Լրահոս

2024-12-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մուրադյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
    19:45
    30.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Գործազուրկ դարձած դեսպաններ. Փաշինյան-Լուկաշենկո սուսերամարտ՝ հայ-բելառուսական չհալչող սառույցի վրա
    Հայաստանը կարծես վերջնականապես է խզում դիվանագիտական կապերը Բելառուսի հետ: Երևան-Մինսկ կես տարի տևած վեճից հետո Փաշինյանի իշանությունը որոշել է հունիսին հետ կանչված Բելառուսում Հայաստանի դեսպանին Մինսկ չվերադարձնել: Որ ոչ մի հայ պաշտոնյա Բելառուս չի գնա, քանի դեռ այնտեղ Լուկաշենկոն է նախագահ, ամիսներ առաջ էր հայտարարել Փաշինյանը: Իսկ 5 օր առաջ՝ ԵԱՏՄ տարեվերջյան նիստին Հայաստանի վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրեց, որ չի մասնակցելու Մինսկում ԵԱՏՄ նիստերին: Հաջորդ տարի Բելառուսն է նախագահում տնտեսական այդ կառույցում:
    19:30
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասերը կվերադարձվեն Եղեգնաձոր համայնքին
    2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ - Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: - Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: - Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը: - Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Ոպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։ Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:
    19:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայերը և վրացիները պետք է խուսափեն բաժանարար գծեր ստեղծելուց. Ջոնի Մելիքյան
    Վրաստանցի քաղաքական գործիչ, Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության անդամ Իոսեբ Մանջավիձեն դեկտեմբերի 28-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում հակահայկական գրառում է կատարել, որտեղ փորձել է «հայկական հետք» գտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ։ Ուշագրավ է, որ վրաստանյան իշխանամետ Ռուսթավի 2 և Իմեդի հեռուստաալիքները տարածել են վրացի քաղաքական գործչի հակահայկական շեշտադրումներ պարունակող գրառումը։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ -Պարոն Մելիքյան, Սոսո Մանջավիձեի հակահայկական բնույթի գրառման մեջ նշվում էր, որ Վրաստանի իշխանությունների դեմ հանդես եկող ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը որն անձնվիրաբար պայքարում է «Վրաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, հանդիսանում է Ամերիկա-Հայաստան համաժողովի անդամ, ավելի պարզ՝ հայկական լոբբիի ներկայացուցիչ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։ -Սոսո Մանջավիձեի այս հայտարարությունները ոչ միայն ապատեղեկատվություն են, այլև նպատակ ունեն նպաստելու տարածաշրջանում անվստահության և լարվածության սրմանը։ «Հայկական հետք» որոնելը Վրաստանի ներքաղաքական գործընթացներում կամ արտաքին հարաբերություններում հիմնազուրկ և վնասակար մոտեցում է։ Ջո Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է, ինչպես նաև այլ հանձնախմբերի, ներառյալ՝ ադրբեջանականի և վրացականի։ Սա ցույց է տալիս, որ նրա գործունեությունը չի սահմանափակվում որևէ հատուկ ուղղությամբ և ավելի շուտ միտված է ԱՄՆ ազգային շահերի առաջմղմանը։ Այս պնդումը բացահայտ ապատեղեկատվություն է, որը ոչ մի իրական փաստական հիմք չունի։ -Մանջավիձեն պնդում է, թե հայկական որոշ ուժեր իբր ձգտում են ապակայունացնել Վրաստանը։ -Սա ևս անհիմն հայտարարություն է։ Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես հանդես են եկել Վրաստանի հետ փոխադարձ հարգանքի և բարեկամության դիրքերից։ Մեր երկու պետությունները տարածաշրջանում կարևոր գործընկերներ են, և հարաբերությունները հիմնված են ոչ միայն ընդհանուր շահերի, այլև դարավոր պատմական կապերի վրա։ Հայաստանն աջակցել և աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը՝ առանց որևէ երկրի շահերը վնասելու։ -Մանջավիձեն անդրադարձել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին՝ պնդելով, որ հայկական խմբերը փորձում է խոչընդոտել Վրաստանի շահերին։ Ձեր կարծիքը։ -Հարկ եմ համարում ընգծել, որ հայկական կողմը մշտապես աջակցել է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանն ու զարգացմանը։ Անշուշտ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլ նախագծեր կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Իսկ ՀՀ դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում իրականացվող տնտեսական, ենթակառուցվածքային նախագծերը ձևավորեն առավելագույն համագործակցային միջավայր։ ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը վերոնշյալի վառ օրինակ է, թե ինչպես կարելի է բոլոր կողմերի շահերին ծառայող նախաձեռնություններ իրականացնել։ -Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարության ազդեցությունը վրացական հասարակության և տարածաշրջանային հարաբերությունների վրա։ -Բնականաբար, նման հայտարարությունները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցության գործընթացների վրա։ Դրանք ոչ միայն խաթարում են փոխվստահության մթնոլորտը, այլև հասարակական կարծիքը շեղում են իրական խնդիրներից։ Մեր տարածաշրջանում, որտեղ խնդիրները բազմազան են, նման ապատեղեկատվությունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար պետք է զերծ մնալ մանիպուլյատիվ և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններից։ Մեր ժամանակների իրական մարտահրավերները պահանջում են համագործակցություն և համատեղ լուծումներ։ Հայերը և վրացիները պետք է միասին աշխատեն, որպեսզի ամրապնդեն իրենց երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը՝ առանց բաժանարար գծեր ստեղծելու։ Աշխարհի և տարածաշրջանի համար այս կարևոր շրջափուլում միասնականությունը մեզ համար առավել կարևոր է, քան երբևէ։
    19:00
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի փոխվարչապետին ողբերգական ավիավթարի կապակցությամբ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
    18:45
    30.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Վռնդված ՔՊ-ականները, դիմակազերծումից հետո, ստեղծում են ՄԱՍԿ-ը
    Հայլուր 18։30 Վռնդված ՔՊ-ականները, դիմակազերծումից հետո, ստեղծում են ՄԱՍԿ-ը
    18:30
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
    Դեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում` ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ ոմն Ա-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։ Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
    18:25
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Խարբերդի ամառանոցներում. տունն ամբողջությամբ այրվել է
    Դեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
    18:15
    30.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Հայկական բանակի հաջողությունների տարի է լինելու. ռազմական ակադեմիայում հավատում են ուժերին
    Նոր տարում հայկական բանակ կմտնի պրոֆեսիոնալների նոր կազմը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները՝ ավարտած սպայական դասընթացները հունվարին կհամալրեն բանակի շարքերը: Տոնական տրամադրությամբ են կուրսանտները ստանձնում ազգի պաշտպանի պատասխանատու դերը:
    18:00
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ն ահազանգ է ստացել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մшhվան առնչությամբ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։ «Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները կանխարգելելու ուղղությամբ: Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։ Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից։
    17:45
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան. ե՞րբ տեղի կունենա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը
    Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։ «Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողները ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել բոլոր պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- նշեց Աղազարյանը։ Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ում կտեսնենք կուսակցությունում՝ նա չպատասխանեց, ասաց՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշեց, որ նախկին էլի ՔՊ-ականներ կլինեն։ «Անպայման, էլի ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան, դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են, առայժմ հարմար չեմ գտնում անուններ հնչեցնել»։ Նա նաև նշեց, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։
    17:30
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին
    ​Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
    17:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- ասել է Նարեկ Սարգսյանը:
    17:00
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
    16:52
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։
    16:40
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն
    Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
    16:29
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
    Մայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։
    16:13
    30.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Այլանդակված մարմիններ՝ մահաբեր ավիաաղետի վայրում. ողբ է Հարավային Կորեայում
    Ինքնաթիռի նոր ողբերգական վթարը 179 մարդու կայնք է խլել: Թաիլանդից Հարավային Կորեա թռչող «Jeju Air» ավիաընկերության ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, նախնական վարկածով, թռչունների երամին է բախվել, կորցրել է կառավարումն ու կոշտ վայրէջք է կատարել Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդակայանում: Հարավային Կորեայի իշխանությունը կարգադրել են ստուգել Boeing 737-800 ինքնաթիռների ամբողջ պարկը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
    16:08
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
    Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը։
    15:58
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը
    Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով.
    15:44
    30.12.24
    Ավելին