Լրահոս
2024-12-30
-
ՔաղաքականՀայերը և վրացիները պետք է խուսափեն բաժանարար գծեր ստեղծելուց. Ջոնի ՄելիքյանՎրաստանցի քաղաքական գործիչ, Վրաստանի հայրենասերների դաշինք կուսակցության անդամ Իոսեբ Մանջավիձեն դեկտեմբերի 28-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում հակահայկական գրառում է կատարել, որտեղ փորձել է «հայկական հետք» գտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ։ Ուշագրավ է, որ վրաստանյան իշխանամետ Ռուսթավի 2 և Իմեդի հեռուստաալիքները տարածել են վրացի քաղաքական գործչի հակահայկական շեշտադրումներ պարունակող գրառումը։ Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Օրբելի վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ -Պարոն Մելիքյան, Սոսո Մանջավիձեի հակահայկական բնույթի գրառման մեջ նշվում էր, որ Վրաստանի իշխանությունների դեմ հանդես եկող ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնը որն անձնվիրաբար պայքարում է «Վրաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար, հանդիսանում է Ամերիկա-Հայաստան համաժողովի անդամ, ավելի պարզ՝ հայկական լոբբիի ներկայացուցիչ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։ -Սոսո Մանջավիձեի այս հայտարարությունները ոչ միայն ապատեղեկատվություն են, այլև նպատակ ունեն նպաստելու տարածաշրջանում անվստահության և լարվածության սրմանը։ «Հայկական հետք» որոնելը Վրաստանի ներքաղաքական գործընթացներում կամ արտաքին հարաբերություններում հիմնազուրկ և վնասակար մոտեցում է։ Ջո Ուիլսոնն ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ է, ինչպես նաև այլ հանձնախմբերի, ներառյալ՝ ադրբեջանականի և վրացականի։ Սա ցույց է տալիս, որ նրա գործունեությունը չի սահմանափակվում որևէ հատուկ ուղղությամբ և ավելի շուտ միտված է ԱՄՆ ազգային շահերի առաջմղմանը։ Այս պնդումը բացահայտ ապատեղեկատվություն է, որը ոչ մի իրական փաստական հիմք չունի։ -Մանջավիձեն պնդում է, թե հայկական որոշ ուժեր իբր ձգտում են ապակայունացնել Վրաստանը։ -Սա ևս անհիմն հայտարարություն է։ Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես հանդես են եկել Վրաստանի հետ փոխադարձ հարգանքի և բարեկամության դիրքերից։ Մեր երկու պետությունները տարածաշրջանում կարևոր գործընկերներ են, և հարաբերությունները հիմնված են ոչ միայն ընդհանուր շահերի, այլև դարավոր պատմական կապերի վրա։ Հայաստանն աջակցել և աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը՝ առանց որևէ երկրի շահերը վնասելու։ -Մանջավիձեն անդրադարձել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերին՝ պնդելով, որ հայկական խմբերը փորձում է խոչընդոտել Վրաստանի շահերին։ Ձեր կարծիքը։ -Հարկ եմ համարում ընգծել, որ հայկական կողմը մշտապես աջակցել է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանն ու զարգացմանը։ Անշուշտ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլ նախագծեր կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի համար։ Իսկ ՀՀ դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում իրականացվող տնտեսական, ենթակառուցվածքային նախագծերը ձևավորեն առավելագույն համագործակցային միջավայր։ ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը վերոնշյալի վառ օրինակ է, թե ինչպես կարելի է բոլոր կողմերի շահերին ծառայող նախաձեռնություններ իրականացնել։ -Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարության ազդեցությունը վրացական հասարակության և տարածաշրջանային հարաբերությունների վրա։ -Բնականաբար, նման հայտարարությունները որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ հայ-վրացական հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային համագործակցության գործընթացների վրա։ Դրանք ոչ միայն խաթարում են փոխվստահության մթնոլորտը, այլև հասարակական կարծիքը շեղում են իրական խնդիրներից։ Մեր տարածաշրջանում, որտեղ խնդիրները բազմազան են, նման ապատեղեկատվությունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Հետևաբար պետք է զերծ մնալ մանիպուլյատիվ և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններից։ Մեր ժամանակների իրական մարտահրավերները պահանջում են համագործակցություն և համատեղ լուծումներ։ Հայերը և վրացիները պետք է միասին աշխատեն, որպեսզի ամրապնդեն իրենց երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը՝ առանց բաժանարար գծեր ստեղծելու։ Աշխարհի և տարածաշրջանի համար այս կարևոր շրջափուլում միասնականությունը մեզ համար առավել կարևոր է, քան երբևէ։Ավելին19:0030.12.24 -
ՔաղաքականՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի փոխվարչապետին ողբերգական ավիավթարի կապակցությամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել։ Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:Ավելին18:4530.12.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վռնդված ՔՊ-ականները, դիմակազերծումից հետո, ստեղծում են ՄԱՍԿ-ըՀայլուր 18։30 Վռնդված ՔՊ-ականները, դիմակազերծումից հետո, ստեղծում են ՄԱՍԿ-ըԱվելին18:3030.12.24 -
ՀասարակականԵրևանում 58-ամյա տղամարդը կասկածվում է 10-ամյա երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջԴեկտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գործող ավտոմեքենաների անվադողերի վերանորոգման կետերից մեկում` ոմն Ա-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ ոմն Ա-ն Երևանի բնակիչ 58-ամյա Արմեն Հ․-ն, իսկ անչափահասը Երևանի բնակիչ 10-ամյա աղջիկ է։ Տղամարդը նշված հասցեից ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին18:2530.12.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Խարբերդի ամառանոցներում. տունն ամբողջությամբ այրվել էԴեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։Ավելին18:1530.12.24 -
ՀասարակականՀայկական բանակի հաջողությունների տարի է լինելու. ռազմական ակադեմիայում հավատում են ուժերինՆոր տարում հայկական բանակ կմտնի պրոֆեսիոնալների նոր կազմը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները՝ ավարտած սպայական դասընթացները հունվարին կհամալրեն բանակի շարքերը: Տոնական տրամադրությամբ են կուրսանտները ստանձնում ազգի պաշտպանի պատասխանատու դերը:Ավելին18:0030.12.24 -
ԻրավականՄԻՊ-ն ահազանգ է ստացել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մшhվան առնչությամբՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։ «Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները կանխարգելելու ուղղությամբ: Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։ Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից։Ավելին17:4530.12.24 -
ՔաղաքականԷլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան. ե՞րբ տեղի կունենա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարըՆախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։ «Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողները ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել բոլոր պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- նշեց Աղազարյանը։ Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ում կտեսնենք կուսակցությունում՝ նա չպատասխանեց, ասաց՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշեց, որ նախկին էլի ՔՊ-ականներ կլինեն։ «Անպայման, էլի ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան, դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են, առայժմ հարմար չեմ գտնում անուններ հնչեցնել»։ Նա նաև նշեց, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։Ավելին17:3030.12.24 -
ՀասարակականԵղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին17:1530.12.24 -
ԻրավականԱրշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- ասել է Նարեկ Սարգսյանը:Ավելին17:0030.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՏարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին16:5230.12.24 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Վ․ Սարգսյան փ․)։Ավելին16:4030.12.24 -
ԻրավականԷջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրությունԴեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին16:2930.12.24 -
ՀասարակականՏարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողությունՄայր Աթոռը հրապարակել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։Ավելին16:1330.12.24 -
ՄիջազգայինԱյլանդակված մարմիններ՝ մահաբեր ավիաաղետի վայրում. ողբ է Հարավային ԿորեայումԻնքնաթիռի նոր ողբերգական վթարը 179 մարդու կայնք է խլել: Թաիլանդից Հարավային Կորեա թռչող «Jeju Air» ավիաընկերության ինքնաթիռը, որում 181 մարդ է եղել, նախնական վարկածով, թռչունների երամին է բախվել, կորցրել է կառավարումն ու կոշտ վայրէջք է կատարել Սեուլից 288 կմ հեռավորության վրա գտնվող Մուան օդակայանում: Հարավային Կորեայի իշխանությունը կարգադրել են ստուգել Boeing 737-800 ինքնաթիռների ամբողջ պարկը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։Ավելին16:0830.12.24 -
ԻրավականՄոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ ԿարապետյանըՄոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, այս մասին հայտնել է 112 Telegram ալիքը։Ավելին15:5830.12.24 -
ՄշակույթՏոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցըՏոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն հետևյալ ժամանակացույցով.Ավելին15:4430.12.24 -
ՀասարակականՀունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. ՍուրենյանՀունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակապես առանց տեղումների։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին15:3030.12.24 -
Մշակույթ«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները։Ավելին15:1830.12.24 -
ՏարածաշրջանԱդրբեջանում հուղարկավորում են ավիաաղետի զոհերին. Ալիևը փոխհատուցում է պահանջումԲաքվում հուղարկավորել են Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռի զոհերին: Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած վթարի մասին բացահայտումներ է արել Ադրբեջանի նախագահը: Ալիևը նշել է, որ օդանավը խոցվել է դրսից և գործնականում կորցրել է կառավարումը: Ադրբեջանի նախագահը չի ընդունել Ռուսաստանի նախագահի ներողությունը ու պահանջել է, որ Մոսկվան ընդնունի մեղքն ու պատժի մեղավորներին: Վթարի վերջնական պատճառը հայտնի կդառնա միայն «սև արկղերը» բացելուց հետո, որը Ղազախստանի իշխանությունը Բրազիլիա է ուղարկել ուսումանսիրության:Ավելին15:0530.12.24