Լրահոս

2025-01-05
2025-01-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը
    Հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային: Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    23:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը հաշվեհարդար է տեսնում. պարտության պատասխանատվությունն ուզում են գցել գեներալների վրա․ «ՀայաՔվե»
    ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը: «Գաղտնիք չէ, որ գործող վարչախումբը գենետիկ ատելություն ունի Հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների նկատմամբ։ Տիրան Խաչատրյանին ներկայացվող մեղադրանքն առնչվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, մինչդեռ նրան հերոսի կոչում շնորհվել է հենց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության ու ռազմական արժանիքների համար։ Այս հաշվեհարդարի միջոցով գործող վարչախումբը նախ՝ ցանկանում է պայմանավորված պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունն իր վրայից գցել հայոց բանակի, նրա արժանավոր սպաների ու գեներալների վրա, երկրորդ՝ ձգտում է չեզոքացնել մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչներին և թուլացնել պետության դիմադրողականությունը՝ իր գործընկեր Բաքվի բռնապետական վարչախմբին առաջիկայում կատարելիք նոր զիջումներին ընդառաջ։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է գործող վարչախմբի կողմից քաղաքական հետապնդման այս դրսևորումը, պահանջում անհապաղ ազատ արձակել Տիրան Խաչատրյանին և դադարեցնել նրա դեմ կեղծ մեղադրանքներով հարուցված քրեական գործը»,-ասվում է հայտարարությունում։
    23:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին
    Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Լևոն Ե.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Համլետ Բ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Բարեբախտաբար այդ պահին մայթով հետիոտներ անցնելիս չեն եղել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
    22:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները
    Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի 5-րդ երեխան տան 4֊րդ տղան է, ով ծնվել է 2025թ֊ի հունվարի 1-ին, հայտնում են ԲԿ-ից։ Իսկ հունվարի 2-ին, Գրիգորյանների ընտանիքում 3-րդ բալիկն է լույս աշխարհ եկել` Լիլիթը, ով համալրել է քրոջ և եղբոր շարքերը:
    22:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զոքանչից հափշտակել էր խոշոր չափի ոսկյա զարդեր, որը վաճառել ու խաղադրույքներ էր կատարել
    Հունվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են բնակարանային գողության դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում տուժած քաղաքացին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։ Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ գողությունը կատարել է Երևանի բնակիչ Գևորգ Մ․-ն և նրան հայտնաբերելու համար իրականացվում են «Ամեն փեսա զոքանչի փող չի կարա մարսի» օպերացիա։ Գևորգ Մ․-ին ոստիկանները Ներքին Չարբախում հայտնաբերում և գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է և գումարով խաղադրույքներ է կատարել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։ Վերջինը ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
    21:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բարի գալուստ հարկային դժոխք․ պատրաստվեք համատարած հայտարարագրման ու հարկման.168.am
    Սա դեռ միայն հայտարարագիր ներկայացնելու տեխնիկական մասն է՝ ավելի լուրջ գլխացավանքը հետո է սկսվելու, երբ անցնեն հայտարարագրերի իսկության ճշգրտմանն ու չհայտարարագրված եկամուտների դիմաց հարկերը վճարելու պահանջ ներկայացնեն։
    21:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան
    Վերջերս դարձյալ դաշտ է նետվում ու շահարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ «Մեղրու հանձնման» կամ «փոխանակման»՝ բազմիցս չարչրկված թեման: Այն շահարկելով՝ վերջին շրջանում առավել հաճախ աչքի է ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում, ի միջի այլոց, ժամանակին նշանակել և ազատել էր Ռոբերտ Քոչարյանը: Թեև այս բազմաչարչար հարցին փաստաթղթերով և հիմնավորումներով պատասխաններ տրվել են, այնուամենայնիվ թեման շարունակում են շրջանառության մեջ մտցնել: Yerevan.Today-ը Արամ Սարգսյանի՝ «Մեղրին հանձնելու» մասին հերթական հարցազրույցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին: Միկոյանը հարցազրույցին ծանոթ չէր, դիտելուց հետո Yerevan.Today-ին փոխանցեց հետևյալը. «Ծանոթացա ձեր նշած սուբյեկտի հերթական ցնդաբանությանը: Ավելի համոզվեցի, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ամենաճիշտ քայլերից մեկը այդ քաղաքական պատահականությանը վարչապետի աթոռից հեռացնելն է եղել: Քի Վեսթի փաստաթղթի մասին նախագահ Քոչարյանն իր գրքում հանգամանորեն գրել է, և այդ փաստաթղթով ոչ միայն որևէ «Մեղրի» չէր տրվում Ադրբեջնին, այլև Արցախը միանում էր Հայաստանին: Ի դեպ, այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Հեյդար Ալիևը: Օրինաչափ է, որ հայ իրականության ամենահայտնի քաղաքական մառոդյորն իր հնարած կեղծիքները պատմելիս հղում է անում բազմաթիվ մահացած մարդկանց: Այդ հարցազրույցում ամենաուշագրավը դրա մատանին էր. վստահ եմ՝ այդ մատանու ականջօղերն էլ ունի. ճիշտ կանի՝ կրի, ավելի դիտարժան կլինի»: Պարոն Միկոյանի խոսքով, «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման, կատարյալ սուտ լինելով հանդերձ, վաղուց արդեն հետաքրքիր էլ չէ, ուստի գոյություն չունեցած բաների շուրջ մտավարժանքներին ծաղրելուց բացի այլ արձագանքի իմաստ չի տեսնում:
    20:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն
    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ողջ տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ մամուլի ծառայության համապատասխան հայտարարությունը ներկայացրել է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը։ «Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։
    20:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․ Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։ Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։ Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից։ Այսպիսով, Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին՝ առանց որևէ փոխհատուցման կամ փոխանակման հնարավորության։ 2024 թվականի ամենամեծ կորուստն այս հանգամանքն է։ Այն մեր բանակցային զինանոցում եղած վերջին քարտերից էր և կարող էր ծառայել պետական շահերի սպասարկմանը՝ Ադրբեջանից օկուպացված տարածքների վերադարձը պահանջելու համար։ Սակայն այն միակողմանի զիջվեց՝ ոչ մի բանի դիմաց, իսկ այսօր իշխանական քարոզչությունը ներկայացնում է, թե 2024 թվականը եղել է ամենախաղաղ և «անկորուստ» տարին։ Անգամ այս զիջման դիմաց Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերի կամ բանտարկյալ չվերադարձվեց։
    19:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում, վարորդներն իրար վրա են քշել մեքենաները
    Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամերի ընթացքում Երևանի քրեական ոստիկանները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ոստիկանների հետ պարզում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը և տաք հետքերով հայտնաբերում են ավտոմեքենան ու վարորդին։ Պարզվում է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերում, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է՝ ինչ ավտոմեքենաների հետ են խուլիգանություն կատարել։
    19:10
    04.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Կոտայք. Հիսուսի հայկական գալուստին սպասելիս
    Հայաստանի միակ ոչ սահմանամերձ մարզից, ավելի կոնկրետ՝ Հատիս լեռան գագաթից խաղաղության մեր աղոթքները կհասնե՞ն վերին ոլորտներ, երբ այնտեղ հայտնվի Հիսուսի՝ աշխարհի ամենաբարձր արձանը:
    19:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հակասահմանադրական է համարում իր դեմ դատավճռի հրապարակումը
    ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական հարձակում և երկրի սահմանադրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել իր գործով հունվարի 10-ին հրապարակվելիք վճռի վերաբերյալ դատավոր Խուան Մերչանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը մեղադրվում է նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։ «Սա անօրինական քաղաքական հարձակում է՝ ոչ այլ ինչ, քան կեղծված ֆարս։ Մերչանն այն աստիճան չի հարգում սահմանադրությունը, որ ուժի մեջ է թողել իմ նկատմամբ կայացրած՝ տեղեկատվության հրապարակման վերաբերյալ անօրինական արգելքը»,- Truth Social ցանցում գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ դատավորի հակասահմանադրական որոշումը կարող է վերջ դնել ԱՄՆ-ում նախագահական ինստիտուտին այն տեսքով, ինչպիսին այն կա: Նյու Յորքի դատարանը հունվարի 10-ին էր նշանակել վերը հիշատակված գործով Թրամփի նկատմամբ դատավճռի կայացումը։ Այսպիսով, դատավճիռը կհրապարակվի Թրամփի երդմնակալության արարողությունից ուղիղ 10 օր առաջ։ Նորընտիր նախագահը ստիպված կլինի դատարանին ներկայանալ անձամբ կամ հեռավար ձևաչափով: 2024 թվականի մայիսի վերջին Թրամփը մեղավոր էր ճանաչվել ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործի բոլոր 34 կետերով։ Նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել հանցագործություն կատարելու համար: 2024 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ էր ընտրվել ԱՄՆ-ի նախագահ և դատավոր Խուան Մերչանը համաձայնել էր հետաձգել նրա գործով դատավճռի հրապարակումը։
    18:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
    18:07
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է․ Panorama.am
    Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
    18:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաքսային ծառայությունը 33 տարեկան է. ՊԵԿ տեսանյութը
    Ստեղծում, կայացում և զարգացում. մաքսային ծառայությունը 33 տարեկան է: Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։ Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։ Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների արդիականացումից մինչև թվայնացում. բարեփոխումներ իրականացվել են բոլոր ուղղություններով։ Մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ժամանակակից լուծումների շնորհիվ էապես բարելավվել է սպասարկման ոլորտը․ ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով։ Մաքսային ծառայությունում շարունակվում են իրականացվել հետևողական բարեփոխումներ. առաջնահերթությունը՝ քաղաքացիներին և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին բարձրորակ, արագ և միջազգային չափանիշներին համահունչ ծառայությունների մատուցումն է։ Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:
    17:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։
    17:00
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում շինություն է այրվում
    Հունվարի 4-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է շինություն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել են շինության (մոտ 370 քմ) առաստաղի մոտ 90 քմ հատվածը, տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 70 քմ հատվածը և կենցաղային իրեր։
    16:30
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպանական խումբ
    Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումը։ «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավելի մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»,- նշված է պաշտպանական խմբի հայտարարության մեջ։
    16:20
    04.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում է
    Երևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ գործում են վճարման մի քանի եղանակներ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով: Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից և իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8 հազար 800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։ Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։ Կոստանյանը մանրամասնեց, որ արդեն ուժի մեջ են նաև արտոնությունները սոցիալական որոշ խմբերի համար։ «Գործում է «transport.yerevan.am» կայքը, որի միջոցով յուրաքանչյուր ոք, կապ չունի արտոնյալ խմբի շահառու է, թե քաղաքացի, որը որևէ տեսակի արտոնություն չունի, կարող են օնլայն, թե շատ պարզ տարբերակով ակտիվացնել իրենց արտոնությունները, թե փաթեթները ձեռք բերել կամ դրանք կցել իրենց անձնական բանկային քարտերին, ինչպես նաև «Թել-Սել»-ի հավելվածով իրականացնել վճարումը, իսկ եթե դրանցից ոչ մեկը հարմար չէ, ապա ձեռք բերեն քարտեր, որոնցով վճարումները կիրականացնեն»,-պարզաբանեց խոսնակը։ Նրա խոսքով՝ ներկայում անկանխիկ վճարման նպատակով մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերն և դրանցով վճարումն իրականացնել։ Կոստանյանի դիտարկմամբ՝ գործող անկանխիկ վճարման համակարգերով զանգվածային խափանման խնդիրներ այս պահի դրությամբ չեն գրանցվել։ «Գուցե դրվագային ինչ-որ իրավիճակներում լինեն, ուստի խնդրում ենք նմանատիպ ցանկացած խնդրի դեպքում քաղաքապետարանին այդ մասին տեղյակ պահել, որպեսզի հընթացս այդ բոլոր հարցերն արագ լուծենք»,-ընդհանրացրեց քաղաքապետի խոսնակը։
    16:00
    04.01.25
    Ավելին