Լրահոս

2025-01-03
2025-01-02
  • Img default alt hy
    Սպորտ
    Ժորժինյոն կարիերան շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունի
    Ճապոնական «Սերեսո Օսական» պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» և Իտալիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Ժորժինյոյի հետ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Japanese Football-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս ամառ։ Փորձառու կիսապաշտպանը հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը «Չելսիի» հետ, ինչպես նաև Եվրոպայի առաջնության հաղթող է Իտալիայի հավաքականի կազմում:
    23:40
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ եպիսկոպոսին
    Այսօր՝ հունվարի 2-ին, Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանում պապական նվիրակ եպիսկոպոսին: «Հինգշաբթի, 2 Յունուար 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց եւ նոր տարուան ու Քրիստոսի ծննդեան տօներուն առթիւ զինք շնորհաւորեց Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսը։ Այս առիթով պապական նուիրակը Հայրապետին յանձնեց Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին շնորհաւորական նամակը։ Հանդիպման ընթացքին յատկապէս քննարկուեցաւ Լիբանանի նախագահական ընտրութիւնը, որ պիտի կայանայ յառաջիկայ 9 Յունուարին»,-ասված է հաղորդագրության մեջ։
    21:58
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը. կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավավքավածների մի մասմն էլ նշում էին, որ Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն. սակայն հավանականն այն է, որ նա հիվանդ էր տեղափոխում:
    20:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին
    Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Օպերացիան իրականացվել է Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, մի քանի անձինք տեղափոխվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած կրակոցնի հետ, որոնք արձակվել էին 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչների ու ոստիկանների աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 26-ին Երևանում կրակոցներ էին արձակվել։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։ Տեղում պարզվել էր, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել էր Մալաթիայի քննչական բաժին։
    19:30
    02.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Արագածոտն. «Շերտավորված տականքությունը» մերժում են Արագածից՝ Արարատ
    «Տանդ տեղը գիդաս, տանդ հղեն գիդաս, բայց անհասանելի ինի՞...»․ այս հարցը մի ուրիշ սիրուն բարբառով հայերը իրենք իրենց տվել են 100 տարի առաջ, երբ Կարսի հանձնումից հետո եկել- ապաստանել են Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան լանջերին, Կարսին շատ մոտ, որ, երբ ամեն ինչ խաղաղվի, շուտ վերադառնան տուն: Բայց ինչո՞ւ է գաղթական կարսեցիների 3-րդ, 4-րդ սերունդը ներկայանում կարսեցի, ինչո՞ւ են այդ երիտասարդները կտրված իրականությունից, որտեղ ցլերը կատաղում են, երբ անգամ կարմիր չկա հագիդ: Թաթուլ գյուղում Կարսը չտեսած մարդիկ առանց ազգայնական պաթոսի, շատ պարզ, մարդկային պատասխան են տալիս. կարսեցիներ են, որովհետև որդիներ են, որ տեսել են հայրերի թաց աչքերը՝ Արտենի լեռան վրայից Կարսին նայելիս:
    18:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
    Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes» մակնիշի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
    17:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման․ Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ, 2. Կոմպետենտ և կարող կառավարություն, 3. Միասնական նպատակի շուրջ համախմբված հասարակություն։ Առանց այս երեքի հնարավոր չէ խաղաղություն, հետևաբար խաղաղության մասին ամանորյա մաղթանքները կեղծիք են, եթե առաջին հերթին ուղղված չեն վերևում գրված երեք նախապայմաններին, ուրեմն այդ մաղթանքները չունեն ո'չ մի արժեք, այլ կեղծ են և նման փարիսեցիների երկերեսանիությանը։ Խաղաղություն ո՛չ ոք չի նվիրելու...»։
    16:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ռմբակոծել է Գազայում հումանիտար գոտին․ կան զոհեր և վիրավորներ
    Հունվարի 2-ի առավոտյան, իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային ճամբարում, հայտնում է Reuters-ը: Բժիշկների փոխանցմամբ՝10 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, մահացել են ալ-Մավասիի վրանում, 15 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են նաև Գազայի ոստիկանության վարչության գլխավոր տնօրեն Մահմուդ Սալահը և նրա օգնական Հուսամ Շահվանը:
    15:50
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առողջապահության նախարարության թեժ գիծը կաշխատի նաև տոնական օրերին՝ 24 ժամ ռեժիմով
    Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով: Առողջապահական հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 8003 կարճ հեռախոսահամարին:
    15:00
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ու մեզ պարտվել են տվել սրան. Գագիկ Համբարյան
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է, սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր «քրչ-դաստի» պարագլՈխը ե՞րբ է իր կողակցին ու «աշոտամայրամիԳին» պատվոգրեր տալու, օրինակ` արցախյան վերջին պատերազմում զոհվածի մորը բռնել տալու կամ Վանեցյանին ցինիկ նանակ գրելու համար...»։
    14:00
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    10 զոհ, նրանց թվում կան երեխաներ. հրաձգություն` Չեռնոգորիայի ռեստորանում
    Սկեպանովիչն ասել է նաև, որ կասկածյալն «ամբողջ օրը ալկոհոլ է խմել» մինչև ռեստորանի իր և մեկ այլ հաճախորդի միջև տեղի ունեցած միջադեպը:
    13:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
    Հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան, հայտնում է ֆոտոլրագրող -ը։
    12:50
    02.01.25
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիք. «Կուճիր Ղարաբաղի» մեծ վախն ու հույսը՝ կյանքի ու մահվան խաչմերուկում
    Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Հողը գրիչով չեն վերցնում»: Նույն միտքը նույն կրքով, ուրիշ բառերով շատերն են ասում Սյունիքում, ուր «Հայլուրի» արցախցի ռազմական թղթակիցներ Ծովինար Բարխուդարյանն ու Տիգրան Գասպարյանն են գնացել: Բռանագաղթից մեկ տարի երեք ամիս անց նրանք ուժ են գտել իրենց մեջ այդքան մոտենալու իրենց տանը՝ իմանալով, որ տուն չեն հասնելու: Տան ջերմություն նրանք Գորիսում են գտել:
    12:35
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հրաձգություն՝ Նյու Յորքի գիշերային ակումբում․ կան զոհեր և վիրավորներ
    Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել Նյու Յորքի արևելքում գտնվող Քուինսի Amazura գիշերային ակումբի մոտ, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ վիրավորվել է։ Տարածքը ներկայումս շրջափակված է, ոստիկանությունը փնտրում է մոխրագույն Infiniti-ին: Հրաձգության հետևանքով առնվազն 10 վրավորի մասին հայտնել է New York Post-ը և ABC7-ը: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, այդ թվում՝ Քոհենի մանկական բժշկական կենտրոն: Ոստիկանությունը չի հայտնել զոհերի ստույգ թիվը, սակայն պարզաբանել է, որ նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են 6 զոհի մասին։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Տարեսկզբից սա ԱՄՆ-ում երրորդ միջադեպն է, որը կարելի է որակել որպես ահաբեկչություն։ Այսպես, հունվարի 1-ին անհայտ անձը պիկապ մեքենայով մխրճվել է Նոր Օռլեանում ամբոխի մեջ՝ սպանելով 15 մարդու և վիրավորելով մոտ 30 հոգու։ Մտնելով ամբոխի մեջ՝ հարձակվողը դուրս է եկել մեքենայից և կրակ բացել, իսկ ոստիկանները սպանել են նրան։ պատասխան կրակով. Պարզվել է, որ նա «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) կողմնակից է, Տեխասի բնակիչ Շամսուդ-Դին Ջաբարը։ Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր անց Cybertruck էլեկտրական պիկապ մեքենան պայթել է Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ։ Արդյունքում վարորդը մահացել է, իսկ 7 անցորդ ստացել է թեթև վնասվածք։
    12:00
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    11:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. Աստղ Գալեյան
    44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Դեռ տարիներ առաջ, երբ Մխիթարս դպրոցական էր, մենք միասին նամակ–շարադրություն գրեցինք հայ զինվորին։ Եվ երբ որդիս զորակոչվեց, ես այս նամակը հաճախ էի կարդում, հուզվում էի, ժպտում, հպարտանում։ Ցավոք, այսօր այս նամակը կարդալիս միայն հուզվում եմ։ Այս նամակն արդեն գրում եմ որդուցս հետո․ «Բարև հայ զինվոր, քեզ գրում և իր սրտի խոսքն է փոխանցում մի մայր, ով իր ամենաթանկն է նվիրել հայրենիքին։ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է, հուսով եմ, որ դու գիտակցում ես՝ ինչքան մեծ պատասխանատվություն է հայրենիքին ծառայելը, բանակի ուժը զինվորի խիզախության մեջ է։ Քո նման տղաների շնորհիվ է, որ գլուխներս հանգիստ դնում ենք բարձին, մեր բոլորի անվտանգությունը ձեզ է վստահված։ Ուզում եմ, որ դու պատվով ծառայես, խաղաղ ծառայես, ողջ–առողջ վերադառնաս հայրենի օջախ։ Զինվո՛ր, որդի՛ս, միայն բանակի զգոնությունն է, որ երկրին ուժ է տալիս, ուժեղ ու հզոր բանակը քո երկրի գոյության երաշխիքն է։ Հիշի՛ր, երբեք խաղաղություն մուրալով հայրենիք չես պահի, խաղաղությունը պարտադրում են զենքով, ուժով, գիտելիքով ու մեր երկրի համար նահատակված հերոսների օրինակով։ Հիշե՛ք, մեր ազգը երբեք չի եղել «ազգ–նահատակ», մենք եղել ենք «ազգ–հաղթանակ», մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, մենք ունենք գերեվարված Արցախ աշխարհ, մեր մեջ, ձեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հույս, որի համար շատ լավ սերունդ, ոսկե սերունդ իր կյանքը չխնայեց։ Չխնայեց, որովհետև նրանք Չաուշի, Անդրանիկի Նժդեհի, Ավոյի, Թաթուլի, Դուշմանի սերունդն են։ Չխնայեցին, որովհետև գիտակցեցին, որ թիկունքում հայրենիքն է, հայրը, մայրը, քույրը, եղբայրը։ Նրանք ընկան, որովհետև չթողեցին ընկերոջը։ Հայոց բանակի խիզախ զինվոր, արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում, բայց այսօր ես բացառություն կանեմ ու քեզ կասեմ․ «Զինվո՛ր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող այն խաղաղությամբ գա, թող որ այն հայրենիքս մաքրի չարից ու չարիքից, թող որ այն հայի համար լինի հաղթանակի, հպարտության, բարգավաճման տարի, թող երկրի երեսից վերանան բոլոր տեսակի զենքն ու զինամթերքը։ Զինվո՛ր, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ քեզ ցանկանում։ Ես հավատում եմ քեզ՝ «Հայոց բանակի» զինվոր»։
    11:00
    02.01.25
    Ավելին
2025-01-01