Լրահոս
Հասարակական
22:30
31.12.24
1 460

Հրդեհ՝ Արեգնադեմ գյուղում․ տուն է այրվում

Img default alt hy

Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 25 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են գույք, կենցաղային իրեր և ջերմահարվել է հյուրասենյակը: