Լրահոս
Միջազգային
22:15
30.12.24
799

Հերթեր՝ բանկոմատների մոտ և չդադարող թալան. խորանում է սիրիական ճգնաժամը

Սիրիան ուզում է փոխադարձ հարգալից կապեր պահել Իրանի և Ռուսաստանի հետ: «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան: «Հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և երկու երկրների գործերին չմիջամտելու վրա»,- ընդգծել է Շարաան:

Նա կոչ է արել Թեհրանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունն ու միջամտությունները և նշել, որ ընդդիմադիր ուժերը պաշտպանել են Իրանի դիրքերը Ասադին հեռացնելու համար մղվող մարտերի ընթացքում, չնայած գիտեին, որ Իրանը Ասադի հիմնական աջակիցն է: Շարաան խոսել է նաև Ռուսաստանի, իր բառերով, «աշխարհի երկրորդ ամենահզոր երկրի» հետ խորը ռազմավարական շահերի կարևորության մասին: Հայտարարել է, որ Սիրիայի ողջ սպառազինությունը ռուսական ծագում ունի, և շատ էլեկտրակայաններ կառավարվում են ռուս փորձագետների կողմից: