Լրահոս

2024-12-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Փոխհրաձգություն՝ Աբխազիայի ԱԺ-ում. պատգամավորներից մեկը մահացել է
    Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է Սուխումի խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։ Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։ «Գոլանձիան մահացել է, նա վիրավորվել էր գլխից: Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի շրջանում», - հայտնել են գերատեսչությունում։ Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։
    16:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան
    Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին և այս պահին երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։ Մարիա Գաբրիելյանը հայտնեց, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»,-ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը։ Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի կյանքին և սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ պատգամավորը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին։ «Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի իր աշխատանքները:
    16:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ
    2024 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ի կատարումն Օրենքի կարգավորումների՝ ՆԳ նախարարի դեկտեմբերի 12-ի հրամանով սահմանվել է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նոր կարգը, որի դրույթները էականորեն տարբերվում են նախկինում գործող հրամանի դրույթներից և միտված են բարձրացնելու ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի արդյունավետությունը։ Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայողների կողմից։ Նրանք հսկողությունն իրականացնում են՝ բռնության ենթարկված անձանց այցելելով, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը կապահովի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց առավել արդյունավետ պաշտպանությունը։ Կարգավորումներով սահմանվել է հսկողության հստակ ընթացակարգ, գործողությունների համալիր մեխանիզմ։ Այսպես, եթե նախկինում սահմանված չէր բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր ոստիկանության իրավասու ծառայողի այցելության կոնկրետ ժամկետ, ապա ներկայումս անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալուց հետո իրավասու ծառայողները ոչ ուշ, քան տեղեկությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում մեկնում են բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր։ Սահմավել է նաև պարբերական այցելությունների հստակ ժամանակացույց. անհետաձգելի միջամտության որոշման դեպքում այցեր պետք է կատարվեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ պաշտպանական որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։ Հստակեցվել է նաև շահագրգիռ մարմինների հետ համագործակցության մեխանիզմը։
    16:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կեղծ թղթադրամ իրացնելու վերաբերյալ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նոյեմբերի 9-ին: Այս դեպքում կեղծ թղթադրամներ էին իրացրել տաքսի ծառայության վարորդին: Պարզվել էր վարորդի ինքնությունը: Նա հայտնել էր, որ Գյումրիի Սավոյան փողոցում իր վարած «Օպելն» էին նստել երկու երիտասարդ աղջիկ, իսկ պատվերի ավարտին տվել էին կեղծ թղթադրամներ ու հեռացել: Վարորդը հասկանալով, որ թղթադրամները կեղծ են, Մայակովսկու փողոցում հայտնաբերել էր նրանց և պահանջել վճարել ուղևորավարձը: Վերջիններս հրաժարվել էին, ապա թողնելով իրենց ձեռքի պայուսակը, դիմել էին փախուստի: Պայուսակում 10 000 և 2000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 9-ին տաքսի ծառայությունից օգտվել և կեղծ թղթադրամներ էին իրացրել դեկտեմբերի 17-ին ձերբակալված 20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը. երիտասարդն այդ օրը եղել էր կանացի հագուստով և կեղծամով: Նախաքննությունը շարունակվում է:
    15:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ
    Դեկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրնսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրազ Պետրոսյանը միջնորությունը է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է դեկտեմբերի 13-ին, ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով խոշոր ավտովթարի և հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ինչից հետո նա դեպքի վայրը լքել էր: Դատավորը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո որոշում է կայացրել, որով նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 2 մլն դրամի գրավ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։ Պարզվել էր, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մ. Փիրումյանը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    15:39
    19.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Կարևոր որոշում՝ վարչապետի ավտոշարասյան զոհ դարձած հղի կնոջ գործի վերաբերյալ
    Հայլուր 15։30 Կարևոր որոշում՝ վարչապետի ավտոշարասյան զոհ դարձած հղի կնոջ գործի վերաբերյալ
    15:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
    Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մ.Հ.-ն՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դատախազի կողմից հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր: Քրեական վարույթով պարզվել էր, որ մեղադրյալ Ա.Ս.-ն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Մ.Հ.-ի հետ ունեցած վեճից հետո, այցելել է Մ.Հ.-ի բնակության վայր և իր հետ նախապես վերցրած դանակով 25 հարված է հարցրել Մ.Հ.-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավստրալացի պատգամավորները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Բակո Սակայանին և Դավիթ Իշխանյանին
    Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը: Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Փոլ Ֆլեթչերը նույն պահանջով հանդես էր եկել օկուպացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ: Նա ևս նամակով դիմել էր Ադրբեջանի դեսպանատանը՝ կոչ անելով անհամապաղ ազատ արձակել Իշխանյանին: Վագիֆ Ջաֆարովին ուղղված նամակում Ֆլեթչերը կոչ է արել կանոնավոր կերպով տեղեկացնել Իշխանյանի հոգեկան և ֆիզիակական առողջական վիճակի վերաբերյալ:
    15:10
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց Ջուլիետա Ազարյանին
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրեց ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրեց դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին: Դավիթ Առուշանյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 11-ին։
    15:04
    19.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Դաժան օրենքնե՞ր, թե՞ մեծ անորոշություն. նոր Սիրիայի սկիզբը
    Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաան ակտիվ հարցազրույցներ է տալիս միջազգային լրատվամիջոցնդերին: «Ալ Քաիդայի» նախկին մարտիկը Բի-Բի-Սի-ի հետ հարցազրույցում կոչ է արել աշխարհին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանել իր գլխավորած «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը: Նա պնդում է՝ ինքն ու իր զինակիցները ահաբեկիչներ չեն՝ ծայրահեղականությունը թողել է անցյալում: Նա նորից վստահեցրել է, որ պատերազմից հյուծված Սիրիան նոր պատերազմ չի ուզում:
    15:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանրամասներ՝ Նոր Հաճնում տեղի ունեցած սպանության դեպքից. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
    Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    14:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
    14:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ մեքենայում տեղի ունեցած պայթյունի դեպքից
    Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում գտնվող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1988 թ․) սրահում՝ առանց հրդեհի բռնկման։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի դիմապակին, դռները և սրահը:
    14:15
    19.12.24
    Ավելին
  • Հայաստան
    Անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին. պահանջ՝ Ավստրալիայից
    Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին անհապաղ ազատ արձակելու կոչով Ադրբեջանին է դիմել Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը: Ավստրալիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին ուղարկած նամակում Սուկկարը տեղեկացրել է, որ մտադիր է որպես քաղաքական հովանավոր հանդես գալ ու հորդորել է ամենամսյա թարմ տեղեկություն տրամադրել գերեվարված Արցախի նախկին նախագահի ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ:
    14:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր զարգացումներ՝ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով
    Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելն անօրինական է համարվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական և վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը»,-գրել է Րաֆֆի Ասլանյանը: Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել 2022-ի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում: Հղիության 8-րդ ամսում գտնվող կնոջը վրաերթի էր ենթարկել Փաշինյանին ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկը: Կնոջը հիվանդանոց էին հասցրել արդեն մահացած։ Սոնային վրաերթի ենթարկողը ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն էր: Արամ Նավասարդյանի մեղադրանքում նշված է, որ նա իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ։ «Երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը։ Ժամանակին չդիմելով արգելակման՝ ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31-շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականի Մնացականյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»,- ասված է մեղադրանքում։
    13:54
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է էլեկտրական շչակ
    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի ««Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
    13:45
    19.12.24
    Ավելին
  • Աշխարհ
    Տունը փլուզվել է նրանց աչքի առաջ. ջրհեղեղ է Կրասնոդարում
    Ռուսաստանի Կրասնոդարի մարզում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է եղել, ուժեղ սողանքներ են առաջացել: Կադրերում երևում է՝ ինչպես է ջուրը ողողել բակերը, լցվել առաջին հարկերի բնակարաններ:
    13:36
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի դի․ կասկածյալն ու հանցագործության գործիքը հայտնաբերվել են
    Դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով Ս․ Բաբախանյանի որոշմամբ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբն ու քրեագետը, քրեական ոստիկաններն ու ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է և հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալն ու հանցագործության գործիքը ոստիկանության Նաիրիի բաժնից ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին։
    13:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. «Հայաքվե»
    Հայտարարությունում ասվում է. «ՀՀ-ում գործող վարչախմբի հակաժողովրդական քաղաքականությունը շարունակվում է՝ ընդգրկելով սոցիալական նորանոր խմբեր և ոլորտներ։ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետարանը փորձելու է էապես թանկացնել քաղաքային տրանսպորտի վարձավճարները, ինչն էլ վատթարացնելու է երևանցիների սոցիալական վիճակը՝ փոխարենը լցնելով իշխանավորների գրպանները։
    13:25
    19.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ուժգին քամին գազատարներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ է վնասել Լոռիում և Գեղարքունիքում
    Գիշերը քամին վնասներ է հասցրել Լոռու և Գեղարքունիքի մարզերում։ Ըստ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ խոսքը լուրջ վնասների մասին չէ: Ուժգին քամու հետևանքով Վանաձորում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր, տապալվել են ծառեր:
    13:22
    19.12.24
    Ավելին