Լրահոս
2024-12-19
-
ՀասարակականԹանկարժեք ուղևորությո՞ւն, թե՞ բողոքի քայլերթ․ մոլորված քաղաքացիների ընտրությունըՀունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկելու համար առաջարկվող սակագների բազմազանությունը մոլորության մեջ է գցում երևանցիներին: Մտահոգություն է հայտնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա չի հասկանում, թե քաղաքապետ Տիգրան Ավինյանը ինչ հաշվարկ է արել, որ պնդում է, թե սակագնի միջին գինը 144 դրամ է լինելու:Ավելին23:5019.12.24 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «XCMG» բեռնատարներըԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Վլադիկ Գ․-ի վարած «XCMG» մակնիշի բեռնատարները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին23:4519.12.24 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացուԴեկտեմբերի 19-ին, ժամը 08։51-ից 14:08-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին23:3019.12.24 -
ՍպորտԲարսելոնան ամռանը պատրաստվում է մեգատրանսֆերի«Բարսելոնան» 2025 թվականի ամռանը կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը որոշել է առաջիկա ամռանը ակտիվացնել նորվեգացի հարձակվողին գնելու գործընթացը՝ թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ներկայիս մարզավիճակի վերաբերյալ կասկածների պատճառով։ Կատալոնական ակումբում կածում են, որ հաջորդ ամառ իդեալական ժամանակն է Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար՝ կապված «Մանչեսթեր Սիթիի» իրավական խնդիրներին, ինչպես նաև այս մրցաշրջանում «քաղաքայինների» խաղային անկման հետ: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նորվեգացին «Սիթիի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։Ավելին23:1519.12.24 -
ՀասարակականՈւժգին քամու ավերածությունները՝ Լոռիում և ԳեղարքունիքումՀայաստանում ուժեղ քամին տոն է փչացրել Վանաձորում: Վնասվել են քաղաքի զարդարանքները: Գեղարքունիքում էլ է ավերածություններ բերել կեսգիշերային քամին: Ավելի քան մեկ տասնյակ ահազանգ են ստացել փրկարարները՝ տանիքներ քշել-տանելու, ծառեր արմատախիլ անելու մասին:Ավելին23:0019.12.24 -
ՏարածաշրջանԻրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպել ենԻրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Եգիպտոսում D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, հայտնում է IRNA–ն: Հանդիպմանն Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել D-8-ի ղեկավարների 11-րդ հանդիպման օրակարգային հարցերի շուրջ: Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա:Ավելին22:4519.12.24 -
ԻրավականՎարչապետի ավտոշարասյան զոհ դարձած հղի կնոջ գործի վերաբերյալ դատախազի որոշումն անօրինական էՀայկական արդարադատության որակի մասին ցցուն օրինակ է Սոնա Մնացականյանի վրաերթի գործը: Դատախազությունը համառորեն քրեական հետապնդում չի ցանկանում հարուցել հղի կնոջը վրաերթի ենթարկած՝ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ: Երկրորդ անգամ է դատարանը անօրինական համարել դատախազության այդ որոշումը:Սակայն Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբանին այս լուրը չի ոգևորում: Դատախազությունը կարող է դատարանի այդ որոշումն էլ բողոքարկել, ինչի դեպքում նորից կերկարաձգվի գործի քննությունը:Ավելին22:3019.12.24 -
ՀասարակականԴիլիջան քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. մանրամասներԴեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:18-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:Ավելին22:1519.12.24 -
ՔաղաքականԹուրքական ԱԹՍ՝ Հայաստանի սահմանին, իսրայելական զենքերի նոր խմբաքանակ՝ Բաքվին. հարձակման վտանգ կա՞Հայկական բանակը խաղաղության օրակարգին հարմարեցնելու մասին է այսօր հայտարարել Հայաստանի վարչապետը: Փաշինյանն այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունից հետո, թե սպառազինության մրցավազքում Ադրբեջանին չի հասնի Հայաստանը: Ռազմական փորձագետները Փաշինյանի խոսքերում կապիտուլյացիայի դրսևորում են նկատում:Ավելին22:0019.12.24 -
ՍպորտՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԱրգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 մլն եվրո)։Ավելին21:4519.12.24 -
ՔաղաքականՆերվայնանում է Փաշինյանն ու ներվայնացնում. խառնակիչ պատիժ է մտածելՆիկոլ Փաշինյանը կռիվ է գցում համայնքի բնակիչների և համայնքի ղեկավարների միջև: Քաղտեխնոլոգները այսպես են մեկնաբանում այսօր կառավարության նիստին Փաշինյանի այն հայտարարությունը, թե կկրճատի համայնքին հասանելիք սուբվենցիան՝ պետական աջակցությունը, եթե համայնքապետները իրենց «պադավատների» թիվը չկրճատեն: Փաշինյանը խոստովանել է, որ հատուկ է դա անում:Ավելին21:3019.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել է 3 մեքենա, 1-ը կողաշրջվել է. վիրավոր կաԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենց փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահան Բարսեղյանի վարած «Honda» մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Մարտիրոսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին21:1519.12.24 -
ՄիջազգայինՊուտինը տեխնո-մենամարտ է առաջարկում Արևմուտքին. Ռուսաստանի նախագահը՝ չավարտվող պատերազմի մասինՌուսաստանի նախագահը կոչ է արել Կիևին խնայել սեփական զինվորների կյանքը՝ քարը փեշից թափել ու հանուն Ուկրաինայի կայուն խաղաղության՝ նստել բանակցությունների: Ռուսաստանի ղեկավարին դեռ չեն արձագանքել Կիևից, որին հարվածել է պատրաստ Պուտինը, միայն թե ապացուցի, որ Օրեշնիկն անխոցելի զենք է:Ավելին21:0019.12.24 -
ՔաղաքականԵթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու՝ ադրբեջանական պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։ Հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, նա պատասխանել է․ «Կառուցողական»։ «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- ասել է Փաշինյանը:Ավելին20:5019.12.24 -
ԻրավականԴատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել, դիմել է ԲՏԱ նախարարություն․ «Հրապարակ»ՀՀ գլխավոր դատախազությունը Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի ձեռքը կրակն է ընկել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել էր դատախազություն` հիմնվելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության վրա, քանի որ ֆիլմը պարունակում է «անչափահասների սոցիալական վարքին բացասական ազդեցություն ունեցող տարրեր, մասնավորապես, կարող է նպաստել ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի տարրերի ընդօրինակման»: Նախարարությունը, հղում անելով «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, նշել է, որ արգելվում է երեխայի առողջության և դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության տարածումը։Ավելին20:4519.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևի անողոք հարձակմանը Փաշինյանը պատասխանում է՝ նրբություններ բացահայտելովՀայլուր 20։30 Ալիևի անողոք հարձակմանը Փաշինյանը պատասխանում է՝ նրբություններ բացահայտելովԱվելին20:3019.12.24 -
ՔաղաքականՊապոյանն ու Անդրեաս Վիմմերը քննարկել են ՀՀ ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող հարցերՆախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է՝ կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։ Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։ Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։Ավելին20:1519.12.24 -
ՔաղաքականԱղազարյանի անկողնային գործերը և մի սուտ մատնություն. սկանդալ՝ վարչապետի աշխատակազմի շուրջՀովիկ Աղազարյանի ինտիմ կյանքի մասին հրապարակումները դարձել են սուտ մատնության հոդվածով վարույթի պատճառ: Փաշինյանի կառավարության կրքոտ քարոզչի դեմ հաղորդում է ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհ Թովմասյանը, որի պնդմամբ՝ Տարոն Չախոյանն իր մասին է կեղծ լուրեր տարածել: Գլխավոր դատախազությունը պատգամավորի հաղորդմանն ընթացք է տվել:Ավելին20:0019.12.24 -
Կրթություն և գիտությունՀայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքներըԱմփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից: Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել են 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ 70-79% արդյունք են ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով), 80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով), 90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով), 0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը: Գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել են 2825-ը, այս պահին չաշխատող և առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել են 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել են 2250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել են 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը: Բողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ/անձ, 60-69 % ՝ 1127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89 %՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը:Ավելին19:4519.12.24 -
ՄիջազգայինՄահացու կրակոցներ՝ Աբխազիայի խորհրդարանում. դեպքի վայրից փախել է կրակած պատգամավորըԱբխազիայի խորհրդարանում վիճաբանությունից հետո արձակված կրակոցներից մահացել է պատգամավորներից մեկը: Վախթանգ Գոլանձիան գլխի մահացու վնասվածք է ստացել: Եվս մեկ պատգամավոր ծանր վիրավոր է:Ավելին19:3519.12.24