Լրահոս
2024-12-19
-
ԻրավականԱնձնական խուզարկությամբ տղամարդկանց մոտ հայտնաբերվել են հոգեմետ հաբերՔրեական ոտիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 12-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, մայրաքաղաքի Ռոստովյան փողոցում ձերբակալել և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 42-ամյա մի տղամարդու: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը նույն կասկածանքով քրեական ոստկանները ձերբակալել են Սարի թաղի բնակիչ 51-ամյա մի տղամարդու և, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխել Էրեբունու բաժին: Անձնական խուզարկությամբ 42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ 87 հաբ, իսկ 51-ամյա տղամարդու մոտ` 7 հաբ: Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձառնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են:Ավելին13:1519.12.24 -
Հայաստան«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում էԱնցնող տարում Միության անդամ երկրները ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ակտիվորեն աշխատել են 2023 թվականի վերջին ԵԱՏՄ-ի Խորհրդի կողմից ընդունված եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համապարփակ ծրագրի իրագործման ուղղությամբ։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով եվրասիական տրանսպորտային միջանցքների և առաջնային ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մասին, այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միության անդամ երկրների միջև տրանսպորտային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ, օրինակ, ԵԱՏՄ-ն ճանապարհների երկարությամբ աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ երկաթուղիների երկարությամբ՝ 3-րդ տեղը։ Եվրասիական տրանսպորտային միջանցքները ելք ունեն դեպի Բալթիկ և Կարմիր ծովեր, Եվրոպա, Չինաստան, Իրան, Արաբական երկրներ և Հնդկաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս ընթացքում տարվել է մեծ վերլուծական աշխատանք, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերլուծություն թիրախային զարգացման ցուցանիշների և եվրասիական տրանսպորտային միջանցքների անձնագրերի նախապատրաստման, միջանցքների վերաբերյալ միանման պահանջների մշակման, ինչպես նաև մասնակի հատվածների զարգացման միջոցառումների սահմանման վերաբերյալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ հատուկ նշանակություն է տրվում «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը՝ որպես ԵԱՏՄ ընդհանուր բեռնափոխադրումների զարգացման առաջնային ուղղություն։ «Ակտիվ աշխատանքներ են տարվում այդ միջանցքի զարգացման, «նեղ կետերի» վերացման, ինչպես նաև անխափան լոգիստիկայի ստեղծման ուղղությամբ։ Աշխատանք է իրականացվում այդ միջանցքի երեք հիմնական Տրանսկասպիական, արևմտյան և արևելյան երթուղիների զարգացման ուղղությամբ։ 2024 թվականին ընդլայնվել է առաջնային ենթակառուցվածքային նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 11 նախագիծ։ Դրանց թվում է մեկ նախագիծ Հայաստանի Հանրապետությունից, երկուսը՝ Բելառուսի Հանրապետությունից, երեքը՝ Ղազախստանի Հանրապետությունից, երեքը՝ Ղրղզստանի Հանրապետությունից, երկուսը՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Խոսքը ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման, երկաթուղային ենթակառուցվածքի ստեղծման, էլեկտրաֆիկացման և մոդեռնիզացման մասին է»,- ասել է Արզբեկ Կոժոշևը և ավելացրել, որ նշված ծրագրերի իրականացման արդյունքում Միության երկրների համար միջազգային լոգիստիկ համակարգում ավելի մեծ կայունություն ձեռք բերելու հնարավորություն կստեղծվի և կապահովվի անխափան տարանցում։Ավելին13:0919.12.24 -
ՀասարակականՈւժեղ քամու հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր (լուսանկարներ)Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։ Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ:Ավելին13:0019.12.24 -
Իրավական2 կգ-ից ավելի մարիխուանա` 53-ամյա տղամարդու տանը. բացահայտում (տեսանյութ)Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 13-ին ստացված տեղեկությունը Հայկավան գյուղի 53-ամյա բնակչի մասին էր։ Տեղեկությունն օպերատիվորեն ստուգվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նույն օրը տղամարդը տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկության իսկությունը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալի տան զննությամբ հայտնաբերվել է 28 փաթեթ, ընդհանուր՝ 2 կգ 41 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4519.12.24 -
ՔաղաքականԿյանքը բանտում. Փաշինյանը մի դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից«Քանի որ հայտնի շրջանակնները սկսել են սարսափազդու լեգենդներ հյուսել իմ բանտային կյանքի մասին, առաջիկայում կտոր-կտոր կհրապարակեմ իմ բանտային օրագիրը: Ահավասիկ, այդպիսի առաջին կտորը: Հիշեցնեմ, որ ընդհատակից դուրս եմ եկել և դատախազություն ներկայացել 2009 թվականի հուլիսի 1-ին: Մինչ այդ 2008թ. մարտի 1-ից գտնվել եմ ընդհատակում:Ավելին12:4219.12.24 -
Հասարակական2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում ու bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 3-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին12:3519.12.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սուտ մատնության համար դատախազություն են դիմել Փաշինյանի թիմի կրքոտ քարոզչի դեմՀայլուր 12։30 Սուտ մատնության համար դատախազություն են դիմել Փաշինյանի թիմի կրքոտ քարոզչի դեմԱվելին12:3019.12.24 -
ՔաղաքականԱլիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, մեր այն պնդումները, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր։ «Մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմերից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության փոփոխության և հայկական բանակի վերաբերյալ հնչող պահանջները ոչ թե ուղղված են խաղաղության հաստատմանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը։ Այս նպատակի իրականացման տրամաբանության մեջ են նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրի մասին հայտարարությունները։ Մեկ անգամ ևս արձանագրենք պարզ ճշմարտությունը, որը բանակցային սեղանին վախենում է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանը. Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակություն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նույնացվել և համահավասարեցվել Արցախից՝ ցեղասպանության անմիջական վտանգի տակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման խնդրի հետ։ Եթե Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել այդ հարցը, ապա այն պետք է քննարկվի Բաքվում և Սումգայիթում բռնի տեղահանված, կոտորածների հետևանքով փախուստի դիմած հայերի իրավունքների համատեքստում։ Արցախահայության վերադարձի իրավունքն ու կարգավիճակը պետք է լինի հայկական շահերով առաջնորդվող ցանկացած բանակցողի առաջնային և գլխավոր օրակարգը։ Միայն բանակցություններում Արցախի հարցի հստակ առաջ քաշումը, մեր իրավունքների համառ պաշտպանությունը կարող են զսպել Ադրբեջանի նոր պահանջները և ագրեսիան։ Հակառակ դեպքում, Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու»,- գրել է Սաղաթելյանը։Ավելին12:2519.12.24 -
ՀասարակականԿորեան շտապօգնության 6 մեքենա է նվիրել ՀայաստանինԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել ենք կառուցողական համագործակցություն»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն` ընդգծելով հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը: Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության` Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը: «Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը: Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հնարավոր աջակցության հնարավորությունը:Ավելին12:1319.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.87 դրամ:Ավելին12:0319.12.24 -
ԱրցախԱրցախի թեմի առաջնորդն ու ՄՔԴ նախկին դատախազը քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադարձի իրավունքըՍույն թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, հայտնում են Արցախի թեմից։ Ողջունելով հյուրին՝ Վրթանես Սրբազանը երախտագիտություն հայտնեց Արցախի ժողովրդի կողքին լինելու և արցախյան հիմնախնդրի նկատմամբ ոչ միայն օբյեկտիվ ու արդարացի դիրքորոշում ունենալու, այլև հնարավոր հարթակներում հիմնախնդիրը ներկայացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են․ Արցախի ժողովրդի իրավունքները՝ այդ թվում վերադարձի իրավունքը։ Արցախի պատմամշակույթային ժառանգությանն առնչվող խնդիրները։ Արցախահայության համախբվելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանը ներկա էին ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհանիսյանը։Ավելին11:5519.12.24 -
Մամուլի տեսությունԻշխանությունը պատրաստ է ԵՄ անդամակցության հարցը քննարկելու. «Ժողովուրդ»Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը նախորդ շաբաթ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան: Նախագիծը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում է, 1 ամիս քննարկումներից հետո՝ այն 2025 թվականին կմտնի ԱԺ օրակարգ: Թե ինչ որոշում ունի քաղաքական մեծամասնությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհստակեցրեց: Նա ասաց, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, խմբակցության մակարդակով վերջնական որոշում դեռ չունեն: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով. «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։Ավելին11:5019.12.24 -
Մամուլի տեսությունՏարեկան 150 հազար եվրո՝ Եվրոպայում կապի սպա ունենալու համար․ «Հրապարակ»Եվրոպոլում ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) ունենալու համար, պարզվում է՝ պետբյուջեից տարեկան 150 հազար եվրո է հատկացվելու, իսկ առաջին տարում՝ նաև լրացուցիչ մոտ 46 հազար եվրոյին համարժեք դրամ (ավտոմեքենա, կահույք, տեխնիկա, դեպոզիտ և միջնորդավճար)։Ավելին11:4519.12.24 -
ՔաղաքականԴավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետԴավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին որոշումը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորեց նրան: Առուշանյանը շնորհալալություն հայտնեց վստահության համար, ապա հավելեց. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի ջանքերով հաջողելու ենք»,- կառավարության նիստում հայտնեց ՔՊ-ակն պատգամավոր Դավիթ Առուշանյանը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ նա նշանակվեց Շիրակի մարզպետ։ Երկու անգամ Առուշանյանին շնորհավորելուց հետո Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, թե Գյումրիում ճգնաժամը ցավալի էր։ «Բայց մենք ժողովրդավարության նոր ինստիտուտ ենք ներդնում Հայաստանում, խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը մեր երկրի ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մեկ քայլով ամրացնում է»,- հայտարարեց Փաշինյանը։Ավելին11:3519.12.24 -
Մամուլի տեսությունՆոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար․ «Փաստ»Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր: Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով: Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը: Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է»:Ավելին11:3019.12.24 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ճանապարհին մեքենան ընկել է ձորըԴեկտեմբերի 19-ին՝ ժամը 05:57-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի բեռնատարը (վարորդ` Հ. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և ընկել Արփա գետի ափամերձ հատված․ գազատար խողովակից առկա է արտահոսք։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և հեռացրել գազի խողովակը։ Բեռնատարը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։Ավելին11:2219.12.24 -
Մամուլի տեսությունԻնչ շրջաբերական է ուղարկել նախարարը տնօրեններին․ «Հրապարակ»ԿԳՄՍ նախարարը շրջաբերական է ուղարկել դպրոցների տնօրեններին՝ զգուշացնելով, որ այսուհետ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ` ձեր գործատուն նախարարությունն է, դիմեք վերադասին, հիմնավորեք, որ արժանի եք խրախուսման։ Բանն այն է, որ տնօրենները տարեվերջին խնայած բյուջեի միջոցներով պարգևավճար են բաժանում կոլեկտիվին, այդ թվում՝ նաև իրենց։Ավելին11:1519.12.24 -
ՔաղաքականԱնպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ ԴանիելյանԹուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի գաղթականների մասին: Այսօր արդեն ադրբեջանում խոսում են իբր 300 հազար գաղթականների վերադարձի մասին: Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից կարող է այն տպավորությունը ստեղծվել, թե ադրբեջանցիները ավելի համեստ պահանջներ են հրամցնում: Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա նշել է. «Որպես 1989-1992թթ. ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենքների պահպանման վրա հսկողության բաժնի պետ, արխիվային նյութերի հենքով հայտարարում եմ՝ Հայաստանից ՀԵՌԱՑԵԼ Է ընդամենը 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից ԵՌԱԿԻ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ բռնագաղթված հայերի (չհաշված 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքը: Ընդամենը մեկ տարի առաջ ողջ Արցախը բռնությամբ զավթած, բայց անպատիժ մնացած բռնապետը այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում, հընթացս՝ ակնկալելով, որ իրեն պատասխանատվության ենթարկելու հայցով չդիմեն որևէ միջազգային դատական ատյան և այդ պարտավորությունն ամրագրեն միջազգային համաձայնագրով ...»։Ավելին11:0019.12.24 -
Մամուլի տեսությունՊանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը․ «Փաստ»Այս թեմային նախօրեին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև, հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա, չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում. «Թուրքիան Բաշար ալ Ասադի տապալումից ստանում է աշխարհաքաղաքական դիվիդենտներ։ Նախ՝ Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝ Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ, ինչով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։ Եվ ամենակարևորը՝ Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝ կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջանները»:Ավելին10:5019.12.24 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոցԴեկտեմբերի 18-ին, ժամը 16։45-ից մինչև դեկտեմբերի 19-ը, ժամը 00։49-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ եղանակային պայմաններից ելնելով Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհին իրականացրել են շրջայց և հերթապահություն: Շրջայցի և հերթապահության ընթացքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 135 տրանսպորտային միջոց և 300 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Փրկարարների, պարեկային ծառայության և Արագածի ՃՇ աշխատակիցների համատեղ ուժերով վերականգնվել է երթևեկությունը։Ավելին10:4519.12.24