Լրահոս
2025-01-04
-
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին12:0004.01.25 -
ՀասարակականԵրևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ հունվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ոնեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վրացական 21 շենքի բակում գործող մարզադաշտի մոտ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները շենքի բակում գործող մարզադաշտի մոտ եղած ինքնագլորի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 75-ամյա Վիտալիկ Վ․-ն է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նախաձեռնվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին11:3004.01.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:0004.01.25 -
ՀասարակականՏուն է այրվել. մանրամասներՀունվարի 3-ին, ժամը 22։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։Ավելին10:3004.01.25
2025-01-03
-
ՀասարակականԲացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը. ArmLurՄայրը նոր ծնված երեխային նետել է արտաքնոցը։ ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։Ավելին23:5003.01.25 -
ՄիջազգայինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հավաքատեղերի վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի տասնյակ հավաքատեղերի վրա, ինչպես նաև խմբավորման հրամանատարական կետերի վրա, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) Telegram-ի ալիքի հաղորդագրության մեջԱվելին22:3003.01.25 -
ԻրավականՓորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային․ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմինՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։ Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին22:0203.01.25 -
Հասարակական20-ամյա երիտասարդը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնիԱյսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։Ավելին21:4903.01.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում հիվանդանոց տեղափոխված մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցըԱյսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։Ավելին21:1603.01.25 -
ՍպորտՀայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:Ավելին20:5003.01.25 -
ՏարածաշրջանԹուրքիայի Անթալիա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Անթալիա քաղաքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Ավելին19:4903.01.25 -
ՍոցիալականՏեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցությունԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ, ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։Ավելին19:4003.01.25 -
ՀասարակականԴեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3–ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրասնպորտային 40 պատահար. ՆԳՆԴեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3–ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրասնպորտային 40 պատահար, 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. զոհեր չեն եղել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին19:1703.01.25 -
ՔաղաքականՎաշինգտոնը պատրաստ է աշխատել Երեւանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով. ՊետդեպԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երեւանի և Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է առաջընթաց ապահովել կողմերի համար։Ավելին18:5003.01.25 -
ՀասարակականԳեղարքունիք. «Լոդկաները»՝ խոտի մեջ, խոպանչիները՝ տանը, թշնամին՝ ամենաբարձր գագաթինԱմանորի բարեմաղթանքները նույնն են նաև Գեղարքունքում, որտեղ գեղհովիտցի տիկին Կարինեի նախատոնական խոհանոց են ներխուժել Զարուհի Սահակյանը և Աշոտ Մնոյանը ու մի գերհաճելի բաղադրատոմս բացահայտել. կանեփով քյուֆթա: Ձկնային ուտեսներ գեղարքունիքցիների տներում չեն հայտնաբերվել, չեն ոչնչացվել. ձկնորսությունը Սևանում արգելված է:Ավելին18:3003.01.25 -
ԻրավականԱԺ նախկին պատգամավորից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 668 մլն դրամԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ է կայացվել. Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից, որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի բռնագանձել 668.194.872 դրամ:Ավելին18:2003.01.25 -
ՍպորտԿարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնիցՀայաստանի բռնցքամարտի տարբեր հավաքականներում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։Ավելին18:1303.01.25 -
ԱշխարհՖրանսիայում բանտարկյալը պատանդ է վերցրել 5 մարդու՝ բանտապահին և բուժանձնակազմի 4 անդամիՖրանսիայի հարավում գտնվող Առլ կոմունայի կենտրոնական բանտում բանտարկյալը պատանդ է վերցրել հինգ մարդու՝ չորսը բուժանձնակազմից և մեկը՝ հսկիչ։ Այս մասին հայտնում է La Provence թերթը։Ավելին17:5703.01.25 -
ՀասարակականԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկըԱյսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։Ավելին17:4803.01.25 -
ՔաղաքականԿապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու, օրինակ՝ Ջերմուկի տարածքները. ՀամբարյանԵրևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ հողակտոր պետությանը վերադարձնելու փաստով։Ավելին17:1703.01.25