Լրահոս

2024-12-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
    -Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժեր ունենալու իրավունք ունի եւ պարտավորություն՝ պաշտպանելու սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հնարավոր արտաքին սպառնալիքներից: Բանակի բարեփոխումները մեր լեգիտիմ իրավունքն է: Արդյո՞ք դա սպառնալիք է Ադրբեջանի համար. ոչ, որովհետեւ մենք հստակ ճանաչել եւ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Խորհրդային Ադրբեջանի տարածքով եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանն էլ մեզ նման, տարընթերցումների տեղիք չտալով, ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, համաձայն մեր ձեռքբերած պայմանավորվածությունների եւ ձեռնպահ մնա սպառնալիքների քաղաքականությունից: Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին: Այս պայմաններում մեր արձագանքը նույնիսկ ներքին քննադատությունների է արժանանում, որովհետեւ մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման հարցում ձեռքբերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ:
    19:26
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ
    Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Խախտումների կանխարգելումը ձեր բիզնեսի կայունությունն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը: «Նոյեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.6 մլն դրամի չափով տուգանք»,- ասված է հաղորդագրության մեջ:
    19:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան․ MediaHub
    Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս։ Ադրբեջանի դատախազությունը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 3 հոգու՝ Հակարի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատրյանին, Ռաշիդ Բեգլարյանին ու Մադաթ Բաբայանին։ Մյուսների դատավարությունից դեռ որևէ նորություն հայտնի չէ։
    19:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները
    ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել ոլորտային բացերի վերհանման, դրանց վերացման և, հատկապես, համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին տարբեր ծրագրերի միջոցով ԵՄ աջակցության վերաբերյալ։ ՍԱՏՄ ղեկավարը հույս է հայտնել, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի առավել հեշտացնել աշխատանքներն արտահանման գործընթացների ժամանակ, ինչն էլ, իր հերթին, կնպաստի երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացմանն ու աշխուժացմանը։
    18:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգումով, երբ Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Ադրբեջանի ԶՈւ-ով. Թաթոյան
    Այսօր Կառավարության ղեկավարն ֆեյսբուքյան իր էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, երեխաները դաս են անում ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո, նրանք զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, խաթարված է ողջ անվտանգության համակարգը: Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցը ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն»,- գրել է նա:
    18:35
    19.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Պատգամավորը գործընկերոջը սպանելուց հետո փախել է Աբխազիայի խորհրդարանի շենքից
    Հայլուր 18։30 Պատգամավորը գործընկերոջը սպանելուց հետո փախել է Աբխազիայի խորհրդարանի շենքից
    18:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
    «Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար... Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», - ասել է Արսենյանը։
    18:23
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը
    Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարները. Վերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները, Հիշատակելով «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ մայիսի 14-ի կոնվենցիան և դրա 1954թ․ մայիսի 14-ի և 1999թ․ մարտի 26-ի Արձանագրությունները, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ․ նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» 1972թ․ նոյեմբերի 16-ի կոնվենցիան, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ․ կոնվենցիան և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիան, և խրախուսելով համատեղ ջանքերն՝ ուղղված այդ նպատակներին, ցույց տալով Ֆորումի նվիրվածությունը միջազգային մշակութային համագործակցությանը, Հաշվի առնելով, որ հունիսի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրվել է որպես Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր, և ճանաչելով քաղաքակրթությունների, մշակույթի, կրոնների և հավատքների միջև ավելի խորը ըմբռնման և հարգանքի խթանման գործում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արժեքավոր դերակատարումը, և այս առումով, խրախուսելով բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, նշել Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրը կրթական և հանրային իրազեկման գործողությունների միջոցով, Ընդգծելով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ որպես միջմշակութային երկխոսության, սեփական մշակութային ժառանգության պաշտպանության և առաջմղման ոլորտում համագործակցության, խաղաղության և բռնությունից զերծ մշակույթի խթանման միջկառավարական հարթակ, Ընդգծելով, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի» 70-ամյակը (1954թ.) և դրա Արձանագրության 25-ամյակը լավ առիթ են միջազգային հանրության ջանքերի համախմբման և ամրապնդման համար՝ պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը զինված հակամարտությունների և խաղաղ ժամանակ, Ընդգծելով, որ ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, Դատապարտելով մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը, յուրացումը և ժխտումը, ի թիվս այլոց՝ կրոնական վայրերի և հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային արժեքների կողոպուտն ու մաքսանենգությունը զինված հակամարտությունների ընթացքում, Ընդգծելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են նպաստել հակամարտությունների սրմանը՝ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքների իրացումը, Մտահոգություն հայտնելով մշակութային ժառանգության պահպանման վրա կլիմայի փոփոխության, ծայրահեղ եղանակային պայմանների, բնական աղետների անբարենպաստ ազդեցության կապակցությամբ, Ընդգծելով նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանության և վերականգնման գործում, Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր մանդատի շրջանակներում ձեռնարկված գործողությունները՝ պաշտպանելու և պահպանելու վտանգված մշակութային ժառանգությունը և զինված հակամարտությունների ժամանակ մշակույթի պաշտպանությանն ու մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված գործողությունները, Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շարունակական ջանքերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղության և բռնության բացառման մշակույթի խթանմանը՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ կանանց կազմակերպությունների, երիտասարդության, բարերարների, կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների, ակադեմիայի, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ, 1․ ընդգծեցին իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն, 2․ շեշտեցին միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների վերադարձը, 3․ խրախուսեցին անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում, 4․ միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ արեցին խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը, 5․ պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական ​​բանականությունը, 6․ ողջունեցին Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը, 7․ խրախուսեցին միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություններին, որ իրենց անդամ պետությունների հետ համագործակցությամբ ընդլայնեն իրենց գործունեությունը` ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը կլիմայի փոփոխությունից և եղանակի անբարենպաստ պայմաններից, 8․ պայմանավորվեցին ձեռնարկել հետևյալ միջոցները Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար. 8․1 դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շարունակականության և գործառնական արդյունավետության բարձրացման ուղիները. 8․2 ստեղծել ազգային պատասխանատուների ցանց՝ նպատակ ունենալով ապահովել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում գործողությունների համակարգումը և համահունչ ընթացքը. 8.3․ դիտարկել վեբկայք ստեղծելու գաղափարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ինստիտուցիոնալ հիշողությունը հետագայում պահպանելու և ամրապնդելու համար. 8․4 միասնաբար նպաստել անդամների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդհանուր առաջնահերթությունների՝ համագործակցային նախաձեռնությունների և խորհրդակցությունների միջոցով առաջխաղացմանը. 8․5 դիտարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում բարեկամական խմբի ստեղծումը՝ համաձայնեցված նախաձեռնությունների և համատեղ խորհրդակցությունների նպատակով. 8․6 դիտարկել համատեղ հայտարարություններ ու նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովների և Գործադիր խորհրդի նստաշրջաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մանդատ ունեցող միջկառավարական այլ մարմիններում, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տարեկան ժողովներում և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններում համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ միջազգային հարթակներում ֆորումի ձայնն ուժեղացնելու նպատակով. 8․7 խրախուսել ֆորումի անդամ պետությունների համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ֆորումի անդամ պետությունների համատեղ հայտերի ներկայացման միջոցով՝ անդամ պետությունների մշակութային ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ներառելու համար՝ ցուցադրելով բազմազան ավանդույթների հարստությունը, 8․8 համագործակցաբար մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ համապատասխան միջոցառումներին՝ փորձը կիսելու և հավաքական ձեռքբերումները ցուցադրելու համար. 8․9 ուսումնասիրել անդամ պետությունների միջև համատեղ հնագիտական ​​պեղումների և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի հնարավորությունները, հատկապես պատմական և մշակութային ընդհանուր կապեր ունեցող տարածաշրջաններում. 8․10 դիտարկել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությունը՝ համատեղ խթանելու մշակութային և հոգևոր զբոսաշրջությունն՝ օգտագործելով ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումները, խրախուսել կայուն զբոսաշրջության պրակտիկան և խթանել փոխըմբռնումը զանազան մշակութային վայրերի և պրակտիկանների առաջխաղացման միջոցով. 8․11 մշակել հոգևոր զբոսաշրջության համատեղ նախաձեռնություններ, որոնք ընդգծում են անդամ պետությունների եզակի կրոնական ժառանգությունը և խթանում կայուն զբոսաշրջության փորձառությունը. 8․12 իրականացնել կայուն զբոսաշրջության նախաձեռնություններ՝ նվազագույնի հասցնելու հոգևոր զբոսաշրջության գործունեության ազդեցությունը բնության վրա և պահպանելու կրոնական վայրերի ինքնությունը. 8․13 խրախուսել համատեղ ներդրումները վիրտուալ տուրերի և կրոնական վայրերի առցանց տվյալների բազաների ստեղծման համար՝ ապահովելով ուխտավորների և հետազոտողների հեռահար մուտքը. 8․14 խրախուսել համատեղ ներդրումները կրոնական վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են ճանապարհները, տրանսպորտը և կացարանները [*]. 8․15 մշակել նոր անդամակցության ընթացակարգերի և դիտորդի կարգավիճակի չափանիշներ, որոնք պետք է համաձայնեցվեն կոնսենսուսով՝ խթանելով համաժողովի շրջանակներում ներառականությունն ու բազմազանությունը, միաժամանակ ողջունելով նոր երկրների անդամակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, 8․16 ստեղծել անդամ պետությունների մշակութային ժառանգության փորձագետների ցանց՝ մշակութային արժեքների ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար՝ ցույց տալով ֆորումի հանձնառությունը միջազգային մշակութային համագործակցությանը. 8․17 կազմակերպել կարողությունների զարգացման աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր անդամ երկրներում ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ կենտրոնանալով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են պահպանումը, վերականգնումը և թանգարանների կառավարումը. 8․18 նպաստել մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահետազոտական ​​ջանքերի մեկտեղմանը՝ օգտագործելով անդամ երկրների ակադեմիական շրջանակների փորձը՝ խորացնելու փոխըմբռնումը և խթանելու մշակութային երկխոսությունը. 8․19 համագործակցել թվայնացման նախագծերի շուրջ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու համար՝ ներառյալ վիրտուալ թանգարանների և առցանց տվյալների բազաների ստեղծումը. 8․20 դիտարկել անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու համար հարթակների ստեղծման գաղափարը՝ խթանելով երկխոսությունը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդական նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղության մշակույթին և ժառանգության պաշտպանությանը: 9. ընդգծեցին քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ դերակատարների դերը՝ ներառյալ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ազգային հաստատությունները, կրոնական առաջնորդները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, կանանց կազմակերպությունները, երիտասարդները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները՝ խաղաղության և ոչ բռնության մշակույթի, հանդուրժողականության, ոչ խտրականության, կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և մշակութային իրավունքի խթանման գործում: 10. դատապարտեցին շարունակվող հակամարտությունների արդյունքում մշակութային և ժառանգության օբյեկտների ոչնչացումը: 11. Նախարարները շնորհակալություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպման հյուրընկալման համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։ 12. Նախարարները ողջունեցին 2025 թվականին Ֆորումի նախագահությունը ստանձնելու և 9-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելու Հունաստանի Հանրապետության պատրաստակամության մասին հայտարարությունը և միաձայն հաստատեցին այդ որոշումը: [*] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին:
    18:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ԿամԱԶ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է
    Դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին «ԿամԱԶ»-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռին: Վարորդը՝ 50-ամյա Արման Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    18:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը
    Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ և կոչ անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները: Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։ Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»։
    17:45
    19.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Քարուքանդ եղած և անպետք իրերի պահեստ դարձած մանկապարտեզներ՝ Երևանում. քաղաքապետարանը չի պարզաբանում
    Երևանում դարն ապրած մանկապարտեզները քանդելու, դրանց տեղում նորերը կառուցելու որոշում ունի քաղաքապետարանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի N148 մանկապարտեզի դռները կողպել են, բնակիչները երեխաներին ավելի հեռու նախակրթարաններ են տանում՝ հույսով, որ շուտով ամբողջովին նոր շենք են վերադառնալու:
    17:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ուրախ եմ, որ իմ ժամանակը Մադրիդում սկսվեց և ավարտվեց Անչելոտիի օրոք. Կրոս
    Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ Գերմանացին իսպանական ակումբում հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Անցած ամառ նա ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ «Մենք միշտ առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել, և ինձ դուր է գալիս այն միտքը, որ իմ ժամանակները Մադրիդում սկսվել և ավարտվել են նրա հետ», — Կրոսի խոսքերը մեջբերել է AS-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Կառլո Անչելոտին առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2013 թվականին։ 2021 թվականին իտալացի մասնագետը վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» նվաճել է լիգայի երկու տիտղոս, Իսպանիայի երկու գավաթ և երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, փոխանցում է Armsport-ը։
    17:15
    19.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ղուկաս Սիրունյանի 75-ամյակը և սպասված վեպի շնորհանդեսը
    Քաղաքական սատիրայի ժանրի սպասված գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել: Ղուկաս Սիրունյանի «Ուշացած կապիկներ»՝ օրուելյան ոճին առնչվող վեպը վերահրատարակվել է գրողի 75-ամյակի առիթով: Հրատարակիչները լույսընծայման են պատրաստում Սիրունյանի պոեզիան, արձակն ու հրապարակախոսությունները:
    17:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ահազանգ. «Իմ կյանքի առողջության համար էս հիմնարկնա պատասխան տալու»․ բաց նամակ՝ բանտից․ ArmLur
    ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վանիկ Դանիելյանը ArmLur.am-ի խմբագրություն դիմում-խնդրանքով է դիմել. «Ես գտնվում եմ հոգեկան լարված վիճակի մեջ, իմ այստեղ գտնվելու պատճառով իմ կարոտից տան 7 տարեկան երեխան հոգեկան վիճակի մեջ է, երեխուն հոգեբուժի և հոգեբանի մոտ են տանում: Ուստի ես օրվա մեջ մի քանի անգամ պիտի զանգեմ լսեմ: Ես զանգի համար նույնիսկ ինքնասպանության կգնամ: Սահմանված գարֆիկի իմ 20 րոպեն ես օգտագործում եմ օրվա մեջ 2-3 անգամ 6 րոպեով: Ու այժմ գրաֆիկով չեն թողնում այսպես, ոչ մի խնդիր դե իմ կյանքի առողջության համար էս հիմնարկնա պատասխան տալու»:
    16:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ծերուկն անտանելի է դարձել․ Ագնեսա Խամոյան
    Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։
    16:35
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փոխհրաձգություն՝ Աբխազիայի ԱԺ-ում. պատգամավորներից մեկը մահացել է
    Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է Սուխումի խորհրդարանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ Աբխազիայի ներքին գործերի նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ հանրապետության խորհրդարանում փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկու պատգամավոր։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել պատգամավորներ Ադգուր Խարազիայի, Կան Կվարչիայի և Վախթանգ Գոլանձիայի մասնակցությամբ։ Խարազիան մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով Կվարչիային և Գոլանձիային։ «Գոլանձիան մահացել է, նա վիրավորվել էր գլխից: Կվարչիայի կյանքին վտանգ չի սպառնում, նա վիրավորվել է ուսի շրջանում», - հայտնել են գերատեսչությունում։ Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։
    16:30
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան
    Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին և այս պահին երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։ Մարիա Գաբրիելյանը հայտնեց, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»,-ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը։ Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի կյանքին և սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ պատգամավորը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին։ «Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են»,-նշեց Մարիա Գաբրիելյանը։ Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դեկտեմբերի 19-ից կվերսկսի իր աշխատանքները:
    16:15
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ
    2024 թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ի կատարումն Օրենքի կարգավորումների՝ ՆԳ նախարարի դեկտեմբերի 12-ի հրամանով սահմանվել է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նոր կարգը, որի դրույթները էականորեն տարբերվում են նախկինում գործող հրամանի դրույթներից և միտված են բարձրացնելու ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի արդյունավետությունը։ Անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայողների կողմից։ Նրանք հսկողությունն իրականացնում են՝ բռնության ենթարկված անձանց այցելելով, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը կապահովի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց առավել արդյունավետ պաշտպանությունը։ Կարգավորումներով սահմանվել է հսկողության հստակ ընթացակարգ, գործողությունների համալիր մեխանիզմ։ Այսպես, եթե նախկինում սահմանված չէր բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր ոստիկանության իրավասու ծառայողի այցելության կոնկրետ ժամկետ, ապա ներկայումս անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկություն ստանալուց հետո իրավասու ծառայողները ոչ ուշ, քան տեղեկությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում մեկնում են բռնության ենթարկված անձի փաստացի գտնվելու վայր։ Սահմավել է նաև պարբերական այցելությունների հստակ ժամանակացույց. անհետաձգելի միջամտության որոշման դեպքում այցեր պետք է կատարվեն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ պաշտպանական որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։ Հստակեցվել է նաև շահագրգիռ մարմինների հետ համագործակցության մեխանիզմը։
    16:00
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կեղծ թղթադրամ իրացնելու վերաբերյալ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև նոյեմբերի 9-ին: Այս դեպքում կեղծ թղթադրամներ էին իրացրել տաքսի ծառայության վարորդին: Պարզվել էր վարորդի ինքնությունը: Նա հայտնել էր, որ Գյումրիի Սավոյան փողոցում իր վարած «Օպելն» էին նստել երկու երիտասարդ աղջիկ, իսկ պատվերի ավարտին տվել էին կեղծ թղթադրամներ ու հեռացել: Վարորդը հասկանալով, որ թղթադրամները կեղծ են, Մայակովսկու փողոցում հայտնաբերել էր նրանց և պահանջել վճարել ուղևորավարձը: Վերջիններս հրաժարվել էին, ապա թողնելով իրենց ձեռքի պայուսակը, դիմել էին փախուստի: Պայուսակում 10 000 և 2000 անվանական արժեքով կեղծ թղթադրամներ էին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 9-ին տաքսի ծառայությունից օգտվել և կեղծ թղթադրամներ էին իրացրել դեկտեմբերի 17-ին ձերբակալված 20-ամյա աղջիկն ու 18-ամյա երիտասարդը. երիտասարդն այդ օրը եղել էր կանացի հագուստով և կեղծամով: Նախաքննությունը շարունակվում է:
    15:45
    19.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ
    Դեկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրնսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրազ Պետրոսյանը միջնորությունը է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է դեկտեմբերի 13-ին, ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով խոշոր ավտովթարի և հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ինչից հետո նա դեպքի վայրը լքել էր: Դատավորը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո որոշում է կայացրել, որով նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 2 մլն դրամի գրավ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր դեկտեմբերի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։ Պարզվել էր, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ քննիչ Տ․ Կարապետյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մ. Փիրումյանը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր ոչ սթափ։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    15:39
    19.12.24
    Ավելին