Լրահոս

2024-12-19
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»
    ԿԳՄՍ  նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգևավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաև իրենց։
    11:15
    19.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան
    Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի գաղթականների մասին: Այսօր արդեն ադրբեջանում խոսում են իբր 300 հազար գաղթականների վերադարձի մասին: Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ադրբեջանցիները ավելի համեստ պահանջներ են հրամցնում: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա նշել է. «Որպես 1989-1992թթ. ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենքների պահպանման վրա հսկողության բաժնի պետ, արխիվային նյութերի հենքով հայտարարում եմ՝ Հայաստանից ՀԵՌԱՑԵԼ Է ընդամենը 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ բռնագաղթված հայերի (չհաշված 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքը: Ընդամենը մեկ տարի առաջ ողջ Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում, հընթացս՝ ակնկալելով, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հայցով չդիմեն որևէ միջազգային դատական ատյան և այդ պարտավորությունն ամրագրեն միջազգային համաձայնագրով ...»։
    11:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը․ «Փաստ»
    Այս թեմային նախօրեին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև, հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա, չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում. «Թուրքիան Բաշար ալ Ասադի տապալումից ստանում է աշխարհաքաղաքական դիվիդենտներ։ Նախ՝ Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝ Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ, ինչով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։ Եվ ամենակարևորը՝ Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝ կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջանները»: 
    10:50
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց
    Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը, ժամը 00։49-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ եղանակային պայմաններից ելնելով Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհին իրականացրել են շրջայց և հերթապահություն: Շրջայցի և հերթապահության ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց և 300 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Փրկարարների, պարեկային ծառայության և Արագածի ՃՇ աշխատակիցների համատեղ ուժերով վերականգնվել է երթևեկությունը։
    10:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա․ «Հրապարակ»
    Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:
    10:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
    Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայթաղ գյուղի Մենուայի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի, իսկ պայթյունի հետևանքով 1 հոգու նախ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    10:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
    Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի): Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը): Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
    10:05
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան 4-9մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 19-ի գիշերը՝ 15-20մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18մ/վ արագությամբ։
    10:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:56
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անցել են Աղազարյանի ազգուտակին․ «Հրապարակ»
    Երեկ առաջին «ծիծեռնակը» որդին դարձավ՝ Հովսեփ Աղազարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ Գևորգ Պապոյանի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունում էր աշխատում` գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:
    09:53
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի․ «Փաստ»
    Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Նշել էինք, որ, մեր ունեցած տեղեկություններով, ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։
    09:50
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանի գլխավորած կառույցը 25 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը. բացահայտում. «Ժողովուրդ»
    «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող Hard Rock Cafe Yerevan-ի, «Այգ-1»-ի, «Գլոբալ քոնեքթ»-ի, «Էկո ֆրեշ մաշրումս»-ի, «Սերմից ֆերմա»-ի ծրագրերի իրականացման համար ընդհանուր առմամբ պետբյուջեից հատկացվել է 10 մլրդ դրամ՝ գրեթե 25 հազար ԱՄՆ դոլար։
    09:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Լուլուն, Արփի Դավոյանը կզրկվե՞ն մանդատներից. «Հրապարակ»
    Նախօրեին ՔՊ վարչությունը Հակոբ Ասլանյանին հեռացրեց ՔՊ-ից, իսկ Սարիկ Մինասյանին` ընդունեց։ Ասլանյանին նիստում կանգնեցրել են «գնդակահարության պատի տակ», դավաճան հռչակել՝ դավաճան Աղազարյանին պաշտպանելու համար: Պատգամավորը փորձել է մեղայականով հանդես գալ վարչապետի առաջ, թե մեծ մարդ եմ, գուցե ինձ այնքան էլ ճիշտ չեն հասկացել, ինքը ոչ թե պաշտպանել է Աղազարյանին, այլ ընդամենը առաջարկել է տալ արտահայտվելու հնարավորություն, սակայն վարչությունը միաձայն որոշել է, որ դավաճանները տեղ չունեն ՔՊ-ում, ու հորդորել են նաև մանդատից հրաժարվել, քանի որ այն Փաշինյանի շնորհիվ է ստացել:
    09:40
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:36
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին ջրատարից
    Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում՝ ջրատարում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 1․5 մետր խորություն ունեցող ջրատարից դուրս են բերել Ս․ Հ․-ի (ծնված 1955 թ․) դին։
    09:33
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում դժգոհ են 3 կուսակցություն փոխած խմբակցության ղեկավար Կոնջորյանից. «Ժողովուրդ»
    Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթև անել՝ արդյոք խնդրանքը կհայտնվի գործնական զրուցարաններում (chat-երում), թե ոչ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում հետ խմբակցության ներսում չեն շփվում և անգամ ոմանք չեն էլ բարևում, ամեն մանր-մունր բան ուղարկում է ՔՊ-ի զրուցարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի քաջատեղյակ աղբյուրները պատմում են, որ երբ Հայկ Կոնջորյանին խմբակցության անդամները ինչ-որ խնդրանքով դիմում են, օրինակ՝ ինչ խոսել հարցազրույցի ժամանակ, գնալ, թե չգնալ ինչ-որ պատվիրակության հետ գործուղման, կամ հրավերն ընդունել, թե ոչ, Կոնջորյանը, առանց այս ու այն կողմ ընկնելու, խնդրանքը և/կամ հարցը անմիջապես ուղարկում է ՔՊ-ի զրուցարան՝ հայտնելով, թե «այս» պատգամավորը ինձ «այսպիսի» հարցով է դիմել։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին:
    09:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին ձյան շերտում ավտոմեքենաներ են արգելափակվել
    Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    00:05
    19.12.24
    Ավելին
2024-12-18