Լրահոս
2024-12-18
-
ՀասարակականՀրդեհ է բռնկվել Եղիպատրուշ գյուղի ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներումԴեկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մազում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում, հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, այնուհետև հրշեջները նախ մեկուսացրել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի մասին տեղեկանալով Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի կարգադրությամբ դեպքի վայր են ժամանել նաև Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ։Ավելին00:0518.12.24
2024-12-17
-
ԻրավականՄեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտումԴեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1,043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1,995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 92 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12,852 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 290 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 757 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 2,596, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 228, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 492, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1,313 և 4,083 այլ իրավախախտումներ։ 423 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1,633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 486-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։Ավելին23:5917.12.24 -
ՍպորտՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ ՎինիսիուսըԿատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանաբաշխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն գոլի Պուշկուշի մրցանակին արժանացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն՝ «Էվերթոն»-ի դարպասն ուղարկած գնդակի համար։ Կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահն ԱՄՆ ընտրանու և «Չիկագո Ռեդ»-ի անդամ Ալիսա Նիհերն է։ Կանանց լավագույն մազիչը ԱՄՆ ազգային թիմի գլխավոր մասնագետ Էմմա Հեյզն է, ով տարվա մեկնարկին աշխատում էր Լոնդոնի «Չելսի»-ում: ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին, որը կրում է բրազիլական կանանց ֆուտբոլի լեգենդ Մարթայի անունը, արժանացավ հենց Մարթան: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն կին ֆուտբոլիստը Իսպանիայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին է: ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը ստացավ Տիագո Մայան (բրազիլական «Ինտերնացիոնալ»): Երկրպագուների մրցանակն այս տարի ստացավ Գուիլերմե Գանդրա Մուրան: Տղամարդկանց տարվա լավագույն դարպասապահը Արգենտինայի ազգային թիմի և «Աստոն Վիլլա»-ի խաղացող Էմիլիանո Մարտինեսն է: Տարվա խորհրդանշական թիմում ընդգրկվել են` Էմիլիանո Մարտինեսը, Դանիել Կարվախալը, Անտոնիո Ռուդիգերը, Ռուբեն Դիաշը, Ուիլյամ Սալիբան, Ջուդ Բելինգեմը, Ռոդրին, Տոնի Կրոսը, Լամին Յամալը, Էրլինգ Հալանդը, Վինիսիուս Ժունիորը: 2024 թվականի լավագույն մարզիչը «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բրազիլիայի ազգային թիմի և «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուսն Ժունիորն է:Ավելին23:4517.12.24 -
ՔաղաքականԷս ամեն ինչը մի հատ մեծ փիառ հարսանիքի նախապատրաստություն ա․ Տիգրան ՔոչարյանՄեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասեմ իմանաք, էս ամեն ինչը մի հատ մեծ փիառ հարսանիքի նախապատրաստություն ա։ Թե բա ժող ջան, որոշել ենք ամուսնանանք։ Ուղղակի հարց ա, արտահերթ կամուսնանան, թե 2026-ին։ Հ.Գ. Փարոսից ստացածները միևնույն ա կոպեկ առ կոպեկ հետ եք բերելու մուծվեք բյուջե»Ավելին23:3017.12.24 -
ՀասարակականՁեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել է 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Դելփյան խաղերի մասնակից երեխաներին՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոգևորիչ են: «Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս համոզվել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը, սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»,- ասել է նախարարը: Նախարարն առանձակի շեշտել է նաև Դելփյան խաղերի ժյուրիի կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու փաստը, ինչը, ըստ նախարարի, վկայում է ոլորտում ունեցած մեր մեծ ներուժի մասին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել մանկավարժների աշխատանքը՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում նրանց հետևողական աշխատանքն է: Նախարարը մաղթել է երեխաներին նոր հաջողություններ ու հաղթանակներ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին: Երեխաները պատմել են իրենց տպավորությունների, գործունեության ոլորտների ու ապագա ծրագրերի մասին: Նրանք հատկապես ընդգծել են, որ ժյուրիի կազմին տպավորել և հետաքրքրել է իրենց ներկայացրած թե՛ համաշխարհային, թե՛ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները: ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների: Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արիտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր:Ավելին23:1517.12.24 -
ՔաղաքականՊապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՖրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները: Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:Ավելին23:0017.12.24 -
ՔաղաքականՀակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցԴեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։ Հաստատվել են Կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։Ավելին22:5517.12.24 -
ՄիջազգայինՈչնչացնել պատվիրատուներին. Կիևի վրա հուժկու հարձակման սպառնալիք՝ ռուս գեներալի սպանությունից հետոԿիևը դեռ կեսօրին է պաշտոնապես ստանձնել ռուս գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատասխանատվությունը: Սպանությունից ավելի քան 10 ժամ անց են ռուս քննիչները ավարտել փորձաքննությունը դեպքի վայրում: Գեներալի մարմինը այսօր երեկոյան են հեռացրել շենքի բակից: Ռուսական ՏԱՍՍ-ն էլ պարզել է, որ գեներալին երկար ժամանակ հետևել են հանցագործները՝ նրա տան դիմաց տեղադրված տեսախցիկով:Ավելին22:5017.12.24 -
ՔաղաքականՔՊ-ականներ և չարիքի հետ համագործակցողներ, օգտագործվելու և դեն եք շպրտվելու․ Բագրատ ՍրբազանՔՊ-ականներ և չարիքի հետ համագործակցողներ, ժամանակը ձեր օգտին չի աշխատում, օգտագործվելու և դեն եք շպրտվելու, ասել է Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Ոմանք կալանվելու են, ոմանց ընտանիքները ունեզրկվելու են, ոմանք դառնալու են ծաղրի ու ծիծաղի առարկա՝ ինչպես տեսել եք այս մի քանի օրերին»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ չարիքի իշխանությանը մեղսակից մի՛ դարձեք։Ավելին22:4517.12.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը»ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով գրքից հատված․ «Հատված իմ «Երկրի իրական կողմը» գրքից. ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ Երբևէ ինձ ուղղված ամենահաճախ հնչեցրած հարցը․ -Պարոն Աղազարյան, Դուք մեղք չե՞ք գործել։ -Ո՞նց կարելի է ապրել այս մեղավոր աշխարհում ու մեղք գործած չլինել։ -Բա ի՞նչու չեք գնում եկեղեցի ապաշխարելու։ -Որովհետև ես նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ երբևէ,գոնե նման իրավիճակներում նույն մեղքը չգործեմ։Մի՞թե ավելի ճիշտ չէ այդպես, քան գնալ եկեղեցի ապաշխարել ու հաջորդ պահին նույն մեղքը գործել։ Ինչի՞ մասին եմ խոսում։ Հա, մեղքերի։ Բայց ի՞նչի հիմա, էլ բան ու գործ չունե՞մ։Բան ու գործ միշտ ունեմ, ուղղակի պահի թելադրանքն է՝ մտորելու, անցյալ գնալու ու վերադառնալու առիթ։ Իմիջիալյոց, ես վերջերս հայտնագործություն եմ արել․ մենք բոլորս,բոլորս անցյալից ենք եկել և ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի եկել ապագայից։ Ինչպիսի՜ դաժան հաստատում։ Մտքերի մեջ ես, ու ընկնում ես հիշողությունների գիրկը։ Բա ինչի՞ ես մտքերի մեջ՝ հեռախոսս բաց-բաց, հոգիս բաց-բաց, սիրտս ու կյանքս մերկ դրված է ուրիշների առաջ։ ․․․ Դպրոցում լավ էի սովորում, նույնիսկ, կարելի է ասել՝ գերազանց։ Հետաքրքիր տղա էի․․․ Մեր դպրոցում ինձանից 3-4 տարի փոքր մի տղա կար, անունը՝ Կարիկ։ Դե, հիմա, իսկական անունը հնարավոր է Կարեն էր, բայց բոլորը Կարիկ էին ասում, դե ես էլ էի Կարիկ ասում։ Մտավոր խնդիրներ ուներ, բայց, երբ խոսում էիր հետը, ու ուղիղ նայում էր աչքերիդ, կարող էր թվալ, որ ոչ թե ինքը, այլ դու ունեիր խնդիր։ Տարիքի հետ խնդիրները խորանում էին, և այդ իրավիճակը պատճառ էր դառնում, որ հասարակությունը դուրս մղի իրեն իր շարքերից, իսկ ինքը դա չէր ուզում և բազմապիսի քայլերով ու հնարքներով փորձում էր կառչած մնալ հանրությունից։ Տպավորություն կար, որ ինքը լիովին հասկանում էր իր վիճակը, գնահատում էր իրավիճակի ծանրությունը և անընդհատ լուծումներ էր փնտրում։ Գյուղամիջի ակտիվ ժամերի համար մի զբաղմունք էր հորինել՝ բոլորի հետ թիզ էր չափում, որ պարզի, թե ու՞մ թիզն էր մեծ։ Ի՞նչ կապ ունի այս ամենը «մեղքի» հետ։Հա,՜ հա՜, հիշեցի՝ մեծ կապ, դուք էլ համբերեք, եթե շտապու՞մ եք , գնացեք ձեր գործերով, հետո կկարդաք։ «Թիզ» չափել։ Ի՞նչ էր սա։ Սա մի ամբողջ աշխարհ էր․ շփում հասակակիցների հետ, տարբեր թեմաներով խոսելու առիթ, լինել բոլորի նման հավասար, բոլորի հետ քեզ մարդ զգալ։ Երևի թե սրանով էր պայմանավորված Կարիկի այդքան հանճարեղ գաղափարը՝ «թիզ» չափելը։ Մի երկու օր գյուղամիջում չէի հանդիպել Կարիկին։ Կիրակի օր էր, հասա գյուղամեջ՝ կլուբի մոտ տեսա իրեն, զրույցի բռնվեցինք։ Մեծամտություն չհամարեք , բայց ակնհայտ էր, որ իմ հետ հատուկ էր շփվում՝ հարգանքով։ Գեղեցիկ, սև խոշոր աչքերից երևում էր, որ անկեղծորեն իմ անձը բարձր էր գնահատում։ Մի երկու բառ փոխանակեցինք, հետո հարցրեցի․ -Կարիկ ջան, «թիզ» չչափե՞նք։ – Ես էլ թիզ չե՛մ չափում,- պատասխանեց խորը վիրավորվածության զգացողությամ, թե ես խի՞ տեղյակ չեմ աշխարհի անցուդարձից։ Հիմարացած մի երկու բառ կմկմացի քթիս տակ՝ չիմանալով,թե ինչպես դուրս գամ այդ ճնշող իրավիճակից։ -Ես հիմա «փիլաքյան» եմ թռնում, – դառնացած ասաց Կարիկը ու նեղացած հեռացավ։ Այս խոսքերի վրա մի հատ գնամ 2010 թվական ու հետ գամ։ Ընտանիքով Սանկտ Պետերբուրգում էինք։Արդեն տաս տարի։Թե ինչու էինք Սանկտ Պետերբուրգում, դա ուրիշ պատմություն է։Էինք և վերջ։ Մի օր ընթրիքի ժամանակ ընտանիքիս անդամներին հայտնեցի, որ պատրաստվում եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ բնականաբար Հայաստանում։ Գաղափարը ցնորական էր, բայց մտածված։ Արդեն 50 տարեկան էի և բազմահազարանոց պարտքերս գրեթե փակել էի, ու կարող էի ինձ շքեղություն թույլ տալ և վերադառնալ Հայաստան։Չեմ կարծում թե միայն ինձ է հատուկ այն զգացողությունը, որ ուզում ես օգտակար լինել հայրենիքիդ։Ունենալով լայն հնարավորություններ, առանց որևէ քաշքշուկի ու նյութական ծախսերի դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել այդ մասին։ Անպայման պետք է վերադառնայի Հայաստան․ ե՞րբ, հստակ չգիտեի, գիտեի,որ պիտի։ Իհարկե, ես գիտեի, որ ինձ չեն գրանցի որպես նախագահի թեկնածու, որովհետև նստակյացության ցենզս չէր բավարարում։ Բայց մինչև գրանցվելը կար առաջադրումների փուլ,մեկ էլ մյուս, ինչը ես պետք է օգտագործեի մի քանի հարցազրույցներով ժողովրդին իմ մասին հիշեցնելու համար, ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու նպատակով։ Ու հիմա հիշում եմ, որ ընտանիքում այդ գաղափարը հնչեցրեցի նույնքան լուրջ, որքան Կարիկն ուղիղ նայելով աչքերիս ասաց, որ ինքն արդեն «թիզ» չի չափում, արդեն «փիլաքյան» է թռնում։ Ես էլ ընթրիքի ժամանակ ասացի, որ էլ չեմ ուզում «շպակլյովկա» անեմ, գնում եմ նախագահ դառնամ։ «Շպակլյովկայի» պահով մի պատմություն կա իմ կյանքում։ Մեկ ուզում եմ շարադրեմ մտքերս այդ թեմայով, մեկ էլ փոշմանում եմ, անհանգստություն ունեմ, որ կարող եմ ճիշտ չհասկացվել։ Լավ, թողնենք դեպքերը զարգանան գրքում, միգուցե և անդրադառնամ։ Հա, էդ որ ասացի «ուզում եմ նախագահ դառնալ», այդ պահին տեսնել էր պետք ընտանիքիս անդամների ռեակցիան։ -Ո՞րտեղ է դատախազը,- իրեն հատուկ հումորի զգացումով ասաց կինս։ -Այնտեղ, որտեղ Նապոլեոնն էր,- արձագանքեցի ես։ Այս երկխոսությունը «Կովկասի գերուհին» ֆիլմից է, այն դրվագը, որտեղ Շուրիկը հայտնված է լինում հոգեբուժարանում։ Հետ գնանք դպրոցական տարիներ ու պարզաբանենք, թե ինչ նոր հնարք էր մտածել Կարիկը իրեն հասարակության մեջ պահելու նպատակով։ «Թիզ» չափելը արդեն գիտենք, տեսնենք ի՞նչ է «փիլաքյան» թռնելը։ Գյուղամիջում մշակույթի տունը մի փոքր բարձունքի վրա էր կառուցված և մինչև մուտքին հասնելը պետք է բարձրանայիր աստիճաններով։ Հենց այդ աստիճանների հետ էլ կապված էր «փիլաքյան» թռնել Կարիկյան «սպորտաձևը»։ Թռիչքն իրականացնում էր վերևից ներքև կամ էլ հակառակ ուղղությամբ։Հաղթում էր նա, ով ավելի շատ աստիճան էր հաղթահարում։ Մեր գյուղի մասշտաբով ահագին մեծ տարածում ուներ այդ «սպորտաձևը»։ Ես Կարիկի հետ մտա պայքարի մեջ, և իհարկե, նա հաղթեց։ Դրանից հետո Կարիկը ինձ ներեց աշխարհացունց իրողությանն անտեղյակ լինելու համար և մեր հարաբերությունները մնացին նույն բարձր բարեկամական մակարդակի վրա․․․ մինչև եկող գարուն։ Սուրենավանը, գրեթե անապատային վայրում կառուցված գյուղ էր, բայց արդեն կայացած իր փողոցներով, այգիներով և իր այնքան զանազանվող ու համակրելի բնակիչներով։ Բնակիչները Հայաստանի տարբեր վայրերից էին եկել, ինչպես նաև ներգաղթյալներ,օրինակ մեր ոչ փոքր ազգությունը ներգաղթել էր Իրանից, կային նաև մեծ քանակությամբ Սիրիայից ներգաղթածներ։ Ու յուրաքանչյուրն իր ուրույն կերպարով լրացնում ու ամբողջացնում էր աշխարհի ամենալավ, ամենատաք գյուղի հանրությունը։ Գյուղի հիմնական զբաղմունքը խաղողագործությունն էր ու անասնապահությունը։Թաղումներն ու հարսանիքները եթե չհաշվենք, կարևորագույն իրադարձությունը հնդկական ֆիլմերի ցուցադրության օրն էր։Տե՜ր Աստված, ի՜նչ էր կատարվում, ի՜նչ էր կատարվում։Ֆիլմի ցուցադրության օրից չորսից հինգ օր առաջ սարսափելի ավելանում էր հողագործների աշխատանքի արտադրողականությունը, բոլորը տոգորված էին նոր հնդկական ֆիլմը, կամ էլ արդեն տաս անգամ ոչ նոր (դա հեչ կարևոր չէր) դիտելու սպասումով։Ֆիլմի ցուցադրման օրը սովխոզի տնօրենը թույլ էր տալիս աշխատանքները մի քիչ շուտ ավարտել, առավել ևս բոլոր աշխատանքները կատարվել և գերակատարվել են։Ֆիլմի սկսելուց մի ժամ առաջ արդեն ժողովուրդը սկսում էր հավաքվել։Տեսնել էր պետք , թե օրերով արևի տակ աշխատած տղամարդիկ ու կանայք ինչպես էին կերպարանափոխվում՝ մեկը մեկից գեղեցիկ։Տղամարդիկ հինգից վեց օրվա թրաշից ազատված օդեկալոնված,իսկ կանայք խնամված ու բոլոր գեղեցկություններն ու հմայքներն իրենցով արած։Բնականաբար չորս հարյուր հոգու համար նախատեսված դահլիճում տեղերը չէր բավականացնում։Շատերը գալիս էին աթոռներով, և ըստ էության, գյուղի ողջ ժողովուրդը 14-15 տարեկանից բարձր դահլիճում էր։ Պատահում էր, որ ֆիլմի ցուցադրության ժամանակ մեկ-երկու վայրկյան լռություն էր տիրում կամ Խաչիկը լենտը փոխելու ժամանակ մի բանն էն չէր անում,և ընդհատվում էր ֆիլմի ցուցադրումը՝ լսվում էր թե տարբեր շարքերում մարդիկ ոնց էին հեկեկում։Ու ոչ ոք,ոչ ոք չէր ուզում,որ ֆիլմը ավարտվի․․․ բայց ավարտվում էր, վառվում էին լույսերը և բոլորն էլ տեսնում էին, որ բոլորն էլ արտասվել են։ Հիմա համարժեք բանի ականատես չես լինի։Ինչևէ․․․ Ձմեռը ավարտվում էր ու գարունը գալիս էր։Շատ էի սիրում եղանակային էստաֆետի այդ պահը։Ձմռան ցուրտ օրերը կամաց-կամաց փոխարինվում էին հատված-հատված տաք ու հետո ամբողջովին տաք օրերով։Ամենուրեք ջրափոսեր,ցեխ,ստվերային մասերում ձյան մնացորդներ։Պատահում էր, որ գնում էինք խաղողի այգիներում աշխատելու ու զգացվում էր, թե հողի շնչառությունը ոնց էր բացվում ու այդ շնչառության ջերմությունից էլ խաղողի որթերը պատրաստվում էին բողբոջելու։ Ու ակնհայտ էր բնության զարթոնքը, կարծես մի նոր կյանքի սկիզբ, մի տաք ու ջերմ կյանքի սկիզբ։ Գարնան առաջին օրերից մեկը՝ մարտի 8-ը, իր նշանակությամբ պակաս կարևոր օր չէր, քան հնդկական ֆիլմերի ցուցադրման օրերը։Ողջ գյուղն իրարանցման մեջ էր՝ նվերներ, անակնկալներ, երեկույթների պատրաստություն և բացիկներ-բացիկներ․․․բա․․․այն ժամանակ բացիկներով էին բոլորը իրենց սիրելիներին,հարազատներին,ընկերներին,ընկերուհիներին շնորհավորում տարբեր տոների կապակցությամբ։Ոչ թե հիմիկվա նման անշունչ, սառը սմս-ներով, (վա՜յ, անիծվես դու սմս հնարող)։Դե մոտենում էր մարտի 8-ը և բոլորն իրենց բացիկները տանում էին գյուղի միակ փոստարկղ։Մարտի 6-ն էր։Կեսօրից հետո, հնարավորինս խուսափելով ձնհալից առաջացած տարբեր չափերի ջրափոսերից ու փողոցի ցեխոտ մասերից, բացիկների տրցակը ձեռքիս գնացի գյուղամեջ, որտեղ տեղադրված էր միակ փոստարկղը։ Մի հիսուն մետր հեռավորությունից նկատեցի, որ դեպի փոստարկղի ուղղությամբ է շարժվում նաև Կարիկը։«Սա ի՞նչ է անում այստեղ,կարողա՞ մոտենում է փոստարկղին,չէ հա։Ու՞մ մարտի 8-ը պիտի շնորհավորի»։Մի մարդ,ում մոտ վերը նկարագրված խնդիրները ավելի էին սրվել(մայր,քույր,եղբայր չուներ)։Այդպես մտքերով մի ոտ շուտ հասա փոստարկղին, բարեհաջող սմս-ները,էէէ՜է,բացիկները (վա՜յ, անիծվես դու սմս հնարող),գցեցի փոստարկղի մեջ։Ոտքս կախ գցեցի, տեսնեմ Կարիկը ինչ՞ է անելու։Հնամաշ վերարկուի ծոցագրպանից հանեց մի բացիկ, այնպես, որ հնարավորություն չունենամ տեսնել գրառումը ու փորձեց այն գցել փոստարկղ։ Առը հա քո բախտից։ Աշխարհն էլ քանդվի, պետք է տեսնեմ, թե ու՞մ ես շնորհավորում։Միևնույնն է,ոչ ոք չկա մոտակայքում և չեն կարող ինձ հանդիմանել։ Բա իմ խիղճը՞։Ոնց՞ պետք է առերեսվեմ ինքս ինձ հետ։Գայթակղության չտրվե՞մ,չմտնե՞մ ուրիշի ներաշխարհ։К черту ամեն ինչ։Ադամին ու Եվային էլ ասեցին չուտեք խնձորը, բա ոն՞ց կերան։ Տո լավ էլ արեցին կերան։Պատկերացնում եք՞ ինչ անգույն կլիներ աշխարհը հիմա, եթե կերած չլինեին այդ քաղցր խնձորը։Վերադառնամ ինքս ինձ, վերադառնամ իմ ստոր մտադրությանը, վերադառնամ իմ ստոր քայլին։Տեր Աստված, ինչքա՜ն երկար է տևում ակնթարթը։Դե արագացրու, մորթեցիր․․․տասնվեց տարեկան հասակում դա իմ ամենաստոր քայլն էր։Հիմա կարող եմ ասել նաև իմ ողջ կյանքի։ Գիշատիչի նման խլեցի բացիկը Կարիկի ձեռքից, շրջեցի հակառակ կողմն ու կարդացի։Տո ա՛յ անասուն, ինչ՞ կարդացիր, ինչ՞ կար գրված, որ մի հատ էլ կարդացիր։Վա՜յ, մամա ջան․․Բացիկի վրա ոչինչ չկար գրված։Կարիկն ուղղակի «թիզ չափելու» իր տեսությունը պրոյեկտել էր այս իրավիճակի վրա։Մարտի 8-ի տոնի առիթով անհասցե սմս-ով, էէէ՜է, բացիկով(վա՜յ, անիծվես դու սմս հնարող),եկել էր փոստարկղի մոտ, որ գարնան սառնոտ օրվան համապատասխան քիչ անցորդները նկատեն, որ ինքն էլ ունի մեկին , որ կարող է շնորհավորել տոնի առթիվ։Հովիկն էլ հո կողքին էր, դե կպատմեին մեկը մյուսին ու ամբողջ գյուղը կիմանար, որ Կարիկը մտավոր խնդիրներ չունի։ Իհարկե չուներ, ամենահանճարեղ գլխում իսկ չէր կարող ծնվել նման գաղափար։ Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ,ուրիշի ներաշխարհ,խիստ անձնական տիրույթ,փշրեցի մի աշխարհ…Ես՝ ոչինչս, մի աշխարհ ավերեցի։Էլ չէի ընկալում Կարիկի խոսքերն ու հայհոյանքները, սարսափելի հայհոյանքները։Չգիտեմ թե ոնց, վերջին պահին խելքս կտրեց ու ես այդ անհասցե բացիկը գցեցի փոստարկղի մեջ։Երևի թե Կարիկը գնահատեց իմ այդ քայլը։ Տեր Աստված, մտավոր արդեն ծանր խնդիրներ ունեցող այդ պատանին գնահատեց իմ այդ քայլը։Դադարեցրեց հայհոյանքներ հնչեցնել, ու մի վերջին հայացք գցելով վրաս, կարծես հասկացնելով, որ բացիկի անհասցեությունը կմնա իմ ու իր մեջ՝ հեռացավ։Ես էլ լքեցի այդ պահին իմ համար ամենաանիծյալ վայրը։ Արդեն երկար ժամանակ է Կարիկը չկա․․․ հիմա կարելի է․․․ -Դուք մեղք չե՞ք գործում, պարոն Աղազարյան,- հարցնում են լրագրողները։ -Ոնց՞ կարելի է մեղք չգործել այս մեղավոր աշխարհում,-պատասխանում եմ ես։ -Բա ինչու՞ չեք գնում եկեղեցի ապաշխարելու, պարոն Աղազարյան,-շարունակում են լրագրողները։ -Որովհետև նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ գոնե նման իրավիճակներում նման մեղք չգործեմ,-պատասխանում եմ ես»։Ավելին22:3017.12.24 -
ՔաղաքականՋահելությունը երկարացնո՞ղ, թե՞ երիտասարդներին կուսակցականացնող օրինագիծ. իշխանության նոր խաղըՀայաստանի խորհրդարանում ՔՊ-ականներն առաջարկում են փոխել երկրում երիտասարդների տարիքային շեմը. նախկին 16-30 տարեկանների փոխարեն երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։ Այսօր է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ընդունելու քննարկում եղել խորհրդարանում: Դրանով առաջարկվում է ստեղծել մարզային երիտասարդական կենտրոններ, մինչդեռ ընդդիմադիրները պնդում են, թե այդպիսի կենտրոններ եղել են և փակվել Փաշինյանի իշխանության օրոք:Ավելին22:2017.12.24 -
ՀասարակականԵրկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանինՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Դեսպանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ: Կարևորելով երկու երկրների առկա սերտ հարաբերությունները՝ նա համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանն ընդգծել է, որ դաշնային կապի սպայի նշանակմամբ ապահովելով առավել օպերատիվ կապ՝ խորացել են երկկողմ հարաբերությունները: Արփինե Սարգսյանը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել է կիբերհանցավորության դեմ պայքարի, կրիպտոարժույթների շուկայում հնարավոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ծառայողների վերապատրաստումների հարցը: ՆԳ նախարարը կարևորել է անդրազգային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակմամբ նաև այս ուղղություններն են ընդգրկվելու: Արփինե Սարգսյանը կարևորել է ոչ միայն կենտրոնական ապարատի կարիքները հզորացնելու, այլև տեղերում՝ տարածքային բաժիններում կարողությունների զարգացման ուղղությամբ վերապատրաստումների անցկացումը: Կողմերը ողջունել են վիզաների ազատականացման գործառնական փուլի մեկնարկը, որը տրվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ՆԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ հանդիպման ընթացքում, և պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաև այդ օրակարգի շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։Ավելին22:1517.12.24 -
ՀասարակականՎերահսկողական այց՝ Արարատի մարզՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանն աշխատանքային այցով գտնվել են Արարատի մարզում։ Տեսչական մարմնի ղեկավար կազմը՝ Արարատի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արգամ Կոստումյանի ուղեկցությամբ, ինչպես նաև տարածքային ստորաբաժանման մասնագետները վերահսկողական շրջայցեր են իրականացրել Արարատի մարզի տարբեր բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով շրջանակներում իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես՝ ղեկավարի տեղակալները ծանոթացել են Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման, Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Այգեստան բնակավայրի դպրոցի կառուցման աշխատանքներին։ Ուրցաձոր համայնքի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներում Տեսչական մարմնի մասնագետների տեղազննության և տեղում առկա աշխատանքային նախագծի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են անհամապատասխանություններ՝ նախագծի և կատարված աշխատանքների միջև։ Տեղում կապալառու կազմակերպությանը տրվել է ցուցում դադարեցնել շինարարական աշխատանքները և շինությունը բերել նախագծային տեսքի։ Արձանագրվել է նաև, որ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցներն ապահովված չէին անհատական պաշտպանիչ միջոցներով, որի հիմքով Տեսչական մարմինը դիմել է գործընկեր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, առաջարկվելով իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Արտաշատի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքների ընթացիկ փուլում տրվել են ցուցումներ շինարարական աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես՝ նախագծով նախատեսված թեքահարթակը ենթարկել փոփոխության և այն կառուցել շինարարական նորմերին համապատասխան։ Տեսչական մարմնից հայտնում են, վերահսկողական այցերը լինելու են պարբերաբար և շարունակական։Ավելին22:0017.12.24 -
ՔաղաքականԻնտիմ մանրամասներ, տհաճ տեսարանների վախեր և այլ սարսափներ՝ ՔՊ-ում. «Ծերունի ավազակների» դրամանԻրավական ընթացք ստացած՝ ՔՊ ներթիմային բախումները, ըստ որոշ վերլուծաբանների, հնարավոր է հասնեն այնտեղ, որ Աղազարյանին ու Ասլանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դատախազը մտնի խորհրդարան: Իշխող կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված երկու պատգամավորներից Ասլանյանն ասում է՝ «մեկնաբանալու բան չունի», Աղազարյանը՝ ՔՊ-ի հետ ընդհարումների սկզբին չէր բացառել, որ իր հարցով խորհրդարանական ամբիոնին կմոտենա Աննա Վարդապետյանը:Ավելին21:4517.12.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունըԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան դեկտեմբերի 17-ին ձեռնամուխ է լինում քվեարկությանը, որը կոչված է հաստատելու նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է CBS News-ը։ ԱՄՆ-ի բոլոր նահանգների մայրաքաղաքներում ընտրողների կոլեգիայի ներկայացուցիչները քվեարկելու են, որպեսզի հաստատեն 2024 թվականի ընտրություններում նոր նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը Քամալա Հարիսի նկատմամբ։ Դա, ըստ էության, ձևական բնույթ կրող արարողություն է։ Ընտրողների կոլեգիայի քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքները կուղարկվեն ԱՄՆ-ի Սենատի նախագահին, որը հենց երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Այս տվյալները նա պետք է ստանա դեկտեմբերի 25-ից ոչ ուշ։ Այնուհետև, մինչև 2025 թվականի հունվարի 3-ը արդյունքների մասին կտեղեկացվի ԱՄՆ-ի Կոնգրեսը։ Ակնկալվում է, որ 2025 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը կգումարի նիստ՝ Հարիսի ընտրողների ձայները հաշվելու համար։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահը պաշտոնապես կհաստատի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Վերջինիս երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին։Ավելին21:3017.12.24 -
ՔաղաքականԱշխարհազորը ցրելու մասին օրինագծի քննարկումը թեժ է անցել. ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն4 տարի առաջ իր իսկ ստեղծած աշխարհազորը լուծարելու և դրա փոխարեն տեղական պաշտպանության ուժեր ձևավորելու կառավարության նախագիծը այսօր քննարկվել է պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել: Ռազմական վերլուծաբանները դեռ նախագծի քննարկման ընթացքում էին նկատել՝ Հայաստան է բերվում ուկրաինական փորձը:Ավելին21:2017.12.24 -
Զինված ուժերՊապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերՖրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ: Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:Ավելին21:1517.12.24 -
ՀասարակականԱյրվել է փայտե տնակԴեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։ Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ:Ավելին21:0017.12.24 -
Հասարակական«KIA»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժածԴեկտեմբերի 17-ին, ժամը 16:03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:Ավելին20:4517.12.24 -
ԻրավականՍերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգվեց. «Հրապարակ»Նա նշել է՝ նոր փաստական տվյալներ չեն ներկայացվել, դատարանն, ինչպես նախորդիվ, այս անգամ ևս արձանագրել է, որ հիմնավոր կասկածի շեմը նվազած է, բայց երկարաձգել է կալանքը՝ կրկին արձանագրելով, որ հաջորդ անգամ այս փաստական տվյալները բավարար չեն լինելու կալանքի ժամկետը երկարացնելու համար։Ավելին20:3617.12.24