Լրահոս
2025-01-04
-
ՔաղաքականՍուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․ Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։ Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։ Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից։ Այսպիսով, Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին՝ առանց որևէ փոխհատուցման կամ փոխանակման հնարավորության։ 2024 թվականի ամենամեծ կորուստն այս հանգամանքն է։ Այն մեր բանակցային զինանոցում եղած վերջին քարտերից էր և կարող էր ծառայել պետական շահերի սպասարկմանը՝ Ադրբեջանից օկուպացված տարածքների վերադարձը պահանջելու համար։ Սակայն այն միակողմանի զիջվեց՝ ոչ մի բանի դիմաց, իսկ այսօր իշխանական քարոզչությունը ներկայացնում է, թե 2024 թվականը եղել է ամենախաղաղ և «անկորուստ» տարին։ Անգամ այս զիջման դիմաց Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերի կամ բանտարկյալ չվերադարձվեց։Ավելին19:3004.01.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում, վարորդներն իրար վրա են քշել մեքենաներըՀունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի քրեական ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ադեկվատ վիճակում ավտոմեքենան վարում է, իսկ վարորդի կողքի ուղևորը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակում օդ և այդ «Mercedes»-ն ու այլ ավտոմեքենաներ իրար վրա են քշում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամերի ընթացքում Երևանի քրեական ոստիկանները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ոստիկանների հետ պարզում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը և տաք հետքերով հայտնաբերում են ավտոմեքենան ու վարորդին։ Պարզվում է, որ վերոհիշյալ արարք կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Գագիկ Հ․-ն, ում Երևանում ոստիկանները հայտնաբերում, ապա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն, ապա նրան ու ավտոմեքենան կազմված փաստաթղթերով ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է՝ ինչ ավտոմեքենաների հետ են խուլիգանություն կատարել։Ավելին19:1004.01.25 -
ՀասարակականԿոտայք. Հիսուսի հայկական գալուստին սպասելիսՀայաստանի միակ ոչ սահմանամերձ մարզից, ավելի կոնկրետ՝ Հատիս լեռան գագաթից խաղաղության մեր աղոթքները կհասնե՞ն վերին ոլորտներ, երբ այնտեղ հայտնվի Հիսուսի՝ աշխարհի ամենաբարձր արձանը:Ավելին19:0004.01.25 -
ՄիջազգայինԹրամփը հակասահմանադրական է համարում իր դեմ դատավճռի հրապարակումըԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական հարձակում և երկրի սահմանադրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել իր գործով հունվարի 10-ին հրապարակվելիք վճռի վերաբերյալ դատավոր Խուան Մերչանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը մեղադրվում է նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։ «Սա անօրինական քաղաքական հարձակում է՝ ոչ այլ ինչ, քան կեղծված ֆարս։ Մերչանն այն աստիճան չի հարգում սահմանադրությունը, որ ուժի մեջ է թողել իմ նկատմամբ կայացրած՝ տեղեկատվության հրապարակման վերաբերյալ անօրինական արգելքը»,- Truth Social ցանցում գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ դատավորի հակասահմանադրական որոշումը կարող է վերջ դնել ԱՄՆ-ում նախագահական ինստիտուտին այն տեսքով, ինչպիսին այն կա: Նյու Յորքի դատարանը հունվարի 10-ին էր նշանակել վերը հիշատակված գործով Թրամփի նկատմամբ դատավճռի կայացումը։ Այսպիսով, դատավճիռը կհրապարակվի Թրամփի երդմնակալության արարողությունից ուղիղ 10 օր առաջ։ Նորընտիր նախագահը ստիպված կլինի դատարանին ներկայանալ անձամբ կամ հեռավար ձևաչափով: 2024 թվականի մայիսի վերջին Թրամփը մեղավոր էր ճանաչվել ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործի բոլոր 34 կետերով։ Նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել հանցագործություն կատարելու համար: 2024 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ էր ընտրվել ԱՄՆ-ի նախագահ և դատավոր Խուան Մերչանը համաձայնել էր հետաձգել նրա գործով դատավճռի հրապարակումը։Ավելին18:3004.01.25 -
ԻրավականՏիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ինԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելին18:0704.01.25 -
ՔաղաքականՓաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է․ Panorama.amՆիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։Ավելին18:0004.01.25 -
ՀասարակականՄաքսային ծառայությունը 33 տարեկան է. ՊԵԿ տեսանյութըՍտեղծում, կայացում և զարգացում. մաքսային ծառայությունը 33 տարեկան է: Մաքսային համակարգն ստեղծվել է 1992 թվականի հունվարի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Այս տարիների ընթացքում մաքսային ծառայությունն անցել է բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրիր ճանապարհ՝ ստեղծման, կայացման և զարգացման բոլոր փուլերում։ Այսօր մաքսային ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց՝ զարգացման հիմքում դնելով թվայնացումը և գիտելիքը։ Սահմանային անցակետերի, ենթակառուցվածքների արդիականացումից մինչև թվայնացում. բարեփոխումներ իրականացվել են բոլոր ուղղություններով։ Մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ժամանակակից լուծումների շնորհիվ էապես բարելավվել է սպասարկման ոլորտը․ ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհան» սկզբունքով։ Մաքսային ծառայությունում շարունակվում են իրականացվել հետևողական բարեփոխումներ. առաջնահերթությունը՝ քաղաքացիներին և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին բարձրորակ, արագ և միջազգային չափանիշներին համահունչ ծառայությունների մատուցումն է։ Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում:Ավելին17:3004.01.25 -
ՀասարակականՎանաձորում շինություն է այրվումՀունվարի 4-ին, ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է շինություն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։25-ին։ Այրվել են շինության (մոտ 370 քմ) առաստաղի մոտ 90 քմ հատվածը, տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 70 քմ հատվածը և կենցաղային իրեր։Ավելին16:3004.01.25 -
ԻրավականՏիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպանական խումբԳեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով: Այս մասին հայտնում է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումը։ «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավելի մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»,- նշված է պաշտպանական խմբի հայտարարության մեջ։Ավելին16:2004.01.25 -
ՀասարակականԵրևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերն արդեն միայն անկանխիկ են․ քաղաքապետի խոսնակը մանրամասնում էԵրևանի հանրային տրանսպորտում հունվարի 1-ից արդեն ամբողջությամբ գործում են ուղեվարձի անկանխիկ վճարման եղանակները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց, որ գործում են վճարման մի քանի եղանակներ, մասնավորապես՝ «Թել-Սել»-ի թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, «Թել-Սել»-ի բջջային հավելվածով, ինչպես նաև անձնական բանկային քարտերով: Ըստ Կոստանյանի՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ուղեվարձի փաթեթային տարբերակն ամբողջությամբ կգործի փետրվարի 1-ից, սակայն մինչ այդ այն քաղաքացիները, որոնք շատ են օգտվում տրանսպորտից և իրենց համար ավելի մատչելի է փաթեթային տարբերակը, արդեն հնարավորություն ունեն ձեռք բերելու 8 հազար 800 դրամի չափով փաթեթն ու կիրառել։ Այդուհանդերձ, մինչև փետրվարի 1-ը կպահպանվի նաև 100 դրամ սակագինը։ Կոստանյանը մանրամասնեց, որ արդեն ուժի մեջ են նաև արտոնությունները սոցիալական որոշ խմբերի համար։ «Գործում է «transport.yerevan.am» կայքը, որի միջոցով յուրաքանչյուր ոք, կապ չունի արտոնյալ խմբի շահառու է, թե քաղաքացի, որը որևէ տեսակի արտոնություն չունի, կարող են օնլայն, թե շատ պարզ տարբերակով ակտիվացնել իրենց արտոնությունները, թե փաթեթները ձեռք բերել կամ դրանք կցել իրենց անձնական բանկային քարտերին, ինչպես նաև «Թել-Սել»-ի հավելվածով իրականացնել վճարումը, իսկ եթե դրանցից ոչ մեկը հարմար չէ, ապա ձեռք բերեն քարտեր, որոնցով վճարումները կիրականացնեն»,-պարզաբանեց խոսնակը։ Նրա խոսքով՝ ներկայում անկանխիկ վճարման նպատակով մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են «Թել-Սել» ընկերության համապատասխան սարքեր, և յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել վճարման քարտերն և դրանցով վճարումն իրականացնել։ Կոստանյանի դիտարկմամբ՝ գործող անկանխիկ վճարման համակարգերով զանգվածային խափանման խնդիրներ այս պահի դրությամբ չեն գրանցվել։ «Գուցե դրվագային ինչ-որ իրավիճակներում լինեն, ուստի խնդրում ենք նմանատիպ ցանկացած խնդրի դեպքում քաղաքապետարանին այդ մասին տեղյակ պահել, որպեսզի հընթացս այդ բոլոր հարցերն արագ լուծենք»,-ընդհանրացրեց քաղաքապետի խոսնակը։Ավելին16:0004.01.25 -
ՀասարակականՀրդեհ` Երևանի Թախտաջյան փողոցի տներից մեկումՀունվարի 4-ին՝ ժամը 00:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է տան ննջասենյակի (8 քմ) բաղդադե և լամինատե հատակը, մասնակի ջերմահարվել՝ գույքը, իսկ երկրորդ ննջասենյակում (12 քմ) ջերմահարվել են կախովի առաստաղը և գույքը։Ավելին15:3004.01.25 -
ՔաղաքականԳուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ Պրոբացիայի ծառայության պետ. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Գուրգեն Աֆրիկյանին նշանակելու է ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ: «Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:Ավելին15:1004.01.25 -
ՀասարակականՀայաստանում հրապարակվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փաթեթի նախագիծըՀայաստանի կառավարությունը հրապարակել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի նախագիծը, որն ունի մի շարք կարևոր նպատակներ՝ բնակչությանը հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններ տրամադրելու, առողջապահական ծախսերի արդյունավետությունն ավելացնելու և ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջանակում առանձնացվել է առողջապահության ոլորտի զարգացումը որպես հիմնական առաջնահերթություն: Ծրագրի 4.5 կետում նշվում է, որ առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը պետք է ապահովվեն համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Այս համակարգը կկրճատի բժշկական օգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, համեմատած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարիների ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1.4 տոկոսը։ Սա բնակչության մեծ մասի համար բժշկական օգնություն ստանալու հարցում բերում է ֆինանսական խոչընդոտների։ Նախագծով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի փուլային ներդրում։ Այն ներառում է հետևյալ հիմնական դրույթները․ Ապահովագրական փաթեթ. տրամադրվելու են հիմնական բժշկական ծառայություններ, ներառյալ հիվանդությունների կանխարգելման, բուժման, դեղերի և բժշկական պարագաների ծածկույթ։ Ապահովագրավճարների վճարում. ապահովագրավճարները կվճարվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության կողմից։ Տարիքային և եկամտային ցուցանիշներով նախատեսվում է պետության կողմից որոշ խմբերի սուբսիդավորում։ Ապահովագրական դեպքեր. ապահովագրված անձանց հիվանդության կամ բուժման անհրաժեշտության դեպքում ծախսերը կփոխհատուցվեն ապահովագրական համակարգի միջոցով։ Պայմանագրային հարաբերություններ. Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը պայմանագրեր կկնքի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ՝ ապահովագրված անձանց համար ծառայությունների մատուցման շրջանակում։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կառավարումը կիրականացնի հատուկ ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։ Այն կկառավարվի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը բաղկացած կլինի պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Հիմնադրամի ֆինանսական աղբյուրները կներառեն ապահովագրավճարներ, պետական բյուջեի հատկացումներ, ինչպես նաև այլ միջոցներ։ Ապահովագրության ներդրումը նախատեսում է առողջապահական ծախսերի ավելացում, որը կֆինանսավորվի պետական բյուջեի և մասնավոր ապահովագրավճարների միջոցով։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի ավելացումը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4 տոկոսը, ինչը նպաստելու է բժշկական ծառայությունների հասանելիության բարելավմանը և առողջապահական ծախսերի մասնավոր հատվածի բեռի նվազմանը։ Նախագծի ընդունման և համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը, նվազեցնել ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության տեսակարար կշիռը, կճատել աղքատության մակարդակը, բարելավել բնակչության առողջության ցուցանիշները՝ ներառյալ կյանքի միջին տևողությունը։ Նախագծի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։Ավելին15:0004.01.25 -
ԻրավականՁերբակալել են ազգային հերոս Տիրան ԽաչատրյանինԱյսօր առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան»,–հայտնեց նա։ Քննչական կոմիտեից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ կա ձերբակալված անձ, կատարվում են դատավարական և վարույթային գործողություններ։Ավելին14:5004.01.25 -
ՀասարակականՄուսալեռ գյուղում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-ն. մանրամասներՀունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին14:3004.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:Ավելին14:0004.01.25 -
ՀասարակականՄաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահի ուղերձըՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Մաքսային ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ մաքսային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մաքսային ծառայողի օրվա առթիվ: Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է: Այս տոնական օրը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու համակարգի անխոնջ աշխատանքն ու նվիրվածությունը՝ ի բարօրություն մեր պետության և յուրաքանչյուր քաղաքացու։ Ձեր ջանքերն ապահովում են մեր երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը՝ նպաստելով աշխարհի հետ մեր տնտեսության դինամիկ կապի ձևավորմանը, օրինական առևտրի զարգացմանը, քաղաքացիների և պետության շահերի պաշտպանությանը։ Մաքսային ծառայողի աշխատանքի լավագույն գնահատականը, անշուշտ, կառույցի հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի գոհունակությունն է, որի բեկումնային բարելավմանն էլ պետք է ուղղվեն մեր ջանքերը։ Առաջիկայում մենք կյանքի ենք կոչելու համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու որակն էապես բարելավող բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ կտան ավելի մոտ լինել յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարողի կարիքների ըմբռնմանը և բավարարմանը: Բոլորս ծառայում ենք մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության շենացմանը, որի իրականացումը պահանջում է ձևավորել մարդակենտրոն հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն: Միասին դեպի նոր բարձունքներ՝ ի գործ, հարգելի՛ մաքսային ծառայողներ: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ»։Ավելին13:3004.01.25 -
ՀասարակականԼոռի. Գիժ Դեբեդի դեմ կռվողները՝ Պեպոյի բարաթը ձեռքներինԱրհեստական բանականության դարում անհավատալի անմիջական, բնական մարդկանց ու անհավատալի տխուր տեսարանների են հանդիպել Լիլիթ Գասպարյանն ու Հենրիկ Համազասպյանը Հայաստանի հյուսիսում: Նրանց ուղղությունը Լոռին էր, որն այս տարվա մայիսին ավերիչ ջրհեղեղի զոհ էր դարձել:Ավելին13:0004.01.25 -
ՍպորտՆա ինձ սպառնում է ինտիմ տեսանյութերով. Վանդա Նառան՝ Իկարդիի մասինԱրգենտինացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Վանդա Նառան մեղադրանքներ է հնչեցրել իր նախկին ամուսնու՝ թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի հասցեին։ «Նա ինձ սպառնում է ինտիմ տեսագրություններով, որոնցից պետք է, որ շատ ունենա։ Նա ինձ հետ ապրել է 12 տարի, ուներ ավելի քան 60 տեսախցիկ, որոնք կենտրոնացած էին, այդ թվում՝ իմ անկողնու վրա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պատմել է Նառան։ Նառան նաև մեղադրել է Իկարդիին լրագրողներին ավելի քան 20.000 դոլար վճարելու մեջ՝ իրեն լրատվամիջոցներով խայտառակելու համար։ Բացի այդ, նա դժգոհել է, որ հարձակվողը գնել է իր երազանքի տունը, որտեղ բերել է իր նոր կնոջը՝ արգենտինացի դերասանուհի, երգչուհի և մոդել Չայնա Սուարեսին։ Վանդան նաև հաստատել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Կեյտա Բալդեի հետ իր հարաբերությունների մասին լուրերը, սակայն պարզաբանել է, որ դրանք տեղի են ունեցել Իկարդիից բաժանվելու ժամանակաշրջանում։Ավելին12:3004.01.25