիկ քաղաքում՝ նախկին կինոյի տան շենքումԴեկտեմբերի 17-ին՝ ժամը 05։24-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ քաղաքի նախկին կինոյի տան շենքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:13-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է չգործող շինության փայտե հատակը (մոտ 40 քմ):Ավելին10:4517.12.24 -
ՀայաստանԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող է ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողԼեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։ Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։ Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։ «Ես տեղեկացված չեմ այն բոլոր մանրամասներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,-նշեց Ֆեռնան դը Վարենը: Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։ «Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը: Վերջինս, խոսելով նաև 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա վերաբերյալ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության ու հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ իրականում դժվար է ասել, թե որքան կշարունակվի թուրքական ժխտողականությունը, և երբ Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Տարիներ անց, հնարավոր է, որ թուրքական կողմում վերաբերմունքի որոշակի փոփոխություն տեղի ունենա․ հնարավոր է լինեն տարբեր քաղաքական, սոցիալական, իրավական ենթատեքստ ունեցող իրավիճակներ, որտեղ թուրքական կառավարության համար կարող է ավելի հեշտ լինել դա որպես ցեղասպանություն ճանաչելը: Այլ կերպ ասած՝ գուցե, ոչ այսօր, բայց ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Այնպես որ, չպետք է հանձնվել»,-ընդգծեց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ, ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ, օրինակ, Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ֆեռնան դը Վարենը դրական արձագանք տվեց՝ որպես օրինակ բերելով այլ երկրների։ «Օրինակ՝ Կանադան և Ավստրալիան երկար տարիներ եղել են շատ ռասիստականերկրներ, որտեղ երեխաներին խլում էին տեղաբնիկ ընտանիքներից: Եվ վերջին 5-10 տարիների ընթացքում երկու կառավարություններն էլ փաստացի ներողություն են խնդրել դրա համար՝ հասկանալով, որ իրենց արածը դաժանություն էր, բարոյական տեսակետից դատապարտելի մի բան, և նրանք հայտնեցին իրենց ափսոսանքն ու խոստովանեցին, որ դա տեղի է ունեցել, որ դա կատարվել է։ Գրեթե 100 տարի պահանջվեց, որպեսզի դա տեղի ունենա: Այսպիսով, դա նույնպես կարող է տեղի ունենալ, երբ լինի թուրքական կառավարություն, որը կընդունի, որ դա ցեղասպանություն է»,-շեշտեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը: Ինչ վերաբերում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի և նմանատիպ այլ ֆորումների կարևորությանը, Ֆեռնան դը Վարենն այդ տեսակի գլոբալ ֆորումների անցկացումը հատկապես կարևոր համարեց հենց մեր օրերում, քանի որ աշխարհն այժմ բախվում է ավելի վտանգավոր երևույթների, որտեղ գոյություն ունեն ավելի դաժան հակամարտություններ, պատերազմներ և ավելի շատ իրավիճակներ, որտեղ գերիշխում է ատելությունը, ցեղասպանությունն ու դրա կոչերը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին10:3017.12.24 -
Մամուլի տեսությունՈւժային բլոկը՝ սորոսականների ձեռքում․ «Հրապարակ»Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, և հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։Ավելին10:1817.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 16-17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։Ավելին10:1517.12.24